Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/149

Այս էջը սրբագրված է

(սովետական շրշան), ֆոնդերի հաշվառման ու պահպանման (ընդգրկում է. ա. հնագիտական իրերի, բ. ազգագրական իրերի, գ. դրամների, թանկարժեք մետաղների, զենքերի ու ավանդների, դ. վավերագրական նյութերի, լուսանկարների, սեվանկարների, գեղարվեստական աշխատանքների և ճարտարապետական գծագրերի սեկտորները), թանգարանային արժեքների կոնսերվացման և վերականգնման գիտամասսայական բաժինները, հայագիտական հարուստ գրադարան: Հ. պ. պ. թ–ի մասնաճյուղերն են Մեծամորի և Հառիճի պատմահնագիտական թանգարանները: Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., Հայաստանի պետական պատմական թանգարանը, «ՊԲՀ», 1962:№ 2;

Հ. Սարգսյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ԱՆՍԱՄԲԼ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ պարի պետականանսամբլ, կազմակերպվել է 1958-ին: Գեղ. ղեկավարները՝ ՀՍՍՀ ժող. արտիստներ է. Մանուկյան (մինչև 1968-ը), Վ. Խանամիրյան (1968-ից): Պարերի բեմադրմանը մասնակցել են նաև Ի. Արբատովը (Ցաղուբյան), Վ. Ռաշիդյանը, կոմպոզիտոր K Ավետիսյանը: Հիմնական ծրագիրը կազմված է ժող. ազգագրական և ժամանակակից պարերի և պարային պատկերների՝ «Րերդ», «Սարդարապատ», «Էնգելի», «Քոչարի», «Կինտոների», «Սուսերներով պար», «Կակաչներ», «Քարավան», «Երևանյան ղանթար», «Սասունի պարերի շարք» և այլ բեմադրություններից: Անսամբլում աճել է շնորհալի արտիստների մեծ խումբ՝ ՀՍՍՀ վաստ. արտիստներ Ա. Հարությունյան, Ռ. Կարապետյան, Ս. Չանչուրյան, Լ. Գասոյան, Ն. Մեհրաբյան և ուրիշներ: Անսամբլն առանձնանում է պարերի ինքնատիպ մեկնաբանմամբ, բարձր կատարողական վարպետությամբ: 1978-ին արժանացել է վաստակավոր կոլեկտիվի կոչման: Ելույթներ է ունեցել աշխարհի 30-ից ավելի երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Դանիա ևն): Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր է (1976):

Կ. Մկբաչյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳՁԱՒՈհՄԲ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ (կապելլա), հիմնադրվել է 1937-ին, որպես Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ: Հիմնադիրը և գեղ. ղեկավարն էր Թ. Աւթոմւյանը, որի գործունեության առաջին իսկ տարիները նշանավորվեցին ազգային դասական երգարվեստի լավագույն ավանդույթների զարգացմամբ: Երգչախմբի ըսաեղծագործական առաջընթացի, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, երկացանկի հարստացման գործում մեծ վաստակ ունի Ա. Տեր–Հովհաննիսյանը (գեղ. ղեկավար 1939–41-ին և 1954–60-ին), որի շնորհիվ ազգային երկացանկի կողքին իրականացվեցին Մոցարտի «Ռեքվիեմը», Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան, Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարումը: Երգչախմբի ստեղծագործական գործունեության առավել նշանակալից շրջանը սկիզբ է առել 1960-ական թթ. (գեղ. ղեկավար, գլխավոր խմբավար՝ Հ. Չեքիջյան): Ընդլայնվել է երկացանկը (ազգային, դասական և ժամանակակից սովետական, եվրոպական, ամերիկյան շուրջ երեսուն լեզուներով կատարվող վեց հարյուրից ավելի երկեր): Երգչախումբը հայ դասական խմբերգային գրականության լավագույն մեկնաբանն է: Կատարողական արվեաոն աչքի է ընկնում ամենատարբեր ոճի ստեղծագործությունների (Բեռլիոզի, Վերդիի, Ֆորեի ռեքվիեմները, Շուբերտի «Միրամի հաղթական երգը» կանտատը, Ռոսսինիի «Ստաբատ մատերը»–ը, Գլինկայի, Մուսորգսկու, Սվիրիդովի, Շեբալինի գործերը) բովանդակության խոր իմաստավորումով, ձևի հղկվածությամբ, հուզական բազմազանությամբ: Ելույթներ է ունեցել Մոսկվայում (1939-ին, և այնուհետև մասնակցել է հայ արվեստի և գրականության տասնօրյակներին), Լենին գրադում, Կիևում, ՍՍՀՄ այլ քաղաքներում, Լիբանանում, Ֆրանսիայում:

