Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/122

Այս էջը սրբագրված չէ

Հայ ազգային ճակատի կոչերից (19Հ4) Դիմադրության շարժմանը, դրանով իսկ կատարում են իրենց ինտերնացիոնալ, ինչպես նաև հայրենասիրական պարտքը հեռավոր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի նկատմամբ։ ՀԱՃ կազմակերպել է նաև նյութական օգնություն Ֆրանսիայի ազատագրման ֆոնդին։ Միայն 1943–44-ին Հարավային և Կենտ– րոնական Ֆրանսիայի ՀԱճ–ի կոմիտեները հանգանակեցին և Դիմադրության ֆոնդին հանձնեցին 7 մլն ֆրանկ։ Բացի այդ, զգալի գումար հանձնեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կազմակերպման ֆոնդին։ 1944-ի ամռանը, Ֆրանսիայում Ազգային ապստամբության օրերին, ՀԱՃ․ աջակցում էր հայ պարտիզանական և Հայրենասիրական միլիցիայի ջոկատների ստեղծմանը։ Ակտիվորեն մասնակցել է Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների ու շրջանների ազատագրմանը։ ՀԱճ–ի նման կազմակերպություններ, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գործել են նաև ԱՄՆ–ի, Անգլիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Կիպրոսի հայ համայնքներում։ Իրենց հայրենասիրական գործունեությամբ այդ կազմակերպություններն զգալի ավանդ մուծեցին Սովետական Միության հակաֆաշիստական պայքարի ընդհանուր գործում։ Գբկ․ ԴրամՓյան Տ․ Ս․, Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին․ 1941-1944, Ե․, 1967։ Տ» ԳրաւէբյաԱ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ԻԸՄ– ԲԱԿ, տես Նարոդնիկություն։ ՀԱՅ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ

ՄԻՈՒԹՅՈՒՆ, 1927-ի օգոստոսին հիմնել են Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի մեջ չմտնող, բայց սովետական կարգերը համակրող գրողներն ու քննադատները, որոնց անվանում էին «ձախ ուղեկիցներ»։ Նրա գործուն անդամներն էին՝ Դ․ Դեմիրճյանը (նախագահ), Ս․ Զորյանը (քարտուղար), Վ․ Թոթովենցը, Մ․ Մանվելյանը, Ա․ Խոնդկարյանը, Մ․ Հակոբյանը, Ա․ Տերտերյանը, K Մարգսյանը, Տ․ Հախումյանը և ուրիշներ։ 1929-ի ապրիլին Հ․ ա․ գ․ մ–յան և Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի միավորումով ստեղծվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան։ Սակայն միության ինքնուրույն գոյությունը դադարեց 1931-ի հուլիսին։

Գրկ․ Սովետահայ գրականության տարե– գրություն, Ե․, 1957, էշ 127, 188։ Հ․ Դավթյան «ՀԱՅ ԱՇԽԱՐՀ», պատմական և մշակութային ամսաթերթ; Բելգիայի հայ կաթոլիկ եկեղեցու հրատարակություն։ Լույս է տեսել 1937–38-ին, Բրյոաելում, հայերեն և ֆրանս․ (վերջում միայն ֆրանս․)։ Տնօ– րեն–խմբագիր՝ Հ․ Նալբանդյան։ Ծանոթացրել է հայ եկեղեցու պատմությանն ու նշանավոր գործիչների կյանքին, ֆրանսերենով ներկայացրել հայոց պատմությունը, քաղաքակրթության զարգացումը, ավանդույթները։ Հայերեն և ֆրանս․ զուգահեռ նյութերով, ինքնուսույց վարժու– թյուններով ընթերցողներին օգնել է սովորել այդ լեզուները։ 1938-ի N« 11–12-ում հոդվածներ է տպագրել Հոլանդիայի և Բելգիայի հայ գաղութների մասին։ Նյութերի գերակշռող մասի հեղինակը խմբագիրն է։ Տ․ Վարդանյան «ՀԱՅ ԱՇՈՒՂՆԵՐ», անսամբլ, կազմա– կերպվել է Երևանում, 1927-ին՝ երգիչ Շ․ Տալյանի ղեկավարությամբ։ Կազմը՝ նաև Հ․ Տալյան (Շ․ Տալյանի եղբայրը) և Հ․ Տրդատյան (երգիչներ), Ս․ Թարիվերդյան (թառահար), Վ․ Խշտոյան (քամանչա հար)։ Անսամբլի ելույթներին մասնակցել է նաև երգչուհի Մ․ Սեդմարը; Կազմա– կերպման գործում մեծ դեր է խաղացել աշուղագետ Դ․ Լևոնյանը (սովորեցրել է երգեր, համերգներին հանդես եկել ներածական խոսքով)։ Անսամբլը կատարել է Սայաթ–Նովայի, Շիրինի, Ջիվանու, Խայաթի, Շերամի և այլ աշուղների երգերը։ Երևանից բացի, համերգներ է ունեցել Թիֆլիսում, Բաքվում, Խարկովում, Մոսկվայում և այլուր։ Անսամբլի կատարմամբ ձայնասկավառակի վոա ձայնագրվել են Աայաթ–Նովայի «Դուն էն գլխեն», Շիրինի «Ակնարկյա», Խայաթի «Աարի աստղիկ» և Փիլոյի «Անուշ յար» երգերը։ Գոյատևել է մինչև 1931-ը։

Գրկ․ Տալյան Շ․, Դեպքեր, դեմքեր, մտքեր, Ե․, 1973։ Մ․ Մուրադյան ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԱՄ), հայ կերպարվեստագետների անդրանիկ միավորումը։ Հիմնադրվել է 1916-ին, Թիֆլիսում (հիմնադիր ժողովի նախագահ՝ Ա․ Շիրվանզադե, զեկուցող՝ Վ․ Սուրենյանց)։ ՀԱՄ–ի կազմակերպմանը մասնակցել են Ե․ Թադևոսյանը (միության նախագահ), Մ․ Սարյանը, Փ․ Թեր– լեմեզյանը, Ս․ Խաչատուրյանը, Գ․ Շար– բաբչյանը, Գ․ Լևոնյանը և ուրիշներ։ Ըստ էության լինելով համահայկական կազմա– կերպություն՝ համախմբել և ցուցահան– դեսների մասնակից է դարձրել նաև Ռուսաստանում ու արտասահմանում գործող հայ արվեստագետներին (Զ․ Զաքարյան, վ, Մախոխյան, է․ Շահին, Դ․ Օքրոյան, Ս․ Աղաջանյան, Հ․ Գյուրջյան, Գ․ Ցակուլով, Մ․ Ալաջալով և ուրիշներ)։ Ինտերնա– ցիոնալիստական և «պերեդվիժնիկներին» հարող դիրքերում կանգնած ՀԱՄ–ը ստեղծագործական մեթոդի համընդհա– նուր սկզբունքներ չի ունեցել, բացառությամբ «հայկական ոճի» տարածման կանոնադրական պարտավորությունը։ Միության պատվավոր և օժանդակող անդամ կարող էին լինել բոլորը՝ առանց ազգային խտրության (առաջին պատվավոր անդամը Վ․ Դ․ Պոլենովն էր)։ Գործակցել է ռուս, և վրաց․ գեղարվեստական միությունների հետ՝ նպատակ ունենալով կազ– մակերպել հայ և այլազգի արվեստագետների գործերի պատկերասրահներ Ան– դըրկովկասի, իսկ ցուցահանդեսներ՝ Ռուսաստանի քաղաքներում։ Կազմակերպել է 6 ցուցահանդես, ուր ներկայացվել են նաև Վ․ Դ․ Պոլենովի, Մ․ Ա․ Վրուբելի, Ի․ Ի․ Լևիտանի, Ա․ 6ա․ Գոլովինի, Վ․ Ե․ Բորիսով–Մուսատովի, Մ․ Թոիձեի և այլոց կտավները։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ՀԱՄ–ը սերտորեն համագործակցել է նորաստեղծ հանրապետության հետ, նրա հանձնարարությամբ 1921-ին կազմակերպել հայկ․ դրամանիշների էսքիզների մրցանակաբաշխություն, ցուցահանդեսներ՝ Երևանում և Կ․ Պոլսում։ Երևանում Հայաստանի կերպարվեստի աշխատավորների ընկերության հիմնադրումից (1924) հետո ՀԱՄ–ը վերածվել է Հայարաան սեկցիայի։ Գրկ» Կանոնադրություն հայ արվեստագետների միության, Թ․, 1916։ Հարությունյան Վ․, Հայ կերպարվեստագետների անդրանիկ միավորումը, «ՍԱ», 1955, N? 11։ Վ․ Հարությունյան «ՀԱՅ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ

ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», սՓյուռքահայ աշխատավորության առաջին կոմունիստական կազմակերպությունը։ Ստեղծվել է 1919-ին, Բուլղարիայի կոմունիստական (տեսնյակներ) կուսակցության [ԲԿ(տ. ս.)Կ] Կենտկոմի, Վ․ Կոլարովի և բուլղարահայ կոմունիստների նախաձեռնությամբ։ Նպատակ ուներ Հոկ– տեմբերյան հեղափոխությունից հետո Բուլ– ղարիայում ծավալված հեղափոխական և կոմունիստական շարժման վերելքի պայ– մաններում կոմունիստական գաղափարներ տարածել բուլղարահայ աշխատավորության շրջանում և կազմակերպել նը– րանց հեղափոխական պայքարը։ Միության աշխատանքը գլխավորում էր Ստեփան Շահբազյանը։ 1919-ի հուլիսին միությունը հրապարակում է «կոչ»՝ ուղղված սփյուռքահայ աշխատավորությանը, որում, ելնելով լենինյան դրույթներից և Կոմինտերնի որոշումներից, կոչ էր արվում մասնակցել համաշխարհային պրո– լետարիատի հեղաՓոխական պայքարին, համախմբվել III Ինտերնացիոնալի շուրջը և լայն պայքար ծավալել դաշնակցության դեմ։ Կոչի հեղինակները նշում էին, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է «միայն սոցիալիստական խորհըր– դային հանրապետության շրջանակին մեջ»։ 1919-ին միության ջանքերով հայ աշխատավորների կոմունիստական խմբեր են ստեղծվել Բուլղարիայի հայաշատ քաղաքներ Պլովդիվում, Սոֆիայում, Ռուսեում և Վառնայում։ 1920-ի հունվարին միությունը հրապարակում է «Շրջաբերական թիվ 1»-ը, որում վերլուծվում էր կոմունիստական խմբերի կատարած աշխատանքը, քննարկվում էին նրանց կազ– մակերպական ձևավորման և ամրապընդ– ման հարցերը, մերկացվում էր դաշնակցության հակահեղափոխական և հակա– սովետական քաղաքականությունը։ 1920-ի հոււիսի 15-ին միության ուժերով հրատա–