Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/138

Այս էջը սրբագրված է

զինված ընդհարումների վրաց մենշևիկների, դաշնակցականների, մուսավաթականների և դաշնակցական պետության միջև: Անտանտը (հատկապես Մեծ Բրիտանիան), որն իրեն հայտարարել էր Հ. Բ. Հ–յան հովանավոր, մինչև 1919-ի վերջը տեր ու տնօրինություն էր անում այնտեղ: Փարիզի հաշտության կոնֆերանսը որոշեց Հայաստանը կառավարելու մանդատը (տես Հայաստանի մանդատ) տալ ԱՄՆ–ին (1920-ի հունիսի 1-ին ԱՄՆ–ի սենատը մերժեց Հայաստանի մանդատն ընդունելու առաջարկը): Դաշնակցական կառավարությունը, աջակցություն փընտրելով ռուս, հակահեղափոխական ուժերի՝ սպիտակգվարդիականների մոտ, գաղտնի դաշինք կնքեց գեն. Ա. Դենիկինի հետ, փոխանակելով ներկայացուցիչներ: 1919-ի հունիսից Հ. Բ. Հ–յան գերագույն օրենսդիր մարմին հռչակվեց նորընտիր պառլամենտը (նախագահ Ա. Ահարոնյան), իսկ իրական իշխանությունը դաշնակցականներից (որոնք մեծամասնություն էին կազմում), էսէռներից, կադետներից ու ռամկավարներից կազմված կառավարության (նախագահ Ա. Խատիսյան, այնուհետև՝ Ս. Վրացյան) ձեռքում էր: Հակաժողովրդական ներքին քաղաքականությունը, անջատումը ՌՍՖՍՀ–ից, պատերազմները Թուրքիայի և անդրկովկասյան բուրժ. հանրապետությունների հետ հանգեցրին ժող. տնտեսության լիակատար քայքայման. 1918–19-ին սովին ու համաճարակներին զոհ գնաց բնակչության 1/3-ից ավելին: Դաշնակցականները զրկված էին աշխատավորների վստահությունից, նրանց քիչ թե շատ միակ հենարանը բանակն էր (շուրջ 40 հզ. մարդ): Դաշնակցականների իշխանությունը տապալելու պայքարը գլխավորեցին բոլշևիկները: 1919-ի սեպտեմբերին Երևանում ստեղծվեց կուսակցական ընդհատակյա կենտրոն՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեն (Արմենկոմ), որի աշխատանքները ղեկավարում էր ՌԿ(բ)Կ Կովկասի երկրկոմը (1920-ի ապրիլից՝ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրո): 1920-ի հունիսին կազմավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: 1920-ի մայիսին դաշնակցական տիրապետության դեՄմ բռնկեց հայ աշխատավորների զինված ապստամբությունը (տես Մայիսյան ապստամբության 1920), որը դաժանորեն ճնշվեց: Արտաքին և ներքին բարդ իրադրությունը Հ. Բ. Հ–յան կառավարությանը հարկադրեց Սովետական Ռուսաստանի հետ (որը բազմիցս փորձել էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, տես Լեգրանի պատվիրակություն) կնքել համաձայնագիր, որով Հ. Բ. Հ. պարտավորվում էր վերջ տալ ռազմ, գործողություններին, բոլշևիկների հետապնդումներին, ռուս, հակահեղափոխականների հետ կապին, իսկ ՌՍՖՍՀ ճանաչում էր Հայաստանի անկախությունը, խոստանում օգնություն: Նույն օրը՝ օգոստ. 10-ին Սերում (Ֆրանսիա) կնքված պայմանագրի (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) տակ դաշնակցական կառավարության անունից ստորագրեց Ա. Ահարոնյանը. դրանով Հ. P. Հ–յան կառավարությունը ոտնահարում էր իր իսկ ստորագրած համաձայնագիրը Սովետական Ռուսաստանի հետ, հույսը դնելով եվրոպական տերությունների վրա: 1920-ի սեպտեմբերին նորից պատերազմ սկսվեց Թուրքիայի հետ (տես Հայ–թուրքական պատերազմ 1920), որի զորքերը գրավեցին Կարսը, Սարիղամիշը, Ալեքսանդրապոլը ևն: Դաշնակցականներին չհաջողվեց օգնություն ստանալ Անտանտից: 1920-ի նոյեմբ. 29-ին Հայաստանի ապստամբ բանվորներն ու գյուղացիները ՀԿ(բ)Կ ղեկավարությամբ և ՌՍՖՍՀ–ի եղբայրական օգնությամբ տապալեցին դաշնակցականների հակաժողովրդական իշխանությունը: Հեղկոմը Հայաստանը հռչակեց Սովետական Սոցիալիստական Հանրապետություն: 1920-ի դեկտ. 4-ին ապստամբները և կարմիր բանակի զորամասերը մտան Երևան.: Սովետական իշխանության հաստատումը հայ ժողովրդին ոչ միայն փրկեց ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև լայն հեռանկարներ բացեց նրա քաղ., տնտ. և մշակութային զարգացման, ազգային վերածննդի համար: Գրկ.Շեղատառ տեքստ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., 1960: Հայ ժողովըրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ», ամսագիր: ՀԿԿ Կենտկոմի օրգան: Լույս է տեսնում 1962-ից, Երևանում: Խմբագիրներ՝ Մ. Քոչարյան, Ռ. Փաշինյան (1975-ից): Նպաստում է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների՝ գյուղատնտեսությանը վերաբերող որոշումների կենսագործմանը, պայքարում ինդուստրացման, ագրոհամալիրների ստեղծման, միջտնտեսային ձեռնարկություններ •«Հայաստանի գյուղատնտեսություն» հանդեսի շապիկը կազմակերպելու համար: Ծանոթացում է գյուղատնտեսական տեխնիկայի նորույթներին, ներկայացնում կոլտնտեսությունների և արտադրական մյուս միավորումների օրինակելի փորձը: Կարևոր տեղ է հատկացնում նյութատեխնիկական բազայի ամրապնդման, հողերի քիմիացզման ու մելիորացման հարցերին: Անդրադառնում է նաև գյուղական բնակչության կենցաղի և հանգստի կազմակերպմանը, բնության պահպանության խնդիրներին: Ամսագրին թղթակցում են գիտնականներ, կուսակցական և պետական պատասխանատու աշխատողներ, տնտեսությունների ղեկավարներ, գյուղատնտեսներ, ագրոնոմներ: Հաջորդել է <Գյուղատնտեսական կյանը> (1922–30-ին), <Կոչխոզնիկ> (1930–31, 1934-ին) և «Հայաստանի կոչտնտեսական> (1954–62-ին) պարբերականներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կամավոր մասսայական կազմակերպություններ, որ միավորում է հանրապետության երգչախմբային կուլտուրայի գործիչներին (կոմպոզիտորներ, խըմբավարներ, երգիչներ են) և ինքնագործ ու մասնագիտական երգչախմբերի մասնակիցներին: Հիմնադրվել է 1958-ին, Երևանում: Օժանդակում է երգչախմբերի կազմակերպմանն ու կատարելագործմանը, սովետահայ խմբերգային գրականության բազմացմանն ու տարածմանը, դպրոցներում երգեցողության դասավանդման որակի բարձրացմանը, կազմակերպում է երգի տոներ, ստեղծագործական ու կատարողական մրցույթներ, խմբավարների վերապատրաստման դասընթացներ: Ղեկավար մարմինը ընկերության համագումարն է, դրանց միջև ընկած ժամանակահատվածում՝ վարչությունը և նախագահությունը: Ունի բաժանմունքներ Լենինականում, Կիրովականում, Հոկտեմբերյանում, Դիլիջանում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Արտաշատում, ինչպես նաև անհատ մեթոդիստներ այլ քաղաքներում և խոշոր ավաններում: Ընդգըրկում է մոտ 11 հազար անդամ, 68 ինքնագործ և 3 պրոֆեսիոնալ երգչախմբեր (1978), բազմաթիվ մանկական–դպրոցական խմբեր: Գործիչներից են Թ. Աւթունյանը (հիմնադրման օրից մինչև 1974-ը՝ նախագահ), Մ. Մազմանյանը (մինչև 1977-ը՝ փոխնախագահ), է. Ծատուրյանը (1975-ից՝ նախագահ), Ա. Տեր–Հովհաննիսյանը, Կ. Զաքարյանը, Ե. Սահառունին, է. Կզարթմյանը, Հ. Վերանյանը, Հ. Չեքիջյանը, Ռ. Աթայանը, Զ. Դյոգալյանը, Դ. Արմենյանը, 0. Սիրունյանը, Ա. Շիշյանը և ուրիշներ: Ընկերությանը կից Երեվանում և բաժանմունքներում գործում են 5 մանկական երգչախումբ–ստուդիա (յոթնամյա ընդհանուր երաժշտական կրթությամբ, խմբերգային թեքումով), և Երեվանում՝ Հայ խմբերգային արվեստի տունը:

Ռ. Աթայան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՈՒՄ պետական, ստեղծվել է 1938–ին (մինչև 1948-ը կոչվել է Հայաստանի ջազ–նվագախումբ)՝ Ա. Այվազյանի (գեղ. ղեկավար), Ց. Վարդաղարյանի (դիրիժոր) և Ա. Մարտիրոսյանի (ռեժիսոր) համագործակցությամբ: Առաջին համերգ–ներկայացումների ծրագրերը կազմված էին ազգ. երաժշտության նմուշներից, կենցաղային տեսարաններից ու պարերից («Սարի գյալին», «խորոտ էր», «Շալախո», «Թութակ»), Ա. Այվազյանի երկերից («Հայկական ռապսոդիա», «Ջան Երևան», «Հայրենիք» են): Առաջին մենակատարներից էին՝ երգչուհի Լ. ԼազարևԱն, երգիչներ Ա. Սամվելյանը, Ս. Պերյանը, հետագայում՝ Ռ. Բեյբութովը, Մ. Հովհաննիսյանը, Կ. Տոնիկյանը, պարողներ P., Լ. և Դ. Օրդոյան եղբայրները, Դ. Այվազյանը, թմբկահար Ռ. Ցոլչյանը, պարուհի-երգչուհի Ա. Մալխասյանը: 1956-ից գեղարվեստական ղեկավարն է Կ. ՕրբեԱանը, որը կազմի, նստաձևի, գործիքավորման ոճի ւիաի ոխություններով նվագախմբի կատարողական արվեստը