Նկարում` Խոտ
ջանում, Որոտանի ձախ աւիին, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք։ Միավորված է Շինուհայրի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կինո, բուժկայան, մանկապարտեզ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Խոտի վանքը (V–VIII դդ.), Մրգաձորի խաչ եկեղեցին (1700), իյանապա ամրոցը (միջնադար), քարայր–բնակարաններ։
ԽՈՏԱԼՅՈՒՐ, թիթեռնածաղկավոր խոտաբույսերից հատուկ մշակմամբ ստացված կեր։ Խոտաբույսի կանաչ զանգվածը հնձում են, համաչափ և արագ չորացնում ծածկի տակ, աղում, լցնում պարկերը և պահեստավորում մութ ու չոր շենքերում։ Խոտն աղում են կերամանրիչ մեքենայով։ Խ հարուստ է վիտամիններով, պրոտեինով և հանքային նյութերով։ Լավագույն Խ. ստացվում է առվույտից, կորնգանից, երեքնուկից ևն։ Վիտամինները և մյուս սննդանյութերը խոտի մեջ պահպանելու համար պատրաստում են նաև կանաչ խոտալյուր, որն ավելի սննդարար է և համակցված կերի բաղադրամասերից է։ Կանաչ Խ. պատրաստում են դաշտում հատուկ ագրեգատներով, որոնք կանաչը հնձում, միաժամանակ օդի տաք հոսանքով չորացնում, ապա մանրացնում են։
ԽՈՏԱԽԱՌՆՈՒՐԴ, միամյա կամ բազմամյա թիթեռնածաղկավոր և հացազգի խոտաբույսերի համատեղ ու միաժամանակ ստեղծված արհեստական խատակայքեր։ Ըստ օգտագործման առանձնացվում են արոտային և քաղովի (միահար, երկհար, բազմահար) Խ.։ Լինում է պարզ՝ կազմված 2 տեսակ խոտաբույսերից (սուդանի խոտ+ գարնանացան վիկ, միամյա ռայգրաս+ ոլոռ, առվույտ բազմամյա+ ռայգրաս ևն), և բարդ՝ կազմված 3, 4 (և ավելի) տեսակ բույսերից (կարմիր երեքնուկ+ սիզախոտ + շյուղախոտ ևն)։ Խ–ներն ապահովում են ավելի բարձր բերք և կերային շատ միավորներ, քան նրանց բաղադրամասերի մաքուր ցանքերը։ Խ–ում թիթեռնածաղկավորների արմատների վրա գտնվող պալարաբակտերիաների կենսագործունեության շնորհիվ հողում ազոտի քանակն ավելանում է, լավանում է հացազգի բույսերի սննդառությունը։ Սպիտակուցների պարունակությունը հացազգի խոտերի մեջ ավելանում է 8–12%-ով՝ մաքուր ցանքերի համեմատությամբ։ խ–ում հացազգի բույսերը թիթեռնածաղկավորներին պահպանում են պառկումից և հեշտացնում բերքահավաքի մեքենայացումը։ Խ–ի խոտը ավելի շուտ է չորանում, քան թիթեռնածաղկավորներինը։ Խ–ից հետո մշակվող կուլտուրաների բերքը 10–15%-ով ավելի բարձր է, քան մաքուր ցանքերից հետո մշակելու դեպքամ։ Բազմամյա Խ–ի բերքատվությունը բարձր և համաչափ է օգտագործման բոլոր տարիներին։ Թիթեռնածաղկավոր խոտաբույսերն առավելագույն բերք են տալիս օգտագործման 1-ին, 2-րդ տարիներին, իսկ հացազգիները՝ սկսած 2-րդ տարվանից։ Խ–ից ստացված կանաչ զանգվածը և խոտը պարունակում են ավելի շատ սննդանյութեր, բարձր է կերի որակը և մարսելիությունը։
ԽՈՏԱԿԱՅՔ, բուսական ծածկոց, բաղկացած վայրի կամ ցանովի կերախոտերից (բազմամյա, միամյա կամ խառը)։ Վայրի խ–երը տարբերակվում են ըստ տեղի (մարգագետնային, տափաստանային), բուսաբանական կազմի (հացագգիներ, բոշխազգիներ) կամ գերակշռող բույսի տեսակի (դեշանախոտեր, օշինդրներ)։ Ցանովի խ–երը լինում են մաքուր (մեկ տեսակ) և խառը (երկու և ավելի տեսակ), կոչվում են հիմնական տեսակի անունով (սկզբում տրվում է գերակշռող տեսակի անունը)՝ երեքնուկա–սիզախոտային, վիկ–վարսակային։ Խ–ի կարևորագույն տնտ. ցուցանիշներն են բարձրությունը և խտությունը։ խտությունը խոտադաշտի 1 մ2 տարածությունում գտնվող բույսերի կամ ցողունների թիվն է։
Նկարում` Խոաակերաց վանքի (910) Ս. Աստվածածին եկեղեցու հատակագիծը
ԽՈՏԱԿԵՐԱՑ ՎԱՆՔ (Քարակոփի վանք), հայկական ճարտարապետական հուշարձանախումբ Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղի մոտ, բլրակի գագաթին։ 910-ին կառուցել է Սյունյաց իշխանուհի Շուշանը, երկրաշարժից քանդված հին մենաստանի տեղում։ Երբեմնի համալիրից պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, դրսից ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք է։ Պատերը շարված են կոպիտ մշակված բազալտի ոչ մեծ քարերից, իսկ պատասխանատու հանգույցները՝ սրբատաշ քարերից։ Գմբեթը և ծածկի թաղերը չեն պահպանվել։ Գավթի պատերի հիմքերն են մնացել։ Գավիթը թաղածածկ դահլիճ էր՝ արմ. կողմում երկու սենյակներով։ Խ. վ–ի Ս. Աստվածածին եկեղեցու հորինվածքի ստեղծումը Սյունիքի ճարտ. դպրոցի նվաճումն է և ավանդը՝ հայկական հուշարձանների այդ տիպի զարգացման գործում։
Գրկ. Մնացականյան Ս. Խ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960։ Մ. Հասրաթյան
ԽՈՏԱԿԵՐՆԵՐ (Copeognatha կամ Psocoptera), փոքր (1–5մմ) միջատների կարգ՝ ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Բեղիկները թելաձև են։ Ոտքերը վազող են, 2–3-հատվածանի։ Թևերը թաղանթային են, անգույն կամ կետերով, հանգստի ժամանակ տանիքաձև ծալվում են մեջքի վրա։ Էգերի փորիկը վերջանում է փոքր ձվադիրով։ Հայտնի է ավելի քան 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, ՍՍՀՄ–ում՝ մոտ 60 տեսակ։ Ապրում են բույսերի մնացորդներում, կեղևաճեղքերում, քարերի տակ, տներում, թռչունների, միջատների բներում։ Սնվում են սնկերով, քարաքոսերով, օրգ. մնացորդներով։ Որոշ տեսակներ (օրինակ, «գրքի ոջիլը») կարող են վնաս հասցնել գրքերին, հերբարիումի բույսերին։
ԽՈՏԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, սահմանված ստանդարտներին, նորմաներին, գծագրերին և տեխնիկական պայմաններին չհամապատասխանող արտադրանք։ Լինում է ուղղելի (տեխնիկապես հնարավոր և տնտեսապես շահավետ է նորոգել) և վերջնական (տեխնիկապես անհնար և տնտեսապես անշահավետ է շտկել թերությունները)։ Խ. ա–ի պատճառներն են՝ հաստոցների սխալ կարգավորումը, սարքերի և գործիքների անսարքությունը, տեխնոլոգիայի խախտումը, բանվորների ցածր որակավորումը ևն։ Խոտանի դեպքում վարձատրության չափը կախված է արտադրանքի պիտանիության և աշխատողի մեղավորության աստիճանից։ Խոտանի նվազեցումն ու կանխումը ապահովվում են կազմակերպական–տեխնիկական միջոցառումներով։
ԽՈՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ծեր, ստերջ, անբուժելի հիվանդություններով տառապող կամ ֆիզիկական արատներով կենդանիների առանձնացումը հոտից։ Անցկացվում է ամեն տարի յուրաքանչյուր հոտում՝ նրա որակական ցուցանիշները (մթերատվություն, տոհմային արժեք ևն) բարելավելու նպատակով։ Տես նաև Բտում։
ԽՈՏԱՏԵՆԴ, մարդու ալերգիական հիվանդություն, որն արտահայտվում է որոշ բույսերի ծաղկափոշու հանդեպ օրգանիզմի զգայնության բարձրացումով։ Պոլինոզների (լատ. pollen – ծաղկափոշի) տարատեսակ է։ Սկսվում է խոտաբույսերի և ծառերի ծաղկման շրջանում։ Որոշակի ծաղկափոշու հանդեպ օրգանիզմի անհատական զգայնությունից և տվյալ բույսի ծաղկման ժամանակից կախված՝ խ. լինում է գարնանային, ամառային և աշնանային։ խ. արտահայտվում է քթի, աչքի լորձաթաղանթների գրգռումով, հազվադեպ՝ բրոնխային հեղձուկի նոպայի ձևով։
Բուժումը. միջնոպային շրջանում սպեցիֆիկ դեսենսիբիլացում (ապազգայնացում), սրացումների ժամանակ՝ ախտանշանային (Էֆեդրին, ադրենալին) և հակահիստամինային պատրաստուկներ։
Կանխարգելումը. կլիմայափոխություն՝ հիվանդության զարգացման սեզոնում, ալերգենի հետ շփման վերացում։
ԽՈՏԻ ՄԱՄԼԻՉ, չոր խոտը կամ ծղոտը մամլող, ապա՝ հակավորող մեքենա։ Լայն տարածում ունեն մամլիչ–հավաքիչները, որոնք հակավորվող խոտը կամ