Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/143

Այս էջը սրբագրված չէ

գրեր [«Սովետական մանկավարժ», «Լի– աերաաուրնայա Արմենիա» («JlHTepaTyp- naa ApMeHHfl*), «Հայաստանի բնություն» Ան]: 1980-ին հրատարակչության տպա– րանում տպագրվող թերթերի տպաքանա– կը կազմել է 249,5 մլն, ամսագրերինը՝ ամսական 370 հզ. օրինակ: Ա. Քյուրքչյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԿԿ), ՍՄԿԿ բաղկացու– ցիչ մասը, նրա ջոկատներից մեկը: Մշտա– պես ղեկավարվում է մարքս–լենինյան տեսությամբ, ՍՍԿԿ ծրագրով ու կանոնա– գրությամբ: ՀԿԿ–ն կազմակերպորեն ձևա– վորվել է 1920-ի հունիսին և 1980-ի հոկ– տեմբերի 1–ի դրությամբ ուներ 5391 սկըգբ– նական կազմակերպություն՝ միավորելով 163985 կոմունիստի: ՀԿԿ պատմությունը սկիզբ է առել XIX դ. վերջին և XX դ. սկզբին՝ առաջին բանվորական, մարքսիստական խմբակ– ներից և լենինյան–իսկրայական, ապա՝ բոլշևիկյան կազմակերպություններից, որոնք առաջացել էին համառուսաստան– յան պրոլետարական հեղափոխական շարժման հիմքի վրա: Հայաստանում առա– ջին մարքսիստական խմբակը հիմնադրվել է 1899-ին, Զալալօղլիում (Ստեփանավան), Ս. Գ. Շահումյանի ղեկավարությամբ: 1901–02-ին սոցիալ–դեմոկրատական խըմ– բեր են ստեղծվել Երևանում ու Ալեքսան– դրապոլում (Լենինական): 1902-ի կեսե– րին Ս. Շահումյանի, Բ. Կնունյանցի և Ա. Զուրաբովի նախաձեռնությամբ Թիֆ– լիսում ձևավորվեց «Հա; սոցիաւ–ղեմո– կրատների միությունը», որն իրեն հայ– տարարեց ՌՍԴԲԿ անբաժանելի մասը: «Միությունը» 1902-ի հոկտեմբերին հրա– տարակեց իր օրգանը՝ <Պրուետարիատ>-ը, որը հայ իրականության մեջ լենինյան– իսկրայական ուղղության առաջին անլե– գալ թերթն էր: Նրա առաջին համարում, որպես առաջնորդող, տպագրվել է «Հայ սոցիալ–դեմոկրատների միության» մանի– ֆեստը, որը բարձր է գնահատել Վ. Ի. Լենինը: 1903-ի մարտին Թիֆլիսում տեղի ունեցավ կովկասյան ս–դ. կազմակերպու– թյունների առաջին համագումարը, որ– տեղ ստեղծվեց ՌՍԴԲԿ Կովկասյան միու– թյունը՝ Կովկասյան միութենական կոմի– տեի գլխավորությամբ: Կոմիտեն հայե– րեն, վրացերեն, ապա նաև ռուսերեն հրա– տարակեց իր օրգանը՝ «Պրոլետարիատի կռիվ» թերթը: 1903–05-ին ս–դ. խմբակ– ներ ու կազմակերպություններ են ստեղծ– վել Ալավերդում, Հաղպատում, Ղափա– նում, Նոր Բայազետում (Կամո), Սարի– ղամիշում և այլուր: Այդ պրոցեսն ուժեղա– ցավ հատկապես ՌՍԴԲԿ II համագումա– րից հետո, երբ առաջացավ բոլշևիզմը՝ որպես քաղ. մտքի հոսանք և քաղ. կու– սակցություն: Անդրկովկասից համագու– մարի պատգամավորներ Բ. Կնունյանցը և Ա. Զուրաբովը կանգնած էին լենինյան դիրքերում: Հայ աշխատավորության մեջ մարքսիզմի գաղափարների տարածման և բոլշևիկյան կազմակերպությունների ամրապնդման գործում մեծ դեր է խաղա– ցել Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ 1904-ին ժնևում ստեղծված ՌՍԴԲԿ Կենտ– կոմին կից հայերեն և վրացերեն լեզունե– րով ս–դ. գրականության հրատարակու– թյան հանձնաժողովը, որի աշխատանք– ներն անմիջականորեն ղեկավարում էր Ս. Շահումյանը: Նրա հրատարակած մարքսիստական գրականության տարա– ծումը մեծապես նպաստեց Անդրկովկասի բազմազգ աշխատավորության մեջ ին– տերնացիոնալիստական աշխատանքի ծա– վալմանը: Կովկասում վրացի, հայ, ադըր– բեջանցի, ռուս բոլշևիկների համատեղ աշխատանքը միասնական ինտերնացիո– նալ ս–դ. կազմակերպություններում Վ. Ի. Լենինը գնահատել է որպես ազգային հարցի ճիշտ պրոլետարական լուծում: Ռուս, առաջին հեղավւոխության տարի– ներին Հայաստանի բոլշևիկները կազմա– կերպում էին գործադուլներ, ստեղծում բանվորական մարտական դրուժինաներ, գյուղական կոմիտեներ, գործում զորա– մասերում: ՌՍԴԲԿ IV համագումարում (1906), որպես Երևանի կուսակցական կազմակերպության պատգամավոր, ե– լույթ ունեցավ Ս. Շահումյանը: ՌՍԴԲԿ Y համագումարում (1907) Անդրկովկասի բոլշևիկները, այդ թվում Ս. Շահումյանը, Մ. Ցխակայան ու Ա. Կախոյանը (Բորչա– լուի կազմակերպության պատգամավոր– ներ) և ՌՍԴԲԿ Երևանի կազմակերպու– թյան ներկայացուցիչ Գ. Սոկոլովսկին կանգնած էին լենինյան դիրքերում: 1905– 1907-ի հեղափոխության պարտությունից հետո, ստոլիպինյան ռեակցիայի պայման– ներում, Հայաստանի բոլշևիկները, հաղ– թահարելով բազմապիսի դժվարություն– ներ, շարունակում էին իրենց գործունեու– թյունը: ՀեղաՓոխական նոր վերելքի տա– րիներին նրանք գլխավորում էին աշխա– տավոր մասսաների ելույթները և, պայ– քարելով բուրժ. նացիոնալիզմի դեմ, պաշտպանում ազգային հարցի լենինյան տեսությունն ու ծրագիրը: 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք մարտնչում էին իմպե– րիալիստական պատերազմը քաղաքա– ցիականի վերածելու լենինյան լոզունգի իրականացման համար, դատապարտում հայերի գենոցիդի հանցավորներին՝ թուրք, կառավարողներին ու գերմ. իմ– պերիալիստներին: Ս. Շահումյանի, Ս. Սպանդարյանի, Ա. Մյասնիկյանի աշ– խատությունները մեծ դեր են խաղացել հայ աշխատավորության ինտերնացիոնալ համախմբման և ազգայնական կուսակ– ցությունների դեմ մղվող պայքարում: Ան– դըրկովկասի հեղափոխական ուժերի մո– բիլիզացման գործում կարևոր նշանակու– թյուն ունեցավ 1915-ի հոկտեմբերին Բաք– վում կայացած բոլշևիկյան խորհրդակցու– թյունը Ս. Շահումյանի ղեկավարությամբ: Ցարիզմի տապալումից հետո Հայաս– տանի բոլշևիկները պայքարում էին բուր– ժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու լենինյան դիրքորոշման համար: Նրանք սկզբում մենշևիկների հետ մնում էին միևնույն կազմակերպությունների մեջ, բայց 1917-ի հուլիսից սկսվեց նրանց կազմակերպա– կան տարանջատումը: Ակտիվորեն էին գործում Ալեքսանդրապոլի (Լենինական) բոլշևիկները, որոնք 1917-ի հուլիսի 16-ին համաքաղաքային ժողովում ընտրեցին ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակեր– պության բյուրո: 1917-ի հոկտեմբերին կա– յացավ Կովկասի բոլշևիկների առաջին համագումարը, որին մասնակցում էին նաև Ալեքսանդրապոլի, Ալավերդու, Հաղ– պատի, Կարսի, Սարիղամիշի կազմա– կերպությունների պատվիրակները: Հա– մագումարը որոշեց երկրամասի բոլշևիկ– ների խնդիրները սոցիալիստական հե– ղափոխության համար մղվող պայքարում և ընտրեց միասնական ղեկավար կենտ– րոն՝ Կովկասյան երկրային կոմիտե: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Հայաստանի բոլշևիկները կանգնեցին նրա նվաճում– ների պաշտպանության դիրքերում և ան– դուլ պայքար ծավալեցին աշխատավոր մասսաների համախմբման ու սովետական իշխանության հաստատման համար: Նը– րանցից շատերը զենքը ձեռքներին մաս– նակցեցին Բաքվի կոմունայի պաշտպանու– թյանը, իսկ 1918-ի մայիսին Սարդարա– պատի, Ղարաքիլիսայի և Բաշ–Աբարանի հերոսամարտերում մարտնչեցին թուրք, զավթիչների դեմ: Հայաստանում դաշնակ– ների տիրապետության շրջանում (1918-ի մայիս -1920-ի նոյեմբեր) բոլշևիկները կազմակերպում էին բանվորների ու գյու– ղացիների պայքարը հանուն սովետական իշխանության: Բոլշևիկյան <Խոսք> թերթը (խմբագիր՝ Ա.Մելիքյան) 1918-ի դեկտեմ– բերին նշեց, որ ստեղծվել է «Երևանի կո– մունիստական կազմակերպություն, որը մինչև ընդհանուր համագումարի հրավի– րումը, հանդիսանում է կուսակցության գերագույն մարմինը հանրապետության սահմաններում»: 1919-ի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ներ– կայացուցիչների խորհրդակցությունը, որը սկիզբ դրեց տեղական կազմակերպու– թյունների միավորմանը մեկ կուսակցու– թյան մեջ՝ որպես ՌԿ(բ)Կ անբաժան ջո– կատի: Ստեղծվեց ղեկավար կենտրոն՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե (Արմեն– կոմ): Արմենկոմի կազմում ընտրվեցին Ս. Ալավերդյանը, Ա. Խանոյանը, Ս. Կաս– յանը, Ղ. Ղուկասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը և ուրիշներ: 1920-ի հունվ. 18–19-ին Երևանում գումարվեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպու– թյունների կոնֆերանսը, որի 22 պատգա– մավորները ներկայացնում էին կուսակ– ցության 1*200 անդամի: Ելնելով ՌԿ(բ)Կ VIII համագումարի բանաձևերից՝ կոն– ֆերանսը որոշեց Հայաստանի բոլշևիկ– յան կազմակերպությունների կազմակեր– պական կառուցվածքը: Արմենկոմը են– թարկվում էր ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրա– յին կոմիտեին: Կոնֆերանսը Հայաստանի բոլշևիկներին նպատակամղեց ժող. զին– ված ապստամբության կազմակերպման հանուն սովետական իշխանության հաս– տատման: Հունվարյան կոնֆերանսն ամ– րապնդեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների միավորման և նրանց մեկ կենտրոնից ղեկավարելու կա– րևոր գործը: Հայաստանի բոլշևիկները գլխավորեցին 1920-ի Մայիսյան ապստամ– բությունը (տես Մայիսյան ապստամբու– թյուն 1920) Ալեքսանդրապոլում, Սարի–