Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/178

Այս էջը սրբագրված չէ

Իշխանիսար U Անչակարա (Աչք աք ար, 2940 մ) գագաթների միշև լեռնային հա– մակարգը նեղանում և բարձրանում է: Անչակարայից արլ. տարածվում են Սաս– նա լեռները՝ Սիմսար և Խաչրեշ (խաչա– ռաշ) աղեղնաձև լեռնաշղթաներով ու Կուրտիկ (Սիմսար, 2685 Վ) գագաթով: Այդ լեռնաշղթաներից դեպի հվ. տարած– վում են Սալնասար (Մարութաաււր գագա– թով, 2962 ii)f Սասնասար, Շատախի, Ան– ղոկի և այլ լեռնաբազուկներ, որոնք աստի– ճանաբար իջնելով, դառնում են ցածրա– դիր էրոգիոն լեռներ: Լեռնաշղթաների Կորդվաց (Հաքյարի, Քրդստանի) համակարգը զբաղեցնում է Հ. լ–ի հվ–արլ. մասը Վանա և Ուրմիա լճե– րի գոգավորությունների միջև, 200– 300 կմ երկարությամբ և 200 կմ լայնու– թյամբ: Կորդվաց լեռները կառուցվածքա– յին–էրոզիոն բարձրադիր և միջին բարձ– րության լեռնաշղթաներ են՝ մասնատված Տիգրիսի վտակների խոր ձորերով: Այս լեռնային համակարգի հս–արմ–ում են գտնվում Շատակ (Մոկաց) միշին բարձ– րության լեռները՝ Արտոս (3475 մ) և Ըն– ձաքիարս (Ընձաքիսար, 2800 մ) գագաթ– ներով: Տիգրիս, Բոհաան (Զերմ) և Արևել– յան խաբուր գետերի միշև գտնվում են բուն Կորդվաց միշին բարձրության լեռ– ները, իսկ համակարգի կենտրոնական մասում՝ Ագարակի լեռնաշղթան, որին արլ–ում հաջորդում են հս–արլ. ուղղու– թյամբ ձգվող Մենգենե (Աղբակի) ն Սու– րենա լեռնաշղթաները: Վերջիններս իրենց մեշ են առնում Բաշկալայի (Ադամակեր– տի) գոգհովիտը (1900-–2000 Այդ 1նռ– նաշղթաներն ունեն 2800 մ միշին բարձրու– թյուն, առանձին գագաթներ (Մենգենե, Ականիկ, Կարադաղ, Հերավիլ, Մորդաղ) անցնում են 3300–3500 t/–ից: Հվ–ում Սու– րենա լեռնաշղթայի շարունակությունը Բոզդաղ բարձրադիր լեռնաշղթան է, որը կապված է Զագրոսի հետ: Կորդվաց լեռ– ների բարձր Լեռնաշղթան Զիլո լեռն է՝ համանուն գագաթով (4168 մ): Մերձարաքսյան լեռնաշղթաները զբա– ղեցնում են Ար աք սի միշին ավազանը: Այստեղ լեռնագրական խոշոր միավորը Զանգեզուրի լեռնաշղթան է՝ Կապուտ– ջուղ (3904 t/), Սիսկատար, Փարական, Նահապետ բարձր գագաթներով: Այդ շըղ– թայից առանձնանում են Վայքի, Բարգու– շատի և Մեղրոլ լեռնաբազուկները: Աջափ– նյա հատվածի գլխավոր լեռնաշղթան Իրա– նական Ղարադաղն Է՝ Կիամքի (3358 մ) գագաթով: Հ. լ–ի հս–արլ. եզրային լեռ– նային համակարգը Փոքր Կովկասն Է, որը 25–100 կվ լայնությամբ աղեղնաձև ձըգ– վում է Սև ծովից մինչև Արաքս գետը: Հ. լ–ի կենտրոնական մասը զբաղեց– նում են բարձրավանդակները, որոնցից խոշորը Հայկական հրաբխային բարձրա– վանդակն Է: Հայկական հրաբխային բարձ– րավանդակի հս. հատվածին բնորոշ են բարձրադիր լեռները, ընդարձակ սարա– հարթերը, սարավանդներն ու միջլեռնա– յին գոգավորությունները: Մարզի հս–ում ձգվում է 50 կմ երկարությամբ Արսիանի լեռնաշղթան, հս–արլ–ում՝ Աբուլ–Սամսա– րի և Ջավախքի (Կեչուտի) լեռնաշղթանե– րը, դրանցից հվ–արմ. Չըլդրի (Պահակա– ծինի) և Եղնախաղի (Ղուկասյանի) գըմ– Սիֆան լնո.ը Վանա լճի աՓից Աղ–դաղ լեռնաշղթան Հարք–Խնուսի դաշտից Սևանի լեռնանցքը Երասխաձորի (Արաքսի) կիրճը Ւտրա– սան–Դարախանի հատվածում (ըստ Աբիխի) Տեսարան Երզնկայի գոգեովաից բեթաձև լեռները, որոնց միջև տեղադըր– ված է Չըլդրի (Ծովակ հյուսիսո) արգելա– կային լիճը: Նշված լեռների միջև գտնվում է Ախալքալաքի հրաբխային սարավանդը, որին բնորոշ են փոքր արգելակային գո– գերը: Դրանց մեծ մասը լցվել է ջրով, և գոյացել են լճեր (Արփի, յԽանչալի, Փար– վանա ևն): Մյուսը Արդահանի հրաբխա– յին սարահարթն է (2330 կմ2 տարածու– թյամբ և 1900– 2400 մ բարձրությամբ), որտեղ կան փոքր սարավանդներ, բ լրա– շարեր և գոգհովիտներ (Կողի, Արդահանի ևն): Այս սարահարթը հվ–ում պարփակ– ված է Ալլահյուեկբեր (Կարմիր Փորակի) լեռնազանգվածով, որից արլ. տարածվում է Կարսի սարահարթը (մոտ 4000 կմ2 տա– րածությամբ և 1200–2100 մ բարձրու– թյամբ), բաղկացած մի շարք սարավանդ– ներից (Տեկորի, Տաշնակի, Անիի, Երազ– գավորսի, Զարիշատի, Ցորնադաշտի ևն), որոնք իրենց մեջ են առնում սարահարթի կենտրոնում բարձրացած զանգվածը՝ բազմաթիվ հրաբխային կոներով (Արջո Առիճ, Կոտուր, Ցաղլուջա ևն): Կարսի սարահարթը արլ–ում կտրվում է Ախուր– յան գետով, որի հակառակ կողմում տա– րածվում է Արագածոտն սարահարթը (1500–1700 U բարձրությամբ)՝ բաղկա– ցած Կարմրաշենի, Թալինի, Շամիրամի լավային և տուֆային սարավանդներից: Այդ սարահարթերից հս. բարձրանում Է Արագած լեռը, իսկ նրա և. Կարսի սարա– հարթի միշև տարածվում է Շիրակի դաշտը (1500–1600 մ բարձրությամբ): Արաքս գետի միջին հոսանքում 100 կԱ երկարու– թյամբ ծնկաձև ձգվում է Արարատյան դաշտը: Հրազդան գետից հվ–արլ. մինչև Հա– գարու (Աղավնո) գետը ձգվում է հրաբխա– յին բարձրավանդակի արլ. «թևը>: Այս– տեղ բարձրանում են Դեղամա և Վարդե– նիսի լեռնաշղթաները և Ղարաբաղի բարձրավանդակը (3000–3400 մ), որը հվ–արլ–ում վերջանում Է Իշխանասար բազմածին հրաբխով: Այս մարզում Է գտնվում Սևանի գոգավորությունը, որի հատակը հիմնականում զբաղեցված Է Սևանա լճի ջրերով: Հրաբխային բարձրավանդակի հս. մար– զի արմ. «թևը* նեղ գոտի ով ձգվում Է հվ–արմ. ուղղությամբ: Այստեղ իշխում եև լավային սարավանդներով շրջապատված Կեչուանի, Չախըրբաբայի (Մեծ– ր ա ց), Կարգաբազարի (Ծիրանյաց) օվա– լաձև լեռնազանգվածները՝ 2500–3000 մ միշին բարձրությամբ, որոնք ունեն կու– լիսաձև դասավորություն Արաքս և Օլթոլ (Ուղտի) գետերի միշև: Այստեղ են գտնը– վում Բսաենի և Էրգրումի (Կարնո) դաշ– տերը՝ 1600–1800 ւ/ բարձրությամբ: Հրաբխային բարձրավանդակի հվ. մար– զը տարածվում է Արածանի և Արաքս գետերի հովիտների միջև: Այստեղ լեռ– նազանգվածներին, սարահարթերին ու դաշտերին ավելանում են նաև հանգած խոշոր հրաբուխներն ու ծալքաբեկորային կարճ լեռնաշղթաները: Լեռնազանգված– ները հիմնականում ««կենտրոնացած» են մարզի արլ–ում: Դրանք են՝ Մասյաց, Հայ– կական պար (Աղրի դաղ), Շարիանի, Ծաղկանց (Ալադաղի) լեռները, որոնց միշև տարածվում են Ծաղկոտն, Բզնուն–