Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/142

Այս էջը սրբագրված չէ

Երևանում: 1924-ի ընդհանուր ժողովում ընտրվել է վարչություն (Ա. Թամանյան՝ նախագահ, Մ. Սարյան՝ տեղակալ, Գ. Գյուրջյան՝ քարտուղար, Վ. Ախիկյան, Գ. Հովսեփյան): Ընկերությունը կազմա կերպել է ցուցահանդեսներ (1924-ի ապրիլի 18-ին՝ աոաջինը), հրատարակել կատալոգներ: Գոյատևել է մինչև 1932-ը:

ՀԱՅԱՍՏԱՆ!1 ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ», Հայաստանի կոլտնտեսականների միջոցներով պատրաստած տանկային շարասյուն Հայրենական մեծ պատերազմում: Արձագանքելով Տամբովի մարզի կոլտնտեսականների՝ անձնական խնայողությունների հաշվին տանկային շարասյուն ըստեղծելու 1942-ի նոյեմբ. 12-ի կոչին՝ Հայաստանի աշխատավորությունն իր անձնական միջոցներով ստեղծեց «Հ. կ.», «Հայաստանի կոմերիտական», «Սովետական ուսուցչություն», «Սասունցի Դավիթ», «Պատանի պիոներ» տանկային շարասյուները, «Սովետական Հայաստան» ավիամիավորումը, նույնանուն զրահագնացք, բազմաթիվ շարասյուներ, միավորումներ և առանձին մարտական մեքենաներ: Հայաստանի գյուղի աշխատավորները 1942–43-ին «Հ. կ.» տանկային շարասյան համար հավաքեցին 49 մլն 300 հզ. ռուբլի և կարմիր բանակի ֆոնդ մուծեցին 130 հզ. փութ հացահատիկ, կարտոֆիլ և այլ մթերքներ:

Ք. Դրիգորյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ. ՅԱՆ ԲՅՈՒՐՈ,

ստեղծվել է ՌԿ(բ)Կ Կենտ կոմի Կովկասյան բյուրոյի նախաձեռնու* թյամբ, 1920-ի մայիսին: Գործել է Թիֆ լիսոլմ և Բաքվում: Նպատակն էր միավորել Հայաստանի կոմունիստական կազ մակերպությունների գործունեությունը և ՀԿ(բ)Կ Կենտկոմի հետ գլխավորել նը րանց պայքարը հանուն Հայաստանում սովետական իշխանության հաստատման: Բյուրոյի կազմում եղել են Ս. Կասյանը, Ա. Բեկզադյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Պողոսյանը, Ա. Նուրիջանյանը, Հ. Կոստանյանը (բյուրոյի քարտուղար), Գ. Տեր–Սիմոնյանը, Շ. Ամիրխանյանը և Լ. Ուլիբեկյանը: Բյուրոյի աշխատանքներում վճռական դեր են խաղացել Արմենկոմի անդամներ Ս. Կասյանը և Ա. Մռավյանը: Բացի զգալի դրամական միջոցներից, արտասահմանյան բյուրոն Հայաստանի տարբեր շրջաններ էր ուղարկում կուսակցական աշխատողներ, հեղափոխական գրականություն և թերթեր: Բյուրոն Սովետական Ադրբեջանում լայն աշխատանքներ էր ծավալել հայկ. կարմիր զորամասեր կազմակերպելու ուղղությամբ: 1920-ի հուլիս–օգոստոսին ՀԿ(բ)Կ Կենտկոմի և արտասահմանյան բյուրոյի ներկայացուցիչներ Ա. Նուրիջանյանը և Հ. Նագարեթյանը վճռական ձայնի իրավունքով մասնակցել են Կոմինտերնի II կոնգրեսին, որտեղ ներկայացրել են «Կոմունիզմը Հայաստանում» խորագրով զեկուցոէմը: Արտասահմանյան բյուրոն գործուն մասնակցություն է ունեցել Արևելքի ժողովուրդների Բաքվի համագումարի (1920-ի օգոստոս) աշխատանքին: Նույն թվականի սեպտեմբերին բյուրոյի նախաձեռնությամբ Բաքվում գումարվել է Հայաստանի արտասահմանյան կոմունիստական կազմակերպությունների կոնֆերանս: 1920-ի հոկտ. 1-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոն, հաստատելով Հայաստանի կոմկուսի Կենտկոմի կազմը, որոշեց, որ Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների արտասահմանյան աշխատանքին վերաբերող բոլոր հարցերը կլուծվեն Կովկասյան բյուրոյի և ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամներ Ի. Դովլաթյանի, Ա. Նուրիջանյանի ու Հ. Կոստանյանի հետ համատեղ: ՌԿ(բ)Կ Կենտկոմի այդ որոշումից հետո արտասահմանյան բյուրոն դադարեցրել է իր աշխատանքները:

