Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/167

Այս էջը սրբագրված չէ

Սեբեոսի պատմություններում: «Հ. և Բ.» տիեզերական առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է, որի են– թահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի: Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկա– կան ցեղերի կամ նախահայերի և նրանց հարավային հարևանների (ասորեստան– ցիներ կամ բաբելացիներ) թշնամական հարաբերությունների հետ, վերածվել դյուցազնավեպի: Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնա– յին աստված կամ Ասորեստանի թագա– վոր Բել: Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին: Հայկը չի ենթարկվում: Նա իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, հնազանդեցնում բնիկներին, ապա անց– նում Հարք, հիմնում իր անունով բնա– կավայր՝ Հայկաշեն և բնակվում այն– տեղ: Տիտանյան Բելը դեսպան է ուղար– կում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազան– դություն և խաղաղություն: Հայկը մեր– ժում է, և Բելը մեծ զորքով մտնում է Արա– րադ երկիրը: ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին: Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք: Կռվի վայրը Հայկն «անվանում է Հայոց ձոր: Իբրև հայերի նախնի Հայկը սերտ հա– րաբերության մեջ է դրվել աստղերի հետ՝ պահպանելով իր սկզբնական տիեզերա– կան առասպելական կերպարի հատկա– նիշները: Օրիոն համաստեղությունը հա– յոց մեջ կոչվել է Հայկ (Խեյք, Խեք), իսկ Օրիոնը հունական դիցաբանության մեջ ևս հսկա որսորդ–աղեղնավոր է: Ենթադըր– վում է, որ հայկական ամսանունները (հա– յոց հին տոմարով) Հայկի ուստրերի և դուստրերի անուններն են: Գրկ. Ա բ և ղ յ ա ն Մ., Երկեր, հ. 1, Ե., 1966, էջ 38–53: Գրիգորյան Գ., Հայ ժող. վիպերգերը և պատմական երգային բա– նահյուսությունը, գիրք 1, Ե., 1972, էշ 97 – 144: Ս. Հարությունյան.

ՀԱՏԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1. ճիշտ, ընտիր գրաբար՝ զերծ օտարաբանությունից (հու– նաբանությունից, լատինաբանությունից), բարբառայնությունից, ինչպես նաև՝ գրա– բարյան առանձին ճիշտ արտահայտու– թյուն, բառօգտագործում, ձև: Ըստ այսմ Հ–յան օրինակներ են Աստվածաշնչի Սա– հակ–Մեսրոպյան թարգմանության, Ագա– թանգեղոսի, Եզնիկի և այլոց երկերի լե– զուները: 2. Առհասարակ ընտիր, մաքուր գրական հայերեն (նաև ժամանակակից)՝ զերծ օտար բառերից ու արտահայտու– թյուններից, ճշտորեն հայեցի բառօգտա– գործում, արտահայտություն, ձև: Նույն այս իմաստներն ունի «հայկաբան»-ը (հայ– կաբան լեզու, ոճ ևն), բայց նշանակում է նաև գրաբարին, առհասարակ հայերենին խորապես տիրապետող, հայերեն ճիշտ, մաքուր գրող և խոսող անձ: Այս իմաստով Հ–յան օրինակներ են Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի լեզուները: Ռ. Իշխանյան

