Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/164

Այս էջը սրբագրված չէ

լանջերին և իջվածքներում՝ 500–800 մմ: խոշոր ն նավարկելի գետը Արաիբոնիան է: Գերակշռում են լեռնային դարչնա– կարմիր հողերը և տերեմսթափ արևա– դարձային անտառները: Հվ–ում կան մըշ– տականաչ անտառներ, Արտիբոնիտ գետի հովտում՝ թփուտներ և կակտուսներ: Բնակչությունը: Ավելի քան 99% –ը հայիթցիներ են: Պետական լեզուն ֆրան– սերենն է, պաշտոնական կրոնը՝ կաթոլի– կությունը, օրացույցը՝ Գրիգորյանը: Մի– ջին խտությունը 1 կմ2 վրա 172 մարդ է (1977): Խոշոր քաղաքներն են Պորտ օ Պրենսը, Կապ Հսփթիենը, Գոնավը, Լե Կեն: Պատմական ակնարկ: Մինչև եվրոպա– ցիների հայտնվելը (XV դ. վերջ) Հ–ում բնակվել են հնդկացիներ, որոնք զբաղվեւ են հողագործությամբ, որսորդությամբ և հավաքչությամբ: 1492-ին Ք. Կոչումբոսը հայտնաբերել է կղզին և անվանել էս– պանյոլ (Իսպանիա): Իսպանացիները, հաղթահարելով հնդկացիների դիմադրու– թյունը և զանգվածաբար կոտորելով նը– րանց, նվաճել են կղզին, ստրկացրել հնդկացիներին, որոնք մահանում էին ծանր աշխատանքից և իսպանացիների բերած հիվանդություններից: XVI դ. ըս– կըզբին գաղութարարները Աֆրիկայից էսպանյոլ են բերել նեգր ստրուկներ: XVI դ. վերջին և XVII դ. սկզբին Իսպանիա– յի, Ֆրանսիայի և Անգլիայի միջե պայքար է մղվել էսպանյոլին տիրելու համար: XVII դ. վերջին կղզու արմ. մասն անցել է Ֆրանսիային՝ Սան Դոմինգո անունով, իսկ արլ. մասը մնացել է Իսպանիային՝ Սանտո Դոմինգո անունով: Ֆրանս, բուրժ. մեծ հեղափոխության ազդեցությամբ Սան Դոմինգոյում սկսվել է ազատագրական շարժում: 1790-ին ապստամբել են սպի– տակների հետ հավասար իրավունքի ձըգ– տող մուլատները: 1791-ին նեգր ստրուկ– ների տարերային ապստամբությունը վե– րաճել է անկախության պատերազմի, որը ղեկավարել ԷՊ. Դ. Տուսեն Լուվհրւռյուրը: 1793-ին, մի կողմից Անգլիայի ու Իսպա– նիայի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի միջև սկսված պատերազմի ժամանակ Սան Դոմինգո մտան անգլ. զորքերը: Եվրոպա– յում ֆրանս. զորքերի, իսկ կղզում Տու– սեն Լուվերտյուրի հմուտ գործողություն– ները ստիպեցին Իսպանիային 1795-ի Բազելի պայմանագրով կղզու արլ. մասը զիջել Ֆրանսիային: 1798-ին անգլ. զոր– քերը վտարվել են կղզուց, իսկ 1800-ին ամբողջ կղզին ազատագրվել է: 1801-ին Տուսեն Լուվերտյուրը հայտարարել է ստրկության վերացման մասին և հռչակ– վել կղզու ցմահ կառավարիչ: 1802-ին Նապոլեոնը զորք է ուղարկել կղզի: Տու– սեն Լուվերտյուրը խաբեությամբ գերվել է և ուղարկվել Ֆրանսիա: Անկախության պատերազմը գլխավորել է ժան ժակ Դես– սափնը: 1803-ին ֆրանս. զորքերը անձ– նատուր են եղել: 1804-ի հունվ. 1-ին Դես– սալինը հռչակել է կղզու անկախությունը, վերականգնել հին հնդկ. Հ. անվանումը, հոկտեմբերին իրեն հռչակել կայսր: Բնակչությանը հող բաժանելու քաղաքա– կանությունից դժգոհ խոշոր հողատերերը 1806-ին սպանել են Դեսսալինին: Երկրում սկսված երկպառակության հետևանքով 1807-ին Հ. տրոհվել է <Հ–ի պետության», որը գլխավորել է Դեսսալինի կողմնակից Ա. Քրիստոֆը, և «Հ–ի հանրապետության», որը ղեկավարել են մուլատները՝ Ա. Պե– տիոնի գլխավորությամբ: Քրիստոֆը սկզբում դարձել է ցմահ պրեզիդենտ, իսկ 1811-ից՝ թագավոր: Պետիոնը իրականաց– րել է մի շարք միջոցառումներ (պետ. հարկի վերացում, հողի բաժանում գյու– ղացիներին ևն), որոնք նպաստել են կապիտալիստական արտադրական հա– րաբերությունների զարգացմանը: «Հ–ի պետության» և «Հ–ի հանրապետության» միջև պայքարը շարունակվել է մինչև 1821-ը, երբ Պետիոնի հաջորդ զեն. ժ. Պ. Բուայեն իր իշխանությունը տարածել է երկրի հս–ում՝ ստեղծելով միասնական պե– տություն՝ Հ–ի Հանրապետություն: 1825-ին Ֆրանսիան ճանաչել է Հ–ի անկախությու– նը: 1844-ին կղզու արլ. (երբեմնի իսպ.) մասն անջատվել և կազմել է ինքնուրույն պետություն՝ Դոմինիկյան Հանրապետու– թյունը: XIX դ. 2-րդ կեսին Հ–ի քաղ. վի– ճակն անկայուն էր: Ուժեղացել էր կախվա– ծությունը Ֆրանսիայից, ապա ԱՄՆ–ից: XIX դ. վերջին սկսվել է ամերիկյան կա– պիտալի էքսպանսիան: 1905-ին ԱՄՆ ըս– տացել է երկաթուղիների կառուցման կոն– ցեսիա: Նյութական դրության վատթա– րացման և օտարերկրյա իմպերիալիզմից կախվածության ուժեղացման հետևան– քով 1914–15-ին Հ–ում ծավալվել է գյու– ղացիական, բանվորական և ուսանողա– կան շարժում: 1915-ի հուլիսին ԱՄՆ օկու– պացրեց Հ. և երկիրը դարձրեց ամերիկյան պրոտեկտորատ: Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխության ազդե– ցությամբ Հ–ում ուժեղացավ հակսփմպե– րիափստական շարժումը: ժող. խոշոր ապստամբություն ծագեց ԱՄՆ–ի դեմ՝ Շ. Պերալտի ղեկավարությամբ (1918– 1920): 1929–33-ին ստեղծվեցին մի շարք կիսալեգալ արհմիութենական կազմա– կերպություններ: 1934-ին ստեղծվեց կոմ– կուսը, որը շուտով հայտարարվեց օրեն– քից դուրս: Ազգային–ազատագրական շարժման ճնշման տակ ԱՄՆ թեև 1934-ին զորքերը դուրս բերեց Հ–ից, գաղութային կախվածությունը չվերացավ: Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) Հ. դարձավ ԱՄՆ–ի ռազմ, բազա: 1940-ական թթ. վերստեղծվեց Հ–ի կոմկուսը, հիմնվեց ժողովրդա–սոցիա– լիստական կուսակցությունը: Արհմիու– թյունները դուրս եկան ընդհատակից: 1946-ի հունվարի պետ. հեղաշրջմամբ իշխանությունը նվաճեց զինվորական խունտան, որը ճնշեց ժող. շարժումները, կոմկուսը և ժողովրդա–սոցիալիստական կուսակցությունը կազմալուծվեցին: 1956-ին տեղի ունեցան զանգվածային հակակառավարական ցույցեր, համընդ– հանուր քաղ. գործադուլ: 1957-ի հոկտեմ– բերին իշխանության գլուխ անցած Ֆ. Դյու– վալիեն հաստատեց դիկտատուրա, հա– լածեց դեմոկրատական շարժումը, ար– գելեց քաղ. բոլոր կուսակցությունների գործունեությունը: 1959-ի հոկտեմբերին ժ. Ս. Ալեքսիսի նախաձեռնությամբ ընդ– հատակում հիմնվեց Հ–ի ժող. միավորու– թյան կուսակցությունը (ՀԺՄԿ)՝ Հ–ի կո– մունիստների կուսակցությունը: 1964-ին Դյուվալիեն իրեն հռչակեց ցմահ պրեզի– դենտ: 1963-ի հուլիսին առաջադիմական ուժերը ՀԺՄԿ գործուն մասնակցությամբ ստեղծեցին Ազգ. ազատության միասնա– կան դեմոկրատական ճակատ, որի նպա– տակն էր՝ ստեղծել դեմոկրատական պե– տություն և անցկացնել ագրարային ռե– ֆորմ: 1967-ին Ազգային ազատության միասնական ճակատը կազմալուծվեց: ՀԺՄԿ–ի ջանքերով 1968-ին դեմոկրատա– կան ուժերը ստեղծեցին Հ–ի կոմունիստ– ների միասնական կուսակցությունը (ՀԿՄԿ), որը գործելով ընդհատակում, առաջ է քաշել զինված պայքարի ծրագիր՝ դիկտատուրան տապալելու համար: 1971-ին Ֆ. Դյուվալիեի մահից հետո ցմահ պրեզիդենտ է դարձել որդին՝ ժան Կլոդ Դյուվալիեն: Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները: Հեղափոխա– կան և կառավարական գոր– ծող ու թյան միասնական կու– ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1957-ին, գործում է ձևականորեն: Մի շարք կուսակ– ցություններ և կազմակերպություններ գործում են էմիգրացիայում: Հ ա յ ի– թիական կոմունիստների միացյալ կուսակցություն (ՀԿՄԿ), ստեղծվել է 1968-ին, գործում է ընդհատակում: Հ ա յ ի թ ի ի բան– վորների ազգային միու– թ յ ու ն, ստեղծվել է 1951-ին, կառավա– րությանը հարող կազմակերպություն է: Տնտեսությունը: Հ. տնտեսապես հե– տամնաց երկիր է: Տնտեսության հիմնա– կան ճյուղերը գտնվում են ԱՄՆ–ի մոնո– պոլիաների հսկողության տակ: Կարևոր նշանակություն ունեն շաքարեղեգի հա– վաքը, շաքարի և սիզալի արտադրությու– նը: Գյուղատնտ. հողերի 2/3-ը պատկա– նում է կալվածատեր–լատիֆունդիստնե– րին և ԱՄՆ–ի ընկերություններին: Դյու– ղատնտ. հիմնական շրջանները գտնվում են Արտիբոնիտ գետի ավազանում և մայ– րաքաղաքի շրջակայքում: Գլխավոր կուլ– տուրաներն են սուրճը, ագավան, շաքա– րեղեգը: Մշակում են նաև բամբակենի, ցիտրուսային կուլտուրաներ, բանան, եգիպտացորեն, կորեկ, բրինձ: Լեռնային շրջաններում զբաղվում են անասնապա– հությամբ և արժեքավոր փայտանյութի մթերմամբ: 1960-ական թթ. սկգբներից ընդլայն– վում է լեռնահանքային արդյունաբերու– թյունը: Հանքանյութը մշակում են օտար– Փողոց Պորտ օ Պրենսում