Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/135

Այս էջը սրբագրված է

փոխություններով պահպանվեց նաև Արշակունիների հայկ. թագավորության ժամանակ: Մինչև 387-ը պահպանվեց Հ–ի տարածքային ստատուսը, որ ներկայացված է VII դ. «Աշխարհացոյց»-ում: 301-ին Հ–ում պաշտոնական պետ. կրոն ճանաչվեց քրիստոնեությունը: Ֆեոդալական ներքին հակասությունների և Սասանյան Պարսկաստանի ու Հռոմեական կայսրության զավթողական քաղաքականության հետևանքով 387-ին Հ–ի թագավորությունը բաժանվեց հիշյալ տերությունների միջև: Հայ նախարարները մնացին իրենց տիրույթների ժառանգական սեփականատերեր: Հ–ից անջատվեցին հայ ազգաբնակչությամբ բնակեցված ծայրամասային գավառները: Հ. Վիրքի և Աղվանքի հետ, քաղ. և մշակութային–կրոնական առումով, հակադրվեց Սասանյան Պարսկաստանին: Արաբական խալիֆայության, սելջուկների, թուրք–օսմանցիների և պարսից կզլբաշների (Սեֆյանների) տիրապետության տակ Հ–ում, Վրաստանում ու Աղվանքում բռնի տարածվում էր մահմեդականությունը: Զրադաշտականության, իսկ հետագայում մահմեդականության ընդունումը բերում էր իր հետ ապազգայնացում և ձուլում: Այս վտանգը Հայաստանում և Վրաստանում առաջ բերեց համաժողովրդական շարժումներ Սասանյան Պարսկաստանի, հետագայում՝ Արաբական խալիֆայության դեմ (450–451, 482–484-ի և 748–750, 773–775, 851–852-ի ապստամբություն– ները ևն): Համաժողովրդական պայքարի շնորհիվ IX դ. 2-րդ կեսին Հ–ի մեծ մասն ազատագրվեց օտար տիրապետությունից: Հայոց իշխանաց իշխանը (Շիրակի Բագրատունիներից) 885-ին ճանաչվեց Հայոց թագավոր: Հայ Բագրւաոունիները ձգտում էին վերականգնել Արշակունյաց ժամանակաշրջանի միասնական հայկ. պետությունը: Դրան խանգարում էր Հ–ի՝ երկու մարտնչող աշխարհակալությունների՝ Արաբական խալիֆայության և Բյուգանդական կայսրության, միջև գտնվելը: Հայ Բագրատունիների թագավորությունից վասալական կախման մեջ էին Վասպուրականի, Տարոնի, Սյունիքի, Կյուրիկյանների, Կարսի և այլ տեղական թ սպավորություններն ու իշխանությունները: XI դ. կեսերից սելջուկ–թուրքերի ավերիչ արշավանքները և Բյուգանդական կայսրության քաղաքականությունը վերջ դրեցին հայկ. ֆեոդալական պետականությանը, երկիրն ընկավ նոր նվաճողների լծի տակ: Հարևան Վրաստանի հզորացման ժամանակաշրջանում (XII–XIII դդ.) Հ–ի հս. և կենտրոնական մասերը ազատագրվեցին թուրք–սելջուկներից, ստեղծվեց հայկ. ֆեոդալական իշխանությունների համակարգ՝ Զ աքարյանների գլխավորությամբ: Զաքարյան Հայաստանի տնտ. և քաղ. վերելքը ընդհատվեց 1236-ին, մոնղոլ–թաթարական արշավանքների հետեւանքով: Հայկ. պետականությունը պահպանվեց Կիչիկյան Հայաստանում: XTոնղ. ծանր տիրապետությանը հաջորդեցին Լենկթեմուրի և թուրքմեն, ակկոյունլու, կւսրա–կոյունլու ցեղախմբերի ավերիչ արշավանքներն ու գերիշխանությունը (XIV– XV դդ.): XVI դ. սկզբներից Հ. ընկավ օսմանյան թուրքերի և Սեֆյան Իրանի գերիշխանության տակ: Բռնի կրոնափոխությանն ու հայ ժողովյւդի համար ստեղծված ֆիզիկական բնաջնջման վտանգին վերջ տրվեց միայն Հ–ի արլ. մասում, որը մտավ Ռուսաստանի կազմի մեջ (1828) և առաջադիմեց: Օսմանյան Թուրքիայի գերիշխանության տակ մնացած Հ–ի արմ. հատվածում (չնայած բռնի կրոնափոխությանը, արտագաղթերին ու ֆիզիկական ոչնչացմանը) ընդհուպ մինչև XX դ. սկիզբը մեծամասնություն էր կազմում հայ ազգաբնակչությունը: Օգտվելով 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղծված իրավիճակից, թուրք, կառավարությունը կազմակերպեց հայերի զանգվածային տեղահանություն ու կոտորած (տես Մեծ եղեռն): 1920-ին Արևելյան Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն: Ավելի մանրամասն տես Հայկական Սովետական Սոցիափստական Հանրապետություն հատորում:

ս. Երեմյան


<<ՀԱՅԱՍՏԱՆ>>, բազմաճյուղ հրատարակչություն ՀԱՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի համակարգում: Հիմնադրվել է 1921-ի հունիսին (մինչև 1964-ը՝ Հայաստանի պետ. հրատարակչություն՝ Հայպետհրատ): Հրատարակում է հասարակական–քաղ., գիտական, գիտահանրամատչելի, գեղարվեստական, երաժըշտական, արվեստագիտական, գյուղատնտ. գրականություն, ինչպես նաև տեղեկատուներ, բառարաններ, օրացույցներ, պլակատներ ևն: 1931-ին ՀՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ Հայպետհրատից անջատվել և 1942-ին կրկին միավորվել է Կուսհրատը, որը լույս է ընծայել Կ. Մարքսի «Կապիտալ»^ I հատորը (1933), Վ. Ի. Լենինի երկերի 6-հատորյա ընտրանին, Մարքսի, էնգելսի, Լենինի բազմաթիվ աշխատությունները: 1947-ին Հայպետհրատի բազայի վրա գործել է «Սովետական գրող» հրատարակչությունը, իսկ 1959–60-ին՝ «Տեխհրատը»: «Հ.»-ից առանձնացել են. 1955-ին՝ «Հայպետուսմանկհրատ» (հետագայում՝ «Լույս») և 1976-ին՝ «Սովետական գրող» հրատարակչությունները: «Հ.» հրատարակչությունն ունի հինգ խմբագրություն. մարքսիզմ–լենինիզմի կլասիկների և կուսակցական շինարարության, հասարակական–քաղաքական, գիտական և գիտահանրամատչելի, գյուղատնտ. և պատվերային, իրավաբանական, տեղեկատու և սպորտային գրականության: Իրականացրել է Վ. Ի. Լենինի երկերի IV հրատարակության (45 հ., 1941–70) լույս ընծայումը: Այժմ հրատարակում է Վ. Ի. Լենինի լիակատար ժողովածուն (55 հատորով): Հրատարակել է ԱՄԿԿ և ՀԿԿ կարևորագույն փաստաթղթերը, Մարքսի, էնգելսի, Լենինի գիտ. կենսագրությունները, Լ. Ի. Բրեժնևի աշխատությունները, ԱՄԿԿ պատմության, գիտ. կոմունիզմի, մարքս–լենինյան փիլ–յան, քաղաքատնտեսության, ՍԱՀՄ և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, Սովետական Միության մարշալներ Գ. ժուկովի, Ա. Վասիլևսկու, Կ. Ռոկոսովսկու, Հ. Բաղրամյանի, Ի. Կոնևի, Կ. Մերեցկովի, Ա. Գրեչկոյի և ուրիշների հուշագրությունները: 1979-ին «Հ.» լույս է ընծայել 201 անուն հրատարակություն՝ ավելի քան 1,3 մլն տպաքանակով: Հ. Ղազարյան


<<ՀԱՅԱՍՏԱՆ>>, քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի հսկողությամբ, 1846–52-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Հ. Չամուռճյան, Մ. Աղաթոն: Արևմտահայ անդրանիկ պաշտոնական հրատարակությունը: Հակառակ առաջին խմբագրի ջանքերի՝ պահպանողական դիրքերից թերթը ծառայեցնել եկեղեցուն օսմանյան պետության շահերին, նրա հեռանալուց հետո (1848-ին) «Հ.»-ում արտացոլվեցին XIX դ. կեսերի Արևմտյան Հայաստանի հասարակական–քաղ. առաջադիմական իրադարձություններն ու տեղաշարժերը: Տպագրել է հոդվածներ եվրոպական ազատագրական շարժումների (1848–49-ի հունգարական հեղափոխության), տնտեսագիտության, առևտրի կազմակերպման և այլ հարցերի շուրջ: Քաջալերել է կրթական, բարեգործական և լուսավորական միտումով ըստեղծված ընկերությունների ու կազմակերպությունների գործունեությունը: «Ազգային» խորագրի տակ հրատարակել է նյութեր Թանզիմաթի, Ազգային ժողովի և Համազգյաց ընկերության աշխատանքների, Հայաստանյայց և հայ կաթոլիկ եկեղեցիների բախումների մասին: Արժեքավոր են Ն. Զորայանի հոդվածները՝ նվիրված կրթական կայուն համակարգին, գիտական մանկավարժությանը, կանանց դաստիարակությանը, թատրոնին: «Հ.»-ին աշխատակցել են Մ. Վիչենյանը (Սերվիչեն), Գ. Աղաթոնը, Գ. Սթիմարաճյանը և ուրիշներ: 1850–52-ին (Հ. Չամուռճյանի վերադարձից հետո) թերթը վերստին պահպանողական ուղղություն ստացավ:

վ. Ղուկասյան


<<ՀԱՅԱՍՏԱՆ>>, կիսամսյա թերթ: Լույս է տեսել 1888–92-ին, Լոնդոնում, հայերեն և ֆրանս.: Խմբագրապետ՝ Մ. Ավազյան: Թերթը փորձել է եվրոպական դիվանագիտությանը ներկայացնել Թուրքիայի լծի տակ տառապող Արևմտյան Հայաստանի բնակչության վիճակը՝ նպատակ ունենալով հասարակական կարծիքի ներգործությամբ պարտադրել կատարելու Բեռլինի կոնգրեսի (տես Բեռչինի կոնգրես 1878) Հայկական հարցի վերաբերյալ որոշումները: «Հայկական վավերագրեր» խորագրով հրապարակել է Բեռլինի կոնգրեսի նյութերը: «Հայկական խնդիրն ու հասարակական կարծիքը», «Մեր բարեկամները» բաժինները ներկայացրել են օտար ազգի գործիչների հոդվածներն ու նամակները հայերի, Հայաստանի, Հայկական հարցի մասին: Տպագրել էtնաև հայրենասիրական բանաստեղծություններ (Ռ. Պատկանյանի «Հայերիս բաղձանքը», «Ղարիբ մշեցին» ևն): Թերթն ուներ առավելապես եվրոպացիներից կազմված խնամակալ հանձնաժողով (Ջ. Բրայս, Ֆ. Աթիվենսոն, Պ. Աղանուր և ուրիշներ):


<<ՀԱՅԱՍՏԱՆ>>, քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ: Լույս է տեսել 1917–18-ին՝ Թիֆլիսում: Խմբագիր՝ Վ. Թոթովենց: Հրատարակությունը նաաձեռնել է զորավար Անդրանիկը, աջակցությամբ՝ Հ. Թումանյանի: «Հ.» քննարկել