Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/166

Այս էջը սրբագրված չէ

յին զտիչ ծխափող, 6 հզ. ա ֆերմենտաց– ված ծխախոտ՝ մոտ 40 անվանացանկով (1977): Արտադրում է ՍՍՀՄ–ում թողարկ– վող ֆերմենտացված ծխախոտի 8,5, գլա– նակների ու սիգարետների 10–12, ացե– տատային զտիչ ծխափողերի 90, ՀՍՍՀ սննդարդյունաբերության համախառն ար– տադրանքի 15% –ը: Ֆերմենտացված ծխա– խոտն ու զտիչ ծխափողերն առաքվում են ՍՍՀՄ ծխախոտի գրեթե բոլոր գործա– րանները, իսկ գլանակներն ու սիգարետ– ները՝ առևտրական 170 կազմակերպու– թյուն: Տնտ. կապերի մեջ է ՍՍՀՄ, ՏՓԽ–ի բոլոր, կապիտալիստական մի շարք եր– կըրների ձեռնարկությունների ու կազմա– կերպությունների հետ: Գ. Ղարւսքեշիշյան. ՀԱՅԿ, ըստ հին հայոց ծննդաբանական դիցավեպի՝ հայ ժողովրդի անվանադիր նախնին և ռազմի գերագույն աստվածը: Հ–ի դիցավեպը հեթանոս պատմիչ Մար Արաս Կաաինայի Նախնյաց պատմությու– նից բանաքաղությամբ ավանդել են Անա– նուն պատմիչը (Սեբեոս) և Մովսես Խորե– նացին: Առանձին պատառիկներ պահպան– վել են Անանիա Շիրակացու, Զվանշերի, Վանական Վարդապետի և այլոց երկե– րում, ինչպես նաև ժողովրդական զրույց– ներում: Ըստ դիցավեպի, քաշ աղեղնավոր և դյուցազն (աստվածազարմ) Հ. եղել է Արարադ (Արարատ) երկրի տիրակալը, այդ երկրի արյունակից իշխանների գե– րագույն հայրը, նրանց անկախության ու ազատության հովանին: Բաբելոնից Արա– րադի երկիրը Հ–ի գաղթելու ավանդու– թյունը, որը չի միահյուսվում բուն դիցա– վեպի էությանը, հորինվել է Հայաստա– նում քրիստոնեության հաստատումից հետո՝ Աստվածաշնչի բաբելոնյան աշտա– րակաշինության և մարդկային ցեղերի աշխարհասփռման առասպելին հարմարեց– նելու ազդեցությամբ: Զվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի հա– մաձայն՝ Կովկաս լեռնաշղթայի, Պոնաոս (Սև) և Կասպից ծովերի միշև տարածվող երկիրը Հ–ին ժառանգել էր հայրը՝ Մաս– յաց և Արագած լեռների միշնատարած– քում բնակվող Թորգոմը: Հ., որը նախա– պես հարկատու էր աշշուրա–բաբելոնյան աշխարհակալության բռնապետ աստված և հսկա Քճչ–Նեբրովթին, համախմբելով իր եղբայրների, որդիների ու թոռների ուժերը, ապստամբում և թոթափում է օտար բռնակալի գերիշխանությունը: Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է առաքում Արա– րադի երկիրը և Հ–ից պահանշում հնա– զանդվել և վերստին ճանաչել իր գերա– գահ իրավունքը: Ազատասեր Հ. կրտսեր ու ենթակա աստծո գահն իր համար ան– պատվաբեր համարելով՝ խստությամբ ետ է ուղարկում Բելի պատգամախոսներին: Հ–ին պատժելու և Արարադի երկիրը նվա– ճելու նպատակով Բելը մեծ զորաբանա– կով ներխուժում է նրա բնակության սահ– մանները: Արարատյան տերության հվ. սահմանագավառներից մեկի՝ Կադմոսի տան վրայով Բելը «գայ հասանէ ի հիւսի– սի յերկիրն Արարադայ»՝ «ի տունն, որ էր նոցա [Հայկայ] հայրենի»: Կադմոս թոռան միջոցով տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հ. հավաքում է զոր– քերը և Հարք գավառից արագ երթով հասնում է «աղի ջրեր ու մանր ձկներ ունե– ցող ծովակի» (Վանա լիճ) ափը: Վճռական ճակատամարտում իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով ահեղ Բելին նետահար սպանելուց և նրա ուժերը ջախջախելուց հետո Հ. վերադառնում է իր բնակատեղը՝ Արարատյան տերության Հարք գավառը, այնտեղ տանելով Բելի զմռսած դիակը՝ «ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց»: Ի պատիվ հաղթանակի՝ Հ. ճակատամարտի տեղում կառուցում է Հայք դաստակերտը (տես Հայկաբերդ), որի անունով շրջակա գավառը կոչվեց Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետահարվեց Բելը, Հ. անվանեց Գերեզմանք: Այնուհետև Արա– րատյան տերությունը և նրա բնակիչնե– րը Հ–ի անունով կոչվեցին հայք («իսկ աշխարհս կոչի յանուն նախնւոյն մերոյ Հայկայ՝ Հայք», «և այս ազգք նորա և ծնունդք և աշխարհ բնակութեան»): «Միգրացիոն տեսության» կողմնակից– ները սովորաբար անտեսում են հայ ժո– ղովրդի ծննդախոսական այս հինավուրց ավանդապատումի պատմական արժա– նիքը կամ փորձում են զանազան եղանակ– ներով այն «հարմարեցնել» իբր «եկվոր հայերից» Հայկական լեռնաշխարհը նվա– ճելու և նրա առաջին միասնական պետու– թյունը կործանելու մտացածին տեսու– թյանը: Մինչդեռ հին հայկական և աշշու– րա–բաբելական ռազմի գլխավոր աստվա– ծությունների՝ Հ–ի և Բել–Նեբրովթի, թըշ– նամական հակասությունների շուրջ հյուս– ված դիցավեպը ակներևորեն վերաբե– րում է Ուրարտու–Արարատյան և Աշշու– րա–Բաբելոնյան տերությունների ժամա– նակներին (մ. թ. ա. IX–VII դդ.): Ավելի ուշ այն չէր կարող հյուսվել, որովհետև Ասորեստանի տերությունը կործանվել է մ. թ. ա. VII դ. վերջին: Դիցավեպը պարզո– րոշությամբ նշում է, որ նախնիներից (Հաբեթից ու Թորգոմից) ժառանգած՝ Հ–ի հայրենի երկիրը, մինչև նրա անունով Հայք կոչվելը, հայտնի էր «Արարատի երկիր» անունով: Արարատյան տերու– թյունը Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական ու հզոր պետությունն էր (մ. թ. ա. IX–VI դդ.), որը աշշուրա–բա– բելական սեպագիր աղբյուրներում հի– շատակվում է Ուրարտու, Ուրաշտու, հին եբրայեցերեն բնագրերում՝ քհրարատ, Արարատ անուններով: Հ. բահագինը (աստված) անձնավորել է Արարատ երկրի հզորության, անկախության, նրանում Հայկական լեռնաշխարհի ցեղերի համա– խմբման և հայ ժողովրդի ինքնահաստատ– ման գաղափարը: Հ. դիտվել է Արարատ– յան տերության ներքո համախմբված ցե– ղային իշխանների «գերագույն հայրը», որի շուրջ արտաքին վտանգի ժամանակ իրենց ռազմական ուժերով համախմբվել են այդ իշխանները՝ որպես նրա «որդիներ» ու «թոռներ»: Այստեղից էլ առաջացել է Հայկական լեռնաշխարհի ցեղերից կազ– մավորվող հայ ժողովրդին մի նախահայր– աստվածությունից՝ Հ–ից սերելու դիցա– վեպը: Արարատյան պետության մեջ միա– ձուլված ցեղերը իրենց դիտելով համընդ– հանուր և գերագույն պաշտամունք դար– ձած Հ–ի սերունդը՝ նրա անունով այնու– հետև կոչվեցին Հայկազունք, Հայկա– զարմք, Հայք, իսկ նրանց երկիրը կոչվեց Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հա– յաստան: Վերլուծելով Ուրարտու–Արարատյան թագավորության աստվածապետական բնույթը՝ ավստրիացի արևելագետ Կ. Լեհ– ման–Հաուպտը ցույց է տվել, որ նրանում համախմբված ցեղերն իրենց համարում էին ռազմի գերագույն աստված «Խալդիի որդիներ» (haldini): Համանման ձևով ասորեստանցիները ռազմի գերագույն աստված Աշշուրի անունով իրենց անվա– նել են «աշշուրայի», իսկ հույները Հելլե– նոս աստծու անունով իրենց կոչել են «հելլեններ»: Ուրարտու–Արարատյան պե– տության մեջ նույն ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX–VI դդ.) ռազմի գերագույն աստվածության գաղափարը չէին կարող անձնավորել երկու տարբեր աստվածներ: Հ. և Խաւդին նույնանում են ոչ միայն էությամբ ու դիցաբանական միևնույն հյուսվածքով, այլև անունով: Սովետական լեզվաբան–արևելագետ Ի. Մեշչանինովի կարծիքով «Խալդի» աստվածանվան «Խալ» հիմքը «հայ» անվան սոսկ հնչյունական տարատեսակն է՝«լ» հնչյունը «յ»-ի փոխվե– լու օրինաչափությամբ (օրինակ, «խալ» բառարմատն ունի նաև «խայծ» կամ «խայտ» ձևերը): Հայ ժողովուրդը Հ–ին «զետեղել է» երկնքի ամենապայծառ աստեղատանը՝ նրան նույնացնելով աղեղնավոր որսորդ Օրիովնին (Աստվածաշնչի հայ թարգմա– նիչները Օրիովն աստղանունը թարգմա– նել են Հայկ անվամբ): «Գեղապատշաճ», «Խայտակն»», «Քաջագանգուր», «Վարսա– գեղ» մականուններով փառաբանվող Հ. երբեմն նույնացվել է շիկակարմիր Հրա– հատ (Մարս) մոլորակին: Ըստ Ղ. Ալիշա– նի, Հրահատի «Ադահեր» կամ «Ադրահեր» մականունը նշանակում է «Հուրհեր», «Հրագիսակ»: Անանիա Շիրակացու և Վա– նական Վարդապետի մոտ պահպանված ժողովրդական ավանդույթներում Հ. հա– մարվում է նաև հայոց առաջին տոմարա– դիրը, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը, իսկ տարվա ամիսները իբրև կոչվել են Հ–ի ուստրերի ու դուստր երի անուններով: Գրկ, Մովսես Խորենացի, Պատ– մություն Հայոց, Ե., 1968: Սեբեոս, Պատ– մութիւն, Ե., 1939: Աբրահամյան Ա. Գ., Անանիա Շիրակացու մատենագրությունը, Ե., 1944: Զվանշեր, Համառօտ պատմութիւն Վրաց, Վնտ., 1884: Վանական Վարդա– պետ, Ցաղագս Տարեմտին, «Գիտական նյու– թերի ժողովածու», Ե., 1941, էշ 160: Ա լ ի– շան Ղ., Տուշիկք Հայրենեաց Հայոց, հ. 1, Վնտ., 1869: Նույնի, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց, Վնտ., 1895: MemaHHHOB Hi H,, .Z^peBHeBaHCKHH 6op Xajifl-XajiflHH, <B0CT0HHbie 3aimcKH>, t. 1, 1927; Ն ու յն ի, IXracjiomnecKHe coopynceHHH 3aKaBKa3b*r, <H3BecTH« roc; AicafleMHH hcto- pmi MaTepiiajibHoii KyabTypbi*, 1932, t. 13, b. 4–7, c. 39; JI e m a H-r ayni K. Փ., Bcty- nHTejibHaa jicki^hh no hctophh h KyjibType xajiflOB, «Tpyflbi T6Hjraccicoro roc. yH-Ta», t. 6, 1937, c. 259. Մ. Կաավաչյան ՀԱՅԿ, Օրիոն համաստեղության հայկա– կան անվանումը: «ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ», առասպելաբանակաե հնագույն վեպ հայ հին բանահյուսության մեշ: Պահպանվել է Մովսես Խորենացու և