Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/706

Այս էջը սրբագրված չէ

շաքարեղեգի բերքահավաքի մեքենայաց– ման բնագավառում: 1975-ին երկրում կար 54 հզ. տրակտոր, ավելի քան 1000 եղեգ– նահավաք կոմբայն: Հսկայական նշանակություն է տրվում ջրատնտ. շինարարությանը, հողերի ոռոգ– մանն ու չորացմանը: 1978-ին ոռոգվող հողերի տարածությունը 900 հզ. հա էր: Անասնապահությունն ունի մսա–կաթ– նային ուղղություն: 1975-ին կար 5,5 մ՜լն գլուխ խոշոր եղջերավոր անասուն U 1,5 մլն խոզ: Զարգանում են թռչնաբուծու– թյունը, ձկնորսությունը: Զկան և ծովային այլ կենդանիների որսը 1978-ին կազմել է 213 հզ. տ: Տրանսպորտը: Երկաթուղիների երկա– րությունը մոտ 14 hq. կմ է, ավտոճանա– պարհներինը՝ 27 հզ. կմ (1978): Առևտրա– կան նավատորմի տոննաժը 760,2 հզ. ա դեդվեյտ է (1978): Առավել խոշոր նավա– հանգիստներն են Հավանան և Սանտյա– գո դե Կուբան: Շաքարի արտահանման խոշոր նավահանգիստներն են Սիեն– ֆուեգոսը, Մատանսասը և Գուայաբալը, գլխավոր օդանավակայանները՝ Հավանա– յինը և Սանտյագո դե Կուբայինը: Արտաքին տնտ. կապերը: Արտահա– նում է շաքար, հանքանյութ և կոնցենտ– րատ, ծխախոտ, ձկնեղեն, ցիտրուսներ, ներմուծում՝ մեքենաներ, սարքավորում– ներ և տրանսպորտային միջոցներ, վա– ռելիք, արդ. հումք, քիմ. ապրանքներ, պարեն, ժող. սպառման առարկաներ: Ապ– րանքաշրջանառության 75,2%–ը բաժին է ընկել սոցիալիստական երկրներին, այդ թվում համարյա 75,2%–ը՝ Սովետական Սիությանը: Դրամական մ ի ա վ ո– ր ը կուբայական պեսոն է, որը հավասար է 90 կոպեկի (1979): VIII. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը 1970-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին 36, ընդհանուր մահացությունը՝ 6,1, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին 37,6: Կյանքի միջին տևողու– թյունը 66 տարի է: Սահացության հիմնա– կան պատճառները սիրտ–անոթային հա– մակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացություններն են: Կ–ում գոյու– թյուն ունի առողջապահության պետ. հա– մակարգ: Բուժօգնությունը ձրի է, անաշխա– տունակության դեպքում տրվում է թոշակ: 1969-ին Կ–ում գործել է 100 հիվանդանո– ցային հիմնարկ՝ 50,1 հզ. մահճակալով (1000բնակչին՝ 6,1 մահճակալ), գյուղական վայրերում (1972)՝ բժշկ. 52 կենտրոն: Ար– տւսհիվանդանոցային օգնություն է ցույց տալիս 314 պոլիկլինիկա: 1967-ին աշխա– տել է 6,6 հզ. բժիշկ (1 բժիշկ՝ 1,2 հզ. բնակ– չին), 1,1 հզ. ատամնաբույժ, 380 դեղա– գործ, 12,5 հզ. ւփջին բուժաշխատող: Բժիշկներ են պատրաստում համալսա– րանների 4 բժշկ. ֆակուլտետ, միջին բու– ժանձնակազմ՝ 13 ուսումնարան: 1972-ին առողջապահության ծախսերը կազմել են 200 մլն պեսո: Կ–ում են գտնվում Սան Վիսենտե, Սան Դիեգո դե լոս Բանյոս և Սանտա ֆե հայտնի առողջարանները: IX. Լուսավորությունը 1962-ին որոշում է ընդունվել ձրի ուսուց– ման և 9-ամյա պարտադիր կրթության մասին: ժողկրթության ցանցն ընդգրկում Կոկորդիլոսների բուծարան Սյենեգա դե Սա– պատոսի շրջակայքում (միակը աշխարհում) է մանկապարտեզները և մանկամսուր– ները, վեցամյա տարրական, քառամյա հիմնական միջնակարգ (գյուղական վայ– րերում՝ եռամյա), եռամյա–նախահամալ– սարանական դպրոցները: Տարրական դպրոցի հիմքի վրա գործում են եռամյա տեխնոլոգիական դպրոցներ. շրջանա– վարտներն իրավունք են ստանում ընդուն– վելու քառամյա տեխնոլոգիական ինստ., ապա՝ համալսարան: Հիմնական միջնա– կարգ դպրոցի հիմքի վրա գործում են օտար լեզուների, տնտեսագիտական, ֆի– զիկական կուլտուրայի քառամյա ինստ–նե– րը: 1960-ին Հավանայի մոտ (Տարարում) բացվել է Ա. Ս. Սակարենկոյի անվ. բարձ– րագույն մանկավարժական ինստ–ը: Կ–ի բարձրագույն կրթության համակարգի մեջ մտնում են Հավանայի համալսարանը, 0- րիենտե նահանգի համալսարանը (Սանտ– յագո դե