Հայաստանի կոմունիստական կուսակցության նշանակությունը, Երկ., Ե., 1957: Նույնի, Իմ հանդիպումները Լենինի հետ, նույն տեղում: Մռավյան Ա. Հ., Հոդվածներ և ճառեր, Ե., 1961: Խանշյան Ա.Ղ., Հոդվածներ և ճառեր, Ե., 1968: Դեմիրճյան Կ. Ս., Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի հաշվետու զեկուցումը ՀԿԿ XXVI համագումարին, Ե., 1976: Նույնի, Սովետական Հայաստան, Ե., 1980: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., 1960: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Демирчян К.С., Совтская власти в Армении и образования компартик Армении (1920-1960), Е., 1960 ; История Комуниической патии Советского Союза , т. З, кн. 2, М., 1968; Очерки истории коммунистических организаций Закавказья , ч. I, Тб., 1967, ч II, Баку, 1971; Навеки вместе, Е., 1978.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՉՆԱԿ», քաղաքական, տնտեսական, գրական–գեղարվեստական և կրոնա–բարոյական շաբաթաթերթ (1960-ից՝ ամսաթերթ): Լույս է տեսել 1900–68-ին, Բոստոնում և Նյու Յորքում (1909-ից): խմբագիրներ՝ Հ. Ալեն, Մ. Պաղտասարյան, Խ. Պեննեյան, Հ. Ավագյան, Ա. Պետիկյան: Թերթն օժանդակել է գաղութահայությանը հոգալու իր նյութական կարիքները, վառ պահելու հայրենասիրական զգացումները: Կարեոր դեր է կատարել 1890-ական թթ. վերջերի հայկ. կոտորածներից հետո Ամերիկայում և այլ վայրերում ապաստանած գաղթականների ազգապահպանության գործում: Պարբերականը ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, լուսաբանել նրա տնտեսության, արդյունաբերության և մշակույթի զարգացումն ու վերելքը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Հ. կ.» անվերապահորեն կանգնել է սովետական ժողովրդի կողմը: Ունեցել է իրավաբանական–օրենսդրական ծանոթությունների և խորհրդատվությունների բաժին: «Հ. կ.» նյութեր է տպագրել նաև երեխաների և կանանց համար: 1900–1919-ին ւույս է տեսել «Կոչնակ», 1919–20-ին՝ «Կոչնակ Հայաստանի» անվանումներով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կուլտուր–լուսավորական և գիտահետազոտական հաստատություն: Հիմնադրվել է 1921-ին: Մեծ ընդմիջումից հետո վերսկսել է գործել 1960-ի նոյեմբերից: Հ. հ. թ–ում պահպանվում են ավելի քան 40 հզ. ցուցանմուշներ (փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գեղ. գործեր ևն), որոնցից ներկայացված է 5000-ը: Հ. հ. թ. ունի Ռուսաստանում և Հայաստանում մարքսիզմի տարածման, ս–դ. բանվորական կուսակցության ստեղծման, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի, Հայաստանում սովետական կարգերի հաստատման, ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման, գիտության ու կուլտուրայի զարգացման և Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության բաժիններ: Ցուցադրությունն ամփոփվում է մեր երկրում զարգացած սոցիալիզմի կառուցման ժամանակաշրջանով: Թանգարանում կազմակերպվում են հատուկ և շրջիկ ցուցահանդեսներ՝ նվիրված կարևոր պատմական իրադարձություններին և հեղաւիոխական ու պետ. գործիչներին: Հրատարակում է ուղեցույցներ, ժողովածուներ, կատալոգներ և ալբոմներ: Մասնաճյուղեր ունի ՍտեՓանավանում (Ս. Շահումյանի տուն–թանգարան), Իջևանում (Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում), Կրասնոսելսկում (Բորյան եղբայրների թանգարան) և Լենինականում (Բ. Ղարիբջանյանի տուն–թանգարան):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԴԱՏ, գաղութային կառավարման ձև, որ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգայի հանձնարարությամբ հաստատելու էր ԱՄՆ–ը «անկախ» Հայաստանի նկատմամբ: Նպատակն էր ամրապնդել ամերիկյան իմպերիալիզմի դիրքերը Անդրկովկասում և ամբողջ Առաջավոր Ասիայում: ԱՄՆ–ում կազմակերպվեցին և Հայաստան ուղարկվեցին զանազան «քաղաքացիական» և ռազմ, միսիաներ՝ տեղում ամերիկյան մանդատը հաստատելու պայմաններ ստեղծելու համար: Նույն ոգով էին գործում նաև մի քանի «բարեգործական» հաստատություններ՝ «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն», «Կարմիր խաչի հայ–ամերիկյան կոմիտեն», «Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն» («ՀԱԱԿ») ևն: Անգլ. զինված