Հ. ՊեէորոսյաԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1920,

գումարվել է հունվարի 18–19-ին, Երևանում, անլեգալ պայմաններում: Մասնակցել են Հայաստանի կուսակցական կազմակերպությունների 22 ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են 1200 կոմունիստի: Պատգամավորներն էին՝ ՌԿ(բ)Կ Երկրային կոմիտեից՝ Ս. Կասյանը և Ա. Մռավյանը, Երևանի կազմակերպությունից՝ Ա. Ալավերդյանը, Ս. Մարտիկյանը, Ա. Մելիքյանը, Ա. Տեր–Ղազարյանը և Դ. Շահվերդյանը, Ալեքսանդրապոլից՝ Ա. Նուրիջանյանը, Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանը և Ա. Գոգունցը (խորհըրդակցական ձայնով), Նոր Բայազեսփց (Կամո)՝ Հ. Սարուխանյանը և Բ. Բասփկյանը, էջմիածնից՝ Հ. Պողոսյանը, Լոռվա «Չեզոք գուոուց»՝ Ա. Կախոյանը, Դիլիջանից՝ Ե. Շամախյանը, Ղազախից (Իջևան)՝ Պ. Վարդանյանը, Սարիղամիշից՝ Ռ. Ոսկանյանը, Ղարաքիլիստյից (Կիրովական)՝ Վ. Վարդանյանը, «Սպարտակ» երիտասարդական կազմակերպությունից՝ Ա. Բուդաղյանը, Ա. Խանջյանը, Ղ. Ղուկասյանը (վերջին երկուսը խորհրդակցա կան ձայնով), Ջալալօղլուց (Ստեփանավան)՝ Ն. Զիլավյանը: Զանգեզուրի, Կարսի, Սուբմալուի, Շամշաղինի կուսակցական կազմակերպությունների պատգամավորները չկարողացան մասնակցել կոնֆերանսին: Կոնֆերանսը քննարկեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) հաշվետու զեկուցումը (զեկ. Ս. Կասյան), ընթացիկ մոմենտը և Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խընդիրները (զեկ. Ս. Ալավերդյան), կուսակցության կազմակերպական կառուցվածքի հարցը, ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի ընտրությունը և այլ հարցեր: Վերաբերմունքը դեպի քեմալական շարժումը (Արլ. հարց), զեկուցողի՝ Ա. Մռավյանի բացակայության պատճառով, առանձին չքըննարկվեց: Այն միացվեց Ա. Կասյանի զեկուցմանը: Կոնֆերանսի նախօրյակին (1920-ի հունվ. 3)ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն քննարկել էր Հայաստանում տարվող կուսակցական աշխատանքի հարցը և ընդունել ծրագրային որոշում: Այդ որոշման ոգով էլ ընթանում էին հունվարյան կոնֆերանսի աշխատանքները: Կոնֆերանսում քննարկվեց ու հաստատվեց նաև Հայաստանի կուսակցական կազմակերպությունների կանոնադրությունը, երիտասարդական, արհմիութենական և լեգալ մյուս կազմակերպություններում կատարվելիք աշխատանքների ծրագրերը: Կոնֆերանսն ընտրեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե՝ Ա. Կասյան, Ս. Ալավերդյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Հ. Պողոսյան, Դ. Շահվերդյան և Ս. Մարտիկյան կազմով: Հունվարյան կոնֆերանսը Փաստորեն ավարտեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների միավորումը կուսակցական մեկ ղեկավար մարմնի՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) շուրջը և դրանով վճռական քայլ կատարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպական ձևավորման ճանապարհին: Դրկ. <npaBfla», 1920, Js6 90, 28 ապրիլի: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967:

խ. Բարսեղյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ

1921–31-ին Հայկական ՍՍՀ գավառներում կուսակցական կազմակերպությունների գործունեությունը կազմակերպող և ղեկավարող մարմիններ: Ստեղծվել են նախապես Երևանի, Ալեքսանդրապոլի, էջմիածնի, Ղարաքիլիսայի, Լոռվա, Իջեվանի, Նոր Բայազետի և Դարալագյազի գավառներում: Հետագայում, հանրապետության վարչատերիտորիալ կառուցվածքի փոփոխությունների համաձայն, գործել են 7–9 գավառային կոմիտեներ (ստեղծվել են Զանգեզուրի և Դիլիջանի գավառները: Ղարաքիլիսայի ևtԼոռվա գավառները միավորվել են Լոռի–Փամբակի գավառներում ևն): ՀԿ(բ)Կ գավառային կոմիտեներն ընտրվել են 1–2 տարի ժամկետով կուսակցության գավառային կոնֆերանսներում: Վերացվել են ՀՍՍՀ Կենտգործկոմի 1930-ի սեպտ. 9-ի որոշմամբ՝ գավառների լուծարքի պատճառով: ՀՍՍՀ 9 գավառների և նրանց կազմի մեջ մտնող 33 գավառամասերի փոխարեն ստեղծվեցին 25 շրջաններ և հանրապետական ենթակայության 2 քաղաքներ, որոնց կուսակցական գործունեությունը այնուհետև գլխավորել են կուսակցության շըրջանային և քաղաքային կոմիտեները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ,

հիմնադրվել է 1960-ի հունվ. 1-ին, Երևանում, հանրապետական թերթերի և ամսագրերի հրատարակչությունների միավորումով: 1968-ի օգոստ. 1-ին նրան է միացվել թերթերի տպագրության N* 2 տպարանը: Այժմ հրատարակչությունը միավորում է «Սովետական Հայաստան», «Կոմունիստ» («KoMMy- hhct»), «Սովետ էրմանիստանի» (ադրբ.), «Ռյա թազա» (քրդերեն), «Երեկոյան Երեվան», «Ավանգարդ», «Կոմսոմոլեց» («Kom- coMOJiei;»), «Պիոներ կանչ» թերթերի և «Լենինյան ուղիով», «Կուսակցական խոսք», «Ոզնի», «Հայաստանի աշխատավորուհի», «Հայաստանի գյուղատնտեսություն», «Գարուն», «Պիոներ» և «Ծիծեռնակ» ամսագրերի խմբագրությունները և մեկ ապարան: Տպագրում է նաև «Պրավդա», «Իզվեստիա», «Կոմսոմոլսկայա պրավդա» կենտրոնական թերթերի Հայկական ՍՍՀ–ում տարածվող տպաքանակները, հանրապետության բոլոր գերատեսչական թերթերը, ինչպես նաև հրատարակչության կազմի մեջ մտնող մի շարք ամսա