ՀԱՅԿԱԲԵՐԴ, Հայկաշեն, Աստվա– ծաշեն, բերդ Մեծ Հայքի Վասպուրա– կան նահանգի Հայոց ձոր գավառում, Աստվածաշեն ավանագյուղի արևմտյան կողմի ժայռաբլրի գագաթին (այժմ՝ ավե– րակ): Մար Աբաս Կատինայի հնագույն ավանդական տեղեկության հիման վրա (մեզ հասել է Մովսես Խորենացու միջո– ցով) Ղ. Ինճիճյանը ենթադրում է, որ Հ. այն տեղն է, ուր հայոց անվանադիր նախ– նի Հայկը աշշուրա–բաբելացվոց նախնի Բել բռնակալի դեմ հաղթական ճակատա– մարտից հետո հիմնեց Հայք դաստակեր– Բերդի պարիսպները Բերդապարսպի շարվածքը տը, որի անունով շրջակա տարածքը կոչ– վեց Հայոց ձոր: Ըստ Ղ. Ալիշանի, Հ. հիմնվել է նախաքրիստոնեական ժամա– նակներում: Հ–ի և Աստվածաշենի մասին Աղթամարի աթոռի դիվանի մայր կոնդա– կից (այժմ՝ կորած) Ղ. Ալիշանը քաղել է հնուց ավանդված հետևյալ հիշատակու– թյունը. «Ազդեցութեամբն Աստուծոյ շի– նեցին [Հայկեանք] զմեծ բլուրն՝ անառիկ բերդ ի յահէ թշնամեաց… Եւ յետ նորա [Հայկին] ի զարմիցն՝ մնացին ի բերդն Աստուածաշինայ» («Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց», Վնտ., 1895, է2 20): Հ–ի ավերակներն ուսումնասիրել և նկա– րագրել են Ն. Աարգիսյանը, Մ. Միրախոր– յանը, Լեհման–Հաուպտը և Հ. Օրբելին: Բերդի հվ. և հս. կողմերում պահպանվել են տաշածո խոշոր վիմաքարերով (1 ւէ3 մեծությամբ) կառուցված (կիկլոպյան շար– վածք) պարիսպների մնացորդները, որոնք լեռնագոտուց ձգվում են մինչև գագաթը: Հ–ի միմյանց կից երկու ամրոցները նույն– պես ամրացվել են հաստահեղույս պա– րիսպներով: Բերդը թիկունքից պաշտպան– վել է հս–հվ. ձգվող ձեռակերտ խրամա– տով (լայնքը՝ 14 մ) Լեռնագագաթից եր– կու ժայռափոր ուղիներ աստիճանաբար ընդարձակվելով՝ տանում են բերդը: Բեր– դապարիսպների ներսում, քարանձավնե– րից վերև նշմարվում են քարե հիմքերով և հում աղյուսով կառուցված բոլորակ բնա– կարանների հետքեր: Հ–ում հայտաբեր– վել են ուրարտ. կնիքներ, որոնցից մեկը (պահպանվում է էրմիտաժում) պատկե– րում է ձեռքերը վեր պարզած թևավոր աստվածուհի, աջ կողմում՝ այծ, ձախում՝ սրբազան ծառ՝ կողքերից երկու աղոթող, իսկ նրանց գլխավերևում՝ կիսալուսին: Հ–ում գտնվել են նաև մետաղյա երեքթև– յան և երկթևյան նետասլաքներ, սեպաձև արձանագրությամբ խոշոր կարասների մնացորդներ: Լեռան ստորոտին՝ Աստվա– ծաշենի մոտ, պահպանվել է Աարդուրի Բ թագավորի բևեռաձև արձանագրությունը՝ բերդաշինության մասին: Գրկ. Սարգիսյան Ն., Տեղագբութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ., 1864: Մ ի ր ա– խ ո ր յ ա ն Մ., Նկարագրական ուղնորու– թիւն ի հայաբնակ գաւառս արևելեան Տաճ– կսատանի, մաս 1, ԿՊ, 1884: Հ ո վ հ ա ն– ն և ս յ ա ն Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970: IT HOTpoBCKHH B.B., BaHCKoe uapCTBO (YpapTy), M., 1959; Lehman- Haupt C. F., Armenien einst՛ und jetzt, II, 1, B.-Lpz., 1926, S. 60-64.

ՀԱՅԿԱձ ԱՐԱՄ (Չեքեմյան Հայկազ Ար– սենի, ծն. 1900, Շապին–Դարահիսար), հայ գրող: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ ապաստանել է Շապին–Գարահիսարի բերդում, մասնակցել նրա հերոսամար– տին: 1919-ին մեկնել է Կ. Պոլիս, սովորել Կեդրոնական վարժարանում: 1924-ից հաստատվել է ԱՄՆ–nuf: Հրատարակել է «Ցեղին ձայնը» (հ. 1-2, 1949–54), «Չորս Աշխարհ» (1962), «Պանդոկ» (1967), «Կա– րոտ» (1971) պատմվածքների ժողովածու– ները, «Արամ–Հայկազ հաղորդագրու– թյուն»^ (1960), «Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը» (1957) վեպը և «Չորս տարի Քյուրդիստանի լեռներուն մեջ» (1972) գիրքը: 9-/ւ^.Արամ Հայկազ. կյանքն ու գործը, Նյու Ցորք, 1962: Գ. Սևան

ՀԱՅԿԱձ Բ, Հեգաս (XYI դ. վերջ – XVII Դ* 20-ական թթ.), հայ զորավար, մելիք: Սյունիքի Քաշաթաղ գավառի տի– րոջ՝ մելիք Հախնազարի որդին և հաջոր– դը: 1590-ական թթ. չենթարկվելով թուրք, իշխանություններին՝ անցել է Իրան և ընդունվել շահ Աբբաս I-ից: 1603-ին մաս– նակցել է վերջինիս՝ դեպի Ատրպատական ու Հայաստան արշավանքին և վերահաս– տատվել ետ գրավված հայրենի տիրույթ– ներում՝ կենտրոն ունենալով Խանածախ գյուղը: Որպես շահի զինակից՝ ունեցել է մեծ լիազորություններ: Պայքարել է Ար– ցախում ու Սյունիքում բնավորվելու ձըգ– տող քոչվոր տարրերի դեմ, որոնք օսման– յան տիրապետության շրջանում (1590– 1603) համագործակցել էին թուրք նվաճող– ների հետ: Միավորելով ամբողջ Սյունի– քի և Արցախի մի մասի հայկ. զինական ուժերը՝ ընդարձակել է իր իշխանության սահմանները՝ նրա մեջ ընդգրկելով նաև Փոքր Սյունիքի ու Կապանի շրջանները: 1610-ին Հ. Բ–ի նախաձեռնությամբ ու նյութական օժանդակությամբ Տաթևի մոտ հիմնադրվել է Սյունյաց Մեծ Անապատի դպրոցը: