Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/139

Այս էջը սրբագրված է

հասցրել է նոր մակարդակի: 1956-ից, տարբեր տարիների, հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ Բ. Դարբինյանը, Ռ. Մկրտչյանը, Լ. Խոմյանցը, Զ. Տոնիկյանը, Տ. Հովհաննիսյանը, երգիչներ է. Կարապետյանը, Ա. Ավետյանը, նվագախմբի վետերան 0*. Ցոլչյանը, կլառնետահար Հ. Անսուրյանը, փողհար Հ. Պետրոսյանը, երգեհոնահար Թ. Մադաթյանը, պարուհի Ա. Հարությունյանը: Նվագախմբի երկացանկը ընդգըրկում է հայկ. ժող., սովետահայ, սովետական, արտասահմանյան, ջազային դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Մինչե 1956-ը գեղարվեստական ղեկավարից բացի եղել են նաև դիրիժորներ (Ց. վարդազարյան, 1938–42, Մ. Թադևոսյան, 1942–49, Կ. Օրբելյւսն, 1949–52, Դ. Խաչատրյան, 1954–56): Նվագախումբը մասնակցել է Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին Մոսկվայում (1939, 1956), պատերազմի տարիներին հանդես եկել ռազմաճակատում և թիկունքում, համերգներով շրջագայել Միությունում, արտասահմանում (Իրան, 1956-ից՝ Լեհաստան, Բուլղարիա, Հունգարիա, ԳԴՀ, Միրիա, Լիբանան, Հարավսլավիա և այլուր): Առաջինն է սովետական էստրադային նվագախմբերից, որ ելույթ է ունեցել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում և ԳԴՀ–ում: Մ. Վարդազարյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ պ ե տ ա կ ա ն, ստեղծվել է 1978-ի հունվարի 1-ին, Երևանում, ժողովրդական ստեղծագործության աան մշտական գործող ցուցահանդեսի հիման վրա: Նպատակն է պահպանել և շարունակել հայկ. ժող. կերպարվեստի և դեկորատիվ–կիրառական արվեստի ավանդույթները: Ցուցանմուշները պատկերացում են տալիս ժող. արվեստի տարբեր ճյուղերի զարգացման մասին՝ սկսած Հայաստանի հին շրջանից մինչև մեր օրերը: Թանգարանն ունի շուրջ հինգ հզ. ցուցոն (1979)՝ ասեղնագործության և արծաթագործության նմուշներ, փայտի, քարի, ոսկրի վրա կատարված քանդակազարդ իրեր, խեցեղեն, դրվագումներ մետաղի վրա, գորգեր և կարպետներ: Հայ սովետական գեղանկարչության բաժնում ներկայացված են ինքնուս նկարիչներ Հ. Բաբայանի, Ա. ճերմակյանի, Գ. Ոսկանյանի, Հ. Աթոյանի, Գ. Ամիր յանի, Հ. Համբարձումյանի, դեկորատիվ–կիրառականում՝ Վ. Հացագործյանի, Հ. Ազատյանի, Հ. ԱտեՓանյանի, Կ. Նորաշխարհյանի, Ս. Աահակյանի, Ա. Բերբերյանի ստեղծագործությունները Հայասաանի էստրադային նվագաուխումբը ելույթի պահին գործությունները: Թանգարանը հավաքագր՞Ում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում, մասսայականացնում է ժող. արվեստի ստեղծագործությունները, օգնում է ժող. վարպետներին, մշակութային կապեր հաստատում բազմաթիվ երկրների հետ, ցուցահանդեսներ կազմակերպում նաև ԱԱՀՄ ու արտասահմանյան քաղաքներում: Թանգարանը (տնօրեն՝ Հ. Շարամբեյան) մասնաճյուղեր ունի Դիլիջանում, Ապարանում և Նաիրիի շրջանի № 4 սովխոզում:

Հ. Սոսոյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ», քաղաքական–տնաեսական, գիտատեսական և գործնական ամսագիր (սկզբում՝ երկամսյա): ՀՍՍՀ Մինիստըրների խորհրդի Պետպլանի և ՀՍՍՀԳԱ տնտեսագիտության ինստ–ի հրատարակություն: Լույս է տեսնում 1957-ից, Երևանում: Խմբագիրներ՝ 0. Հովհաննիսյան, Գ. Իսահակյան, Մ. Քոթանյան, «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի շապիկը Ա. Թադևոսյան (1964-ից): Քննարկում է տնտեսագիտության պրոբլեմները, լուսաբանում ՀՍՍՀ էկոնոմիկայի զարգացման ուղիները: Լուրջ տեղ է հատկացնում կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, գիտատեխնիկական առաջընթացի զարգացման, սոցիալիզմի տնտ. օրենքների ուսումնասիրության և կիրառման, արտադրողական ուժերի տեղաբաշխման, տնտեսության կառավարման, պլանավորման ու կազմակերպման խնդիրներին: Հոդվածներ է տպագրում նաև Հայաստանի ժողտնտեսության և հայ տնտեսագիտական մտքի պատմության վերաբերյալ, ներկայացնում մասնագիտական գրականության նորույթները, քննադատում բուրժ. տնտեսագիտության դրույթները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԼԿԵՄ), երիտասարդական հասարակական քաղաքական, մասսայական կազմակերպություն Սովետական Հայաստանում: Համամիութենական Լենինյան կոմունիստական երիտասարդական միության ջոկատներից: Ստեղծվել և աշխատում է Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավարությամբ, նրա ակտիվ օգնականն է երիտասարդությանը կոմունիստական հասարակարգի կառուցման մեջ ներգրավելու գործում: Բանվորա–գյուղացիական երիտասարդությունը Հայաստանում հեղափոխական շարժման մեջ լայնորեն ընդգրկվում է 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո: Կազմակերպվում են առաջին խմբակները (Ալավերդու պղնձաձուլական գործարանում, Սանահին երկաթուղային կայարանում, Լոռի, Հաղպատ, Սանահին, Ռրնակ ևն գյուղերում): Երիտասարդ բոլշևիկներ Ա. Բուդաղյանի, Ա. Խանջյանի, Ղ. Ղուկասյանի և այլոց նախաձեռնությամբ Երեվանում ստեղծվում են սովորող երիտասարդության ինտերնացիոնալիստական խմբակներ: Թիֆլիսի Ներսիսյան, Գայանյան և Հովնանյան դպրոցների առաջադեմ աշակերտների ջանքերով ձևավորվում է Կովկասի ընդհանուր աշակերտական միության հայկ. սեկցիան, որը 1917-ի ապրիլից լույս է ընծայում «Նոր սերունդ» շաբաթաթերթը: Նույն թվականի դեկտեմբերին Երևանում ստեղծվում է մարքսիստ աշակերտների միությունը: Կոմերիտական շարժմանը Հայաստանում վերելք է հաղորդում Ռուսաստանի կոմերիտմիության I համագումարը: 1919-ի ապրիմայիսին ձևավորվում է Երևանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը: 1919-ի ամռանը կոմերիտական կազմակերպություններ են ստեղծվում նաև Ալեքսանդրապոլում (Լենինական), Նոր Բայազետում (Կամո), Դիլիջանում, Կարսում, Աշտարակում, Ղարաքիլիսայում (Կիրովական), Ելենովկայի (Սևանի), Շամշադինի և այլ շրջաններում: Այդ կազմակերպությունները բոլշևիկների ղեկավարությամբ ակտիվ մասնակցում են Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մըղվող պայքարին (1920-ի Մայիսյան ապըստամբությանը): 1920-ի հունիսի վերջինհուլիսի սկզբներին ստեղծվում է Հայաստանի տարածքում գտնվող կոմերիտական կազմակերպությունների կենտրոնական կազմակերպիչ բյուրո (նախագահ՝ Սուրեն Բունիաթյան, -1920-ի դեկտեմբեր -1921-ի հունվար՝ Ա. Բուդաղյան): Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո՝ 1921-ի հունվարին ստեղծվում է Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) Կենտրոնական կոմիտե: Նույն թվականի ամռանը ստեղծվում են առաջին պիոներական կազմակերպությունները, որոնք նախապես կրում էին պատանի կոմունարներ (պատկոմականներ) անունը: 1921-ի օգոստ. 21-ին Երևանում բացվում է ՀԿԵՄ I համագումարը, որտեղ ընթացիկ մոմենտի և Հայաստանի կոմերիտմիության խնդիրների մասին զեկուցումով հանդես է գալիս