Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/133

Այս էջը սրբագրված է

Ա Մ Ն–ու մ. Կալիֆոռնիայի համալսարան՝ Լոս Անջելեսում, հայագիտական ամբիոն՝ 1962-ից, Կոլումբիայի համալսարան՝ պատմության, մերձավորարևել յան լեզուների ու քաղաքակրթությունների բաժիններ՝ 1962-ից, Հարվարդի համալսարան՝ հայագիտական ամբիոն՝ 1962-ից: Անգլիայում. Լոնդոնի համալսարան՝ Կովկասագիտության կենտրոն և Հ–յան բաժանմունք, Լոնդոնի արլ. և աֆրիկյան լեզուների վարժարան՝ հայոց լեզվի դասընթացներ, Լոնդոնի բազմարվեստյան վարժարանի լեզուների կաճառ՝ արևմտահայերենի դասընթացներ, Օքսֆորդի համալսարան, Գալուստ Կյուլպենկյանի անվ. հայագիտական ամբիոն, Քեմբրիջի համալսարանի արևելագիտական բաժին: Ավստրիայում. Վիեննա՝ Մխիթարյան միաբանության հայագիտական կենտրոն: Բ ե լ գ ի ա յ ու մ. Բրյուսելի համալսարան՝ հայագիտական ամբիոն՝ 1930-ից, Լուվենի համալսարան՝ դասական հայերենի ամբիոն՝ 1920-ից: Բրազիլիայում. Սան Պաուլուի համալսարան՝ հայագիտական ամբիոն՝ 1962-ից: Բ ու լ ղ ա ր ի ա յ ու մ. Սոֆիայի համալսարան՝ արևելագիտության բաժնին կից հայոց լեզվի ամբիոն՝ 1969-ից: Գ Դ Հ–ու մ. Բեռլինի Ա. և Վ. Հումբոլդտների անվ. համալսարան, իրանական և կովկասյան լեզուների ինստ.: Նաև՝ Ենայի, Լայպցիգի, Հալլեի համալսարանների արևելագիտության և ընդհանուր լեզվաբանության ինստներ ու բաժանմունքներ: Գ Ֆ Հ–ու մ. Սյունխենի համալսարան՝ դասական հայերենի ամբիոն՝ 1830-ական թվականներից: Դ ա ն ի ա յ ու մ. Դանիայի թագավորական ԳԱ, Գեղարվեստ ների թագավորական ակադեմիա: Ե գ ի պ տ ո ս ու մ. Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ հասարակականմշակութային կազմակերպությունների, միությունների սրահներ, ազգային վարժարաններ: Ի տ ա լ ի ա յ ու մ. Վենետիկ՝ Մխիթարյան միաբանության հայագիտական կենտրոն, Հռոմի համալսարանի արվեստի պատմության բաժնի միջնադարյան հայ ճարտյան ենթաբաժին, Միլան՝ հայկ. ճարտյան ուսումնասիրության կենտրոն՝ 1962-ից, Հռոմի համալսարանի արվեստի պատմության ինստ.: Ի ր ա ն ու մ. Սպահանի համալսարան՝ հայագիտական ամբիոն՝ 1960-ից, Թեհրանի համալսարան՝ հին և ժամանակակից հայոց լեզվի դասընթացներ: Լեհաստանում. Վարշավայի արևելագիտության ինստ., Կրակովի համալսարանի արլ. բանասիրության ամբիոն: Լիբանանում. Սեն ժոգեֆ, համալսարան՝ հայագիտական դասընթացներ, Հայկազյան ազգային կոլեջ՝ հայագիտական ամբիոն՝ 1955-ից, Անթիլիասի՝ Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը (բոլորն էլ՝ Բեյրութում) ևն: Կանադայում. Մոնրեալի Սըր Զորջ Ոփլյամս համալսարան՝ հայագիտական դասընթացներ՝ 1972-ից: Հոլանդիայում. Նիդերլանդների արևելագիտական ընկերություն (Ամսաերդամ), լեզվագիտության, երկրագիտության և ազգագրության ինստներ (Հաագա), Լեյդենի համալսարանի բանահյուսության ֆակուլտետ: Հ ու ն ա ս տ ա ն ու մ. ԳԱ, Աթենքի և Սալոնիկի համալսարաններ: Հ ու ն գ ա ր ի ա յ ու մ. Բուդապեշտի համալսարան՝ հայագիտական դասընթացներ (1907-ից. այժմ հայագիտական աշխատանքները կենտրոնացված են փիլիսոփայության բաժնի կովկասագիտության ճյուղում): Ն ո ր վ ե գ ի ա յ ու մ. Օսլոյի համալսարանի հնդիրանական ինստ., Նորվեգիայի արևելագիտական ընկերություն: Շ վ ե յ ց ա ր ի ա յ ու մ. ժնևի համալսարան՝ հայագիտական բաժանմունք: Չ Ս Ս Հ–ու մ Պրագայի համալսարան՝ արլ. լեզուների ամբիոն և հայագիտական դասընթացներ: Ռ ու մ ի ն ի ա յ ու մ. Արևելագիտական ընկերություն, Բուխարեստի համալսարան՝ հայերեն դասընթացներ: Ս ի ր ի ա յ ու մ. Դամասկոս՝ Ազգային թարգմանչաց ճեմարան՝ հայագիտական դասընթացներ՝ 1966-ից: Ֆրանսիայում. արլ. կենդանի լեզուների ազգային բարձրագույն դպրոց՝ հայագիտական առարկաների դասընթացներ, Հայագիտական ընկերություն (1920–30 և 1964-ից), Հայ մշակույթի միություն, Թորոս Ռոսլինի անվ. հայ արվեստագետների ընկերություն՝ 1968-ից, Փարիզի համալսարանի պատմության ինստ., արլ. հնագիտության ֆրանս. ինստ. (բոլորն էլ՝ Փարիզում), Ստրասբուրգի համալսարանի արևելագիտության և լեզվաբանության ինստ.: Հայագիտական նշանակություն ունեցող թանգարաններ ու գրադարաններ ՀՍՍՀ–ում և ՍՍՀՄ մյուս հանրապետություններում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինսա. (Մատենադարան), Հայաստանի պատմության պետ. թանգարան, ՀՍՍՀ հեղափոխության պետ. թանգարան, Հայաստանի պետ. պատկերասրահ, Ե. Չարենցի անվ. Հայաստանի գրականության և արվեստի պետ. թանգարան (Երևանում), էջմիածնի թանգարան, Կաթողիկոսական թանգա– րան (1971-ից), Վեհարանի պատկերասրահ (1972-ից, էջմիածնում), Հայաստանի պետ. պատկերասրահի էջմիածնի մասնաճյուղ (1970-ից), Հ. Այվազովսկու տունթանգարան–պատկերասրահ (Թեոդոսիա), Հայկական քարեդարան (Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցում, 1971-ից), Ա. Մյասնիկյանի անվ. հանրային գրադարան (Երևան, 1921-ից), ՀԱՍՀ ԳԱ կենտրոնական գրադարան (Երևան, 1952-ից), Երևանի համալսարանի գրադարան (1921-ից), հայագիտական հավաքածուներ էրմիտաժում (Լենինգրադ), Սոսկվայի արլ. մշակույթի թանգարանում, հայագիտական գրականություն Մոսկվայի և Լենինգրադի Սալտիկով–Շչեդրինի անվ. պետ. գրադարաններում: Հայագիտական նշանակություն ունեցող մատենադարան–թանգարաններ, գրադարաններ արտասահմանում, է. Մարտիկյան թանգարան (Երուսաղեմի հայոց Ս. Հակոբի վանքում), Ս. Ղազարի թանգարան (Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքում), Մխիթարյան թանգարան (Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում՝ 1811-ից), Գ. Կյուլպենկյան թանգարան (Լիսաբոնի Կյուլպենկյան կենտրոնում՝ 1969-ից), Մ. Ամենափըրկիչ վանքի թանգարան (Նոր Ջուղա, Իրանում), Հ. Հագարյան տուն–թանգարան (Նյու Ցորք), Հայկական թանգարան (Հյուսիսային Ամերիկայի հայոց արլ. թեմի առաջնորդարան՝ 1971-ից), Զամպանքճյան թանգարան (Բուխարեստ, 1947-ից), Հ. Ավագյանի արվեստանոթանգարան (Բուխարեստ), Հայ եկեղեցական արվեստի թանգարան (Բուխարեստի հայոց առաջնորդարանում՝ 1966-ից), Զմմառի վանքի ազգային թանգարան (Լիբանան), Դիվան–թանգարան (Փարիզի հայ մշակույթի տանը), Վ. Ութուճյանի թանգարան (Նիկոզիա, Կիպրոսում), Թորգոմյան մատենադարան (Կահիրե, 1864, ունի ավելի քան 160 հզ. գիրք), Փարիզի Նուպարյան մատենադարան, Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) «Հայաստան» ակումբի գրադարան, Հալեպի հայկ. գրադարան (1971-ից): Հայագիտական հարուստ հավաքածուներ կան նաև՝ Անգլիայի պետ. գրադարանի հայ գրականության բաժնում և Բրիտանական թանգարանի արլ. հնությունների, արևմտա–ասիական հնությունների ու արլ. ձեռագրերի բաժիններում (Լոնդոն), Ազգային գրադարանում (Փարիզ) և Լուվրի թանգարանում, Իտալիայի ազգային ակադեմիայի գրադարանի արլ. բաժնում, Սոֆիայի համալսարանի արլ. ամբիոնին կից հայկ. գրադարանում, ՄԱԿ–ի քարտուղարության շենքում (ԱՄՆ, 1971-ին հիմնադրված հայկ. գրադարանում) և այլուր: Հայագիտական հանդեսներ արտասահմանում. «Բազմավեպ» (Վենետիկ, 1843-ից), «Հանդես ամսօրյա» (Վիեննա, 1887-ից), «Հայկազյան հայագիտական հանդես» (Բեյրութ, 1970-ից), «Ռևյու դեզ էտյուդ արմենի են» («Revue des Etudes Armenien- nes», Փարիզ, 1920–33 և 1964-ից), «Դի շտիմե արմենիենս» («Die Stimme Arme- niens», երկամսյա թերթ, Կշտադ, Շվեյցարիա, 1967-ից), «Արմենիըն Դայջեսթ» («Armenian Digest», Նյու Ցորք, 1970-ից), «Արմինիըն լինգուիսթիքս» («Armenian Linguistics» ,£լիվլենդ, 1980-ից) ևն:

Գրկ. Ա ղ ա յ ա ն է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1–2, Ե., 1958–62: ^ արությունյան Շ. Ռ., Պատմագիտության զարգացումը Սովետական "Հայաստանում, Ե., 1967: Ս ա լ մ ա ս լ յ ա ն Ա., Հայկական մատենագիտություն, Ե., 1969: Աtն աtս յtա ն Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1–2, Ե., 1959–76: Գիտությունը Հայաստանում 50 տարում, Ե., 1973: Բ դ ո յ ա ն Վ., Հայ ազգագրություն, Ե., 1974: Բ ա բ ա յ ա ն Լ. Հ., Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, է?., 1977: Տես նան Աշխարհագրություն, Լեզվա բանություն* Պատմագիտություն, Ազգագրություն, Հնագրություն, Հնագիտություն, Աղբյուրագիտություն, Մատենագիտություն, Դրամագիտությունէ Տնտեսագիտություն, Արձանագրա գիտություն» Գրականագիտություն, Բժշկագիտություն, Իրավագիտություն, Փիչի սովւայություն, Արվեստագիտություն հոդվածների գրականությունը:


ՀԱՅԱԴԱՎԱՆՆԵՐ, Հայասաանեայց Առաքեչական եկեղեցու ընդունած փսվա նանքի հետևորդներ: Կոչվել են նաև Լուսավորչականներ: Ռուս, գրականության մեջ, պատմական վավերագրերում Հ–ի փոխարեն գործածվել են «Հայ Գրիգորյաններ» կամ «Գրիգորյաններ» տերմինները: Տես նաև Հայադավանություն: