Գրկ. Աոաբել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896: Ներսես Մ ո կ ա ց ի, Բանաստեղծություններ, Ե., 1975: Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901: Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, հ. 1, Հրովարտակներ, պրակ 2, (կազմեց՝ Հ. Դ. Փափազյան), Ե., 1959:
ՀԱՅԿԱԶՅԱՆ Վիլյամ Ներսեսի (1907–1963), հայ սովետական կինոռեժիսոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1963): ՍՄԿԿ անդամ 1934-ից: 1932–35-ին սովորել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ում: 1938-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հ. ստեղծել է կինոակնարկներ, վավերագրական ֆիլմեր, կինոժուռնալներ, որոնք արտացոլում են հանրապետության սոցիալիստական շինարարության նվաճումները և հայ ժողովրդի մշակույթի ծաղկումը: Լավագույն ֆիլմերից են «Հանուն պղնձի, մոլիբդենի և ալյումինի», «Գիտությունը ծառայում է ժողովրդին» (երկուսն էլ 1948), «խաղողագործությունը Հայաստանում» (1952), «Ավետիք Իսահակյան» (1956), «Հայաստանի ճարտարապետությունը» (1958), «Պոեմ Հայաստանի մասին» (1961), «Հայրենիքի գրկում» (1964):
ՀԱՅԿԱԶՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1850-ական թվականներին, Հալեպի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու բակում: 1876-ից կոչվել է Ներսեսյան, 1919–ից՝ Հայկազյան: Այժմ բարձրագույն նախակրթաբան է, աղջիկների և տղաների բաժինները տեղավորված են առանձին, վարձու աներում (ճիտեյտե և Հարթ էլ Պլղոր թաղամասերում): Հ. ա. վ. առաջնորդվում է սիրիական պետ. ուս. ծրագրով: Ուսուցումը արաբերեն է, մայրենի լեզվով ավանդվում են հայոց լեզու, կրոն: Պահվում է աշակերտների կրթաթոշակներով, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության և բարեգործական այլ կազմակերպությունների հատկացումներով: 1977–78 ուս. տարում ուներ 1250 երկսեռ աշակերտ, 59 ուսուցիչ: Տարեկան ունենում է 80–100 շրջանավարտ: Սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, պարբերականներ, գրականություն:
ՀԱՅԿԱԶՅԱՆ ԿՈԼԵՋ, բարձրագույն ուսումնական հաստատություն, հիմնադրվել է 1955-ին, Բեյրութում (Լիբանան), Մերձավոր Արևելքի ավետարանական եկեղեցիների միության և Ամերիկայի հայ միսիոներական ընկերության կողմից, Ա. Մեխակյանի նվիրատվությամբ: Կոլեջը կոչվել է Կոնիայի (Թուրքիա) ժենանյան ինստ–ի նախկին ուսուցչապետ Ա. Հայկազյանի անունով: Պրեզիդենտներ՝ Ջ. Մարգարյան (1955–66, 1971-ից), Ջ. Բիլեզիկյան (1968–71): Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975–76-ին՝ 650: Տվել է 835 շրջանավարտ: Սկզբում զբաղեցրել է 10–սենյականոց մի բնակարան, այժմ ունի 7-հարկանի արդիական շենք: 1972-ին Մ. Մյուջարի նվիրատվությամբ ձեռք է բերվել ես մի շենք, որտեղ տեղավորվել է հարուստ գրադարանը: Կոլեջը երկսեռ է: Ընդունվում են անկախ ազգությունից և հավատից: Պատրաստում է ուսուցիչներ և հայ ավետարանական եկեղեցու ծառայողներ: Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք հավասար են լիբանայան համալսարանի շնորհած աստիճանին: Ունի հայագիտական ամբիոն, որի վարիչներն են եղել Գ. Խրլոպյանը (1955–62), Գ. Խրլոպյանը (1968–70), Տ. Գույումճյանը(1971-72), Վ. Օշականը (1971–75), Ե. Քասունին (1970–71, 1976-ից): Հայաստանից Հ. կ–ում հրավերով դասախոսել են Մ. Հասրաթյանը, Գ. Խրլոպյանը: Հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդես»-ը (1970-ից): Կոլեջում գործում են արաբ., հայկ., մարզական, գիտական, երաժշտական, թատերական, ուսանողական ակումբներ, կանանց կազմակերպություն, առևտրական ընկերություն:
ՀԱՏԿԱձՏԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», տարեգիրք: Հայկազյան կոլեջի (Բեյրութ) հայագիտական ամբիոնի հրատարակություն: Լույս է տեսնում 1970-ից, Բեյրութում: խմբագիր՝ Ե. Քասունի: Նպատակն է քաջալերել սփյուռքի (մասնավորապես լիբանանահայ) մտավորականների գործունեությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Սովետաական Հայաստանի գիտնականների համագործակցությանը: Տպագրում է հոդվածներ հայ պատմության, մշակույթի, գիտության առաջընթացի վերաբերյալ, ուսումնասիրություններ հայոց լեզվի, գրականության, պատմագիտության, ճարտարապետական հուշարձանների մասին, ծանոթացնում հայերեն նորահայտ ձեռագրերին: Առավել արժեքավոր են Ա. Տեր–Խաչատուրյանի «Լիբանանահայ մամուլի հիսուն տարին» (1971)» «Սուրիահայ մամուլի պատմություն» (1972), Հ. Օշականի «Խաչատուր Աբովյան, Գ. Սունդուկյանց» (1971), Լ. Խաչիկյանի և Ա. Մատթեոսյանի «Դամասկոսի թանգարանին հայկական պատառիկները» (1972), Հ. ճ.. Սիրունու «Հայկական տեղաշարժերը Արևելյան Եվրոպայի քարտեսին վրա» (1972) և այլ ուսումնասիրություններ: Տպագրում է նաև գրախոսություններ ՀՍՍՀ–ում և սփյուռքում լույս տեսած հայագիտական աշխատանքների վերաբերյալ, պարբերաբար լույս է ընծայում անգլ. և ֆրանս. հոդվածներ:
ՀԱՅԿԱԶՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1855-ին, Փարիզի Գոնել արվարձանում, Մուրադյան վարժարանից հեռացած, կաթոլիկությունից հրաժարված վարդապետներ Ս. Թեոդորյանի, Ա. Գալֆայանի, Գ. Այվազովսկու կողմից: Մինչե 1857-ը կոչվել է «Արևելյան բազմալեզու ճեմարան»: Նպատակն էր հայորդիներին հաղորդակից դարձնել եվրոպական, մասնավորապես ֆրանս. մշակույթին և, միաժամանակ, հայ համայնքների համար պատրաստել կրթված մարդիկ, ուսուցիչներ: 1856-ին վարժարանն ունեցել է երկու դասարան, 1858-ին՝ չորս: Մովորել են 10-15 տարեկաններ, որոնք վարժարանն ավարտելուց հետո պարտավոր էին երեք տարի աշխատել հայկ. դպրոցներում: Հ. վ–ում դասավանդվել են հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, ազգային մատենագիտություն, կրոն, ֆրանս., անգլ. լեզուներ և գրականություն, տաճկերեն, լատ., ընդհանուր ու հին գրականություն, հին ազգերի, միջին դարերի և նոր պատմություն, աշխարհագրություն, հաշվապահություն, քիմիա, փիլիսոփայություն, գծագրություն, կենդանաբանություն, հանքաբանություն, իրավագիտություն, նկարչություն, երաժշտություն, մարմնամարզություն են: Հայագիտական առարկաներից ու լեզուներից բացի, մյուս գիտությունները ավանդվել են ֆրանս.: Առարկաների մեծ մասը դասավանդել են դպրոցի հիմնադիրները, 1857-ից՝ նաև Խ. Գալֆայանը (ՆարՊեյ): Կային նաև այլազգի ուսուցիչներ: Վարժարանի վերատեսուչը Ս. Թեոդորյանն էր, պաշտոնական տեսուչը՝ ֆրանսիացի Դյուֆլորը: 1856-ին վարժարանը տվել է իր առաջին շրջանավարտները, սովորողների թիվը անցել է 60-ից: Հ. վ–ում սովորել են նաև ֆրանսիացիներ: Փակվել է 1859-ին՝ միջոցների սղության պատճառով: Հ. վ–ում կրթություն են ստացել Ս. Պալասանյանը, Պ. Քերեստեճյանը, Հ. Գալստյանը, Ս. Դրանխոլյանը, Հ. Բյգլյանը և ուրիշներ:
Գրկ. Թեոդորյան Ս., Պատմություն Մուրատյան և Հայկազյան վարժարանաց և Մխիթարյան աբբայից, Փարիզ, 1866:
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ Լևոն Սահակի [17(30).10. 1917, Թիֆլիս–14.10.1959, զոհվել է Լենինականում, ելույթի պահին], կրկեսի հայ արտիստ, մոտո–ատրակցիոն համարների վարպետ: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1957): 1938-ից հանդես է եկել կրկեսում, մոտոցիկլով կատարել տարբեր համարներ, այդ թվում՝ վազք ուղղաձիգ պատի վրայով: Հ–ի վերջին և լավագույն համարն էր մոտովազքը մեծ տարածության և բարձրության վրա (Երևանի հանրապետական մարզադաշտի հվ. և հս. աշտարակների միջե, Լենինականի ստադիոնում ևն) ձգված ճոպանի վրայով: Եղել է Հայկական կրկեսի կոլեկտիվի հիմնադիր անդամներից:
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ Պետրոս (1839, Ալեքսանդրապոլ–1927), հայ հասարակական գործիչ, մանկավարժ: Ծնվել է արհեստավորի ընտանիքում, ավարտել տեղի հոգևոր դպրոցը: Հ. եղել է Բարենպատակ ընկերության հիմնադիրներից: Աշխատել է Կողբի աղահանքերում: 1860–70-ին վեց անգամ բանտարկվել է ազատագրական և հակացարական գործունեության համար: Նոր դպրոցի և մանկավարժության ջատագով էր: Ղ. Աղայանի հետ պայքարել է հայկ. դպրոցների ուսուցման հետամնաց, հակամանկավարժական մեթոդների դեմ՝ դրվատելով Խ Աբովյանի, Ս. Նազարյանի ու Մ. Նալբանդյանի առաջավոր գաղափարները: Հ. մեծ աշխատանք է կատարել Ալեքսանդրապոլի դպրոցների բարեկարգման, աղջիկների դպրոց հիմնադրելու ուղղությամբ: Երկու անգամ ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում, նյութեր հավաքել արևմտահայերի կյանքի, նրանց ծանր կացության, հայկ. կոտորածների մասին: Կազմել է բազմանդամ թվերով բազմապատկելու, բաժանելու, տոկոսները և զեղչերը հաշվելու աղյուսակների գիրք, որը արժանացել է Վիեննայի և Փարիզի մաթեմատիկոսնե