Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/155

Այս էջը հաստատված է

(Հայ արվեստների տուն), որի կանոնադրությունը ապրիլի 22-ին հաստատել է Ադրբեջանի լուսժողկոմատը: Ունեցել է գրական, երաժշտական, նկարչական, թատերական մասնաճյուղեր՝ իրենց ստուդիաներով: 1926–34-ին երաժշտական ստուդիայի, ապա այդ բազայի վրա ստեղծված Սպենդիարյանի անվ. երաժըշտական դպրոցի ղեկավարն էր Ա. Մայիլյանը: Քաղաքում և նավթային շրջաններում կազմակերպվել են միջոցառումներ, 1925-ին հրատարակվել է «Հայարտուն» հանդեսը (1 համար): Բ.Հովակիմյան

ՀԱՅԲԱՂԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909-ին ուներ 40 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Սակավաթիվ մարդիկ փրկվել, բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

«ՀԱՅԲՆԱԳՈԻՅՆՔԱՐԵՐ», արտադրական միավորում, ՀՍՍՀ տեղական արդյունա բերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1977-ին՝ «Հայբնագույնքարեր» կոմբինատի բազայի վրա: Մասնաճյուղեր ունի Նաիրիի (ներկերի արտադրության) և Ազիզբեկովի (արհեստական սուտակի մշակման), Իջևանի և Կալինինոյի (քարամշակման նախկին արդկոմբինատներ) շրջաններում, գունավոր ապակու տեղամաս՝ Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղում: Կիսաթանկարժեք ու գունագեղ քարերի տեղական հումքից արտադրում է գեղարվեստական իրեր, գունավոր ապակե ծաղկամաններ, սկահակներ, երեսպատման սալիկներ, սինթետիկ կորունդից՝ ներդիրներ, ագատից՝ անկաններ ևն: Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀում, առաքվում ՍՍՀՄ տարբեր շրջաններ:

«ՀԱՅԳՈՐԳ», արտադրական գnրգագործյական միավորում, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1963-ին: Ներառնում է Երևանի գլխամասային ձեռնարկությունը և Երևանի, Մարտունու, Մեծավանի (Կալինինոյի շրջան), Լենինականի, Կամոյի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Ստեփանավանի, Արտաշատի, Ապարանի, Գորիսի, Արթիկի, Արծվաշենի (Կրասնոսելսկի շրջան) մասնաճյուղերը: Արտադրում է բրդե և կիսաբրդե մանվածք, գորգ, ուղեգորգ, կարպետ: Թողարկում է ՀՍՍՀ թեթև արդյունաբերության համախառն արտադրանքի 1,9%–ը:

Գլխամասային ձեռնարկությունը հիմնադրվել է 1925-ին: Ներառնում է մանվածքային ֆաբրիկան և գորգի բազան: Իրականացնում է բրդի մշակման, թելերի ստացման, ներկման, կոմպլեկտավորման, ըստ նկարների ծրարավորման, գորգերի քիմ. լվացման պրոցեսները: Ունի փորձնական արհեստանոց, արվեստանոց, տպարան: Տարեկան հզորությունը՝ 760 տ մանվածք: 1978-ին միավորման ձեռնարկություններում արտադրվել է 734,0 տ բրդե և կիսաբրդե մանվածք, 990,0 հզ. մ2 գորգ և գորգագործական արտադրանք, որից ձեռագործ գորգ՝ 48,2 հզ. մ2: Արդյունաբերաարտադրական անձնակազմը հասել է մոտ 4,0 հզ.: Հիմնական արտադրական պրոցեսները (գորգի գործումը) գլխավորապես իրականացվում են մասնաճյուղերում: Միավորման արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, իսկ ձեռագործ գորգերի 90%–ը առաքվում է արտասահման՝ Անգլիա, Բելգիա, Հոլանդիա ևն: Ձեռագործ գորգերը միջազ. ցուցահանդեսներում արժանացել են ոսկե մեդալի: Մ. Իսահակյան

ՀԱՅ–ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵԿԵՂԵՑԻ, Գրիգորյան եկեղեցի, տես Հայ-Լուսավորչական եկեղեցի:

ՀԱՅ–ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՎԱՏ, Գրիգորյան հավատ, տես Լուսավորչականություն:

ՀԱՅ–ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ, Գրիգորյաններ, տես Լուսավորչականներ:

ՀԱՅԴԱՄԱԿՆԵՐ (թուրք, haydamak–հարձակվել), ժողովրդաազատագրական շարժման մասնակիցներ Աջափնյա Ուկրաինայում: Շարժումն ուղղված էր հատկապես ազգային կրոնական ճնշման դեմ: Առաջացել է XVIII դ. 2-րդ տասնամյակում: Շարժումը պաշտպանում էին Ռուսաստանին ենթակա Ձախափնյա Ուկրաինայի գյուղացիներն ու կազակները, որի պատճառով և ցարիզմը ակտիվորեն մասնակցեց նրա ճնշմանը: 1734, 1750, հատկապես 1768-ին (տես «Կուիիվշչինա») Հ-ի շարժումը վերաճեց ժող. խոշոր ապստամբությունների: 1918–20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին ուկր. բուրժ. ազգայնականները, չարաշահելով ժողովրդի մեջ տարածված ավանդույթը, իրենց կոչում էին Հ.:

ՀԱՅԴԱՌԼԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանում, շրջկենտրոնից 14 կվ հարավարևմուտք: Միավորված է Հալավարի կաթնաանասնապահական սովե տական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկա յան: Հիմնադրել են Թավրիզից եկածները, XVIII դ. վերջին:

ՀԱՅԴԱՐԱԲԱԴ, Հայդերաբադ, քաղաք, Հարավային Հնդկաստանի պատմական մայրաքաղաքը, Մուսի և Ուսի գետի միախառնման տեղում, Հնդկաստանի պրեզիդենտի նստավայրերից մեկը: Անդհրա–Պրադեշ նահանգի վարչական կենտրոնը: 1,607 մլն բն. (1978): Առևտբատրանսպորտային կարևոր հանգույց է, տնտ. և կուլտուրական խոշոր կենտրոն: Կան սննդի, տեքստիլ, կաշվի, օճառագործական, ապակու, շոգեքարշավագոնաշինական ձեռնարկություններ, խոշոր մեքենաշինական գործարաններ, դեղագործական ֆաբրիկա (կառուցվել է ՍՍՀՄ–ի և Չեխոսլովակիայի օգնությամբ): Ունի համալսարան, գյուղատնտ. հետազոտական կենտրոն, երկրաֆիզիկական և քիմ. լաբորատորիաներ: Հ. հիմնադրվել է XV դ.: Հ–ում հայերը երևացել են XVI–XVII դդ.՝ Պարսկաստանից: Սկզբում հաստատվել են փոքրաթիվ առևտրականներ: XVIII դ. Հ–ում կար արդեն կազմակերպված հայկ. գաղթավայր: Անգլ. գաղութարարների հայահալած քաղաքականության հետևանքով Հնդկաստանի հայկ. մյուս գաղթավայրերի նման Հ–ում հայերի թիվը նվազել է: XIX դ. Հ–ում այլևս չի հիշատակվում հայ համայնք: XIX դ. 40-ական թթ. Հ–ում ապրել է ընդամենը մի քանի հայ, որոնցից Մովսես Մանուկյանը 1837–1851-ին պաշտոնավարել է Հ–ի զորքում՝ գնդապետի աստիճանով:

ՀԱՅԴԱՐԱԲԱԴ, քաղաք Պակիստանում: Գտնվում է Ինդոս գետի ափին, Սինդ պրո վինցիայում: 786 հզ. բն. (1978): Ավտոխճուղիների և երկաթուղիների հանգույց է, գետային նավահանգիստ, գործում է գազամուղը: Տեքստիլ արդյունաբերության խոշոր կենտրոն է: Կան կաշվի–կոշիկի, սննդհամի, մետաքսի, քիմ., ապակու ձեռնարկություններ: Զարգացած է ծովային նավաշինությունը, գյուղատնտ. մեքենաշինությունը, տնայնագործությունը: Հ. Սինդհերի կուլտուրական կենտրոնն է, ունի համալսարան:

ՀԱՅԴԵԳԵՐ (Heidegger) Մարտին (26.9. 1889–26.5.1976), գերմանական Էկզիստենցիալիզմի ակնառու ներկայացուցիչներից: Սովորել է Հ. Ռիկերտի մոտ: Եղել է է. Հուսեռլի ասիստենտը, Մարբուրգի, Ֆրայբուրգի համալսարանների պրոֆեսոր: Նացիստներին համագործակցելու համար 1945-ին հեռացվել է աշխատանքից: Հ–ի աշխարհայացքը ձևավորվել է Հուսեռլի և Մ. Շելերի ֆենոմենոլոգիայի, Վ. Դիլթեի «կյանքի փիլիսոփայության», դիալեկտիկական աստվածաբանության առանձին մոտիվների ազդեցությամբ: Հ–ի փիլիսոփայության առանցքը մարդկային գոյության («մարդու կեցության») իմաստավորման հարցն է: Ըստ նրա, մարդկային կեցության գոյաբանական հիմքը անհատի վերջնական, ժամանակավոր ու մահկանացու լինելն է, որոնց գիտակցմամբ նա ըմբռնում է նաև իր ինքնուրույն կեցությունը, իր գոյը: Այս պատճառով մարդկային գոյությունն իմաստավորվում է «հասարակական հարաբերություններից», «իրերի աշխարհից» առանձնանալու, ազատագրվելու պրոցեսում: Անձնավորության հոգևոր ապրումներն արտահայտելու և մարդու անհատական կեցությունը հաստատելու համար Հ. առանձնացնում է «վախ», «վճռականություն», «խիղճ», <մեղք», «հոգս» և նման հասկացություններն ու այդ վիճակների հոգեկան վերապրումներն ու զգացումը: Հ–ի փիլիսոփայության առաջացման սոցիալական և իմացաբանական պայմանա վորվածությունը նույնն է, ինչ էկզիստենցիալիզմինը. այն արդի բուրժ. Փիլիսոփա յության ճգնաժամի արտահայտություն է:

Գրկ. Гайденко П.П., Экзистенциализм и проблема культуры (критика философии М.Хейдегтера), M., 1963; Габитова P. M., Человек и общество в