ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈհԹՅՈՒՆ, գտնվում է Երևանում: Կազմակերպվել է 1963 թ.-ին: Տեսողությունից հաշմանդամ անձանց գաղափարական դաստիարակության ու կրթության գործի կազմակերպման կարևոր օջախ է: Հրատարակում է գեղարվեստական, քաղաքական, գիտահանրամատչելի գրականություն, մասնագիտական գրքեր, դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կուսակցական և պետական փաստաթղթեր, նոտաներ, ուռուցիկ քարտեզներ ու գծագրեր, թողարկում պարբերական հրատարակություններ: Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության օրգան ամենամսյա «Բյուլետենը» (1958 թ.-ից) լուսաբանում է միավորման արտադրական և մշակութային գործունեությունը, Սովետական Միության կոմունիստական կուսակցության և կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը, անդրադառնում սոցիալ–տնտեսական, բժշկական, տիֆլոմանկավարժական և այլ պրոբլեմների, պրոպագանդում է սովետական ու արտասահմանյան ակնաբուժության հաջողությունները: 1963 թ.-ից հրատարակվող կույրերի միավորման օրգաններ «Արձագանք» շաբաթաթերթը և «Գրական հանդես» ամսագիրը հանրապետական մամուլից արտատպումներ են կատարում: Բրայլի կամ ուռուցիկ գրաեղանակով (տես Բրայլի գրատիպ) թողարկվող հրատարակչական արտադրանքի տարեկան ծավալը կազմում է մոտ 800, իսկ հրատարակչական ընդհանուր արտադրանքը՝ 1200 հրատարակչական մամուլ: 1965 թ.-ից հրատարակչության ձայնագրման ստուդիան թողարկում է «խոսող» գրքեր մագնիտոֆոնային ժապավենի վրա (տարեկան մոտ 400 մամուլ): Կույրերեի միավորման հրատարակչության հրատարակությունները ուղարկվում են նաև սփյուռք:
ԿՈՒՅՈՒԿՈՎԱ Դարկուլ (1919-1997 թթ.), կիրգիզ սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1967 թ.): ՍՄԿԿ անդամ 1944 թ.-ից: 1936 թ.-ից աշխատել է Ֆրունզեի պատանի հանդիսատեսի, 1941 թ.-ից՝ Կիրգիզական դրամատիկական թատրոններում: Խաղում է հոգով ուժեղ կիրգիզ կանանց հերոսական դերեր՝ Ակչաիմ (Էշմամբետովի «Սարինժի»), Ջանիլ (Մելիքովի և Կուտուբաևի «Ջանիլ»):
ԿՈՒՆ Բելա (1886–1939 թթ.), հունգարական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Հունգարիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության (ՀՍԴԿ) անդամ՝ 1902 թ.-ից, ՍՄԿԿ անդամ՝ 1917 թ.-ից:
1914 թ.-ին զորակոչվել է բանակ, 1916 թ.-ին գերի է ընկել Ռուսաստանում: 1917 թ.-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո համագործակցել է Տոմսկի բոլշևիկյան նահանգկոմին, աշխատել «Սիբիրսկի ռաբոչի» («Сибирский рабочий») ամսագրում և «Զնամյա ռևոլյուցիի» («Знамя революции») թերթում: Բազմիցս հանդիպել է Վ. Ի. Լենինին: 1918 թ.-ի մարտին