Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/177

Այս էջը սրբագրված է

Տ. Շամիրխանյանը (1949–52), Վ. Վարդանյանը (1952–59, 1959–65), Վ. Վաղարշյանը (1955–59): ՀԹԸ ունի ստեղծագործական տուն (Նորքում) և թա– տերա–հուշանվերների ֆաբրիկա:

Ս. Հարդենյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԹՎԱՆՇԱՆՆԵՐ, տես Թվանշաններ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ– ՊԱՐԻ ԱՆՍԱՄԲԼ, Թ. Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի–պարի պետական վաստակավոր անսամբլ , ստեղծվել է 1938-ին (կազմը՝ գործիքային մաս, պարային խումբ, երգչախումբ, մենակատարներ, սկզբում՝ 85– 90 հոգի): 1974-ից կրում է հիմնադրի՝ Թ. Աչթունյանի (մինչե 1970-ը՝ գեղ. ղեկավար) անունը: 1950-ին արժանացել Է վաստակավոր կոլեկտիվի կոչման: Գործիքային մասը ղեկավարել է Ա. Ալեքսանդրյանը, պարերը բեմադրել է Է. Մանուկյանը, բալետմայստերներ Ի. Արբատովի, Վ. Արիստակեսյանի, Զ. Մուրադյանի, Ա. Ղարիբյանի և ուրիշների մասնակցությամբ, զգեստները ձևավորել են նկարիչներ Մ. Սարյանը, Պ. Անանյանը, Խ. Եսայանը, Մ. Պետրոսյանը, Ա. Միրզոյանը, Ռ. Էլիբեկյանը: Անսամբլը հիմքում ունենալով հայ ժողովրդի երաժշտական մտածողությունը, հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկ. երգը, պարը, գործիքային նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը: Համերգացանկն ընդգրկում է հայ ժող. և պրոֆեսիոնալ երգեր: Անսամբլում ստեղծվել են ժող. երգի մշակման ու գործիքավորման ինքնատիպ սկզբունքներ (երգի տարբերակային կրկնություններով զարգացում, բազմաձայնության, հատկապես ենթաձայնային պոլիֆոնիայի տարրի օգտագործում են)՝ պահպանելով հայ ժող. երգի կերպարային ու լեզվական յուրահատկությունը: Կատարողական ոճին բնորոշ է բովանդակության խոր ու ճշմարտացի մեկնաբանությունը, անսամբլային միաձուլությունը: Անսամբլում է ձեավորվել մենակատարներ, ՀՍՍՀ ժող. արտիստներ, երգչուհիներ Լ. Քոշյանի, Ա. Քամալյանի, դուդուկահար Ջ. Գասպարյանի, պարողներ Ա. Շահնաբաթյանի, Վ. Ռաշիդյանի և ուրիշների արվեստը: Մոսկվայում մասնակցել է առաջին (1939), երկրորդ (1956) և Թբիլիսիում՝ Անդրկովկասի ժողովուրդների արվեստի (1944) տասնօրյակներին: Համերգներ է ունեցել Մեծ հայրենականի ռազմաճակատներում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Սիրիայում, Լիբանանում, նպաստել հայրենիքի և սփյուռքի կապերի ամրապնդմանը: 1970–74-ին անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր է. Հովհաննիսյանը, 1974–77-ին՝ Խ. Ավետիսյանը, 1977-ից՝ է. Ծատուրյանը: Գրկ. Խանջյան Հ., Հայկական ժողովրդական երգի պարի պետական վաստակավոր անսամբլ, Ե., 1973! Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Ե., 1977:

Մ. Բրուայան

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ, գտնվում է ՍՍՀՄ, Իրանի և Թուրքիայի սահմաններում, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների, Սև ծովի, Անդրկովկասյան ու Միջագետքի հարթավայրերի միջև: Տարածությունը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, առավելագույնը՝ 5165 մ (Արարատ): Հ. լ. մարդկային քաղաքակրթության հնագույն օջախներից է: Այդտեղ վաղ ժամանակներից բնակվել են հայկական ցեղերը, ձևավորվել որպես ժողովուրդ և կերտել հազարամյա իրենց պատմությունը: Հ. լ–ի հս–արլ–ում է գտնվում Հայկ. ՍՍՀ: Քարտեզը տես 176–177 էշերի միշև՝ ներդիրում:

Ռելիեֆը: Հ. լ. միասնական լեռնային երկիր է՝ ծալքավոր, ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային սարահարթերի ու զանգվածների, միջլեռնային գոգհովիտների ու լճային գոգավորությունների, լեռնագագաթների ու գետահովիտների բարդ համալիր, Հայկական բարձրավան– դակի և նրան եզրավորող լեռնային համակարգերի (Արևելա–Պոնտական լեռներ, Փոքր Կովկաս, Տավրոս, Կորդվաց լեռներ) ամբողջությունը: Հ. լ–ի լեռնային համակարգերից ամենահյուսիսայինը կուլիսաձե դասավորված Արևելա–Պոնտական լեռներն են, բաղկացած երկու աղեղից, որոնք բաժանվում են Խարշատ (Ծանախաջուր) գետի հովտով: Արլ. աղեղը ավելի բարձրադիր է, և նրա հս–արլ. հատվածը կոչվում է Լազիստանի (Պարխարի), միջին հատվածը՝ Տրապիզոնի Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլը ելույթի պահին (Խաղտյաց), հս–արմ. հատվածը՝ Զիգանայի լեռներ: Արմ. աղեղը համեմատաբար ցածր է: Նրա հատվածներն են միջին բարձրության, համաչափ լանջեր ունեցող Գյումուշխանե (85 կմ), Գիրեսուն (Կերեսունտ) զիգզագաձև, ցածրադիր Ջանիկ և էքսի զուգահեռ շղթաները: Աղեղի առավել բարձր կետը Չաթալ (Գյումուշխանե, 3305 մ) գագաթն է: Լեռնաշղթաների, ներքին Տավրոսյան համակարգն ընդգրկում է Հյուսիսային Հայկական Տավրոսի արմ. հատվածը և Ներքին Տավրոսի արլ. մասը: Այն տարածվում է Կելկիթ (Գայլ) գետի և բարձրավանդակային զոնայի միջև, 100–120 կմ լայնությամբ և 400 կմ երկարությամբ: Առանցքային լեռնաշղթաներն ունեն մերձզուգահեռականի տարածում, հանդիսանում են խոշոր կամարաձև և հորստակամարաձև բարձրացումներ: Հյուսիսային Հայկական Տավրոսը արմ–ում ներկայացված է Եշիլիրմակ (200 կմ) և Թեջեր (Տևրիկ, 120 կմ) միջին բարձրության լեռնաշղթաներով, որոնք շրջանցելով Աիվասի (Վերին Կզըլ Իրմակի) գոգավորությունը՝ արլ–ում իրար են միանում Կգըլդաղ (Ալսար) լեռնաբազուկով: Այստեղից դեպի արլ. տարածվող Դարանաղյաց լեռները Քեշիշ (Ս. Գրիգոր) լեռնաբազուկով միանում են Չիմեն (Սկիդիես) լեռնաշղթային (110 կմ): Ավելի արլ. ձգվում են Կոփա (Կապույտ) և Մարիամ (Վարդիկ) միջին բարձրության լեռնաշղթաները: Կապույտ լեռնաշղթայում է Բռնակապան (Պիռնակաբան, ԿոՓ, 2360 մ) նշանավոր լեռնանցքը, որով անցնում է Աշկալե–Բաբերդ խճուղին: Բուն Ներքին Տավրոսը արմ–ում սկսվում է Մունզուրի (Մնձուրի, 3000 մ) լեռնաշղթայով (90 կմ), որից հվ. ընկած է դժվարանցանելի լեռնային շրջան՝ Դերսիմի լեռներով և Չմշկածագի ու Պազիկանի հրաբխային զանգվածներով: Նրանցից հս. գտնվում է Հովաջիկի գոգհովիտը: Դերսիմից դեպի հվ. ձգվում են Սուրբ Լույս և Բակուր–Բաբա (Արսենիկի) լեռնաշղթաները՝ իրենց մեջ առնելով Մազգիրտի (Մեծկերտի) սարավանդը: Ներքին Տավրոսի արլ. խոշոր լեռնագրական միավորո Ջեմալդաղ (Պախր) բարձրադիր լեռնաշղթան է՝ 115 կմ երկարությամբ և 3287 մ բարձրությամբ (Բաղր կամ Պախր): Հ. լ–ի մյուս լեռնային համակարգը Հայկական Տավրոսն է, որն աղեղնաձև ձգվում է ավելի քան 500 կմ Զեյհան (Ջահան) գետից մինչև Բիթւիս (Բաղեշ) գետը, Արածանիի հովտի և Հայկական Միջագետքի (Էլ–Ջեզիրե) ընդարձակ սարահարթի միջև, 35–100 կմ լայնությամբ: Հայկական Տավրոսը կազմված է միջին բարձրության և ցածրադիր կառուցվածքային էրոգիոն լեռնաշղթաներից և միշանցիկ հովիտներից: Հայկական Տավրոսը արմ–ում սկսվում է կուլիսաձե դասավորված Նուրհակ, էնգիզեկ (Ընկուզեկ) և Ահիր ոչ մեծ լեռնաշղթաներով, որոնցից դեպի արլ. (մինչև 1500 մ խորություն ունեցող Եփրատի կիրճը) տարածվում են Մալաթիայի, իսկ Եվւրատի կիրճից մինչե Շարիեկշան (Իշխանիսար, 2561 մ) գագաթը՝ էրգանիի (Արղնիի) լեռները (1800 մ միջին բարձրությամբ) խազար (Ծովք) լճակով: