0. Կրոմվել կան ու գաղութակալական գերիշխանու– թյան համար: ԿՐՈՆ, հասարակական գիտակցության ձե, հետադիմական աշխարհայացք, որը «ոչ այլ ին^ է, եթե ոչ այն արտաքին ուժերի ֆանտաստիկ արտացոլումը մարդկանց գլուխներում, որոնք իշխում են մարդկանց վրա նրանց ամենօրյա կյանքում,–մի ար– տացոլում, որի մեշ երկրային ուժերը վե– րերկրային ձե են ընդունում» (է ն– գ և լ ս Ֆ., Անտի–Դյուրինգ, Ե., 1967, էշ 425): Կ–ի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտա– մունքը և կազմակերպությունը: Կրոնա– կան գիտակցության հիմնական հատկա– նիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երե– վույթների միշև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆե– տիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարա– բերությամբ: Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամուն– քային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերու– թյունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է (տես Աղանդավորություն, Եկեղեցի): Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեդի կամ տոհմի հեւդ: Դասակարգային հասարակությունում ցե– ղային պաշտամունքը փոխարինվել է պե– տականով, իսկ առանձին կրոնական միա– վորումները՝ եկեղեցիով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմաննե– րը նկատի ունենալով՝ Կ. կարելի է դա– սակարգել. 1. տոհմա՜ցեղային կամ նախ– նադարյան հասարակության իշխող կրոն– ներ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են), 2. ազգային կամ մեկ էթնի– կական կազմավորմանը վերաբերող կրոն– ներ (հուդա յակ անութ յ ուն, հինդուիզմ, շայնիզմ են), 3. համաշխարհային կրոն– ներ (բուդդայականություն, քրիստոնեու– թյուն, մահմեդականություն): Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հեր– թին բաժանվում են բազմաթիվ ուղղու– թյունների և աղանդների: Հայտնի են Կ–ի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ: Աստվածաբանությունը և իդեալիզմը քա– րոզում են Կ–ի՝ բնածնության ուսմունքը: Կ. բխեցվել է համաշխարհային ոգուց, ան– հատի ներքին ապրումներից ու պահանջ– ներից, հանգեցվել անհատական կամ կո– լեկտիվ մտածողության (Պլատոն, Հե– գել, է. Թեյլոր, Հ. Սպենսեր, է. Դյուրկ– հեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ): Մինչմարքսիս– տական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե Կ. է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ Կ.: Զարգացնելով P. Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիս– տական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ Կ. երկրային ծագում ունի: Մ. Նալբանդյա– նը պնդում էր, որ Կ. տգիտության և սար– սափի արդյունք է, Ստ. Նազարյանի կար– ծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհաս– կանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մար– դերե շինված են»: Մինչմարքսիստական աթեիստական միտքը միայն կռահեց Կ–ի սոցիալական ծագման և էության հարցե– րը, փորձելով կրոնական հարաբերու– թյունները հանգեցնել երկրայինին: Մինչ– դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հա– րաբերություններից բխեցնել համապա– տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր: Մարքսիզմը, չընդունելով Կ–ի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսություն– ները, գտնում է, որ այն սոցիալ–պատմա– կան երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել Կ. ծնող սոցիալական պատճառ– նեի վերացման հետ: Կ. առաշացել է բնական և հասարակա– կան ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երե– վույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստա– տել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները: Տեսական մտա– ծողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությու– նից վերացարկվելով, իր մտացածին երևա– կայական ուժերին հաղորդում է ինքնու– րույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար– գավորիդ նշանակություն, ապա և կենդա– նի, անձնավորված էակի (օրինակ, աստ– ծու) հատկանիշներ: Այսպես ձևավորվել է Կ–ի ծագման իմացաբանական հնա– րավորությունը: Այս պրոցեսի և կրո– նական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախ– տություն): Կ–ի իմացաբանական արմատ– ների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային… կենդանի ծառի վրա» (Երկ., հ. 38, էջ 461): Այստե– ղից բխում է նաև Կ–ի և իդեալիզմի իմա– ցաբանական արմատների ընդհանրու– թյունը: Սակայն Կ–ի առաջացման իմացա– բանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ– տնտեսական որոշակի պայմանների առ– կայության դեպքում: Նախնադարյան հա– սարակարգում Կ. սոցիալականորեն պայ– մանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերություն– ների սահմանափակությամբ: Դասակար– գային հասարակություններում Կ–ի սո– ցիալական պայմանավորվածությունը ար– տահայտվում է դասակարգային ճնշման ու շահագործման ձևով: «Աշխատավոր մասսաների սոցիալական ճնշվածությու– Նը,– գրել է Վ. Ի. Լենինը,– նրանց առերևույթ կատարյալ անօգնականու– թյունը կապիտալիզմի կույր ուժերի հան– դեպ, որն ամեն օր և ամեն ժամ հազարա– պատիկ ավելի ամենասոսկալի տառա– պանքներ, ամենավայրագ տանջանքներ է պատճառում շարքային բանվոր մարդ– կանց, քան ամեն տեսակ արտակարգ պատահարները… ահա թե որտեղ է կրո– նի արդի ամենախոր արմատը» (Երկ., հ. 15, էջ 505): Կ. հասարակական հետադիմական դեր է կատարում և ծառայում է իրեն սնող հասարակական հարաբերությունների պահպանմանը: Այս պատճառով, «Կրո– նական թշվառությունը միաժամանակ իրա– կան թշվառության արտահայտությունն է և այդ իրական թշվառության դեմ ուղղված բողոքը: Կրոնը ճնշված արարածի հա– ռաչանքն է, անգութ աշխարհի սիրտն է, ճիշտ այնպես, ինչպես վայրագ կար– գերի ոգին է այն: Կրոնը ժողովրդի հաշիշն է» ((MapKC K., 3Hre;ibc Փ., Co^., t. 1, c. 415): Կ. արգելակել է հասարակու– թյան առաջադիմությունը, դանդաղեցրել տնտեսության, մշակույթի, գիտության, արվեստի զարգացումը: Հասարակական կյանքի վերաբերյալ կրոնական գաղափա– րախոսությունը եղել և մնում է նախա– խնամական և ճակատագրապաշտական: Այն թերագնահատում է մարդու տեղն ու դերը պատմության մեջ, խոչընդոտում իրականության գիտ. իմաստավորումը, հասարակության առաջընթացը, ձևա– կերպում կեղծ պատկերացումներ տիե– զերքի կառուցվածքի մասին, մշակում մտածողության և վարքագծի որոշակի ստերիոտիպեր, հավատացյալներին նե– րարկում սեփական անձի թշվառության, մեղավորության զգացումներ, աստծուն վերագրում ուժի, արդարության, բարու– թյան հատկանիշներ, բացասական վերա– բերմունք դաստիարակում իրական աշ– խարհի նկատմամբ, մարդկանց ապագան կապում Հհանդերձյա աշխարհի» գոյու– թյան հետ: Իր շատ հատկանիշներով Կ. կապվում է իդեալիզմի հետ, անհամատե– ղելի դառնում գիտական մտածողության հետ: ՍՍՀՄ–ում հակամարտ դասակարգերի վերացումով վերացան Կ. ծնող սոցիալա– կան արմատները: Եկեղեցին բաժանված է պետությունից, և Կ–ի նկատմամբ մարդ– կանց վերաբերմունքը իրականանում է առանց հարկադրանքի՝ խղճի ազատու– թյան սկզբունքով: Միևնույն ժամանակ սոցիալիստական հասարակարգում պայ– մաններ են ստեղծվում մարդկանց գի– տակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար: Այս գործում խոշոր դեր ունի նաև աթեիստական դաստիարա– կությունը (տես Աթեիզմ): Իսկ «Իրական աշխարհի կրոնական արտացոլումը կա– րող է ընդհանրապես չքանալ միայն այն ժամանակ, երբ մարդկանց առօրյա գործ– նական կյանքի հարաբերությունները ար– տահայտվեն մարդկանց՝ միմյանց և բնու– թյան նկատմամբ ունեցած հստակ ու բա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/698
Այս էջը սրբագրված չէ