Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/102

Այս էջը սրբագրված չէ

ա,աա b KJiHHOimcHbix HCTO^HHKax, «Bonpochi hctophh», 1959, 1;tHoBocejibqeB A.IT., IlarayTO B. T., *1 e p e n h h h JI. B., IlyTH pa3BHTH« <freoflajiH3Ma, M., 1972; Ila na3 ah A. ՀԼ., ArpapHMe OTHOineHHfl b Bocto*ihoh ApMeHHH b XVI–XYII Beieax, E., 1972; BaKJiaHOBa E.H., KpecTbflHcicHii «Bop h odnjHHa Ha pyccKOM ceBepe, M., 1976; .ZlaBMflOB A. JI., CeJibCKasi o6mHHa h naT pohomhh B cTpaHax EjiH5KHero h CpeflHero BocTOKa, M., 1979. Վ. Վարդանյան

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, մարկային տեսություն, բուրժուա– կան պատմագրության մեջ XIX դ. երկրորդ կեսին ձևավորված հայացքների ամբողջություն, ըսա որի՝ միջնադարի ագրարային առաջընթացի և ողջ հասարակական կարգի հիմքը եղել է համայնքը: Հ. տ–յան ներկայացուցիչները համայնքի զարգացման տեսանկյունից էին ուսումնասիրում ֆեոդալական կալվածքի, միջնադարյան պետության և քաղաքային կարգի առաջացումն ու զարգացումը: Հ. տ–յան հիմնական սկզբունքները շարադրել և հիմնավորել է Գ. Մաուրերը (Գերմանիա) XIX դ. 50-ական թթ.: XIX դ. երկրորդ կեսին, զարգանալով Օ. Գիրկեի, Ա. Մայցենի (Գերմանիա), Գ. Մենի, է. Ֆրիմենի (Մեծ Բրիտանիա), է. Գլասսոնի, Պ. Վիո– լեի (Ֆրանսիա) կողմից, Տ. տ. տարածվել է պատմագիտության մեջ (Ռուսաստանում՝ 1870–90-ական թթ.): Այն դրույթը, որ հողի մասնավոր սեփականատիրական հասարակարգին նախորդել է հողի կոլեկտիվ սեփականության և օգտագործման վրա հիմնված հասարակարգ, Հ. տ–յան հիմնական գիտական նվաճումն է: Տ. տ–յան կողմնակիցները ֆեոդալիզմի ժամանակաշրջանի ագրարային պատմությունը դիտում էին սոցիալական հակա– սություններից դուրս, թերագնահատում բռնության և գերագնահատում իրավական ինստիտուտների դերը պատմության մեջ, համայնքը պատկերացնում էին որպես անփոփոխ հաստատություն: Մարքսիստ պատմաբանները Հ. տ. ամբողջությամբ դիտում են որպես XIX դ. բուրժ. պատմագիտության նվաճում և քննադատաբար օգտագործում նրա ներկայացուցիչների աշխատությունները: Գրկ. /J a h h ji օ b A.H., IIpodjieMM ar- papHoii HCTOpHH paHHero cpeflHeBeKOBba b HeMenKoii HCTopHorpa<J)HH Kornja XIX–Ha^. XX b., [M.j, 1958.

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏ, Մեծ Րիաանիայի և Կանադայի պառլամենտի ստորին պալատի անվանումը:

ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐ, տես Նույնանուններ:

ՀԱՄԱՇԵՇՏ ՈՏԱՆԱՎՈՐ (տոնիկական) (հուն, xrivoc; շեշտ, լարում), տաղաչափական համակարգերից մեկը, որի ռիթմը հիմնվում է տողերի մեջ հավասար թվով շեշտերի առկայության վրա: Չշեշտված վանկերի քանակը, ինչպես նաև շեշտերի դասավորությունը հարևան տողերում կարող է տարբեր լինել: Տ. ո. հատուկ է եղել ժող. բանահյուսության մի շարք ստեղծագործությունների: XX դ. այն տարածվել է Մայակովսկու և նրա հետեվորդների կողմից: Տ. ո. 20-ական թթ. որոշ տարածում է գտել նաև հայ պոեզիայում: Չարենցի «Ամենապոեմ», «Լենինն ու Ալին», «Չարենց–Նամե» և ուրիշ գործերի շատ մասեր գրված են այս սկզբունքով: Միշտ չէ, որ Տ. ո–ի մեջ շեշտերի հավասար թիվը խստորեն պահպանվում է:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏ Մ. Գ ո ր կ ու անվան, ԱԱՏՄ ԳԱ առընթեր գրականագիտական գիտահետազոտական հաստատություն: Տիմնվել է 1932-ին, Մոսկվայում՝ Մ. Գորկու նախաձեռնությամբ: Խնդիրն է համակողմանիորեն ուսումնասիրել համաշխարհային գրական պրոցեսի զարգացման հարցերը: Դրան համապատասխան ինստում ստեղծված են բաժիններ ու գիտահետազոտական խմբեր: Ինստի կազմի մեջ մտնում են նաև Գորկու թանգարանը և արխիվը: Ինստ–ում կա սովետական և արտասահմանյան գրողների ձեռագրերի ֆոնդ: Տպագիր օրգաններն են «Լիտերատուրնոյե նասլեդստվո» («JlHTepaTypHoe HacjieflCTBO») ժողովածուն և «Վոպրոսի լիտերատուրի» («Bonpocbi jiHTepaTypbi») ամսագիրը (հրտ. ԱՄտՄ ԳԱ հետ):

