Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/704

Այս էջը սրբագրված չէ

ԿՈՒԲԱ (Cuba), Կուբայի Հանրա– պետություն (Republica de Cuba) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . 704 II. Պետական կարգըt 704 III. Բնությունըt 704 IV. Բնակչությունըt 704 V. Պատմական ակնարկt 704 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և հասարակական այլ կազմա– կերպությունները t 705 VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ t 705 VIII. Բժշկա–աշխարհւսգրական բնու– թագիրը t 706 IX. Լուսավորությունըt 706 X. Գիտությունը և գիտական հիմնարկներըt 706 XI. Մամուլը, ռադիոն և հեռուս– տատեսությունը t 7()7 XII. Գրականությունըt 707 XIII. ճարտարապետությունը t708 XIV. Կերպարվեստը..t 708 XV. Երաժշտությունըt 708 XVI. Բալետըt 709 XVII. Թատրոնըt 709 XVIII. կինոն t 709 XIX. Հայերը Կաբայումt 709 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Վեստ Ինդիայում: Ընկած է Կուբա (104 հզ. կմ2), Խուվենտուդ (2,2 հզ. կմ2) Ա ավելի քան 1600 մանր կղզի– ների վրա: Ընդհանուր տարածությունը 110,992 կմ2 է, բնակչությունը՝ 9,7 մլն մարդ (1977): Մայրաքաղաքը՝ Հավանա: Վարչականորեն բաժանվում է 14 նա– հանգի: Քարտեզը տես 689-րդ էշից առաջ՝ ներ– դիրում: II. Պետական կարգը Կ. սոցիալիստական պետություն է, հանրապետություն: Գործող սահմանա– դրությունն ուժի մեջ է 1976-ից: Պետ. իշ– խանության բարձրագույն մարմինը ժող. իշխանության միապալատ Ազգային ասամբլեան է: Ազգային ասամբլեայի նըս– տաշրշանների միշԱ ընկած ժամանակա– միջոցում նրա խնդիրներն իրականացնում է Պետ. խորհուրդը, որի նախագահը նաե պետության U կառավարության գլուխն է: III. Բնությունը Կուբա կղզու ափագծի երկարությունը 5746 կմ է: Կան բազմաթիվ ծոցեր: Մակերե– վույթն առավելապես հարթավայրային է: Բարձրություններն ու լեռները զբաղեց– նում են տարածքի մոտ 1/3-ը: Արմ–ի 400–600 մ բարձրության հորստային զանգվածներն առաջացնում են Կորդի– լիերա դե Գուանիգուանիկոն: Կենտրո– նում բարձրանում է Գուամուայա զանգ– վածը: Առավել բարձր լեռները գտնվում են երկրի ծայր հվ–արլ–ում: Հվ. ափի եր– կայնքով ձգվում է Աիեռա Մաեստրա զանգվածը (Տուրկինո լեռ, բարձրությու– նը՝ մինչե 1974 t/, Կ–ի ամենաբարձր կետն Է): Լայն տարածում ունեն կարստային երևույթները: Կ. կղզին մեգանտիկլինո– րիում Է, մտնում է Կորդիլիերաների ծալ– քավոր գեոսինկլինալային գոտու Անտի– լա–Կարիբյան մարզի մեշ: Հիմնական օգ– տակար հանածոներն են նիկելը, պղինձը, մանկանը, քրոմիտները, կաոլինը: Կլիման արևադարձային Է, պսասա– տային: Հունվարի միջին ջերմաստիճանը 22,5°C Է, օգոստոսինը՝ 27,8°C: Տարեկան տեղումները 1000–1200 i/ /–ից (հարթա– վայրերում) 2200 մմ են (լեռներում): Գե– տերը կարճ են, հաճախ սահանքավոր, ոչ ջրառատ: Ամենամեծ գետը Կաուտոն Է (երկարությունը՝ 370 կմ): Հողածածկույթում գերակշռում են լա– տերիտացած կարմրահողերը: Բնական բուսածածկույթը պահպանվել է տեղ–տեղ: Անտառները ծածկում են տարածքի մոտ 10%-ը: Անտառներում տիրապետում են տերևաթափ և մշտադալար ծառատեսակ– ները, հատկապես՝ արքայական և կանաչ արմավենիները, սոճիները: Որոշ շրջան– ներ ծածկված են հացազգի սավաննանե– րով. հանդիպում են կակտուսներ, ագա– վաներ: Ծովեզերքներին բնորոշ են մանգ– րովային մացառուտները: Կենդանական աշխարհն աղքատ Է: Կաթնասուններ հա– մարյա չկան: IV. Բնակչությունը 95%–ը կուբացիներ են: Ապրում են նաև չինացիներ, ճապոնացիներ: Օրիենտե նա– հանգում պահպանվել է բնիկ հնդկացի բնակչություն: Պաշտոնական լեզուն իս– պաներենն Է, տոմարը՝ Գրիգորյանը: Հավատացյալների մեջ գերակշռում են կաթոլիկները: Երկրի առավել խիտ բնա– կեցված շրջանը Հավանա նահանգն Է (251 մարդ 1 կմ2 վրա): Քաղաքային բնակ– չությունը 60,5% է (1970): Առավել խոշոր քաղաքներն են՝ Հավանան, Մանտյագո դե Կուբան, Կամագուեյը: V. Պատմական ակնարկ Հնդկացիներով բնակեցված Կ. կղզին հայտնաբերել է Ք. Կոչումբոսը 1492-ին: XVI դ. սկզբին իսպանացիները նվաճե– ցին կղզին՝ ոչնչացնելով տեղի բնակչու– թյան մեծ մասը: Պլանտացիաներում աշ– խատեցնելու համար գաղութարարները Աֆրիկայից բերեցին նեգր ստրուկներ: XVII դ. վերջին–XVIII դ. սկզբին Կ–ում ուժեղացավ պայքարը իսպ. գաղութարար– ների դեմ (1717, 1721, 1723-ի ապստամբու– թյունները): Առևտրի զարգացումը Եվրո– պայի, ապա և ԱՄՆ–ի հետ զարկ տվեց շաքարի և ծխախոտի արտադրության զար– գացմանը կղզում: Առաջ եկավ հարուստ կրեոլ–հողատերերի դասակարգ, որը շա– հագրգռված էր երկրի տնտ. և քաղ. զար– գացմամբ: 1812-ին տեղի ունեցավ նեգր ստրուկների խոշոր ապստամբություն: 80-ական թթ. իշխանություններն ստիպ– ված վերացրին ստրկությունը, որը խթա– նեց կապիտալիստական հարաբերություն– ների զարգացումը, նպաստեց կուբ. ազգի ձևավորմանը: 1892-ին 1ս. Մւսրաին ԱՄՆ–ում ստեղծեց Կ–ի հեղափոխական կուսակցությունը, որը պետք է միավորեր բոլոր հայրենասիրական ուժերը և նախա– պատրաստեր հակաիսպանական ազատա– գրական պայքարը: 1895-ին Կ–ում բռնկեց նոր զինված ապստամբություն Իսպանիա– յի դեմ, կազմվեց Կ–ի Հանրապետության հեղափոխական կառավարություն, մշակ– վեց սահմանադրություն: 1897-ին Իսպա– նիան ինքնավարություն տվեց Կ–ին, բայց Կ–ի ժողովուրդը շարունակեց պայքարը: 1898-ին ԱՄՆ պատերազմ սկսեց Իսպա– նիայի դեմ (տես Իսպանա–ամերիկյան պատերազմ 1898)՝ ձգտելով տիրել Կ–ին: Իսպանիան հրաժարվեց Կ–ի նկատմամբ ունեցած իրավունքներից, Կ. ձևականորեն անկախություն ստացավ, իրականում՝ կախման մեջ ընկավ ԱՄՆ–ից, որը նրան պարտադրեց մի շարք անիրավահավասար պայմանագրեր: ԱՄՆ–ի ճնշման տակ 1901-ին Կ–ի սահմանադրության մեջ մտցը– վեց այսպես կոչված՝ «Պլատտի ուղղումը» (վերացվեց միայն 1934-ին), որը սահմա– նափակում էր Կ–ի սուվերենությունը մի շարք կարևոր հարցերում: Կ–ի ժողովրդի ազատագրական շարժումը ճնշելու նպա– տակով ամերիկյան իմպերիալիստները բազմիցս դիմել են զինված ինտերվեն– ցիայի և օկուպացրել Կ. (1899–1902, 1906–09, 1917–22): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Կ–ում ուժեղացավ բանվորական և ազատագրա– կան շարժումը: 1924-ին բազմաթիվ քա– ղաքներում երևացին կոմունիստական խմբեր, 1925-ին Հավանայում հիմնադըր– վեց Կաբայի կոմունիստական կուսակցու– թյունը (ԿԿԿ), որը եռանդուն մասնակցու– թյուն ունեցավ Խ. Մաչադոյի դիկտատու– րայի (1925–33) դեմ պայքարին: ժող. լայն շարժման հետևանքով Մաչադոյի բռնապետությունը տապալվեց, և իշխա– նության գլուխ անցավ Ֆ. Բատիստան, որը երկրում հաստատեց ռազմա–ոստիկա– նական վարչակարգ, իսկ 1940-ին ընտրվեց Կ–ի պրեզիդենտ (մինչև 1944-ը): 1941-ի դեկտեմբերին Կ. պատերազմ հայտարա– րեց Գերմանիային, ճապոնիային և Իտա– լիային, ԱՄՆ–ի ն տրամադրեց ռազմածո– վային և ռազմաօդային բազաներ: 1942-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՄՍՀՄ–ի հետ: 1943-ին կոմու– նիստները մտան կառավարության մեջ, Կ–ում ծավալվեց Սովետական Միության հետ համերաշխության շարժում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարինե– րին ուժեղացավ ամերիկյան մոնոպոլիա– ների թափանցումը Կ.: 1952-ին պետ. հեղաշրջման հետևանքով նորից իշխա– նության գլուխ անցավ Ֆ. Բատիստան, որը կողմնորոշվում էր դեպի ԱՄՆ–ը: Նա հրահրեց դիվանագիտական հարաբերու– թյունների խզումը ՍՍՀՄ–ի հետ (1952-ի ապրիլ) և որդեգրեց հակակոմունիստա– կան քաղաքականություն: Այդ պայման– ներում հեղափոխական երիտասարդու– թյան մի խումբ, Ֆ. Կաստրո Ռուսի գըլ– խավորությամբ, զինված պայքար սկսեց Բատիստայի վարչակարգի դեմ: 1953-ի հուլիսի 26-ին այս խումբը հարձակվեց Սանտյագո դե Կուբա քաղաքի Մոնկաղա զորանոցների վրա՝ ժող. լայն շարժում սկսելու մտադրությամբ, բայց ձախողվեց: 1954-ի պրեզիդենտական ընտրություննե– րի նախօրեին Բատիստան ներում շնոր–