Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/130

Այս էջը սրբագրված չէ

կարևոր աշխատությունները հրատարա– կում է անգլ. և տարածում ԱՄՆ–ում, քա– ջալերում ամերիկյան և եվրոպական գիտ– նականների հայագիտական ուսումնասի– րությունների հրատարակումը, օգնում հո– գևոր արժեքների ստեղծմանը հայ գաղ– թավայրերում: Հիմնել է «Հայկական ժա– ռանգության հրատարակություն» («Arme– nian Heritage Press») տպարանը: 1975-ից հրատարակում է «Զոռնըլ օֆ Արմինյըն սթադիգ» («Journal of Armenian Studies») հայագիտական հանդեսը: Պ. Մարաիրոսյան.

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտությունների հա– մակարգ: Ընդգրկում է հայ աշխարհա– գրությունը, Լեզվաբանությունը, պատմա– գիտությանը, ազգագրությունը, հնա– գրությունը, հնագիտությունը, աղբյուրա– գիտությունը, մատենագիտությունը, դրա– մագիտությունը , արձանագրագիտությու– նը, գրականագիտությունը, բժշկագիտու– թյունը, իրավագիտությունը, տնտեսագի– տությունը, փիւիսոփայությանը, արվես– տագիտությունը: Որպես գիտությունների համակարգ ձևավորվել է XVIII դ. սկզբին, թեև հետաքրքրությունը Հայաստանի և հայերի նկատմամբ սկսվել է հնագույն ժամանակներից (տարբեր անվանումնե– րով Հայկական լեռնաշխարհի, Հայաս– տանի և հայերի մասին տեղեկություններ են պահպանվել դեռևս մ. թ. ա. Ill–II հազարամյակներից): Հ–յան աղբյուրներ են՝ հնագիտական պեղածոները, ճարտ. հուշարձանները, ասուրա–բաբելական, խեթական, ուրարտ., հին պարսկ. սեպա– գրությունները, արամեական, հուն., լատ., վրաց. արձանագրությունները, հունա–հռո– մեական, եբր., ասորական, իրանական, վրաց., արաբ., թուրք, մատենագրական տվյալները, ճանապարհորդների տեղե– կությունները, հայկ. բազմատեսակ սկըզբ– նաղբյուրները (պատմիչների երկեր, ժա– մանակագրություններ, տարեգրություն– ներ, վավերագրեր, հիշատակարաններ, վիմագրություններ ևն): Հիմնականը հայկ. աղբյուրներն են: Զարգացման առանձնահատկություննե– րով Հ. բաժանվում է նախասովե– տական և սովետական ժամա– նակաշրջանների: Առաջինը զարգացել է հիմնականում Հայաստանից դուրս՝ հայկ. գաղթավայրերում, Ռուսաստանի, Եվրո– պայի համալսարաններում ևն: Հ–յան նշա– նավոր կենտրոններ են եղել Վենետիկը, Վիեննան, Մոսկվան, Պետերբուրգը, Նոր Նախիջևանը, Թիֆլիսը, Կ. Պոլիսը, Փա– րիզը, Լոնդոնը, Բեռլինը, Լայպցիգը ևն, բուն Հայաստանում՝ Վաղարշապատը: Ստեղծվել է բազմալեզու և մեծածավալ Հ., որը սերտորեն առնչվում է բյուզանդա– գիտության, կովկասագիտության, ուրար– տագիտության , ասուրագիտության և արե– վեԼագիտաթյան այլ ճյուղերի հետ: Հ–յան համակարգում, որպես առանձին գիտաճյուղ, զարգացավ լ և գ վ ա բ ա– ն ու թ յ ու ն ը: Այն նոր աստիճանի բարձ– րացրին Մխիթար Աեբաստացին, Մ. Չամչ– յանը, Գ. Ավետիքյանը, Ա. Բագրատունին, Ա. Այտընյանը և ուրիշներ: Բառարանա– գրության մեջ արժեքավոր ներդրում կա– տարեցին Մխիթար Սեբաստացին, Գ. Ավե– տիքյանը, Սյուրմելյանը, Մ. Ավգեր– յանը, Մ. Քաջունին, Մ. Մաղաք–Թեոփիլ– յանցը, Մ. Բժշկյանը, Մ. Պոտուրյանը, Մ. Ջախջախյանը, Հ. Ավգերյանը, Ա. Ազարյանը, Ա. Դուզյանը, Ե. Ֆրանզ– յանը, Հ. Դաղբաշյանը, Տ. Թոլակիդեսը (Չոլագյան) և այլք: Հայերենի համեմա– տական ուսումնասիրությունը զարգացավ հանձինս Հ. Պետերմանի, Ֆ. Վինդիշմա– նի. Ֆ. Բոպպի, Ֆ. Մյուլլերի, Պ. Լագար– դի, Ք. Պատկանյանի, Ս. Տերվիշյանի, Մ. Լաուերի, Ս. Բուգգեի, Հ. Հյուբշմանի և այլոց: Հայ լեզվաբանությանը առանձնա– կի ծառայություն է մատուցել Ա. Մեյեն: Գրաբարի լավագույն քերականություննե– րից է նրա «Հին հայերենի տարրական դասընթաց» (գերմ., 1913), իսկ «Դասական հայերենի համեմատական քերականու– թյան ուրվագիծ»-ը (ֆրանս., 1903) հայե– րենի համեմատական քերականության առաջին ու միակ ամբողջական շարա– դրանքն է: Հայ լեզվաբանության զար– գացման գործում մեծ ավանդ ունեն Հ. Աճաոյանը, Մ. Աբեղյանը, Պ. Ենսենը, Մ. Բիտները, Կ. Բրոսկելմանը, Ղ. Բատ– րուպանյանը, Հ. Պետերսենը, Ն. Մառը և ուրիշներ: Հ–յան ուշադրության կենտրո– նում են եղել նաև հայ պատմիչների աշխա– տությունների գիտական ուսումնասիրու– թյունը, հրատարակումն ու թարգմանու– թյունները: Մովսես Խորենացու «Հայոց պատմության» առաջին հրատարակու– թյամբ (1695) հիմնավորվեց և զարգացավ հայ աղբյուրագիտությունը: Այդ բնագավառում մեծ վաստակ ունեն Ք. Պատկանյանը, Մ. էմինը, Ղ. Աչի շանը, Դ. Տեր^Մկրտչյանը, Ս. Մաւխասյանը, Մ. Աբեղյանը, Հ. Աճաոյանը, Վ. Լանգ– չուան, Մ. Չամչյանը, Ղ. Ինճիճյանը, Սեն Մարտենը, Ֆ. Կոնիբերը, Ն. Բյուզանղա– ցին, Հ. Տաշյանը, Մ.Բրոսսեն, Հ. Մարկ– վարտը և ուրիշներ (համակողմանի քննել, արժեքավորել են աղբյուրները, կատարել ձեռագրական ճշգրտումներ և պատմաբա– նասիրական բնույթի այլ հետազոտու– թյուններ): Դեռևս XVIII դ. վերջին նշանավոր հա– յագետներ Ս. Ագոնցը և Ղ. Ինճիճյանը ձեռ– նամուխ եղան «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» (հ. 1–10, 1802–06) երկի աշխատանքներին՝ հիմք դնելով Հայաստանի աշխարհագրության ուսումնասիրությանը: Մեծ է Ղ. Ալիշանի ավանդը: Նրա «Տեղագիր Հայոց Մեծաց» (1853), «Սիսուան» (1885), «Շիրակ» (1881), «Այրարատ» (1890), «Սիսական» (1893) և այլ աշխատությունները պատմաաշխար– հագրական խոշոր ներդրում են Հ–յան մեջ: Հայ ազգագրության ու բ ա՝ նահյուսության ուսումնասիրումը սկսվել է Մխիթարյաններից, սակայն դը– րանց հետազոտությունը առանձնապես զարգացել է 1870-ական թվականներից, երբ Դ. Սրվանձտյանը Հայաստանի տար– բեր վայրերից գրի է առել ու հրատարա– կել ազգագրական–բանահյուսական բազ– մաթիվ նյութեր («Դրոց–բրոց», 1874, «Հնոց–նորոց», 1874, «Մանանա», 1876, «Համով–հոտով», 1884, «Թորոս Աղբար», մաս 1–2, 1879–87): Հետագայում նշա– նակալի աշխատանք կատարեցին Մ. 1պփմ– յանը, Դ. Շերենցը, Մ. Միրախորյանը, Հ. ճ.անիկյանը, Ե. Լալայանը, Ֆ. Լընոր– մանը, ժ. Մորգանը և այլք: XVIII դ. սկիզբ դրվեց Հ–յան ամենածավալուն ճյուղին՝ պ ա տ մ ա գ ի տ ու թ յ ա ն ը: Մ. Չամչ– յանն առաջինն էր, որ հայ ու օտարաբան բազմաթիվ աղբյուրների հիման վրա գրեց հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը («Պատ– մութիւն Հայոց», հ. 1–3, 1784–86): Քաղ. պատմության շատ հարցերում այն պահ– պանում է իր գիտական արժեքը և ունի սկզբնաղբյուրի նշանակություն: Հետա– գայում հայ ժողովրդի ընդհանուր պատմու– թյուն գրեցին Հ. Դաթըրճյանը, Ս. Պալա– սանյանը, Կ. Կոստանյանցը, Կ. Բասմաջ– յանը, Մ. Օրմանյանը, Հ. Դելցերը, ժ. դը Մորգանը, Ֆ. Տուրնըբիզը և ուրիշներ: Դրվեցին աշխատություններ հայոց պատ– մության նաև առանձին դարաշրջանների վերաբերյալ (Ա. Գարագաշյան, Հ. Աս– տուրյան, Դ. խալաթյանց, Հ. Սանւոալ– ճյան, Ն. Ակինյան, Ն. Ադոնց, Մ. Ղազար– յան, Հ. Թուիչյան, Դ. Ասլան, Ֆ. Ֆոռեր, Կ. Դուտերբոկ և այլք): Արժեքավոր մե– նագրություններ են նվիրվել հայ ժողո– վըրդի տնտ. կյանքի, մշակույթի, դասա– կարգային պայքարի և այլ հարցերի պար– զաբանմանը (Ե. Ւ*ուբով, Հ. Շահխաթուն– յան, Ս. Զալալյանց, Դ. Զարբհանալյան, Դ. Արծրունի, Ս. Եղիազարով, Կ. Տեր– Մկրտչյան, Ա. Երիցյան, Կ. Եզյան, Վ. Զար– դարյան, Լեո, Ա. Զամինյան, Ի. Ջավախով, Շ. Դիլ, Կ. էքհարդ, Վ. Բեռհարդ, Վ. Բրյու– սով և այլք): Զգալի աշխատանք է կատար– վել հայ գաղութների պատմության ուսում– նասիրման ուղղությամբ (Մ. Բժշկյան, Ա. Ալթունյան, Հ. Տեր–Հովհանյանց, Դ. Շերմազանյան, Մ. Սեթ, Ք. Քուշներ– յան, դ. Դովրիկյան, Ե. Շահազիզ, Դ. Պե– տիկյան, Ն. Աղազարմ, Ա. Դաբամաճյան, Մ. Դասպարյան, Ա. Թեոդորովիչ, 1°. Լու– կաչի, Ֆ. Բիշոֆ, Ս. Բարոնչ, Բ. Անաոնո– վիչ, Ֆ. Բրուն, Ն. Յորգա և այլք): Ուշա– դրություն է դարձվել նաև հ ն ա գ ի տ ու– թ յ ա ն ը: Հայաստանում հնագիտական աշխատանքներն սկսվել են XIX դ. սկըզ– բից, իսկ առաջին լուրջ պեղումները՝ 1870-ական թվականներից: Առանձնապես արժեքավոր են Ն. Մառի (Անիում՝ 1892– 1893, 1904-17) և Վ. Բելքի ու Կ. Լեհման– Հաուպտի [Թոփրախ–կալեում (Վան)՝ 1898–99] ղեկավարած պեղումները: Հ–յան այս ասպարեզում կարևոր վաստակ ունեն նաև Թ. Թորաման յանը և ուրիշներ: Խոշոր աշխատանքներ կատարվեցին դրամագիտության բնագավառում, որում մեծ ներդրումներ ունեն Կ. Աիպիլ– յանը, Ատրպետը, Վ. Լանգլուան, է. Բա– բելոնը, Զ. Պտուկյանը, Ի*. Մուշեղյանը և այլք: XIX դ. սկզբնավորվեց ու զարգա– ցավ նաև հայ արձանագրագիտու– թ յ ու ն ը կամ վիմագրագիաությունը: Այդ գործում կարևոր լումա ունեն Մ. Բժըշ– կյանը, Հ. Շահխաթունյանցը, Ա. Ջալալ– յանցը, Ն. Մառը, Հ. Օրբեչին և այլք: Արժեքավոր աշխատանքներ են կատար– վել հայ գրականագիտության (Խաչատուր էրզրումցի, Ա. Ագոնց, Ե. Հյուրմյուզյան, Ս. Պալասանյան, Մ. Նալբանդյան, Դ. Արծրունի և այլք),