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ

ՇՈՒԿԱ, կապիտալիստական երկրների միջազգային ապրանքա–դրամական, առևտրատնտեսական և ֆինանսավարկային հարաբերությունների պատմականորեն ձևավորված սիստեմ: Առաջացել է XVI դ.՝ կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանում, վերջնականապես ձևավորվել իմպերիալիզմի փուլում՝ ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր երկրները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիզմի շղթայից Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրների անջատմամբ էապես կրճատվեցին Տ. կ. շ–ի սահմանները, ձևավորվեց համաշխարհային սոցիաէիսաական շուկան: Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլում Տ. կ. շ. բնորոշվում է իմպերիալիստական պետությունների և դրանց տնտ. ներփակ միավորումների («Ընդհանուր շուկա», Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա ևն) միջև տնտ., քաղ. ազդեցության և կապիտալի ներդրման ոլորտների, վաճառահանման շուկաների ու հումքի աղբյուրների համար մղվող կատաղի պայքարով, տնտեսապես հետամնաց երկրների հետ խտրական հարաբերություններով, անարխիայի և տարերայնության ուժեղացմամբ: Տ. կ. շ. անընդհատ ցնցվում է ֆինանսավարկային ճգնաժամերից: 70-ական թթ. սկզբներից միջազգային կապիտալիստական սանտրում ցայտուն են դրսևորվում էներգետիկ, հումքային, պարենային ճգնաժամերի և ինֆլյացիոն պրոցեսների հետևանքները:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ

ՇՈՒԿԱ, սոցիալիստական երկրների պլանաչափ ապրանք դրամական հարաբերությունների համակարգ: Ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սոցիափզմի համաշխարհային սիսաեմի կազմավորման, սոցիալիստական երկրների միջև ապրանքաշրջանառության ընդլայնման, տնտ. և գիտատեխնիկական համագործակցության խորացման շնորհիվ: հիմնական գծերն են՝ ապրանքաշրջանառության պլանային բնույթըն ու անշեղ աճը, կառուցվածքի կատարելագործումը, շուկայի տարողունակության աճը, գների համեմատաբար կայուն բնույթը: Ապրանքաշրջանառությունը հիմնվում է աշխատանքի միջազգային սոցիաւիսաական բաժանման վրա: Տ. ս. շ–ի ձևավորմանը նպաստում է յուրաքանչյուր երկրի արտաքին առևտրի մենաշնորհը: Նրա զարգացումն արտացոլում է սոցիալիստական տնտ. ինտեգրացիայի խորացման օբյեկտիվ պրոցեսը: Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների վրա հիմնված միջազգային տնտ. (այդ թվում առևտրական) հարաբերությունների մեջ էին միայն ԱԱՏՄ և ՄԺՏ: Աոցիալիզմի համաշխարհային սիստեմի ձևավորումն ուղեկցվում էր սոցիալիստական երկրների միջև առևտրական, վարկային հարաբերությունների և տնտ. համագործակցության այլ ձևերի պլանաչափ ընդլայնմամբ: Ետպատերազմյան առաջին տարիներին Տ. ս. շ–ում առևտուրը կատարվում էր ապրանքների փոխադարձ մատակարարումների երկկողմ, որպես կարգ, մեկ տարի ժամկետով կնքված համաձայնագրերով: հետագայում, երբ սոցիալիստական երկրներն անցան ժողտնտեսության զարգացման հեռանկարային պլանավորման, կնքվում էին միջկառավարական առևտրական երկարաժամկետ համաձայնագրեր: Դրանց դերը հատկապես մեծացավ Տնաեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԻ*) ստեղծմամբ (1949), որի անդամերկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունը 1978-ին կազմեց 173,7 մլրդ ռ., իսկ արտաքին առևտրի շրջանառության 63,1 % –ը բաժին էր ընկնում փոխադարձ սանտրին: Ամրապնդվում են սոցիալիստական համագործակցության երկրների առևտրական կապերը նաև ԼԺԴՏ–ի, ԿԺԴՀ–ի, ՀՍՖՏ–ի հետ: Սոցիալիստական երկրների արտաքին առևտրի շրջանառությունը 1 9 5 0–77-ի ն (մլրդ ռ.) Երկրներ 1950 | 1960 1970 1977 Բուլղարիա 0,2 1,1 3,5 9,2 ԳԴՏ 0,8 4,0 8,5 19,6 Լեհաստան 1,2 2,5 6,4 20,1 Կուբա 1.1 1.1 2,1 5,6 Տարավսլավիա 0,5 1,2 4,1 11,0 Տունգարիա 0,6 1,6 4,3 14,3 Մոնղոլիա 0,1 0,1 0,2 0,4 Չեխոսլովակիա 1,3 3,4 6,7 15,1 Ռումինի ա 0,4 1,2 3,4 10,5 ՍՍՏՄ 3,0 10,0 22,1 63,3 Մոցիալիստական երկրների տնտ. և գիտատեխնիկական համագործակցության ընդլայնումը, արտադրության մասնագիտացման և կոոպերացման զարգացումը նպաստում են Տ. ս. շ–ում փոխադարձ ապրանքաշրջանառության անընդհատ աճին: էական տեղաշարժեր են կատարվում նրա ապրանքային կառուցվածքում, որոնք պայմանավորված են գիտա– տեխնիկական հեղափոխության, սոցիալիստական տնտ. ինտեգրացիայի զարգացմամբ, համագործակցության խորացմամբ ն կատարելագործմամբ: Արտահանման և