Մ. Հարությունյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ (ՀՊՊ), հայկական, ռուսական, արտասահմանյան երկրների արվեստի ստեղծագործությունների ամենահարուստ գեղարվեստական հավաքածուներից մեկը Մովետական Միությունում: Հիմնադրվել է 1921-ին, Երևանում, որպես Հայաստանի պետական թանգարանի արվեստի բաժին, որի համար հիմք էին հայ նկարիչների՝ նույն թվականին կազմակերպված ցուցահանդեսի աշխատանքները, իսկ այնուհետև համալրվել է Մոսկվայի՝ Սովետական Հայաստանի կուլտուրայի տան և նախկին Լազարյան ճեմարանի հավաքածուներով, նվիրատվություններով, Մոսկվայի և Լենինգրադի թանգարանային ֆոնդերից ձեռք բերված գործերով, թանգարանային գնումներով ու փոխանակումներով: Թանգարանի արվեստի բաժինը 1935-ին վերակառուցվել է Կերպարվեստի պետ. թանգարանի, 1947-ին՝ Հայաստանի պետ. պատկերասրահի: Սկզբում արվեստի բաժնի, հետագայում պատկերասրահի ֆոնդերի ձեռք բերման գործում նշանակալի է 1925–51-ին նրա դիրեկտոր՝ արվեստաբան Ռ. Դրամբյանի ներդրումը: ՀՊՊ ունի մոտ 18000 գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկական և դե՝ կորատիվ–կիրառական արվեստի ստեղծագործություններ, ուր գերակշռողը հայկական արվեստն է՝ հայկ. ամենահարուստ հավաքածուն աշխարհում: Պատկերասրահն ունի հայկ. (միջնադարյան մանրանկարչության, VI–XIII դդ. որմնանկարչության և դեկորատիվ քանդակների վավերական պատճեններ, XVIII –XX դդ. գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ–կիրառական և սփյուռքահայ արվեստագետների գործեր), ռուս. (XVIII–XX դդ. գեղանկարչություն, քանդակագործություն և գրաֆիկա), արտասահմանյան երկրների (XIV–XX դդ. իտալ., ֆրանս., հոլանդական, ֆլամանդական գեղարվեստական դպրոցների, XIX դ. ռում., XV–XX դդ. անգլ., գերմ., իսպանական, բելգ., ամերիկյան արվեստագետների ստեղծագործություններ, հուն., չինական, պարսկ. դեկորատիվկիրառական արվեստի նմուշներ) արվեստի բաժիններ: Հայկ. բաժնում կան Արուճի տաճարի, Լմբատավանքի, Տաթևի վանքի, Անիի Գրիգոր Լուսավորչի եկեղեցու, Ախթալայի, Հաղպատի վանքերի որմնանկարների պատճեններ, միջնադարյան մանրանկարչության վավերական կրկնօրինակումների ճոխ հավաքածու («էջմիածնի Ավետարան»-ի, «Մողնու Ավետարան»-ի, «Հաղպատի Ավետարան»-ի, 1288-ի «1ա–շոց»-ի, 1297-ի Ավետարանի ևն), Նաղաշ և Հովնաթան Հովնաթանյանների էջմիածնի վանքում կատարած որմնանկարներից հատվածներ, Հ. Հովնաթանյանի, Հ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուբենյանցի, Զ. Զաքարյանի, սփյուռքահայ արվեստագետներ է. Շահինի, Հ. Գյուրջյանի, Գառզուի, ժանսեմի, սովետահայ կերպարվեստագետներ Ե. Թադևոսյանի, Ս. Աղաջանյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Հ. Կոջոյանի, Մ. Սարյանի, Գ. Ցակուլովի, Ա. ԲաժբեուկՄելիքյանի, Գ. Գրիգորյանի, Ա. Մարգսյանի, Մ. Ստեփանյանի, Հ. Կալենցի, է. Իսաբեկյանի, Հ. Զարդարյանի, Գ. Խանջյանի, Հ. Հակոբյանի, Մ. Ավետիսյանի և այլոց աշխատանքները, ռուս, բաժնում՝ Դ. Գ. Լևիցկու, Կ. Պ. Բրյուլլովի, Ի. Ն. Կրամսկոյի, Ի. Ե. Ռեպինի, Վ. Ի. Սուրիկովի, Վ. Ա. Աերովի, Վ. Վ. կանդինսկու, Մ. Զ. Շագալի, ինչպես նաև ռուս սովետական արվեստի ներկայացուցիչներ Կ. Մ. Պեւորով–Վոդկինի, Ռ. Ռ. Ֆալկի, Պ. Պ.