Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/703

Այս էջը սրբագրված չէ

դակի պտուտաթվերի սահմանափակման անհրաժեշտության դեպքում՝ կենտրոնա– խույս Կ–ներ: Երբ տարվող կիսակցորդիչը ետ է մնում տանողից (սահքի պայմաննե– րում), սահքի և լիսեռի մեկ կամ մի քանի պտույտներից հետո նրա որոշակի դիր– քում միացնելու կամ անջատելու համար կիրառվում է միապտույտ Կ.: Ա. ճենւոեբեճյան

ԿՑՈՐԴՈՒՄ, կ ց ման կցորդիչ, տրանսպորտային մեքենաների մեխա– նիզմ, որը ոլորող մոմենտը ներքին այր– ման շարժիչից փոխանցում է փոխանցում– ների ւոուփին: Կ. ապահովում է շարժիչի և տրանսմիսիայի լիսեռների կարճատև անջատումը, փոխանցումների առանց հարվածի փոխարկումը և տեղից մեքենա– յի սահուն շարժվելը: Կախված տարվող սկավառակների թվից՝ լինում են միա–, երկ– և բազմասկավառակային Կ–ներ: Կ–ման անջատումն իրականացվում է ոտ– նակով, լծակավոր կամ հիդրավլիկական փոխանցման միջոցով, իսկ ծանր մեքենա– ներում՝ օժանդակ հաղորդակի օգնու– թյամբ:

ԿՑՈՒՐԴ, հայ հոգևոր երզի հնագույն տեսակ: Անունը ստացել է աստվածա– շնչային սաղմոսներին և օրհնություննե– րին կցված լինելու և որպես դրանց հա– վելված կատարվելու պատճառով: Կ. ծա– գել է IV–V դդ., որպես ասորական madh- rase-ի և հունական tpojtapiov-ի հայկա– կան նմանակ: IV դ. ստեղծված առանձին նմուշներ մինչև գրերի գյուտը հարատևել են բանավոր ավանդությամբ: Գրերի գյու– տից անմիջապես հետո սկսվել է Կ–ների բուռն զարգացման շրջանը: Առաջին Կ–նե– րը հիմնականում երեքական տնից բաղ– կացած փոքր երգեր էին, հորինված դավ– թյան սաղմոսների, մարգարեական օրհ– նությունների, ինչպես և ավետարանական պատումների հարասությամբ: Կ–ների անդ– րանիկ հեղինակներ Մեսրոպ Մաշտոցն ու Մահակ Պարթևը, մեկը՝ Հին կտակա– րանի, մյուսը՝ Նոր կտակարանի հայե– րեն թարգմանություններին հատուկ բա– նաստեղծական կերպարներն ու լեզվա– ոճական հարստությունները զարգացնե– լուց բացի, տոգորված են եղել հայ*հո– գևոր նորաստեղծ երգը պատմականորեն կարճ ժամանակամիջոցում ասորականի և հունականի տեխնիկա–գեղարվեստական մակարդակին բարձրացնելու գաղափար– ներով: Այդ գործը հաջողությամբ ավար– տեցին նրանց ավագ և կրտսեր աշակերտ– ները, ինչպես և հետագա դարերի բանաս– տեղծ–երաժիշտները: Հետզհետե բազ– մանալով Կ–ներն ամփոփվեցին կ ց ու ր– դարան կոչված ժողովածուում: Պատ– մական զարգացման ընթացքում Կ–ները ձևով և բովանդակությամբ ավելի անկախ, ինքնուրույն են դարձել, ծավալով ավելի մեծ՝ պահպանելով Մահակ–Մեսրոպյան շրջանից ուրվագծված կերպարային եր– կու միմյանց լրացնող ոլորտներին հա– տուկ գծերը: XII դ. սկսած Կ–ները կոչվել են շարական, իսկ կցուրդարանը՝ շարակ– նոց: Կ–ները անցյալում երբեմն նույնաց– վել են կցորդին (հայ հին մատենա– գրության մեջ ոչ հազվադեպ հանդիպում է կցորդ–սաղմոս ձևով): Կ–ի հետ չպետք է շփոթել նաև կ ա ց ու ր դ ը, որ նշանա– կում է ակրոստիքոսով գրված տոնական մեծ երգ (հաճախ ընկալվում է որպես հունական xovtaKiov-ի հայկական նմա– նակը, որ երբեմն անվանվում է նաև ուղղակի կոնդակ): Ն. Թահմիզյան Նկ. 2.կ առավար– վ ո ղ կցորդիչներ, ա. բռնցքավոր, բ. ատամ– նավոր՝ սինխրոնիզատո– րով, գ. ֆրիկցիոն՝ էլեկ– տրամագնիսական կա mu՜ վարմամբ, դ. ֆեռոմագ– նիսական խառնուրդով, ե. սինխրոն էլեկտրաին– դուկցիոն, /. կիսակցոր– դիչներ, 2. արտաքին ա– տամներ, 3. կոնաձե ֆրիկցիոն մակերևույթ– ներ, 4. ներքին ատամ– ներով շարժական օղակ, 5. կիսակցորդիչների սկավառակներ, 6. ֆեռո– մագնիսական խառնուրդ, 7. գրգռման կոճ, 8, 9. կիսակցորդիչների մագնի– սալարեր՝ բաժանված բևեռներով Նկ. 3. ինքնակա– ռավարվող կ ը– ցորդիչներ. ա. ա– զատ ընթացքի, բ. կենտ– րոնախույս, /. տանող աստղիկ, 2. հոլովակներ, 3. տարվող պահունակ, 4. իրան, 5. ֆրիկցիոն շրջադիր Կուալա Լումպուր ԿՈՒՍ ԼԱ ԼՈՒՄՊՈՒՐ (Kuala Lumpur), Մա– լայզիայի մայրաքաղաքը: Գտնվում է Մա– լակկա թերակղզում, Կլանգ և Գոմբակ գետերի միախառնման տեղում: Ավելի քան 1 մլն բն. (1979): Կ. Լ. կառուցվել է XIX դ. 80-ական թթ.: 1880-ին դարձել է Մելանզորի իշխանության կենտրոնը, 1957-ին՝ Մալայական Ֆեդերացիայի, 1963-ին՝ Մալայզիայի Ֆեդերացիայի մայ– րաքաղաքը: Երկրի բանվորական շարժ– ման գլխավոր կենտրոններից է: Տրանս– պորտային հանգույց է, լեռնահանքային արդյունաբերության, առևտրա–բաշխիչ և ֆինանսական կարևոր կենտրոն:

