նիկական ուսումնարանը: Հրատարակ– վում է (1945-ից) «էլեկտրամեքենաշինա– րար» բազմատպաքանակ թերթը: Գործում են կուլտ ու ր–կենցաղային, հանգստի օբ– յեկտներ, ՀՍՍՀ–ում խոշորագույն «Արաքս» մարզակոս բը, սպորտային համալիր, գեղ. ինքնագործ ունեության խմբեր:
ՀԱՏԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՁ» արտադրա– կան միավոր ու մ, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյու– նաբերության ձեռնարկությունների հա– մախումբ: Կազմակերպվել է 1969 թվա– կանին: Ներառում է Երևանի «էլեկ– տրաշարժիչ (գլխամասային ձեռնարկու– թյուն) և էլեկտրատեխնիկական գործա– րանները, Լենինականի «Միկրոէլեկտրա– շարժիչ» և<Մագնիտոպրովոդ» (հիմնադըր– վել է 197օ–ին), Գորիսի «Միկրոշարժիչ» գործարանները, էլեկտրամեխանիկայի հա– մամիութենական ԴՀԻ–ի (ԷՀԳՀԻ) Երևանի բաժանմունքը (1971-ին): Արտադրական միավորումը մասնաճյուղեր ունի Հայկա– կան ՍՍՀ տարբեր շրջաններում, կոնստ– րուկտորական, տեխնոլոգիական, տնտե– սագիտական հետազոտությունների, աշ– խատանքի գիտական կազմակերպման բա– ժիններ, նաև ուսումնական կոմբինատ՝ փորձա–արտադրական բազայով: Արտա– դրում է 0,25-ից մինչև 100 կվա հզորու– թյան փոփոխական հոսանքի առաջին եզրաչափի և փոքր հզորության էլեկտրա– շարժիչներ, ժող. սպառման ապրանքներ: Դրանք իրացվում են ՍՍՀՄ–ում, առաք– վում արտասահմանյան 53 երկիր՝ Լե– հաստան, ԴԴՀ, Հունգարիա, Անգլիա, Կանադա, Բրազիլիա և այլուր: Գործում են կուլտուր–կենցաղային և հանգստի օբյեկտներ:
ՀԱՅԹԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ էջմիած– նի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ արև– մուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և Հայթաղ անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք, ման– կապարտեզ, բուժկայան: Հիմնադրել են Պարսկաստանի Ուրմիա գավառից եկած– ները, 1830-ին:
ՀԱՅԹԱՅԹՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունահանող արդյունա– բ և ր ու թ յ ու ն, արտադրության ճյու– ղերի համախումբ, որը երկրի ընդերքից, ջրից, անտառից տարբեր տեսակ հումք և վառելանյութ է արդյունահանում: Հիմնա– կան ճյուղերն են. օգտակար հանածոնե– րի (ածուխ, նավթ, բնական գազ, տորֆ, թերթաքար, գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների հանքաքարեր ևն) արդյունահանում, որսորդություն, ձըկ– նորսություն, ծովային գազանների, կե– տաձկան, ծովամթերքների հայթայթում, փայտանյութի մթերում ևն: Հ. ա–յան ար– տադրանքը գերազանցապես օգտագործ– վում է վերամշակող արդյունաբերության մեջ: ՍՍՀՄ–ում ստեղծվել է Հ. ա–յան ճյու– ղերի և արտադրությունների հզոր տեխ. բազա, որի շնորհիվ 1940–77-ին ածխի արդյունահանումն ավելացել է 4,3, նավ– թինը՝ 17,5, երկաթի հանքաքարինը՝ 7,8, փայտանյութինը՝ 2,5 անգամ: Հ. ա–յան բարձր մակարդակ ունեն Բուլ– ղարիան, Հունգարիան, ԴԴՀ–ն, Լեհաս– տանը, կապիտալիստական երկրներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, ԴՖՀ–ն, Ֆրան– սիան: Հ. ա–յան ճյուղերից Հայաստանում զարգացած է հատկապես օգտակար հա– նածոների (մոլիբդեն, պղինձ, ոսկի, ինչ– պես և տուֆ, բազալտ, մարմար ևն), որոշ չափով՝ անտառանյութի հայթայթու– մը: Տես Գազի արդյունաբերություն, Նավ– թարդյունաբերություն , Ածխարդյունաբե– րություն:
ՀԱՅԹՌՁՆԱՐԴ», Հայկական ՍՍՀ գյու– ղատնտեսության մինիստրության թըռչ– նաբուծական արդյունաբերության գլխա– վոր վարչություն: Կազմակերպվել է 1965-ին: Ներառնում է արդյունաբերական հիմունքներով թռչնաբուծական մթերքնե– րի արտադրությամբ զբաղվող ֆաբրիկա– ները և տնտեսությունները: Տես նաև Թռչնաբուծական ֆաբրիկա հոդվածը: ՀԱՅ–ԹՈհՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1920, պատերազմ քեմալական Թուրքիայի և դաշնակցական Հայաստանի միջև: Հրա– հրել ու սկսել է Թուրքիան՝ Արևելյան Հա– յաստանը նվաճելու նպատակով: Քեմալա– կան կաոավարությունն օգտագործեց մի կողմից Անտանտի երկրների միջև եղած հակասություններն ու նրանց հակասովե– տական քաղաքականությունը, մյուս կող– մից՝ դաշնակցական կառավարության արկածախնդրությունը, նրա թշնամական դիրքը Սովետական Ռուսաստանի նկատ– մամբ: Սևրի պայմանագրով (տես Սերի հաշտության պայմանագիր 1920) Արևել– յան Հայաստանին պետք է միացվեր Վանի, Բիթլիսի, էրզրումի ու Տրապիզոնի վիլա– յեթների մի մասը: Առանց Անտանտի և ԱՄՆ–ի ռազմ, օգնության Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէր սեփա– կան ուժերով ապահովելու պայմանագրի իրագործումը: Ռազմ, օժանդակություն ցույց տալու կեղծ խոստումով նրանք դաշ– նակցական կառավարությանը հրահրում էին պատերազմի ընդդեմ Թուրքիայի: Իմ– պերիալիստների նպատակն էր Հայաստա– նը զոհաբերել Թուրքիային և թուրք, զոր– քերը շարժել դեպի Բաքու՝ ընդդեմ Մովե– տական Ռուսաստանի: Քեմալականները ամերիկյան գնդապետ Հարբորդի պատ– վիրակության անդամների հետ ունեցած հանդիպումներից (1919) հետո համոզ– վեցին, որ Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ–ը ռազմ, ու դիվանագիտական ճնշում չեն գործադրի Թուրքիայի՝ որպես պարտված կողմի վրա, հրաժարվելու Արևմտյան Հա– յաստանի այն վիլայեթներից, որոնք պետք է միացվեին Հայաստանի Հանրա– պետությանը: Քյազիմ Կարաբեքիր փա– շան Հարբորդին ներկայացրած հուշա– գրում ստահոդ փաստարկներով հայերին մեղադրեց Արդահանի, Կարսի, Սարիղա– միշի, Օլթիի և այլ շրջանների թուրք բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունների մեջ: 1920-ի գարնանը Թուրքիան պատրաստ էր հարձակվելու, բայց, հանդիպելով Սո– վետական Ռուսաստանի կառավարու– թյան դիմադրությանը, ժամանակավորա– պես հետաձգեց իր նվաճողական պլան– ների իրագործումը: Սովետական կառա– վարությունը ձգտում էր իր միջնորդու– թյամբ (բանակցություններ քեմալական– ների և դաշնակցականների հետ. 1920-ի մայիս–հունիսի կոնֆերանսը Մոսկվայում Հայսատանի, հուլիս–օգոստոսին՝ Թուր– քիայի ներկայացուցիչների հետ) կանխել պատերազմը, արդարացի սահմաններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև: Քեմալականներն ու դաշնակցա– կանները հրաժարվեցին սովետական կա– ռավարության առաջարկությունից: Դեռևս 1920-ի հունիսի 9-ին թուրքերը զորա– հավաք հայտարարեցին արլ. վիլայեթ– ներում և զորքերը շարժեցին Նախիջևա– նի ուղղությամբ: Արլ. ռազմաճակատում (հայերի դեմ) քեմալականները կենտ– րոնացրել էին մոտ 50 հզ. զինվոր, 306 հրանոթ: Դաշնակցական կառավարու– թյունը ռազմաճակատում ուներ մոտ 30– 35 հզ. զինվոր, 56 հրանոթ և 184 գնդացիր: 1920-ի հունիսի 18-ին Օլթիում զինված ընդհարում տեղի ունեցավ թուրք, և հայկ. զորքերի միջև: Քեմալականներն իրենց ագրեսիվ քաղաքականությունը փորձում էին արդարացնել 1918-ի Բրեստի ու Բաթումի պայմանագրերով, որոնց հա– մաձայն, դաշնակցական զորքերը պետք է թողնեին ոչ միայն Օլթիի շրջանը, այլև Թուրքիային զիջեին Արևելյան Հայաս– տանի տարածքի կեսից ավելին: Քեմա– լական կառավարությունն անտեսում էր այն հայտնի Փաստը, որ 1918-ի նոյեմբ. 13-ին սովետական կառավարությունը չեղյալ էր հայտարարել Բրեստի հաշտու– թյան պայմանագիրը, իսկ Բաթումի պայ– մանագիրը չէր վավերացվել: Քեմալական կառավարությունը դաշնակցական կառա– վարությունից պահանջեց ետ քաշել իր զորքերը Օլթիից, բայց մերժում ստացավ: 1920-ի սեպտ. 22-ին թուրք, զորքը, Կա– րաբեքիր փաշայի հրամանատարու– թյամբ, հարձակման անցավ Օլթիի, Սա– րիղամիշի, Կաղգվանի և Իգդիրի ուղ– ղությամբ: Սովետական կառավարու– թյունը նորից Փորձեց միջնորդել՝ խա– ղաղ ճանապարհով կարգավորելու եր– կու երկրների հարաբերությունները, մին– չև անգամ խոստացավ ռազմ, օգնություն Հայաստանին: Սակայն դաշնակցական– ները, ապավինելով արմ. տերություննե– րին, կրկին մերժեցին սովետական կառա– վարության առաջարկությունը: Դաշնակցական բանակն սկսեց անկա– նոն նահանջել: Սեպտ. 29-ին թուրքերը գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը,