Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/707

Այս էջը սրբագրված չէ

թյան բնագավառում: 1960-ից հետո վւիլ. պրոբլեմներին մեծ ուշադրություն է դարձ– վում «Cuba Socialista» (1961-ից), «Pensa- miento critico» (1967-ից), «Universidad de la Habana» (1934-ից) և այլ ամսագրերում: Պատմագիտությունը: Սկզբնավոր– վել է XVIII դ. վերշին: XIX դ. սկզբին, ազատագրական շարժման պայմաննե– րում, հատկապես անկախության* պատե– րազմի ազդեցության տակ, երեան եկան Պ. Ա. Մորել դը Աանտա–Կրուսի, R Մ. Ֆելիքս դը Առատեի, Ա. K Վալդեսի և այլոց գործերը: Նրանք պահանշում են անցկացնել ռեֆորԱներ, ընդլայնել բնակ– չության իրավունքները: 30-ական թթ. խ. Ա. Սակոյի աշխատություններն ուղըղ– ված էին ստրկավաճառության, իսկ 40-ական թթ.՝ Կ. ԱՄՆ–ի ն միացնելու դեմ: Անկախության համար Կուբայի 1895– 1898-ի պատերազմին ԱՄՆ–ի մասնակցու– թյունը և երկրի օկուպացիան ԱՄՆ–ի զորքերի կողմից ավելի ցայտուն դրսե– վորեցին երկու ուղղություն, երկրի ան– կախության կողմնակիցների (Վ. Մորա– լես–ի–Մորալես) և Կ. ԱՄՆ–ին միացնե– լու կողմնակիցների (Խ. Ի. Ռոդրիգես): 1910-ին ստեղծված պատմության ազգա– յին ակադեմիան ձգտել է խուսափել քաղ. վեճերից և նպատակ դրել հավա– քել ու հրատարակել փաստաթղթեր: XX դ. սկզբին ձևավորվել է պատմագիտու– թյան երեք ուղղություն, մարքսիստական, լիբերալ–առաշադիմական և կղերա–պահ– պանողական: Մարքսիստական ուղղու– թյան ակնառու ներկայացուցիչն էր Iv. Ա. Մելյան, որն առաշինն է բացահայտել ԱՄՆ–ի քաղաքականության զավթողական բնույթը Կարիբյան ծովի ավազանում, ցույց տվել, որ Կ–ի ժողովրդի հիմնական թշնամին ԱՄՆ–ի հետ համագործակցող ազգային բուրժուազիան է, կանխատեսել է սոցիալիզմի անխուսափելի հաղթանակը Կ–ում: Լիբերալ–առաշադիմական ուղղու– թյան ներկայացուցիչները (է. Ռոյդ դը Լեուչսենրինգ, Ֆ. Օրտիս և ուրիշներ) քննադատել են ԱՄՆ–ի քաղաքականությու– նը Կ–ում, դատապարտել իսպ. գաղութա– յին վարչակարգը, ռասիզմը և ֆաշիզմը, բարեկամական դիրք են գրավել ՍՍՀՄ–ի նկատմամբ, թեև քաղ. գործունեության մեշ անհետևողական են եղել: Կղերա– ֆեոդալական ուղղության ներկայացու– ցիչները (է. Պորտել Վիլա, է, Սանտովե– նիա և ուրիշներ) քողարկել են ԱՄՆ–ի իմպերիալիզմի տիրապետությունը Կ–ում և հաճախ հանդես են եկել իբրև ԱՄՆ–ի շատագովներ՝ խեղաթյուրել Կ–ի պատ– մությունը: 1940-ին է. Ռոյդ դը Լեուչսեն– րինգը հիմնել է Պատմության և միջազ– գային հետազոտությունների կուբայա– կան ընկերությունը, որն իր շուրշն է համախմբել հայրենասեր պատմաբան– ներին, կազմակերպել (1942–60-ին) պատմաբանների համաժողովներ: 1940- ական թթ. Բլաս Ռոկայի, Կ. Ռոդրի– գեսի ու Մ. Ագիռեի աշխատություններում բացահայտվել են Կ–ի պատմության մարք– սիստական ուսումնասիրության խնդիր– ները: 1959-ի հեղափոխությունը լայն հնա– րավորություններ բացեց Կ–ի պատմու– թյան մարքս–լենինյան ուսումնասիրու– թյան համար: Պատմագիտության զար– Հանգսաավայր Լագունա դե Տեսորոյում գացման համար մեծ նշանակություն ունեն Ֆ* Կաստրո Ռուսի և ԿԿԿ մյուս ղեկավար– ների աշխատությունները: Պատմության մարքսիստական ուսումնասիրության գոր– ծում կարևոր նշանակություն ունեն Խ. Մա– րինելյոյի և Ա. Նունյես Ւփմենեսի աշխա– տությունները: 1962-ին հիմնվել է Կ–ի ԳԱ պատմության ինստ–ը: Պատմագիտության ասպարեզում զգալի աշխատանք է կա– տարում հեղավւոխության զինված ուժե– րի քաղվարչությունը և ԿԿԿ ԿԿ–ին կից պատմության հանձնաժողովը: Հեղափո– խությունից հետո ստեղծված «պատմության դպրոցները* (փաստորեն Կ–ի համալսա– րանների պատմության ֆակուլտետնե– րը) զուգակցում են պատմաբանների պատրաստումը և գիտական աշխատանքը: Տնտեսագիտությունը: Ձևավորվել է XIX դ. առաշին քառորդում, կրել եվրո– պական դասական և գռեհիկ քաղաքա– տնտեսության ազդեցությունը: Կ–ի տըն– տեսագիտության վաղ ներկայացուցիչների (Ֆրանցիսկո դե Արանգո–ի–Պառնենյո, իյ. Ա. Մակո, Ռոմանա դե լա Մագրա) հայեցակետը ռեֆորմիզմն էր. առաջարկ– վում էր սահմանել առևտրի ազատու– թյուն, կրճատել հարկերն ու մաքսերը, թույլատրել դրամի ազատ ներհոսք, ստրուկի աշխատանքը փոխարինել վար– ձու բանվորի աշխատանքով ևն: XIX դ. երկրորդ կեսում զգալի էր ավտոնոմիստ– ների (Ռ. Մոնտերո) ազդեցությունը, որոնք, ի հակակշիռ անեքսիոնիստների, ձգտում էին հիմնավորել իսպ. գաղութա– տիրության շրջանակներում ինքնավարու– թյան տնտ. արդյունավետությունը: Տա– րածված էին նաև հեղափոխական դեմո– կրատների (Խ. Մարտի) ընդհանուր առ– մամբ առաջադիմական հայացքները: Գրանցում կոչ էր արվում լատինաամերիկ– յան երկրները համախմբել ԱՄՆ–ի էքս– պանսիոնիստական քաղաքականության դեմ, վարել ազգային անկախ քաղաքակա– նություն, հռչակ ել դեմոկրատական (գյու– ղացիների և մանր սեւիականատերերի) հանրապետություն՝ «բոլորի բարօրու– թյան համար» ևն: XX դ. սկզբներին տըն– տեսագիտության զարգացումն ընթանում էր Կ–ի էկոնոմիկայի վրա ԱՄՆ–ի ազդեցու– թյունը քննադատող (Մ. Մանգլի–ի–Գառի– տե, Ռ. Գեռա–ի–Մանչես) և գովաբանող (Լ. Վալդես Ռոյգ) հոսանքների պայքա– րում, առաջ էին քաշվում գյուղատնտեսու– թյան և արդյունաբերության դիվերսիֆի– կացման, ազգային բանկ և նավատորմ ստեղծելու, մասնավոր կապիտալ ներ– դրումներն ավելացնելու հարցեր, նկատ– վում էր քե]նսակւսԱութ]ան ազդեցությու– նը: XX դ. 20-ական թթ. Կ–ում կազմավոր– վեց մարքսիստական տնտեսագիտության ուղղությունը, որի հիմնադիր Ի*. Տոռասը հանդես էր գալիս տիրող դասակարգերի տնտ. քաղաքականության, նրանց թողտը– վությամբ կղզու իմպերիալիստական կո– ղոպուտի քննադատությամբ, պաշտպա– նում բանվոր դասակարգի շահերը: 40-ական թթ. տնտեսագիտական հետազո– տություններում մարքս–լենինյան դիրքե– րից քննվում էին Կ–ում սոցիալ–տնտ. ֆոր– մացիայի փոՓոխման (Բ. Ռոկա, Ֆ. Պերես դե լա Ռիվա, Ռ. Մ. Բոնիլյա), էկոնոմիկա– յի զարգացման խնդիրները: Հեղափոխա– կան շրջանում հատուկ նշանակություն է ստանում սոցիալիստական էկոնոմիկայի շինարարության պրոբլեմների մշակումը: էկոնոմիկայի զարգացման սկզբունքա– յին հարցերը վերլուծվում են Ֆ. Կաստրո– յի, Օ. Դորտիկոս Տորրադոյի, է. Չե Գևա– րի աշխատություններում: Հաշվի առնելով Կ–ի յուրահատուկ պայմանները՝ առաշ է քաշվում գյուղատնտեսության առաջնա– հերթ զարգացման խնդիրը, որի հետ սեր– տորեն կապված է երկրի ինդուստրացման ապահովումը: Տնտեսագիտական պրոբլեմների հետա– զոտություններն իրականացնում են Կ–ի համալսարանները: XI. Մամուլը, ոագիոն և հեռուստա– տեսությունը Լույս է տեսնում շուրջ 50 պարբերական, այդ թվում՝ 9 օրաթերթ: Հավանայում հրա– տարակվում են ԿԿԿ ԿԿ օրգան «Գրան– մա» («Granma», 1965-ից) և Երիտասարդ կուսակցականների միության օրգան «խու– վենտուդ րեբելդե» («Juventud Rebelde», 1965-ից) օրաթերթերը: 7 գավառական օրաթերթերից խոշորներն են՝ «Ադելան– տեն» («Adelante», 1959-ից), «Վանգուար– դիան» («Vanguardia», 1962-ից), «Միերա Մաեստրան» («Sierra Maestra», 1959-ից): Կարևոր են նաև Կ–ի զինված ուժերի օր– գան «Վերդե Օլիվո» («Verde Olivo», 1959-ից), «Բոհեմիա» («Bohemia», 1908) հասարակական–քաղաքական շաբաթա– թերթերը, «Կուբա» («Cuba», 1962-ից, Հա– վանայում՝ իսպաներեն, Մոսկվայում՝ ռուս.) ամսագիրը: Հավանայում է գտնը– վում Պրենսա Լատինա (հիմն. 1959-ին) Լատինա–ամերիկյան ինֆորմացիոն գոր– ծակալությունը: Ռադիոհաղորդումներն սկսվել են 1914-ին, հեռուստատեսային հաղորդումները՝ 1950-ին: XII. Գրականությունը Մինչկոլումբոսյան շրշանի հնդկացինե– րի գրականությունը չի պահպանվել: ժա– մանակակից գրականությունը իսպաներեն է: Մեգ հասած ստեղծագործություններից հնագույնը Մ. Բալբոայի «Համբերանքի հայելին» (1608) պոեմն է: XVIII դ. վեր– ջերին Հավանայի հայրենասիրական ըն– կերության (1793) շուրջը համախմբված գրողները (Բ. Պ. Ֆերրեր, 1772–1851, Մ. դե Մեկեյրա–ի–Արանգո, 1760–1846 և ուրիշներ) Ֆրանսիական մեծ հեղափո– խության և Հյուսիսային Ամերիկայում