Կուբայում), Լաս Վիլյաս գավա– ռի կենտրոնական համալսարանը (Սան– տա Կլարայում), Կամագուեյի գավառի համալսարանական կենտրոնը: Ոչ լրիվ բարձրագույն ուս. հաստատություններ են դրամատիկ արվեստի մունիցիպալ ակա– դեմիան, 3 կոնսերվատորիա, նրբագեղ արվեստների ազգային և կիրառական արվեստի դպրոցները (Հավանայում): Խո– շոր գրադարաններն են. խոսե Սարտիի անվ. (հիմնադրվել է 1901-ին), Հավանայի համալսարանի (հիմնադրվել է 1728-ին): Հավանայում են Ազգային (հիմնադրվել է 1913-ին), ժողովրդական արվեստի, Հե– ղափոխության, խոսե Սարտիի (1925), Սարդաբանական (1847) և այլ թանգարան– ներ: X. Գիտությունը U գիտական հիմ– նարկները Առաջին գիտական հիմնարկները Կ–ում ստեղծվել են դեռևս XVIII դ.: Գիտական լայն գործունեություն է ծավալվել Հավա– նայի բժշկ., ֆիզիկայի և բնական գիտու– թյունների (1861), լեզվի (1951) ակադե– միաներում: 1962-ին հիմնադրվել է Կ–ի գի– «Հուլիսի 26-ի* անվան գիշերօթիկ դպրոցը, որտեղ գտնվել են Մոն– կադայի զորանոց– ները տությունների ակադեմիան: Կան նաև մի շարք ճյուղային ինստ–ներ՝ շաքարեղեգից ստացվող մթերքների ուսումնասիրման, լեռնային արդյունաբերության և մետա– լուրգիայի, տեխնոլոգիական հետազոտու– թյունների, քիմիական արդյունաբերու– թյան, կենդանաբանության, հիգիենայի ազգային ուռուցքաբանության և ռադիո– կենսաբանության, միջազգային քաղա– քականության ինստ–ները: Գործում են Ազգային աստղադիտարանը (1902-ից), բուսաբանական այգին (1967-ից), գիտու– թյան և տեխնիկայի պատմության (1967-ից), բանահյուսության (1923-ից) ըն– կերությունները: Գիտական հետազոտու– թյուններ են կատարվում նաև համալսա– րաններում: Փիլիսոփայությունը: Գաղութային շըր– ջանում Կ–ի փիլիսոփայության զարգացու– մը սերտորեն կապված էր Իսպանիայում փիլիսոփայության զարգացման հետ:Սին– չև XVIII դ. տիրապետող էր սխոլաստի– կան: XVIII դ. վերջերին թափանցել են Ֆրանս, մեծ հեղափոխության դարաշրջա– նի մատերիալիստական և հումանիստա– կան հասարակական–քաղ. գաղափարնե– րը: |ս. Ա. Կաբալերոն (XVIII դ. վերջ – XIX դ. սկիզբ), դուրս գալով սխոլաստի– կայի շրջանակներից, տարածել է Ռ. Դե– կարտի և անգլ. մատերիալիստների որոշ գաղափարներ, իսկ նրա հետևորդ Ֆ. Վա– րելա–ի–Սորալեսը վերջ դրել Կ–ում տիրա– պետող սխոլաստիկային: Նրանց գաղա– փարներն են շարունակել մատերիալիս– տական–սենսուալիստական ուղղության ներկայացուցիչները (խ. դե լա Լուս–ի–Կա– բալերո, Ի*. Մ. Սեստրե): Լատինական Ամերիկայի երկրների մշա– կույթի, այդ թվում փիլիսոփայության մեջ խոր հետք է թողել XIX դ. երկրորդ կեսի հեղափոխական դեմոկրատ, բանաստեղծ և մտածող 1ս. Սարտին:tXIXtդ. վերջի – XX դ. սկզբի առավել հայտնի կուբայա– կան Փիլիսոփան է. Ւ». Վարոնան է՝ Լատինական Ամերիկայում պոզիտիվիզմի ներկայացուցիչներից մեկը: XX դ. Կ–ում տարածվում են պրագմատիզմի, էկզիս– տենցիալիզմի և նեոթոմիզմի գաղափար– ները: XIX դ. վերջերին Կ. թափանցած մարք– սիզմի գաղափարները տարածում են գը– տել XX դ. սկգբներին: 1901-ին Կ. Բալի– նիոյի ղեկավարությամբ ստեղծված «Սո– ցիալիստական պրոպագանդայի ակումբը» պրոպագանդել է Կ. Սարքսի և Ֆ. էնգելսի աշխատությունները: 1925-ին ստեղծված Կ–ի կոմունիստական կուսակցությունը նը– պաստել է մարքսիստական գաղափարնե– րի հետագա զարգացմանը: Կ–ում հեղա– փոխության գաղափարական նախապատ– րաստման համար կարևոր դեր են կատա– րել մարքսիստներ Կ. Բալինիոյի, Խ. Ա. Մելյի, Ռ. Սարտինես Վիլենայի, Բլաս Ռոկայի և Խ. Սարիանելիոյի աշխատու– թյունները: Կ–ում հեղավւոխության հաղ– թանակից (1959) հետո մարքսիստական փիլիսոփայությունը երկրի գաղափարա– կան կյանքում կատարում է գլխավոր դերը: 1964-ին Կ–ի ԳԱ կից ստեղծվել է փիլ. խումբ, որն ուսումնասիրություններ է կատարում մարքսիստական փիլիսոփա– յության և Կ–ի փիլիսոփայության պատմու–