Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/126

Այս էջը սրբագրված չէ

են մեզ փոփոխված և նոր երանգավորում ստացած: Նոր տարուց հետո առաշին տոնը համարվել է Քրիստոսի ծննդյան ու մկրտության տոնը (Ծննդյան տոն), որը կատարվում է հունվարի առաջին շաբաթ, կիրակի օրերը: Ըստ էության այն խորհըր– դանշում է տարվա սկիզբը և ժամկետով անխախտ է: Համարվում է տարվա առա– ջին արևածագի օր և կապվում ջրի, արևի պաշտամունքի, մեռնող ու հարություն առնող աստվածության գաղափարի և այլ հավատալիքների հետ: Ծննդյան տոնից, պատարագից հետո հայ եկեղեցում կա– տարվում է ջրի օրհնություն (Ջրօրհնեք): Ծնունդից 40 օր հետո կատարվում է Տյառնընդառաջը (Տրընդեզ, Տերընդեզ), որի օրը նույնպես հաստատուն է (փետըր– վարի 13-ին): Սահմանված է ի պատիվ Քրիստոսի՝ ծնունդից 40 օր հետո տաճար մտնելուն (տես Ամանոր, Նոր տարի, Բարեկենդան, Ծաղկազարդ, Համբար– ձում, Վարդավառ): Կան նաև եկեղեցական–կրոնական այլ տոներ, որոնք ընթանում են ժողովրդա– կան տոնախմբությունների, որոշակի արարողությունների զուգակցությամբ: Դրանց մի մասը կատարվում է Քրիստո– սի (տերունական տոներ), մի մասը՝ սըր– բերի հիշատակին (սրբոց տոներ): Ըստ համապատասխան տոների, հայ եկեղե– ցին սահմանել է պահոց և ուտիքի օրեր: Գրեթե բոլոր խոշոր տոներն ուղեկցվել են երգերով, պարերով, խնջույքներով ևն (տես նաև Կրոնական աոներ): ժ. Խաչատրյան «ՀԱՅ Ի»ՈՍՆԱԿ», կրոնական, բարոյա– գիտական և գրական ամսաթերթ (1926-ի դեկտեմբերից 1927-ը՝ կիսամսյա): Լույս է տեսել 1924–39-ին, Կ. Պոլսում: խմբա– գիրներ՝ Ա. Սյուրմեյան, Մ. Նարոյան, Զ. Կեզյուրյան: Տպագրել է կրոնա–եկեղե– ցական բնույթի նյութեր, զբաղվել երի– տասարդ սերնդի հոգևոր դաստիարակու– թյամբ: Նույն միտումով են մատուցված նաև բարոյագիտական, գրական–բանա– սիրական, արվեստին վերաբերող նյու– թերը: Ընթերցողներին ծանոթացրել է հայ հին և նոր գրականությանը, կատարել թարգմանություններ (Լ. Տոլստոյ, Վ. Հյու– գո, Ա. դը Մյուսե և ուրիշներ): Արվեստի վերաբերյալ նյութերի շարքում ուշագրավ են հոգևոր երաժշտությանը նվիրված հոդ– վածները [«Հայ շարականները եվրոպա– կան ձայնագրությամբ: Արևագալի եր– գեր» (1929, JSP 1)]: Կարևոր դեր է հատկաց– րել հայերենի ուսուցմանը սփյուռքի կըր– թական հաստատություններում: Աշխա– տակցել են Թ. Գուշակյանը, Ա. Գաբա– մաճյանը, Թ. Ազատյանը և ուրիշներ: 1932–34-ին հրատարակել է «Հայ խոս– նակ մանկանց» հավելվածը, որտեղ մատ– չելի լեզվով տպագրվել են բարոյախոսա– կան պատմվածքներ, բանաստեղծություն– ներ, մանկական նոտագրված երգեր, թվա– բանական խնդիրներ, հանելուկներ: Հ. Մանասերյան «ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ», եռամսյա տեղեկատու հանդես: Հալեպի հայ ազգային ծերանո– ցի խնամակալության հրատարակություն: Լույս է տեսնում 1952-ից, Հալեպում: Ծա– նոթացնում է հաստատության ներքին կյանքին, տալիս բժշկա–առողջապահա– կան խորհուրդներ, տպագրում գրական ստեղծագործություններ՝ մանրապատում– ներ, հանելուկներ, նշանավոր մարդկանց ասույթներ: Խմբագրականները հիմնակա– նում կրոնաբարոյախոսական բնույթի են: Աշխատակցում են վարչական մարմիննե– րի անդամներ, սիրիահայ մտավորական– ներ: «ՀԱՅ ԿԵԴՐՈՆ», կրոնական, գրական և մշակութային ամսագիր: Հարավային Ամե– րիկայի Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության պաշտոնա– թերթ: Լույս է տեսել 1932–70-ին, Բուե– նոս Այրեսում: խմբագիրներ՝ Հ. Ամիր– յանց, Գ. Իոսչատրյան, Հ. Մուշյան, Ս. Մա– նուկյան, Բ. Ապատյան: Տպագրել է կրո– նական–եկեղեցական, կրթական ու դաս– տիարակչական հոդվածներ: Լուսաբանել է վարչության և նրա կազմակերպություն– ների, դպրոցների ու մշակութային հաս– տատությունների գործունեությունը: Ներ– կայացրել է Սովետական Հայաստանի տնտեսության և մշակույթի վերելքը, էջ– միածնի Մայր աթոռի կյանքը: Ծանոթաց– րել է հայ սովետական և սփյուռքի գրող– ների (Ա. Իսահակյան, Ա. Բակունց, Գ. Աարյան, Ս. Կապուտիկյան, Գ. Հով– սեփյան, Ե. Տերտերյան և ուրիշներ) գոր– ծերին: Հրապարակել է կաթողիկոսական և պատրիարքական կոնդակներ և ուղերձ– ներ: «ՀԱՅ ԿԻՆ», կիսամյա պատկերազարդ հանդես: Լույս է տեսել 1919–32-ին, Կ. Պոլսում: Տնօրեն–խմբագիր՝ Հ. Մառք: Ձգտել է նպաստել հայ կնոջ բարոյական, մտավոր, ֆիզիկական և գեղագիտական զարգացմանը: Ծանոթացրել է ֆեմինիգ– մի առաջադրած խնդիրներին, ծագմանն ու զարգացմանը հայ իրականության մեջ: Բարձր է գնահատել ինքնակրթության և ինքնազարգացման դերը ընտանիք կազ– մելու և նոր սերունդ դաստիարակելու գործում (Զ. Գալեմքերյանի «Հայ կնոջ դերը իբրև կրթական ազդակ» ուսումնա– սիրությունը): Լուսաբանել է Կ. Պոլսի Հայ կանանց ընկերակցության գործու– նեությունը, ծանոթացրել հայ կնոջ կեն– ցաղին ու նկարագրին: «Գեղարվեստի աշ– խարհեն», «Նշանավոր կիներ», «Կանանց աշխարհեն» բաժինները ներկայացրել են օտար և հայ անվանի արվեստագետներին, անդրադարձել տարբեր երկրների կա– նանց ազատագրությանը և միջազգային կազմակերպությունների գործունեությա– նը: Հանդեսը տպագրել է Դ. Վարուժանի, Վ. Թեքեյանի, Ե. Օտյանի, Ե. Դուրյանի, Շ. Կուրղինյանի գործերը, ծանոթացրել թուրք գրականության նմուշներին, թարգ– մանաբար տպագրել եվրոպական հեղի– նակների ստեղծագործություններ: Տեղ են գտել նաև առողջապահական խոր– հուրդներ, նյութեր ժամանակի նորաձե– վությունների, ծաղկամշակության, հայկ. խոհանոցի վերաբերյալ: Աշխատակցել են Սիպիլը, Ա. Թեոդիկը, Մ. Պերպերյանը, Զ. Պերպերյանը, Ա. Գույումջյանը և ուրիշ– ներ: «ՀԱՅ ԿԻՆ», հայ կանանց միության ամ– սաթերթ: Լույս է տեսե[ 1947–49-ին, Փա– րիզում: խմբագիր՝ Զ. Որբունի: Նպատակն էր՝ կապող օղակ լինել ֆրանսահայ գա– ղութի և հայրենիքի միջև, իր ընթերցող– ներին հաղորդակից դարձնել Սովետա– կան Հայաստանի իրականությանը, ծա– նոթացնել սովետական կնոջ կյանքին ու կենցաղին, հանրապետության տնտեսու– թյան և մշակութային կյանքում նրա մաս– նակցությանը: Արձագանքել է հայրենա– դարձությանը: Լուսաբանել է հայ կանանց միության և մասնաճյուղերի աշխատանք– ները, էջեր նվիրել կին գրողներին ու ար– վեստագետներին (ԼԱՍ, Հ. Թորոսյան, Հ. Մառք, Ասլամազյան քույրեր և ուրիշ– ներ): Գրական բաժինը ներկայացրել է հայ սովետական (Ա. Զորյան, Ս. Կապու– տիկյան, Աղավնի, Հ. Պողոսյան, Ա. խըն– կոյան) և սփյուռքի հեղինակների գործե– րը, վերլուծել Հ. Թումանյանի, Ա. Իսա– հակյանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի, Վ. Թեքեյանի ստեղծագործությունները: Ամսաթերթին աշխատակցել են Անայիսը, Հ. Զարդարյանը, Մ. Աթմաճյանը և ուրիշ– ներ: Մ. Բաբչոյան ՀԱՅ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ 1827, Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի ինքնավարություն ստեղծե– լու նախագիծ: 1826 –28-ի ռուս–պարս– կական պատերազմը դեռ չավարտված՝ ռուս, արքունիքին և հայ ազատագրական շարժման գործիչներին մտահոգում էր այն հարցը, թե ինչպիսի վարչակարգ պետք է ստեղծվեր Արևելյան Հայաստանում պարսկական տիրապետությունից հետո: Հայերը հույս ունեին, որ պարսկ. տիրա– պետության վերացումից հետո վերականգ– նըվելու է հայոց պետականությունը՝ Ռու– սաստանի հովանու ներքո: Ցարական կա– ռավարությանը քաջ հայտնի էին հայ ազատագրական շրջանների ձգտումները, ուստի Նիկոլայ I-ի կարգադրությամբ Պե– տերբուրգում ստեղծվեց հատուկ Կոմիտե, որը պետք է զբաղվեր նոր գրաված երկրա– մասի ապագա կացության հարցով: Ռու– սահայ գործիչները՝ խ. Լազարյանը, Կ. Արղությանը, Ա. խուդաբաշյանը, ռուս, կառավարությանը ներկայացրին մի նա– խագիծ, ըստ որի Արևելյան Հայաստանը պետք է ինքնավարություն ստանար ռուս, կայսրության կազմում: Նախագիծը կազ– մողներն անհրաժեշտ էին համարում վե– րականգնել Հայոց թագավորությունը, (Նիկոլայ I իր տիտղոսների թվում պետք է ավելացներ նաև «հայկ. թագավոր» տիտղոսը): Այն պետք է կազմվեր հին հայկական թագավորության մեջ մտնող Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Շա– քիի նահանգներից՝ էջմիածնի Մայր աթո– ռի գլխավորությամբ: Նախագծում առաջ էր քաշվում նաև հայերի ներգաղթի՝ իրենց հայրենիքում ազգային համախմբման, ներքին կառավարման ու բարեկարգման վերաբերող քաղ., տնտ. հարցեր: Ինքնա– վարություն ձեռք բերելուց հետո, կամա– վոր հիմունքներով, հայերից ստեղծվելու էր նաև սեվւական զորք, որը պետք է փո– խարիներ ռուս, զորքին և սահմանա– պահ ծառայություն կատարեր: Այն պետք է ստեղծվեր և գործեր նույն հիմունքնե– րով, որով կազմավորվել էր Պետրոս 1-ի պարսկ. արշավանքի ժամանակ Հայկա– կան էսկադրոնը: Հրամանատարները պետք է լինեին հայեր, որոնք պետք է պատրաստվեին Լազարյան ճեմարանում