Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/150

Այս էջը սրբագրված չէ

Քանդակագործ Հ. Դյուրշյանի սրահը Ռուսական արվեստի սրահը չալովսկու, Ս. Վ. Դերասիմովի, Վ. Դ. Պոլենովի, Ա. Ա. Պլաստովի, Ս. Տ. Կոնյոն– կովի, Պ. Դ. Կորինի, արտասահմանյան բաժնում՝ Յա. Բասսանոյի, Պ. Պ. Ռուբեն– սի, Ցա. Ցորդանսի, Ա. վան Դեյքի, Ֆ. Դվարդիի, ժ. Օ. Ֆրագոնարի, ժ. Բ. Դրյոզի, Դ. Կուրբեի, Ա. Մոնտիչելլիի, Թ. Ռուսսոյի, Ն. Դիազի և ուրիշների ստեղծագործություններ: ՀՊՊ ոչ միայն հավաքում, պահպանում, վերականգնում է արվեստի հուշարձանները, այլն ծավա– լում ցուցահանդեսային U գիտալուսավո– րական աշխատանքներ (էքսկուրսիաներ, դասախոսություններ, կատալոգների հրատարակում): ՀՊՊ մասնաճյուղեր ունի (1978) Լենինականում,էջմիածնում,Հրազ– դանում և Ջերմուկում: Հին շենքը (ճարտ. Բ. Լ. Մեհրաբյան, XX դ. սկիզբ) վերա– նորոգվել է, կառուցվել նորը (1978, ճարտ. Մ. Դրիգորյան և է. Մարապյան), որը բաղկացած է ութհարկանի հիմնական (էքսպոզիցիոն) և չորսհարկանի վարչա– կան (պահեստարան, վերանորոգման ար– վեստանոցներ, ֆոտոլաբորատորիա, գրա– դարան, դասախոսությունների դահլիճ– ներ, օժանդակ հարմարություններ) շեն– քերից: ՀՊՊ դիրեկտոր են եղել նաև Վ. Հարությունյանը (1951–53), Ռ. Պար– սամյանը (1953–62), Ա. Չիլինգարյանը (1962–67), է. Իսաբեկյանը (1967-ից): Գրկ. Հայաստանի պետական պատկերա– սրահ (կատալոգ), Ե„ 1965:tLetmus£e des arts de 1*Armenie, Leningrad» 1975. Հ. Գայֆեճյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԳՐՈՂՆԵ– ՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ, գրական միավորում, հիմնվել է 1922-ի դեկտեմբերի 24-ին, Երևանում: Կազմակերպման և ղեկավար– ման աշխատանքներին մասնակցել են Ա. վշտունին, Դ. Պարիսպ, Ե. Դանչոն, Վ. Ալազանը, Գ. Վանանդեցին: Հետագա– յում ասոցիացիայի ղեկավար կազմում եղել են նաև Ն. Զարյանը, Դ. Աբովը, Ն. Դաբաղյանը, Հ. Դյուլիքևխյանը U ուրիշներ: Մինչև 1923-ի վերջերը նախա– գահն էր Ա. Վշտունին, ապա՝ Վ. Ալա– զան ը: Հ. պ. գ. ա–ի առաշին համագու– մարից (1925) հետո ասոցիացիան ղեկա– վարում էր համագումարի ընտրած քար– տուղարությունը: Պաշտոնական օրգանը «Մուրճ» ամսագիրն էր (1922–23, խմբ.՝ Վշտունի): Բաժանմունքներ ուներ Լենի– նականում, Կիրովականում, էջմիածնում, Ալավերդում: Հ. պ. գ. ա–ի անդամ կարող էին լինել հիմնականում բանվորական միջավայրից ելած գրողները: Այստեղ մուտք չունեին իրենց գրական գործու– նեությունը հեղափոխությունից առաջ ըս– կըսած շատ գրողներ (Դ. Դեմիրճյան, Ս. Զորյան, Ա. Բակունց, Վ. Թոթովենց, Մ. Մանվելյան): Պրոլետարական գրակա– նության ընթացքից դուրս էր համարվում նաև Ե. Չարենցը: Ռուսաստանի պրոլետ– գրողների ասոցիացիայի հետևությամբ՝ ընդունելի էին համարվում միայն պրոլե– տարական թեմատիկայով ստեղծագործու– թյունները: Վճռական նշանակություն տա– լով գեղարվեստական երկի բովանդակու– թյանը՝ անտեսվում էր գրական վարպե– տությունը: Հ. պ. գ. ա. ձգտում էր հաստա– տել իր «հեգեմոնիան»՝ դիմելով վարչա– կան միջոցների: «Մա պրոլետարական դիկտատուրայի մեխանիկական Փոխա– դրումն էր գրականության ասպարեզ» (Ալազան, «Հուշեր», Ե., 1967): Դրակա– նության զարգացման այս ընթացքը քննա– դատվեց ՌԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտեի 1925-ի հունիսի 18-ի «Կուսակցության քաղաքականությունը գեղարվեստական գրականության բնագավառում» բանաձև– վում: Նույն թվականի սեպտեմբերին Չա– րենցի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Նոյեմբեր» միությունը, և սկսվեց անզի– ջում պայքար երկու կազմակերպություն– ների միջև: 1926-ի դեկտեմբերի վերջերին, Անդր երկրկոմի միջամտությամբ, այս եր– կու գրական միավորումները ձուլվեցին՝ կազմելով Հայաստանի պրոլետարական գրողների միությունը: ^^.Հիշողություններ Եղիշե Չարենցի մա– սին, Ե., 1961: Դյուլնազարյան Ւ»., Հայ քննադատական միտքը 1920-ական թվա– կաններին, Ե., 1971: Հ. Դավթյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱ&ՄԱՀԵՂԱՓՈՒԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵ 1920 ՄԱՅԻՍ, Հայաստանում դաշ– նակցական տիրապետության դեմ 1920-ի մայիսին բռնկած զինված ապստամբու– թյան ղեկավար մարմին: Ընտրվել է 1920-ի մայիսի 7-ին՝ Արմենկոմի, ինչպես նաե Ալեքսանդրապոլի, Կարսի, Մարիղամիշի, Քյավթառլուի (Փանիկ), Ղազախի և Ղա– րաքիլիսայի (Կիրովական) բոլշևիկյան կազմակերպությունների համատեղ նիս– տում: Ռազմահեղափոխական կոմիտեի կազմում ընտրվել են Մ. Մուսայելյանը, Ա. Նուրիջանյանը, Ա. Մելքոնյանը, Դ. Տեր– Միմոնյանը, Ա. Դոգունցը, Պ. Պետրոսյա– նը, Դ. Սարգսյանը, Ա. Տեր–Մահակյանը, Մ. Ուլիբեկյանը: (Ռազմահեղափոխական կոմիտեի գործունեության մասին մանրա– մասն տես Մայիսյան ապստամբություն 1920 հոդվածում):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՃՄԱՀԵԴԱՓՈՒԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵ 1920 ՆՈՅԵՄԲԵՐ (ՌՀԿ, Ռագմ– հեղկոմ, Հեղկոմ), ՀԿ(բ>Կ Կենտկոմի և նրա արտասահմանյան բյուրոյի անդամնե– րից 1920-ի նոյեմբերի 29-ին կազմված պե– տական քաղաքական–մարտական մարմին, որի նպատակն էր ապահովել Հայաստա– նում սոցիալիստական հեղափոխության հաղթանակը և սովետական կարգերի հաս– տատումը: Հեղկոմը մարմնավորում էր օրենսդիր և գործադիր իշխանությունները: ՀԱՄՀ Ռազմհեղկոմի (Հեղկոմի) նա– խագահն էր Մ. Կասյանը, անդամները՝ Ա. Մռավյանը, Մ. Տեր–Գաբրիելյանը, Ա. Նուրիջանյանը, Ա. Բեկզադյանը և Ի. Դովլաթյանը: 1920-ի նոյեմբ. 29-ին Հեղկոմը և նրա ղեկավարությամբ գործող հեղափոխական գունդը մտան Քարվան– սարա (Իջևան) և աջակցելով ապստամ– բած բնակչությանը՝ Հայաստանում հըո– չակեցին սովետական իշխանություն: Այդ առթիվ Հեղկոմի հրատարակած դեկլա– րացիայում ասվում էր. «Ընկերներ: Հա– յաստանի ապստամբ աշխատավոր ժողո– վըրդի կամքով ու ցանկությամբ Հայաս– տանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը այսօրվանից Հայաստա– նը հայտարարում է Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն… Ներ– կա ծանր պայմաններում ու լուրջ րոպեին ընդունելով իշխանության ամբողջ պա– տասխանատվությունը, մենք Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում մեզ աջակցել բանվորա–գյուղացիական իշխանության թշնամիների դեմ կռվելու և կոչում… ըս– տեղծա գործական աշխատանքի: Կեցցե՝ Հայաստանի Մոցիալիստական Իորհըր– դային Հանրապետությունը…» («Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, փաստաթղթերի և նյու– թերի ժողովածու», 1960, Փաստաթուղթ JS5 254): Նոյեմբ. 30-ին ՀԱՍՀ ՌՀԿ ող– ջույնի հեռագիր է ուղարկում Վ. Ի. Լենինին՝ Հայաստանում սովետական իշ– խանություն հոչակելու կապակցությամբ: Դեկտ. 2-ին ստացվում է Վ. Ի. Լենինի պատասխան հեռագիրը. «Հանձին Ձեզ ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Սովե– տական Հայաստանին…» (նույն տեղում, Փաստաթուղթ JSR 257): 1920-ի դեկտ. 4-ին ժամանելով Երևան՝ ՀԱՍՀ Հեղկոմը ձեռնարկում է պետ. վարչա–կառավարչա– կան ապարատի սոցիալիստական վերա– փոխման միջոցառումներ: Հրապարակվում են դեկրետներ՝ հին վարչական ապարատը և պաշտոնները վերացնելու, նոր ապա– րատ՝ ժողովրդական կոմիսարիատներ U տեղական հեղկոմներ ստեղծելու, ան– տառների և հողի ազգայնացման, արդ. ձեռնարկությունների, դպրոցների, թան– գարանների, գրադարանների և տպա– րանների պետականացման, երկաթուղի– ները, փոստ–հեռագրատները ռազմակա– նացնելու և այլ միջոցառումների մասին: 1920-ի դեկտ. 22-ին Հեղկոմի դեկրետով հաստատվում է ՀՍՍՀ ժողովրդական կո– միսարների կազմը՝ 8 ժողկոմով: Հեղկո– մը գոյատևեց մինչև 1921-ի մայիսի 21-ը. որից հետո վերակազմվեց ՀԱԱՀ Բանվո– րա–գյուղացիական կառավարության՛