Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/165

Այս էջը սրբագրված չէ

երկրյա (գլխավորապես ԱՄՆ–ի) ընկերու– թյունները: Հվ–ում (Միրագոանայի շրջա– նում) արդյունահանում են բոքսիտ և պղինձ: էներգետիկան հիմնված է ներ– մուծվող նավթի բազայի վրա: Մշակող արդյունաբերությունը ներկայացված է սննդի և թեթե արդյունաբերության ձեռ– նարկություններով: Կան շաքարի, դեղա– գործական գործարաններ, սիզալի մշակ– ման, օճառի, բրնձազտիչ և այլ ֆաբրի– կաներ, ցեմենտի արտադրություն: Գլխա– վոր արդ. կենտրոնը Պորտ օ Պրենսն է: Տրանսպորտը: Խճուղիների երկարու– թյունը մոտ 4 հզ. կմ է, երկաթուղիներինը՝ 376 կմ: Պորտ օ Պրենսի մոտ կա օդանա– վակայան: Արտաքին առևտուրը: Արտա– հանում է սուրճ, բոքսիտներ, սիգալ, շա– քար: Ներմուծում է նավթամթերք, գործ– վածքեղեն, սննդամթերք, մեքենաներ: Ար– տաքին առևտրի մոտ 2/3-ը բաժին է ընկ– նում ԱՄՆ–ին: Դրամական միավորը գուրդն է, որը=է 0,2 ամերիկյան դոլլարի: Լուսավորությունը: 1874-ի սահմանա– դրությամբ 7–14 տարեկան երեխաների համար սահմանված է տարրական, ձրի, պարտադիր ուսուցում: ժամանակակից կրթական համակարգի մեջ մանում են նախադպրոցական հիմնարկները՝ 3–6 տարեկանների համար (հիմնականում մասնավոր), 6-ամյա տարրական և 7-ամյա միջնակարգ հանրակրթական դպրոցները: Միջնակարգ դպրոցները հիմնականում մասնավոր են: Մասնագիտական կրթու– թյուն են տալիս 3-ամյա պրոֆտեխնիկա– կան, գյուղատնտ. ևն դպրոցներ (տարրա– կան դպրոցի հիմքի վրա): Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա նորմալ դպրոցները (4 տարի ուս– ման տևողություն ունեցող միջնակարգ դպրոցի հիմքի վրա), միջնակարգ դպրո– ցի ուսուցիչներ՝ համալսարանին կից բարձրագույն նորմալ դպրոցը: Բարձրա– գույն ուս. հաստատություններն են Հ–ի պետ. համալսարանը և 3 բարձրագույն տեխ. դպրոցները (Պորտ օ Պրենսում): Մայրաքաղաքում են գտնվում Ազգային գրադարանը (հիմնադրվել է 1940-ին, 19 հզ. կտոր գիրք), Ազգային (հիմնադրվել է 1938-ին), Հ–ի ժողովուրդների թանգարան– ները (1949), Գեղարվեստական կենտրո– նը (1944): Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը: 1977-ին լույս է տեսել մոտ 10 թերթ և հանդես: Առավել ազդեցիկ թերթերն են «Նուվո մոնդ» («Le nouveau Monde», 1956-ից), «Մատեն» («Le Matin», 1910-ից), «Նուվելիստ» («Le Nou- velliste», 1896-ից), «ժուր» («Le Jour», 1948-ից), «Հայիթի ժուռնալ» («Haiti Jour– nal», 1930-ից), «Բուքան» («Boucan»)՝ Հա– յիթիի կոմունիստների Միասնական կու– սակցության օրգանը: Ռադիոհաղորդում– ներն սկսվել են 30-ական թթ., գործում է 22 կայան: Խոշորագույնները գտնվում են Պորտ օ Պրենսում, հաղորդումներ են տա– լիս ֆրանս., իսպաներեն, անգլ.: Հայիթիի «Ռադիո–տելեվիզիոն–աիտիեն» հեռուս– ւոաընկերությունը հաղորդումներ է տա– լիս մեկ ալիքով՝ ֆրանս. և անգլ.: Գրականությունը: Հ–ի Հանրապետու– թյան ժողովրդի գրականությունը հիմնա– կանում ֆրանսերեն է: Նրա զարգացման հիմքում ընկած են հնդկացիների, Արև– մտյան Աֆրիկայի նեգրերի և եվրոպա– կան, գլխավորապես ֆրանս., մշակույթի ավանդույթները: XIX դ. երկրորդ կեսից հրապարակախոսության (Լ. ժանվիե, Ա. Ֆիրմին) և գեղարվեստական գրակա– նության (Մ. Կուակու, 1867–1908, Տ. Գիլբո, 1856–1937, Ի. Վիո, 1865–1941) մեջ ի հայտ եկան հայրենասիրական տրա– մադրություններ: Ամերիկյան զավթիչնե– րի դեմ ազգային–ազատագրական պայքա– րի վերելքի տարիներին (1915–34) «էն– դիժենիզմ» (ֆրանս. indigene – անդրե– նածին, տեղաբնիկ) գրական շարժումը նոր սոցիալական թեմաների, հերոսական անցյալի կերպարների և ազգային բանա– հյուսության ձևերի օգտագործմամբ հաս– տատեց ազգային ինքնագիտակցություն: Այդ շրջանի աչքի ընկնող ներկայացուցիչն էր Հ–ի կոմկուսի (1934) հիմնադիր, բա– նաստեղծ և արձակագիր ժ. Ռումենը (1907–44): Նրա «Որս և ստվեր» (1930) պատմվածքների ժողովածուն և «Կախարդ– ված լեռը» (1931), «Խաղատիկնիկներ» (1931) վիպակները նշանակալից ազդե– ցություն են թողել Հ–ի գրականության վրա: 40–50-ական թթ. ժ. Ռումենի, է. Աենտ–Ամանի, Ա. Լեսպեսի, ժ. Ս. Ալեք– սիսի (1922–61) վեպերում արտահայտ– վում էին սոցիալիստական գաղափարներ: 1960-ական թթ. սկզբներին, ռեակցիայի և տեռորի պայմաններում, հանդես եկան առաջադեմ բանաստեղծներ Ռ. Ֆիլոկտե– տը (ծն.1932), Դավերտիյը (ծն.1940), ժ. Ռ. Լաֆորեն (ծն. 1940) և ուրիշներ: ճարտարապետությունը և կերպարվես– տը: Հ–ի հնդկացիների հին մշակույթից պահպանվել են զարդանախշերով խեցե– ղեն, մարդկանց և կենդանիների պարզու– նակ պատկերներ, փայտե կերտվածքներ: ճարտ. վերելք է ապրել Հ–ի անկախությու– նից հետո: 1808 –16-ին Կապ Հսփթիեն քաղաքի մոտ կառուցվել են կիկլոպյան պատերով Լա–Ֆերիեր ամրոցը և XVIII դ. ֆրանս. դղյակների նմանակմամբ Սան– Սուսի պալատը: XIX–XX դդ. Պորտ օ Պրենսում կառուցվել են տաճար և Ազգա– յին պալատը: Նեգքւերի և մուլատների ժող. արվեստը (դիմակներ, որմնազար– դեր) հիմք է հանդիսացել ինքնուս–նկարիչ– ների (Ֆ. Օբեն, է. Հիպոլիտ, Լ. Պուասոն) պարզ, գունեղ բնանկարների ու կենցա– ղային պատկերների համար: Զարգացած է նաև փայտի քանդակագործությունը: Գրկ. M a p t w h օ b M.B., TaHTH, M., 1969; Vera P. J., Haiti, La Habana, 1967. ՀԱ8ԼԵ ՍԵԼԱՍԻԵ I (մինչև թագադրումը՝ Տաֆարի Մակոննեն, 1892– 1975), Եթովպիայի կայսր 1930–74-ին: 1916–30-ին եղել է Զաուդիտու կայսրու– հու խնամակալը: 1930-ի նոյեմբ. 2-ին թա– գադրվել է կայսր՝ Հ. Ս. I անունով: Վե– րացրել է ստրկությունն ու ստրկավաճա– ռությունը: 1935–36-ին գլխավորել է ազա– տագրական պայքարը իաալ. ֆաշիստների դեմ: Եթովպիայում քաղ. և տնտ. սուր ճգնաժամի պայմաններում, որն արդյունք էր ֆեոդալական հարաբերությունների պահպանման, տեղի ունեցավ հեղաշրջում, որի հետևանքով 1974-ի սեպտ. 12-ին Հ. Ս. I գահընկեց արվեց: ՀԱՅ–ԼՈհՍԱՎՈՐՁԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, Լու– սավորչական եկեղեցի, Հա– յասաանյայց Առ աքեչական եկեղեցու մտացածին, պայմանական անվանումը 1836-ից: Ելնելով այն իրողությունից, որ եկեղեցիները կրկնակի անուններով (օրի– նակ, Հռոմեական Լատին–Կաթոլիկ եկե– ղեցի) կոչելու համարյա ընդհանուր սո– վորույթ կար, մեկը՝ ազգագրական (երկ– րի կամ ժողովրդի անունով, օրինակ, Բյուգանդական եկեղեցի, Ռուսական եկե– ղեցի), մյուսը՝ վարդապետական (եկեղե– ցու հետևած սկզբունքների նշանակու– թյունից առաջացած, օրինակ, Բողոքա– կան եկեղեցի) և չբավարարվելով Հայոց եկեղեցու ազգագրական (Հայոց, Հայաս– տանյայց, Հայ) անունով՝ ցարական կա– ռավարությունը պահանջեց վարդապետա– կան անվանում տալ հայ եկեղեցուն: Չխորանալով խնդրի էության մեջ՝ էջ– միածնի կաթողիկոսարանում կազմվեց և հոգևոր գործերի կայսերական խորհըր– դին առաջարկվեց «Լուսավորչական եկե– ղեցի» անունը՝ մակաբերված Հայոց պաշ– տոնական (301) եկեղեցու հիմնադիր Գրի– գոր Ա Լուսավորչի պատվանունից: Սա– կայն, ռուսերենի վերածելիս, նպատա– կահարմար դիտվեց այն փոխարինել Դրի– գոր Լուսավորչի անունով, և հրապարակ– ված «Պուոժենիե»-ւ մեջ առաջին անգամ երևան եկան «Հայ–Գրիգորյան եկեղեցի» (ռուս, շարադրանքով) և «Հայ–Լուսավոր– չական եկեղեցի» (հայերեն թարգմանու– թյունում) անվանումները: Դրանք ստեղ– ծեցին այն տպավորությունը, թե Դրիգոր Լուսավորչով է սկսվել Հայոց եկեղեցին: Մինչդեռ, նա Հայոց եկեղեցու ոչ թե սկզբնավորողն է, այլ վերանորոգողը, պետական–կազմակերպված տեսքի բե– րողը, վավերականացնողն ու սրբագոր– ծողը: «Հ–լ. ե.» անվան մտացածին լինե– լը նկատել են Մ. Մուրադյանցը, Մ. Օր– մանյանը և ուրիշներ, իսկ «Հայ–Գրիգոր– յան եկեղեցի» կամ «Դրիգորյան եկեղեցի» ռուս, համարժեքների արհեստական լի– նելը դեռևս մատնանշել է Ն. Մառը: «Հ– լ. ե.» անունը գիտ. գրականության մեջ տարածված չէ և աստիճանաբար դուրս է գալիս գործածությունից:

ՀԱՅԾՒԱՒՈՏԱՐԴ», Հայաստանի ծխախոտի արտադրական մ ի ա վ ո ր ու մ, ՀՍՍՀ սննդարդյունա– բերության մինիստրության ձեռնարկու– թյունների և կազմակերպությունների հա– մախումբ: Կազմակերպվել է 1970-ին՝ ծխա– խոտի արդ. տրեստի բազայի վրա, նե– րառել Երևանի, Իջևանի, Շամշադինի, Սևանի, Գորիսի ֆերմենտացիոն գործա– րաններն ու 16 մթերակայան (Աբովյանի, Ազիգբեկովի, Եղեգնաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի ևն): 1977-ին վերակազմավորվել է, ընդգրկել նաև Երե– վւսնի ծխախոաի կոմբինւաոը (այժմ՝ ծխա– խոտի ֆաբրիկա, որը միավորում է տեղի ֆերմենտացիոն գործարանը): ՍՍՀՄ–ում առաջինն արմատավորել է արդյունավետ եղանակով (տոնգո) ծխախոտի մշակումն ու հակավորումը: Միավորումը ՀՍՍՀ սո– վետական և կոլեկտիվ տնտեսություննե– րից տարեկան գնում ու վերամշակում է 17,9 հզ. ա ծխախոտ, թողարկում 11 մլրդ սիգարետ և գլանակ, 7,5 մլրդ ացետատա–