Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/103

Այս էջը սրբագրված չէ

ներմուծման մեջ աճում է արդ., մասնավո– րապես՝ պաարասաի արտադրանքի, կըր– ճաավում՝ հումքի, նյութերի, վառելանյու– թի ու պարենային ապրանքների բաժինը: Կատարելագործվում են սոցիալիստական երկրների փոխադարձ հաշվարկները, մին– չև 1964-ը ՏՓԽ–ի անդամ–երկրների միջև դրանք կատարվում էին երկկողմ քլիրին– գային (տես Քչիրինգ), ապա՝ բազմակողմ հաշվարկների (փոխադրեփ ռուբւով) համակարգով: Այդ գործառնություններն իրականացնում է Տնւոեսսփան համա– գործակցության միջազգային բանկը: Հ. ս. շ–ում գների հիմքը կապիտալիստա– կան շուկայի կոնյունկտուրային տատա– նումների ազդեցությունից մաքրված հա– մաշխարհային գներն են: Ապրանքափո– խանակությունը կատարվում է միջազգա– յին արժեքի վրա հիմնված գներով: Ամ– րապնդվում են սոցիալիստական պետու– թյունների առևտրական կապերը զարգա– ցող երկրների հետ. 1977-ին Բուլղարիան տնտ. կապերի մեջ էր մոտ 80, Հունգա– րիան՝ 86, Ռումինիան՝ 90, Հարավսլա– վիան՝ 60 երկրի հետ: 1970-ից էապես ընդլայնվել է առևտուրը սոցիալիստական և զարգացած կապիտալիստական երկըր– ների միջև: Առևտրական ու արտաքին տնտ. կապերի մյուս ձևերը կառուցվում են փոխշահավետության հիմքի վրա: Դը– րանց զարգացումը նպաստում է խաղաղ գոյակցության ամրապնդմանը:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՀԳ–

ՆԱԺԱՄ, տես Տնաեսական ճգնաժամ:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, տես Օվկիանոս:

ՀԱՄԱՉԱՓԵԼԻ ԵՎ ԱՆՀԱՄԱՉԱՓԵԼԻ

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նույնասեռ մեծու– թյուններ (հատվածներ, մակերեսներ, ան– կյուններ), որոնք համապատասխանա– բար ունեն կամ չունեն ընդհանուր չափ (այսինքն՝ նույն այդ սեռի մեծու– թյուն, որն ամբողջ անգամ պարունակ– վում է նրանցից յուրաքանչյուրում): հա– մաչափելի մեծությունների հարաբերու– թյունն արտահայտվում է ռացիոնալ թվով, իսկ անհամաչափելի մեծություններինը՝ իռացիոնալ թվով (տես Իրական թվեր): Ուստի, եթե նույնասեռ մեծություններից մեկն ընդունենք որպես միավոր, ապա նրա հետ համաչափելի մեծությունների չափերը կարտահայտվեն ռացիոնալ թվե– րով, իսկ անհամաչափելի մեծությունների չափերը՝ իռացիոնալ թվերով: Անհամա– չափելի մեծությունների (քառակուսու ան– կյունագծի և կողմի երկարությունների, միավոր շառավղով շրջանի և միավոր կողմով քառակուսու մակերեսների ևն) հայտնադործումը հին հույն մաթեմատի– կոսների կարևոր վաստակներից է:

ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Համամասնա– թյուն:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, սկզբունք, համաձայն որի ֆիզիկական ռեալության ավելի ընդհանուր և խոր նկարագրության հավակնող ամեն մի նոր տեսություն, իբրև սահմանային դեպք, պետք է պարունակի հին տեսությունը: Քվանտային մեխանիկայում Հ. ս. առա– ջարկել է Ն. Բորը 1923-ին՝ ատոմների առաքման և կլանման սպեկտրների պրոբ– լեմի կապակցությամբ: Ըստ Բորի սկըզ– բունքի՝ մեծ քվանաային թվերով նկարա– գրվող վիճակներում քվանտային օրինա– չափությունները վերածվում են դասակա– նի: Մաթեմատիկորեն հ–»0 սահմանային դեպքում (հ–ը Պլանկի հաստատունն է) համակարգի քվանտամեխանիկական նկարագրությունը համարժեք է դառնում դասականին, իսկ քվանտային մեխանի– կայի մաթ. ապարատի հիմնական՝ կո– մուտացման առնչությունները համընկ– նում են դասական մեխանիկայում հայտնի Պուասոնի փակագծերին: համանման ձե– վով v/c-»0 սահմանային դեպքում (v-ն մարմնի շարժման արագությունն է, օն՝ լույսի արագությունը վակուումում) ռել– յատիվիստական մեխանիկայի օրենքնե– րը համընկնում են նյուտոնյան մեխանի– կայի օրենքներին: Հ. ս–ից լայնորեն օգտը– վում են նաև քվանտային էլեկտրադինա– միկայում, տարրական մասնիկների ֆի– զիկայում: Ա. Ավետիսյան

ՀԱՄԱՊՈՏԵՆՏԻԱԼ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹ, է ք– վիպոտենցիալ մակերևույթ (< լատ. aequus – հավասար և պոտեն– ցիալ), էլեկտրական դաշտում այն կետերի երկրաչափական տեղը, որոնց համապա– տասխանում է պոտենցիալի (տես Պոտեն– ցիա% էչեկտրական) միևնույն արժեքը:

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1. ոճական հնար գեղարվեստական խոսքի մեջ: Ասե– լիքի հիմնական մասի շարադրանքը՝ ահանց նկարագրական, բացատրական մանրամասների: Մասամբ մոտենում է լա– կոնիզմին: 2. Բառի կրճատ գրությունը (տես Հապավում): Հ. օգտագործվել է հայկ. հին ձեռագրերում, բառի Փոխարեն դրվել է պայմանական նշան (C/D-աշխարհ, ) –լուսին են):

ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՀԱՀ), հակահեղափո– խության և սաբոտաժի դեմ պայքարող հա– տուկ մարմին սովետական պետությունում 1917–19-ին: Ստեղծվել է Ֆ. Ձերժինս– կու ղեկավարությամբ, ՌԱՖԱՀ ԺԿԻ*-ի 1917-ի դեկտ. 7(20)-ի որոշմամբ: ՀԱՀ–ին հանձնարարված էր կանխել և վերացնել հակահեղափոխական ելույթներն ու սա– բոտաժը, ռազմահեղափոխական տրիբու– նալի դատին հանձնել դրանց մասնակից– ներին ևն: 1918-ին ստեղծվեցին ՀԱՀ–ի տեղական մարմիններ՝ նահանգային, գա– վառային, տրանսպորտային, բանակային արտակարգ հանձնաժողովներ: հակահե– ղափոխության՝ զանգվածային սպիտակ տեռորի անցնելու կապակցությամբ ՀԱՀ–ին իրավունք տրվեց իրականացնելու նաև պատժիչ միջոցներ՝ գնդակահարել լրտեսներին, դիվերսանտներին և հեղա– փոխության մյուս թշնամիներին: 1922-ի փետր. 6-ին Համառուսաստանյան Կենտ– գործկոմը որոշում ընդունեց ՀԱՀ–ի Փո– խարեն ներքին գործերի կոմիսարիատին կից ստեղծել պետ. քաղ. վարչություն: Տես նաև Պետական անվտանգություն:

ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ (ՀԿԳԿ), օրենսդիր, կարգադրիչ և վերահսկիչ գերագույն մար– մին ՌՍՖՍՀ–ում 1917–1937-ին: Գործել է սովետների համառուսաստանյան համա– գումարների միջև ընկած շրջանում: ՀԿԳԿ–ն ընտրվել է սովետների համառու– սաստանյան համագումարներում: Բոլոր կարևոր դեկրետներն ու որոշումները,

ՌԱՖԱՀ բյուջեն ենթակա էին ՀԿԳԿ–ի քննարկմանն ու հաստատմանը: Նա էր հետևում ՌՍՖՍՀ սահմանադրության իրականացմանն ու սովետների համա– ռուսաստանյան համագումարների որո– շումների կատարմանը: ՀԿԳԿ ընտրում էր Նախագահություն՝ ՌՍՖՍՀ իշխա– նության գերագույն օրենսդիր կարգադրիչ և վերահսկիչ մարմինը: Նստաշրջանների միջև ընկած շրջանում կազմում էր

ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը և ժող. կոմիսարիատները, որոշում ժողկոմխորհի և ՌՍՖՍՀ սովետա– կան իշխանության բոլոր մարմինների գործունեության ընդհանուր ուղղությու– նը: ՌՍՖԱՀ 1937-ի (այնուհետև 1978-ի) սահմանադրությամբ պետ. իշխանության բարձրագույն մարմինը Գերագույն սո– վետն է և նրա Նախագահությունը:

ՀԱՄԱՍԵԲԱՍՏԱՀԱՅ ՎԵՐԱՇԻՆԱՅ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆ, հայրենակցական միություն: Հիմ– նադրվել է 1936-ին, Նյու. Ցորքում (ԱՄՆ), դեռևս XIX դ. վերջից գործող սեբասաա– ցիների հայրենակցական փոքրաթիվ խըմ– բերի միավորումից 1920-ական թվական– ներին ստեղծված Աեբաստիայի վերաշի– նաց և <Այգ» միությունների միավորումով՝ Համասեբաստացիական շինարար միու– թյուն անվամբ, 1950-ից՝ Հ. վ. մ.: Գլխա– վոր նպատակն է զարկ տալ 1927-ին սե– բաստացիների դիմումով Սովետական Հայաստանում հիմնադրված Նոր լյհբաս– տիա ավանի շինարարությանը և օգնել ներգաղթին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միությունը ակ– տիվորեն մասնակցել է ֆաշիզմի դեմ կռվող կարմիր բանակի օգնության ֆոնդի հանգանակությանը, պատերազմից հետո զգալի միջոցներ տրամադրել ներգաղթի կազմակերպման գործին: 1960–70-ական թթ. Հ. վ. մ. աշխույժ կապերի մեջ է Սո– վետական Հայաստանի և Նոր Սեբաս– տիայի հետ: Հայաստանի ԳԱ–ին, Երևանի պետ. համալսարանին, սրտաբանության և սրտի վիրաբուժության գիտահետազո– տական ինստ–ին, Վարուժանի անվ. դըպ– րոցին և այլ հաստատությունների միու– թյունը 1962–77-ին նվիրել է գիտական, ուսումնական, բժշկական բազմատեսակ սարքավորումներ, Նոր Սեբաստիա– յում նախաձեռնել է 1915-ին նահատակ– ված սեբաստացիների հուշազբյուրի կա– ռուցումը (բացվել է 1970-ին): Հ. վ. մ. մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի մի շարք քա– ղաքներում (Նյու Ցորք, Չիկագո, Լոս Անջելես, Ֆրեզնո ևն), ինչպես նաև Ֆրան– սիայում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Միության կազմում երկա– րամյա օգտակար աշխատանք են կատա– րել Հովակիմ Տաղավարյանը, Զարեհ Գա– պիկյանը, Օսկար Իսպիրյանը, Գաբրիել Սերոբյանը, Մեսրոպ Պաճակյանը, Համ– բարձում Խթիկյանը, Հրաչ խթիկյանը, Վահան Ղազարյանը և ուրիշներ: Միությունը հրատարակում է «Նոր Սե– բաստիա» պաշտոնաթերթը: 1974-ին լույս է տեսել «Պատմագիրք հուշամատյան Սե– բաստիո և գավառի հայության» պատմա– ui զգա գրական գրքի 1-ին հատորը (հեղի– նակ՝ Առաքել Պատրիկ): Պ. Մարաիրոսյան