Հ.լ-ի Վրայով անցնում են մի շարք լինեամենտներː Դրանցից գլխավորներն են՝ Երզնկա–Կարս–Ամասիա – Սևան– Զանգեզուր և Սևան–Արցախ գծով ձըգ– վող խզվածքների համակարգը և դրան հարող օֆիոլիաային գոտիները, Սարչապետ– Հագվի – Կոբայր – Հաղարծին– Արծվանիստ, Երզնկա–Էրզրում–Դու– թաղ–Մուրադին–Ղազվին գոաով ձըգ– վող բարձր սեյսմոակտիվությամբ օժտ– ված խորքային խզվածքների համակարգը, Էջմիածին–Երևան–Դվին–Զուլֆա խոր– քային խզվածքը և դրան հարող օֆիոլիտ–ների գոտին. Հայկական Տավրոսի հվ. ստորոտով ձգվող վրաշարժը և դրան հարող օֆիոլիտային գոտին: Հայտնի են նաև մի շարք խոտորնակի խզվածքներ՝ Բէսրանայի, Մեղրաձորի, Աղստևի, Մայմեխի, Հրազդանի, Ալավերդու, Ք յասամանի, Բարգուշատի, Նեմրութ–Արարատ–Կի–րովաբադյան, Թաքյառլուի, Ղափանի, Մասիս–Սահանդի և ուրիշներ: Այժմ լայն տարածված է այն պատկերացումը, որ Արևելյան Աֆրիկայի ռիֆտային դեֆորմացիաների համակարգը Մեռյալ ծովով ձգվում է դեպի Փոքր Ասիա և ճյուղավոր–վում: Ինչպես ենթադրվում Է, նրա մի ճյուղը ձգվում է Աբուլ–Սամսարի, մյուս ճյու– ղը՝ Սիփան–Արարատ–Արագած–Կազբեկ, երրորդը՝ Ալաջա–Ար գնի– Սևան–Քելբաջար ուղղություններով: Հ. լ–ի վիլա– ֆրանկյան (ակչագիլյան) հասակի դոլերի տային բազալտների խոշորագույն արտավիժումները կապված են ռիֆտային խախտումների այս համակարգի հետ: Նման լավային ծածկոցներ լայն տարածում ունեն Արաբական պլատֆորմի վրա (Դիարբեքիրի շրջանում) և Աֆրիկայի հարևան շրջաններում (Եթովպիայում և այլուր): Հ. լ. դասվում է սեյսմոակտիվ շրջանների շարքը: Հայ մատենագիրների տվյալներով այստեղ վերջին 1500 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր (Երզնկայում, Կարինում, Կարսում, Վանում, Անիում, Լենինականում, Էջմիածնում, Երևանում, Դվինում, Զանգեզուրում, Գանձակում, Թավրիզում, Ախալքալաքում և շատ այլ բնակավայրերում): Ցնցումների ուժը հասել է մինչև 8–9 բալի: Երզնկա քաղաքը 21 անգամ ենթարկվել է ավերիչ երկրաշարժերի ազդեցության: Սրանց օջախները առավելապես հարում են վերը նշված լինեամենտներին; Հ. լ–ի ժամանակակից հրաբխային ակտիվությունն աննշան Է: Միակ փոքրիշատե ակտիվ հրաբուխը Արարատի և Վանի միջև գտնվող Թոնդրակ (Մամռուտ) սարն Է, որը վերջին անգամ հրաբեկորային նյութ, գազեր ու գոլորշիներ է արտավիժել 1441–42-ին: Բուռն հրաբխային գործունեություն Հ. լ–ում ծավալվել է նրա երկրաբանական զարգացման վերջին շրջանում՝ պլիոցենի m պլեյստոցենի ընթացքում և ժամանակի առումով համընկնում է Եգեյան, Սև ու Կասպից ծովերի մարզերում տեղի ունեցած երկրակեղևի խոշոր ուղղահայաց տատանումների, ծռման ու խզման դեֆորմացիաների հետ: Այդ մասին են վկայում Հ. լ–ի հարևան շրջանների պլիոպլեյստոցենյան ծովային ու լճային նստվածքների մեջ բազմիցս հանդիպող հրաբխային մոխիրների շերտերը: Ամբողջությամբ վերցրած Հ. լ–ի սեյսմիկ և հրաբխային ակտիվությունը կապվում է այն խոշոր դեֆորմացիոն ստրուկտուրաների համակարգի հետ, որ Եգեյան ծովից, Անատոլիայի վրայով ձգվում են Հ. լ. և ապա դեպի Իրան և, բացի այդ, Մեռյալ ծովից դեպի Վանա լիճ, Արարատ, Աբուլ, Կազբեկ: Հ. լ–ում հայտնի են օգտակար հանածոների բազմազան արդ. հանքավայրեր: Արևելքում՝ Լեռնային Անդրկովկասի Էվգեոսինկլինալի սահմաններում, հայտնի են պղինձ–մոլիբդենային (Քաջարան, Ագարակ, Լիճք, Հանքավան, Ելվփն, Վարդենիս, Դալիդաղ, Պարագա), պղնձի (Մառնեուլի, Ալավերդի, Շամլուղ, Ղավւան, Գետաբեկ ևն), ոսկու (Զոդ, Մեղրաձոր, Լիճքվազ, Քաջարան, Հասանկալա, Վանա լճի ավազան ևն), ոսկի–բազմամետաղային (Արմանիս, Շահումյան), երկաթի սկառնային–հիդրոթերմալ (Դաշքեսան, Հրազդան, Կողբ) և օրթո–մագմա–տիկական (Սվարանց, Աբովյան), կապարի ու ցինկի (Ախթալա, Ղազմա, Գյումուշլուղ, Գյումուշխանե, Պրիվոլնոյե, Մոշևանի), սնդիկի հիդրոթերմալ (Քյասաման, խոսրով, Նոյեմբերյան, ՔելբաՆեմրութի խառնարանը Էքսարուգիվ կոն ՍիՓան լեոան վրա (ըստ Լինչի) Շամիրամի թունելը (ուրարտական Մենուայի ջրանցքի մնացորդները Հայկական Տավրոս ում, ըստ Լինչի) ջար, Հասանկալա) հանքավայրեր: Վերը նշված օֆիոլիտային գոտիների հետ կապված են քրոմիտի, ասբեստի, մագնեզիտի մի շարք փոքր հանքավայրեր և ֆորստերիտային հրակայուն հումքի ու յաշմաների հանքավայրեր, որոնցից առավել արժեքավոր է Սևանի ավազանի ֆորստերիտային հրահումքի ու յաշմաների հանքավայրը: Հ. լ–ի արմ–ում գտնվող մետաղական հանքավայրերից իրենց պաշարներով ու արդյունաբերական արժեքով առաջնակարգ տեղ են գրավում Արղանան (էրգանի մադեն պղնձի հանքավայրերը Տավրոսի օֆիոլիտային ֆորմացիայի մեջ) և Մուրղուլ քրոմիտների հանքավայրերը: Պատմական տվյալներով անագի (կասիտերիտի) հանքանյութ արդյունահանվել է Վանա լճից արլ. ընկած շրջանում, իսկ մկնդեղի հանքանյութ՝ Հասանկալայում: Ոչ մետաղային օգտակար հանածոներից Հ. լ–ում կարևոր նշանակություն ունեն քարաղը (Երևանի, Նախիջևանի ու Կողբի ավազանները), բենթոնիտները (Իջևանի և Նոյեմբերյանի հանքավայրերը), դիատոմիտները (Միջին Արաքսի ավազանի պլիոցենի ու պլեյստոցենի հրաբխային կոմպլեքսներում), տուֆերն ու տուֆալավաները, բազալտային, անդեզիտային ու դացիտային լավաները (Եփրատի, Տիգրիսի, Կուրի ու Արաքսի հովիտներում), մարմարները՝ կապված մետամորֆային ֆունդամենտի և դևոնի, տրիասի, յուրայի ու կավճի կրաքարային ու դոլոմիտային հաստվածքների հետ (Ուրմիայի շրջան, Աղստևի, Միջին Արաքսի վտակների. Ողջի և Որոտան գետերի միջին հոսանքներում): Քարածխի տեղական նշանակություն ունեցող պաշարներ հայտնի են Օլթի (միոցեն), Ադստև (միջին յուրա), Դեբեդ (էոցեն) և Վեդի (վերին տրիաս) գետերի ավազաններում, Ուրմիայի ու Վանի ջրբաժանում (կարբոն): Հայտնի են նավթի և գազի բազմաթիվ մանր երևակումներ, որոնք կապված են էոցենի, օլիգոցենի և միոցենի նստվածքային շերտախմբերի և մասամբ էլ օֆիոլիտային գոտիների հետ՝ հիմնականում Արաքսի; Եփրատի, Տիգրիսի ու Վանա լճի ավազաններում: Հ. լ–ում հայտնի են հանքային ջրերի հազարից ավելի ելքեր, որոնք իրենց քիմ, կազմով նման են Կառլովի Վարիի, Եսենտուկիի, Բորժոմի, Վիշիի, Կիսինգենի, Մացեստայի, Կիսլովոդսկի, Ծղալտուբոյի բուժիչ ջրերին (Ջերմուկ, Դիլիջան, Սևան, Արզնի, Բջնի, Իջևան, Արարատ, Մարալիկ, Արագած, Հանքավան ևն): Այդ ջրերի որոշ տեսակներ հարուստ են բորով, լիթիումով, յոդով և օգտագործվում են բորատների ստացման համար: Հ. լ–ի միջլեռնային իջվածքներում պահպանված նեոգենի ու պլեյստոցենի լճային ու գետային նստվածքները սովորաբար հանդիսանում են քաղցրահամ ջրերի արտեզյան շտեմարաններ (Շիրակի, Նալբանդի, Սիսիանի, Միջին և Վերին Արաքսի, ԱրևեԱանՍևանի,Տիգրիսի, Եփրատի ու Կուրի վերին հոսանքների մի շարք օվալաձև իջվածքների լճային շերտախմբերը): Ջրամատակարարման կարևոր աղբյուրներ են հանդիսանում պլիոցենի ու պլեյստոցենի լավային հոսքերի ու ծած
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/180
Այս էջը սրբագրված է