Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/701

Այս էջը սրբագրված չէ

արհեստական հեռացում: Կենդանիներին կրտում են տնտ., հազվադեպ՝ բուժման (ամորձու և ամորձապարկի սալջարդ, նորազոյացություն, աճուկափոշտային ճողվածք, ձվարանի կիստա են) նպատա– կով: Կ. կատարում են գլխավորապես վիրահատման միջոցով ամորձիները կամ ձվարանները հեռացնելով կամ նրանց սնուցումը խանգարելով: Կրտված կենդա– նիներն արագ են բտվում, լավանում է նրանց մսի և ճարպի որակը, հեշտանում խնամքը, պահվածքը և շահագործումը: Տես նաև Ամորձատում:

ԿՐՈՒԳԼԱՅԱ ՇԻՇԿԱ (անունն ստացել է մոտակա համանուն լեռից), գյուղ Հայկա– կան ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շըրջ– կենտրոնից 8 կմ արևելք: Սիավորված է Կրուգլայա Շիշկա Սեդովկայի կոլտնտեսության հետ: Զբաղ– վում են մսակաթնատու անասնապահու– թյամբ, կերային կուլտուրաների, կարտո– ֆիլի մշակությամբ: Ունի տարրական դըպ– րոց, ակումբ, գրադարան, կինո, մանկա– պարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է 1930-ին: Ի. Ֆ. Կրուզենշտնււն ԿՐՈՒձԵՆՇՏԵՌՆ Իվան Ֆեոդորովիչ (1770–1846), ռուս ծովագնաց, ծովակալ (1842), Պետերբուրգի ԳԱ պատվավոր ան– դամ (1806): 1803–06-ին ղեկավարել է «Նադեժդա» և «Նևա» նավերից կազմված ռուս, առաջին շուրջերկրյա արշավախում– բը, կատարել օվկիանոսագրական և օդ– երևութաբանական մեծ աշխատանքներ, նկարագրել Կուրիլյան կղզիների մի մա– սը, Սախալինի, Կամչատկայի և ճապոնա– կան մի շարք կղզիների ափերը: Ուսումնա– սիրությունների արդյունքներն ամփոփ– ված են «ճանապարհորդություն աշխար– հի շուրջը 1803, 1804, 1805 և 1806 թթ. «Նադեժդա» և «Նևա» նավերով» (1809–12) եռահատոր աշխատության մեջ:

ԿՐՈՒՇԵԼՆԻՑԿԻ Մարյան Սիխայլովիչ (1897–1963), ուկրաինացի սովետական դերասան և ռեժիսոր: ՍՍՀՍ ժող. արտիստ (1944): Ս ԱԿԿ անդամ 1943-ից: Աշխատել է «Բերենզիլ» (1924-ից՝ դերասան, 1933-ից՝ գլխավոր ռեժիսոր), Ի. 0ա. Ֆրանկոյի անվ. ուկրաինական (Կիև, 1952-ից՝ դե– րասան, 1954-ից՝ գլխավոր Ռեժիսոր) թատ– րոններում: Լավագույն դերերից են՝ Տա– րաս (Կուլիշի «Սինա Մազայլո»), Գավրի– լա (Կոռնեյչուկի «Բոգդան խմելնիցկի»), Արկաշկա (Ա. Օստրովսկու «Անտառ»): Բեմադրել է Կոչերգայի «Տուր սրտին ազատություն…», Կոռնեյչուկի «Դնեպրի վրա» և այլ գործեր: 1926-ից նկարահան– վել է կինոյում: Դասավանդել է Իարկովի (1946-ից, 1947-ից՝ պրոֆեսոր) ևtԿիևի (1952-ից) թատերական ինստ–ներում: Ար– ժանացել է ՍՍՀՍ պետ. մրցանակների (1947, 1948):

ԿՐՈՒՁԵՆՑՈՒԿ Պյոտր Աքսենտևիչ (ծն. 1917), մոլդավացի սովետական գրող: ՍՍԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Մ. Գոր– կու անվ. գրականության ինստ–ը (1958): Հրատարակել է «Կյանքի ճառագայթնե– րում» (1939), «ճակատային բանաստեղ– ծություններ» (1942, ռուս.), «Թարմ ակոս– ներ» (1948), «Գարնան երթը» (1951), «Սենք բարեկամներ ունենք» (1960) ժո– ղովածուները, «Համազարկեր» (1970, արձակ) գիրքը, «Տոհմից–տոհմ» (I960), «Զրույց մարդկանց հետ» (1965) և այլ հրա– պարակախոսական ժողովածուներ:

ԿՐՈՒՉԿՈՎՍԿԻ (Kruczkowski) Լեոն (1900, Կրակով –1962, Վարշավա), լեհ գրող և հասարակական գործիչ: Լեհական բան– վորական կուսակցության (1948-ից՝ լե– հական միացյալ բանվորական կուսակ– ցություն) անդամ 1945-ից: Լեհական գրա– կանության զարգացման մեջ նոր փուլ են նշանավորել Կ–ի «Կորդիանը և անպատ– կառը» (1932), «Սիրամարգի փետուրներ» (1935), «Թակարդ» (1937) վեպերը: Հայտ– նի են Կ–ի «Հատուցում» (1948), «Գերմա– նացիներ» (1949), «Ազատության առա– ջին օրը» (1960), «Նահանգապետի մահը» (1961) պիեսները: Եղել է Լեհաստանի գրողների միության նախագահը՝ (1949– 1956): Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950-ից): Արժանացել է ԼԺՀ պետ. մրցանակի (1950 և 1955), «ժո– ղովուրդների միջև խաղաղությունն ամ– րապնդելու համար» միջազգային լենին– յան մրցանակի (1953):

ԿՐՈՒՊ (անգլ. croup, < շոտլ. croup – կռավել, կռկռալ), կոկորդի ախտահարման ախտանշախումբ (սինդրոմ), բնորոշվում է շնչահեղձությամբ, հաչոցանման հա– զով, ձայնի խռպոտությամբ: Զարգանում է կոկորդի և շնչափողի լորձաթաղանթի բորբոքման դեպքում: Կ. լինում է իսկա– կան և կեղծ: Իսկական Կ. առաջա– նում է հիմնականում դիֆթերիայի ցու– պիկներով կոկորդի լորձաթաղանթը ախ– տահարվելիս և բնորոշվում է շնչահեղձու– թյան հարաճուն զարգացմամբ: Կեղծ Կ–ի դեպքում կոկորդի լորձա– թաղանթի կատարային բորբոքումը, և այ– տուցը (հատկապես ձայնալարերի շըր– ջանում) զարգանում են վիրուսային գրի– պի, կարմրուկի, ինչպես նաև ալերգիայի և կոկորդի այրվածքների հետևանքով: Բ ու ժ ու մ ը. իսկական Կ–ի դեպքում՝ հակադիֆթերիային շիճուկի անհապաղ ներարկում, ծանր դեպքերում՝ շնչափողա– հատում (տրախեոտոմիա), կեղծ Կ–ի դեպ– քում՝ սպազմ առաջացնող հիվանդության վերացում, առաջին օգնությունը՝ ոտքերի տաք լոգնոց: Ն. Կ. Կրուպսկայա

ԿՐՈՒՊՍԿԱ՚ՅԱ (Ուլյանռվա) Նա– դեժդա Կոնստանտինովնա [14(26).2.1869, Պեաերբուրգ– 27.2.1939, Մոսկվա], սո– վետական պետական և կուսակցական գործիչ, ժողովրդական կրթության սովե– տական համակարգի ստեղծողներից: Ման– կավարժական գիտությունների դոկտոր (1936), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1931): Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից: 1890-ից մասնակցել է հեղափոխական շարժումներին: 1894-ին հանդիպել է Վ. Ի. Լենինին: 1895-ին մաս– նակցել է Պետերբուրգի «Բանվոր դասա– կարգի ազատագրության պայքարի միու– թյան» ստեղծմանը և աշխատանքներին: 1896-ին ձերբակալվել, իսկ 1898-ին երեք տարով աքսորվել է Ենիսեյի նահանգի Շուշենսկոյե գյուղը, որտեղ աքսորված էր նաև Լենինը: Այստեղ նրանք ամուսնա– ցել են: Աքսորի ժամկետը լրանալուց հե– տո Կ. մեկնել է (1901) Մյունխեն՝ Լենինի մոտ: Աշխատել է իբրև քարտուղար «Իսկ– րա», 1904-ի դեկտեմբերից՝ «Վպերյոդ» («Bnepe,a») թերթերի խմբագրություննե– րում, 1905-ի մայիսից՝ ՌՍԴԲԿ ԿԿ–ի ար– տասահմանյան բյուրոյի քարտուղար: 1905-ին Լենինի հետ վերադարձել է Ռու– սաստան: 1907-ին նրանք նորից տարա– գրվել են. ժնևում Կ. եղել է «Պրոլետարի» («IIpojieTapHH»), այնուհետև «Սոցիալ– դեմոկրատ» («CoijHaji-AeMOKpaT») թեր– թերի քարտուղարը: 1912-ից Կրակովում օգնել է Լենինին՝ կապ պահպանելու «Պրավդա»–ի և IV Պետական դումայի բոլ– շևիկյան ֆրակցիայի հետ: Սասնակցել է բոլշևիկյան «Ռաբոտնիցա» («Pa6oTHHua») լեգալ ամսագրի հրատարակության կազ– մակերպմանը: ՌՍԴԲԿ II–IV համագու– մարների պատգամավոր, մինչև 1917-ը մասնակցել է կուսակցական կոնֆերանս– ներին և պատասխանատու ժողովներին: 1917-ի ապրիլի 3(16)-ին Լենինի հետ վե– րադարձել է Ռուսաստան: ՌՍԴԲ(բ)Կ VII (ապրիլյան) կոնֆերանսի և VI համագու– մարի պատգամավոր: Ակտիվ մասնակ– ցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը: Սովետական իշխանության հաստատու– մից հետո Կ. եղել է ՌՍՖՍՀ լուսժողկո– մատի կոլեգիայի անդամ, ՍՍՀՍ–ում քաղ– լուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչներից, մասնակցել է ժող. կրթության վերաբերյալ սովետական առա– ջին դեկրետների նախապատրաստմանը: 1918-ին ընտրվել է Հասարակական գի– տությունների սոցիալիստական ակադե– միայի իսկական անդամ: 1920-ի նոյեմ– բերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929-ից՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմի տեղակալ: Կ. խոշոր ներդը– րում ունի մարքսիստական մանկավար–