վում են, ձեախախավում և հանգեցնում ողնաշարի ծռման՝ առաջ–ետին և կողմնա– յին ուղղություններով: Մանկական և պա– տանեկան տարիքում Կ–ի առաջացման դեպքում ողնաշարի ձևախախտումը հաս– նում է մեծ չափերի, և հետագայում կմախքը զարգանում է անկանոն: ուսխիւոի դեպ– քում, ոսկրային հյուսվածքի փոփոխու– թյունների հետևանքով, նույնպես կարող է առաջանալ կլոր, դուրս ցցված Կ.: Ռա– խիտային Կ. ռախիտի ժամանակին և ճիշտ բուժումից ուղղվում է: Կ–ի առաջացման հետ միաժամանակ ձևախախտվում է նաև կրծքավանդակը, առաջանում է, այսպես կոչված, կողային Կ.: Վերջինս լինում է նաև ողնաշարի կողմնային ծռումների (սկոլիոզ) դեպքում: Կանխարգել ու– մ ը. տուբերկուլոզային սպոնդիլիտների ժամանակին բուժում, հակառախիտային պատրաստուկներ: Սկսած 2,5 ամսականից երեխային հարկավոր է պառկեցնել փորի վրա, կատարել մեջքի մկանների մերսում և մարմնամարզություն, ժամանակից շուտ չի կարելի նստեցնել: Գոյություն ունի նաև, այսպես կոչված, սրտային Կ.՝ կրծքավանդակի արտացցվածքը սրտի շրջանում, սովորաբար լինում է սրտի արատներով տառապող երիտասարդների մոտ: ԿՈհ&Ա (Cuza) Ալեքսանդրու Ցոհան (1820–1873), Մոլդովայի և Վալախիայի միացյալ իշխանության (1859–62) տիրա– կալ (հոսպոդար), ռումինական պետու– թյան (1862–66-ին) ղեկավար: Մասնակ– ցել է 1848-ի հեղափոխությանը, վտարվել Մոլդովայից: Վերադարձել է 1850-ին և ղեկավարել երկու իշխանությունների միավորման պայքարը: 1859-ին ընտրվել է Մոլդովայի, ապա Վալախիայի հոսպո– դար: Կ–ի կառավարման օրոք ավարտվել է (1862) Ռումինիայի միասնական պետու– թյան ստեղծումը: Ռումին, հետադեմ բո– յարների ճնշման տակ 1866-ին հրաժարվել է իշխանությունից: ԿՈՒձԵՆ (Cousin) Վիկտոր (1792–1867), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, քա– ղաքական գործիչ: Լոփ Ֆիլիպի օրոք եղել է պետ. խորհրդի անդամ, Ֆրանսիա– յի պեր: 1830-ից Ֆրանսիական ակադեմիա– յի, 1832-ից բարոյական և քաղ. գիտու– թյունների ակադեմիայի անդամ: Կ–ի փի– լիսոփայությանը բնորոշ է էկւեկաիկան: Ըստ նրա, փիլիսոփայության բոլոր ճըշ– մարտություններն ասված են, այդ պատ– ճառով նախկին փիլ. համակարգերից քննադատորեն պետք է ընտրել ճշմարտու– թյունները: Կ. պայքարել է մատերիալիզ– մի, հատկապես XVIII դ. ֆրանս. մատե– րիալիզմի դեմ: Թարգմանել է Պլատոնի, հրատարակել նրա, Պրոկլեսի, Պ. Աբելա– րի, Ռ. Դեկարտի և ուրիշների երկերը: Ֆրանս, ընթերցողին ծանոթացրել է Կան– տի, Շելլինգի, Հեգելի փիլիսոփայությա– նը: Կ–ի էկլեկտիկայի ազդեցությունը նը– կատվում է XIX դ. հայ փիլիսոփայության մեջ (Ն. Ռուսինյան, Ռ. Պերպերյան և ուրիշներ): ԿՈՒձԻԿՅԱՆ (Կոզիկյան) Գարեգին, Եսալեմ (17.8.1878, Բալու –1915), հասարակական գործիչ: Սկզբնական կըր– թությունն ստացել է Չարսանճագում և Ւոսրբերդում: 1896-ին տեղափոխվել է Անդրկովկաս, աշխատել գործարաննե– րում, մտել հնչակյան կուսակցության մեջ: 1898-ին մասնակցել է հայ բանվորների առաջին սոցիալ–դեմոկրատական մարք– սիստական խմբի՝ վԹիֆչիսի բանվորների միության» ստեղծմանը, ընդհատակյա հեղափոխական աշխատանք տարել, հրա– տարակել «Բանվոր» ձեռագիր թերթը: 1901-ին ձերբակալվել է, 1903-ին արտաքս– վել Ռուսաստանից: Նույն թվականին հաս– տատվելով ժնևում՝ մասնակցել է <Սո– ցիաչ–դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» (սպեցիֆիկներ) հիմ– նադրմանը: 1905-ին վերադարձել է Անդր– կովկաս, Ռուսական առաջին հեղափո– խության տարիներին (1905–07) Թիֆ– լիսում եղել սպեցիֆիկների «Կյանք» (1906) և «Ձայն» (1906–07) պարբերական– ների խմբագիրներից, որոնք անջատո– ղականություն էին սերմանում հայազգի բանվորության մեջ: Կ–ի դեմ գաղափարա– կան պայքար են մղել Մ. Շահումյանը, Բ. Կնունյանցը, Մ. Սպանդարյանը, Ս. Կասյանը: 1909-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, հիմնել «Գրաշարաց միությու– նը», հրատարակել «Ապագա» (1910) բան– վորական հանդեսը: Զոհ է գնացել 1915-ի Մեծ եղեռնին: Հրատարակել է «Թող ֆակ– տերը խոսեն» գիրքը (1904): ԿՈՒձԻՔԵՆԴ (ն. իյոզիքենդ), գյուղ Հայ– կական ՍՍՀ Ամասիայի շրջանում, Արփի լճի հյուսիս–արևմուտքում, շրջկենտրո– նից 25 կմ հյուսիս–արևմուտք: Անասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում պահպանվել է կիսավեր եկեղեցի, շրջա– կայքում՝ կիկլոպյան ամրոցների ավերակ– ներ: ԿՈՒձՆԵՅԿԻ 11 ԼԱՏ Ս, ՈՒ, լեռնաշղթա Սի– բիրի հարավում, ՌՍՖՍՀ Կեմերովոյի մարզում և Կրասնոյարսկի երկրամասում: Գտնվում է Կուզնեցկի ևՄինուսինսկի գոգ– հովիտների միջև: Օբի Տոմ և Չուլիմ վտակ– ների ջրբաժանն է: Երկարությունը մոտ 300 կմ է, լայնությունը՝ 150 կմ, առավե– լագույն բարձրությունը՝ 2178 t/ (Վերխնի Զուբ լեռ): ԿՈՒձՆԵՅԿԻ ԱԾՒԱՏԻՆ ԱՎԱձԱՆ, Կ ու զ բ ա ս, ՍՍՀՄ և աշխարհի խոշորա– գույն ածխային ավազաններից, Դոնեցկի ածխային ավազանից հետո ՍՍՀՄ երկ– րորդ ածխային բազան: Ավազանի զգալի մասը գտնվում է Կեմերովոյի մարզում, աննշան մասը՝ Նովոսիբիրսկի մարզում և Ալթայի երկրամասում: Կ. ա. ա. տեղա– դրված է Կուզնեցկի գոգհովտում: Վեր– ջինիս ընդհանուր մակերեսը մոտ 70 հզ. կմ2 է, որից 26,7 հզ. կմ2 զբաղեցնում են ածխաբեր նստվածքները: Առաջին անգամ ածխային շերտերի ելքերը հայտնաբերվել են 1721-ին: 1897-ից սկսվել է ածխի հա– նույթը: Երկրաբանական առումով Կ. ա. ա. քեմբրի վերջում ձևավորված և պալեոզո– յի, մեզոզոյի ու կայնոզոյի գոյացումնե– րով լցված խոշոր ճկվածք է: Ածխաբերու– թյան առաջին նշանները հայտնի են մի– ջին դևոնում, որից վեր, ընդհուպ մինչև կարբոնի վիզեյան հարկը, տեղադրված են ոչ–ածխաբեր, մեծ մասամբ ծովային նըստ– վածքներ: Սկսած նամյուրից, երբ Կ. ա. ա. վեր է ածվում միջլեռնային ճկվածքի, առաջանում է հիմնական ածխաբեր հաստ– վածքը (ստորին կարբոնից մինչև յուրան ներառյալ): Ածխաբեր շերտերի վրա տե– ղադրված են վերին կավճի և կայնոզոյի ընդհատվող ու փոքր հզորության նըստ– վածքները: Ածխաբեր հաստվածքը մի քանի անգամ ենթարկվել է տեկտոնական դեֆորմացիաների: Հերցինյան ծալքավո– րության վերջում այն ճմլվել է և վերածվել հս–արմ. ծալքերի: Պֆալցյան փուլից հետո սկսվել է նստվածքների դենուդացիան: Ածխաբեր հաստվածքը պարունակում է մոտ 260 տարբեր հզորության ածխային շերտեր: Արդյունավետ շերտերի գերա– կշռող հզորությունը 1,3–3,5 մ է: Կան շերտեր 9–15 մ և նույնիսկ 20–30 մ հզո– րությամբ: Ըստ որակի ածուխները բազ– մազան են և դասվում են լավագույնների շարքը: խոր հորիզոններում նրանք պա– րունակում են 4–16% մոխիր, 5–15% խոնավություն, մինչև 0,12% ֆոսֆոր, 4–42% ցնդող նյութեր, 0,4–0,6% ծծումբ, այրման ջերմությունը հասնում է 7000– 8600 կկաւ/կգ (29,1-36,01 Մջ/կգ): Ածուխ– ները կիրառվում են կոքսային, քիմ. ար– դյունաբերության մեջ և որպես էներգե– տիկ վառելիք: Ընդհանուր երկրաբանա– կան պաշարները մինչև 1800 մ խորու– թյունը կազմում են 725 մլրդ տ: Բացի ած– խից, Կ. ա. ա–ում և նրան հարող լեռնային կառուցվածքներում կան երկաթի, տորֆի, կրաքարերի, հրակայուն կավերի, շինա– նյութերի, կիսաթանկարժեք քարերի և այլ հանքավայրեր: Մի շարք հորատանց– քերում հայտնաբերված են նավթի և գազի երևակումներ: ԿՈհձՆԵՅՈՎ (պարտիզանական ծածկա– նունը՝ Գ ր ա չ յ ո վ) Նիկոլայ Իվանովիչ [14(27).7.1911–9.3.1944], սովետական հետախույզ, Սովետական Միության հե– րոս (5.11.1944, ետմահու): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Որպես ինժեներ աշխատել է Սվերդլովսկում և Մոսկվայում: Կատարե– լապես տիրապեւոելով գերմաներենին՝ 1942-ին կամավոր մեկնել է Դ. Ն. Մեդ– վեդևի՝ թշնամու թիկունքում (Ուկրաինա) գործող պարտիզանական ջոկատը: Դրսե– վորել է մեծ հնարամտություն ու խիզա– խություն, ոչնչացրել հիտլերական գոր– ծիչներ Ֆունկին (Ուկրաինայի գլխ. դա– տավոր), Բաուերին (Գալիցիայի փոխնա– հանգապետ), մի խումբ պարտիզանների հետ հափշտակել պատժիչ զորքերի հրա– մանատար Իլգենին ևն: Ողբերգաբար զոհ– վել է ուկր. նացիոնալիստների ձեռքով: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Թաղված է Լվովում:
ԿՈՒԶՆԵՑՈՎ (Դարբինյան) Պյոտր Մի– քայելի (2.9.1895, Նախիջևան –1938), բանվոր հեղափոխական, Անդրկովկասում սովետական կարգերի հաստատման մաս– նակից, արհմիութենական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1918-ից: Հեղափոխական գործու– նեությունն սկսել է առաջին համաշխար– հային պատերազմի տարիներին: Եղել է դեպոյի կուսբջջի քարտուղար: 1919-ին ձերբակալվել է: Դուրս գալով բանտից՝ Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիս– յան ապստամբությանը, որի պարտությու– նից հետո փոխադրվել է Բաքու, նշանակ–