ինտերվենցիայի ձախողումը Անդրկովկասում, կարմիր բանակի հաջողությունները ինտերվենտների դեմ մղվող պայքարում, Մերձավոր ու Միջին Արևելքում ազգային–ազատագրական պայքարի ուժեղացումը Անգփային և Ֆրանսիային ստիպեցին 1919-ի մայիսի 14-ին, Փարիզի խաղաղության կոնֆերանսում, համաձայնվել Հ. մ. հանձնելու ԱՄՆ–ին: Օգտվելով դրանից՝ ԱՄՆ ավելի ուժեղացրեց իր գործունեությունը Հայաստանում: 1919-ի հունիսի 22-ին «ՀԱԱԿ»-ը դիմում է Փարիզում գտնվող ԱՄՆ–ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին՝ առաջարկելով 50 հզ. բանակի համար Հայաստան ուղարկել ռազմ, հանդերձանք և սննդամթերք: 1919-ի օգոստ. 14-ին առաջարկվում է Կիլիկիայից, Ամերիկայից, Կոստանդնուպոլսից և այլ հայաբնակ վայրերից հավաքագրել 20 հզ–անոց բանակ, հանդերձավորել և, որպես ամերիկյան վարձկան զորքեր, ուղարկել Հայաստան: Ինչպես դաշնակցական, այնպես էլ այդ բանակը, պետք է գործեին ամերիկյան հրամանատարության տակ: Փաստորեն Հայաստանը դրվելու էր գաղութային վիճակում: ԱՄՆ–ի կառավարությունը և ռազմ. Փորձագետները գտնում էին, որ առանց ամերիկյան կանոնավոր զորքերի Հ. մ–ի հարցը հնարավոր չէ լուծել և որոշվում է առաջին հերթին Հայաստան մտցնել զինված ուժեր: 1919-ի սեպտ. 8-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի որոշմամբ պրեզիդենտին իրավունք էր վերապահվում ըստ իր հայեցողության զորք ուղարկել Հայաստան: 1919-ի հուլիսի 5-ին Փարիզի կոնֆերանսի տասի խոբհուրդը, ԱՄՆ պետական քարտուղար Լանսինգի առաջարկով, ամերիկյան գնդապետ Ու. Հասկելին նշանակում է դաշնակիցների գերագույն կոմիսար Հայաստանում: 1919-ի օգոստոսին Վիլսոնը Մերձավոր Արևելք է ուղարկում ռազմ, նոր միսիա (բաղկացած 50 հոգուց), գնդապետ Ջ. Հարբորդի գլխավորությամբ, որը պետք է տեղում ուսումնասիրեր և կոնգրեսին ներկայացներ զեկուցագիր Հայաստանի, Անդրկովկասի, Թուրքիայի, Միջին և Մերձավոր Արևելքի երկրների քաղ., ռազմ., աշխարհագրական, վարչական, տնտ. ևն պայմանների մասին: Միսիան այցելում է Կ. Պոլիս, Ադանա, Հալեպ, Դիարբեքիր, խարբերդ, Մալաթիա, Մվագ, Երզնկա, էրզրում, Կարս, Բայազետ, Երևան, էջմիածին, Նախիջևան, Թիֆլիս, Բաքու U այլուր: Միսիայի անդամները 30-օրյա շրջագայության ընթացքում հանդիպում են նշված վայրերի քաղ. գործիչների հետ: 1919-ի հոկտեմբերին Հարբորդի միսիան ԱՄՆ կառավարությանը ներկայացրեց «Դրությունը Մերձավոր Արևելքում» զեկուցագիրը, որտեղ հիմնավորում էր ամբողջ Անդրկովկասի, Հայաստանի, Թուրքիայի և սևծովյան նեղուցների վրա ամերիկյան «միասնական մանդատ» հաստատելու անհրաժեշտությունը: Առանց այդ տարածքների, ասվում էր զեկուցագրում, «մանդատի ընդունումը չափազանց դժվար կլինի, որովհետև ծախսերը համարյա անընդունելի կլինեն»: Զեկուցագրում նշվում էր, որ միասնական մանդատն իրագործելու համար անհրաժեշտ կլինի մինչև 200 հզ. զինվոր, այդ թվում՝ 1919-ին առաջարկվում էր Հայաստան ուղարկել երկու դիվիզիա (59 հզ. զինվոր): Այդ նպատակով նախատեսվող ծախսերը միայն առաջին տարին կազմելու էին 275 մլն դոլլար (ծախսերի մի զգալի մասը պետք է գանձվեր օկուպացված շրջանների բնակչությունից): Ամերիկյան զորքերի անմիջական պարտականությունը, ըստ Հարբորդի միսիայի կարծիքի, պետք է լիներ «ամեն տեսակ անկախության ճնշումը» և «կարգի պահպանումը»: Նախատեսվում էր ստեղծն] տեղական ոստիկանություն, որի հրամանատարական կազմը համալրվելու էր ամերիկացիներից: 1920-ի ապրիլին ՄանՌեմոյում կայացած Անտանտի տերությունների կոնֆերանսը պաշտոնապես առաջարկեց ԱՄՆ կառավարությանը ընդունել Հ. մ.: 1920-ի ապրիլի 21-ին Փարիզում ԱՄՆ և Հայաստանի դաշնակցական կառավարության ներկայացուցիչների միջև մշակվեց համաձայնագիր, որը ուժի մեջ պետք է մտներ Հ. մ. հաստատվելուց հետո ն լրիվ կերպով ապահովելու էր ամերիկյան իմպերիալիստների գաղութային տիրապետությունը Հայաստանում: Իմանալով այդ մասին, անգլ. կառավարությունն իր հերթին պատրաստակամություն հայտնեց 40 հզ. բանակի համար Հայաստանին տրամադրել զենք և ռազմ, հանդերձանք՝ նպատակ ունենալով ոչ միայն օգնել դաշնակցական կառավարությանը Սովետական Ռուսաստանի դեմ պայքարելու համար, այլև ի հակակշիռ ԱՄՆ–ի՝ ամրապնդելու իր դիրքերը Հայաստանում: ԱՄՆ կառավարությունը 1920-ի ապրիլի