ԿՈՒԱՆԻՇՊԱԵՎ Կալիբեկ (1893 – 1968), ղազախ սովետական դերասան: ՄՄՀՄ ժող. արտիստ (1959): ՄՄԿԿ անդամ 1943-ից: 1925-ին մասնակցել է ղազախա– կան առաջին պրոֆեսիոնալ թատրոնի (Ղզըլ–Օրդա, այժմ՝ Մ. Օ. Աուեզովի անվ. Ղազախական դրամատիկ թատրոն, Ալմա Աթա) ստեղծմանը և մինչև կյանքի վերջն աշխատել այդ թատրոնում: Դերերից են՝ Կունանբայ («Աբայ», ըստ Աուեզովի), քա– ղաքագլուխ (Ն. Գոգոլի «Ռևիզոր»), Բապ– տիստա (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սան– ձահարումը»): 1937-ից նկարահանվել է կինոյում: Արժանացել է ՄՄՀՄ պետ. մրցանակի (1952):

ԿՈՒԱՐԼԻՆԻ (Quarli-ni), Զվարթնոց–Էջ– միածին տարածքի հնագույն, ուրարտա– կան անվանումը: Առաջին անգամ հիշա– տակվում է մ. թ. ա. VII դ.՝ որպես Վանի թագավորության (Ուրարտու) երկիր–հո– վիտներից մեկը: Ըստ Զվարթնոցի սեպա– գիր արձանագրության, Ռուսա Բ (մ. թ. ա. 685–645) Կ–ի հովտում տնկել է խաղողի ու պտղատու այգիներ և մշակել արտեր, որոնք ոռոգել է Ումեշինի ջրանցքի ջրե– րով: Ջրանցքը նա փորել է Թեյշեբաինիի դիմաց՝ Իլդարունի (Հրազդան) գետի աջ ափից (Կարմիր բլուրի հանդիպակաց), կտրել անցկացրել է ժայռափոր թունելով և հասցրել Կ–ի հովիտ: Գբկ. Ա դ ո ն ց Ն., Հայաստանի պատմու– թյուն, Ե., 1972: IlHOTpOBCKHfi B.E., BaHCKoe ijapcTBO (Ypapiy), M., 1959; M e ji h- K H IQ B H JI H r. JI. , ypapTCKHe KJIHH006pa3- Hbie Ha/jimcH, M., 1960.

ԿՈՒԲԱ (Cuba), կղզի Վեստ Ինղիայում, ամենամեծը Մեծ Անտիլյան կղզիներում: Երկարությունը 1250 կմ է, լայնությունը՝ 31 –191 կմ, տարածությունը՝ 105 հգ. կմ2, որի 9/10 մասը Կուբայի Հանրապետու– թյան տերիտորիան է: