Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/182

Այս էջը սրբագրված չէ

յանի տանձենին նն), ռելիկտներ (հունական շրջահյուսը, սալվինիան, մրտավարդը, սոսին ևն), հազարավոր եկվոր տե սակներ ևն: Հ. լ–ի բուսականության բազմազանությունը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով, ռելիեֆի ու բնակլիմայական պայմանների բազմազանությամբ, ինչպես նաև ֆլորիստական երեք տարբեր պրովինցիաների (Կովկասյան, Միջերկրածովյան, Իրանական) սահմաններում գտնվելու հանգամանքով: Կովկասյան մեզոֆիլ ֆլորան (անտառների ու մարգագետինների տիրապետությամբ) փոխարինվում է իրանական պրովինցիային հատուկ չորասեր (անապատային, կիսաանապատային, ֆրիգանոիդ, տափաստանային, նոսրանտառային) բուսականությամբ: Հ. լ–ի ցածրադիր մասերում փոքր զանգվածներով հանդիպում են հալոֆիլ, գիպսոֆիլ, պսամմոֆիլ (ավազասեր) և ճահճային բուսատեսակներ: Լեռնաշխարհում զգալի տարածություն է գրավում օշինդրային կիսաանապատը (մինչև 1400–1500 մ բարձրությունները)՝ հոտավետ օշինդրի գերակշռությամբ: Այս տեղ լայն տարածում ունեն նաև էֆեմերները: Հ. լ–ի կիսաանապատային բուսականությանը բնորոշ են կուլտուրական բույսերի վայրի ներկայացուցիչները (ցորենները, գարիները, աշորաներն ու այծակները):^. լ–ի բուսական բնորոշ տիպերից է նաև լեռնաչորասեր (ֆրիգանային) բուսականությունը: Դրանք շատ են տարածված լեռնաշխարհի հվում՝ Իրանական բարձրավանդակին հարող մասերում: Այղ բուսականության ֆրիգանային և տրա գականտային տեսակները տարածված են լեռնաշխարհի նախալեռնային գոտու խիստ չոր կլիմա ունեցող ժայռախճային լանջերին: Առանձնապես հատկանշական են մանրատերև թփուտները և բարձիկանման բույսերը: Լայն տարածում ունեն փշոտ թփատեսակները, գազերը, ոզնաթփերը, նշենիները, տանձենիները: Տիպիկ ֆրիգանային բուսականությունը զարգացած է Միջին Արաքսյան գոգավորության նախալեռնային լանջերում: Ֆրիգանային բուսականության մյուս ենթատիպը միջերկրածովյան տոմիլյարներն են (զանազան հոտավետ չորասեր շրթնածաղկավորներ), այստեղ իսկական թփուտները բացակայում են: Հ. լ–ի ֆրիգանային բուսականությունը բացառիկ բուսաաշխարհագրական հետաքրքրություն է ներկայացնում հազվագյուտ բուսատեսակնե րով, որոնց մեջ շատ են եթերայուղատուները և դեղաբույսերը: Լեռնաշխարհում զգալի տարածում ունեն լայնատերև և գիհու չորասեր նոսր անտառները: Լայնատերև նոսր անտառները տարածված են մինչև 900–1200 մ, որոշ չոր կլիմա ունեցող շրջաններում՝ մինչև 2000 ti բարձրությունները: Գերակշռում են վւռշնու, պիստակենու, ցաքու, նշենու, տանձենու, թխկու, հացենու և այլ ծառատեսակներ: Մեզոֆիլ անտառային բուսածածկույթը Հ. լ–ում տարածված է մինչև 2400–2500 մ բարձրությունները: Պոնտական և Տավրոսի լեռների հողմահայաց լանջերին կան խոնավ մերձարևադարձային անտառների զանգվածներ: Հայկական բարձրավանդակում անտառները քիչ են, տիրապետում են բոխու, կաղնու, հաճարենու, հացենու տեսակները: Ենթանտառը հարուստ է վայրի պտղատուներով: Անտառային գոտու վերին սահմանում հանդիպում են ցրտադիմացկուն ենթալպյան նոսր անտառներ և բարձրախոտեր: Հ. լ–ի բարձրլեռնային բուսականությունը բաժանվում է երկու ենթատիպի, ենթալպյան՝ կազմված հացազգիներով հարուստ մարգագետիններից, և ալպյան, որտեղ առավել զարգացած են ալպյան գորգերը: Հ. լ–ի բուսականությունը մարդու ներգործությամբ զգալի փոփոխության է ենթարկվել: Շատ տեղերում անտառները նոսրացել կամ բոլորովին վերացել են, մարգագետինները՝ տափաստանացել: Կենդանական աշխարհը: Հ. լ–ի կենդանական աշխարհը մտնում է պալեոարկտիկ մարզի միջերկրածովյան ենթամարզի մեջ: Հանդիպում են կովկասյան անտառային, իրանական չորասեր և Հ. լ–ի տափաստանային կենդանիները: Գերակշռում են միջերկրածովյան ջերմասեր կենդանիները՝ վայրի ոչխարը, բեզոարյան այծը, չախկալը, որոշ կրծողներ, երգող թռչունները ևն: Հ. լ–ի ներքին գոգհովիտների ցածրադիր և նախալեռնային մասերում տարածված են ֆաունայի չորասեր տեսակները՝ գորշ համստնրը, տափաստանային կատուն, ոզնին, թըռչուններից՝ քարաթռչնիկների տեսակները, արտույտները, տափաստանային շամբաճուռակը, տափաստանային մորաճուռակը, սևափոր դռլոն ևն, սողուններից՝ հունական կրիան, գյուրզան, եղջերավոր իժը, շահմարը, թաքիրային կլորագլուխը ևն: Շատ են միջատները, մորեխները, ֆրիգանաներում հանդիպում են բեզոարյան այծը, լեռնային ոչխարը, սիրիական արջը և այլն, տափաստաններում լայն տա րածում ունեն կրծողները և բաց տարածությունների թռչունները, փոքրասիական համստերը, լեռնային խլուրդը, փոքրասիական և լեռնային ճագարամկները; թռչուններից՝ սևագլուխ կեռնեխը, դաշտային մկնորսը, մկնաբազեն, գորշ կաքավը և այլն: Շատ են սարդանմանները, մորեխները ևն: Անտառային կենդանիներից են այծյամը, վարազը, արջը, անտառային կատուն, սկյուռը ևն: Գետերը և լճերը հարուստ են ձկներով: Նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, գետային կարմրախայտը: Կենդանական աշխարհը նույնպես մարդու ներգործությամբ ենթարկվել է զգալի Փոփոխությունների, որոշ տեսակներ անհետացել են: Բազմազան է Հ. լ–ի բնությունը: Նրանում ներքևից դեպի վեր պարզ արտահայտված է բարձունքային գոտիականությունը: Պոնտական լեռների ծովահայաց լանջերին ձևավորվել են խոնավ մերձ արևադարձային, Հ. լ–ի ներքին չորային շրջաններում (հատկապես Միջին Արաքսյան գոգավորությունում) մինչև 1200– 1400 մ բարձրությունները՝ անապատային և կիսաանապատային, ավելի բարձր, մինչև 2500 մ (Աբաղայի դաշտում, Բագրևանդի, Բայազետի, Բայբուրտի, Բասենի, Երգընկայի, էրզրումի, Շիրակի, Հարքի, Տարոնի և այլ շրջաններում)՝ տափաստանային, 2500–4000 t/՝ ենթալպյան և ալպյան լանդշաֆտները: 4000–4200 մետրից բարձր վայրերում ձևավորվում է մերձձյունային և ձյունային լանդշաֆտը: 4400 Ա բարձրություններով անցնում Է հավերժական ձյան սահմանը: Պատկերազարդումը տես ՀՍՀ 5-րդ հատորում 640 –641-րդ Էջերի միջև ներդիրում՝ աղյուսակ XXIY: Գրկ. U լ ի շ ա ն Ղ., Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ., 1855: Նույնի, Շիրակ, Վնւո., 1881; Նույնի, Սիասան, Վնւո., 1885: Ն ու յ ն ի, Այրարաա, Վնտ., 1890: Ն ու յ ն ի, Սիսական, Վնւո., 1893: Նույնի, Հայ բուսակ կամ հայկական բոաարառութիւն, Վնտ., 1895: Պաֆֆենգոլց Կ. Ն., Հայաստանի U Փոքր Կովկասի նրան կից մասերի գեոլոգիական ակնարկը, Ե., 1946: Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե.ք 1972: Հակոբյան Թ.!«., Հայաստանի պատմական աշխարհագրություն, 2 հրտ., Ե., 1968: Լիսիցյան Ս. Դ., ՀՍԽՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե., 1940: A 6 H X 1, TeonomsL ApM-HHCKoro Harophfl. 3arrazrHatf tiacxb. Oporpacjmqecicoe h reojiororoecKoe onu- canne, <s3anHCKH KaBKa3cicoro OTflejia hmu. PyccKoro reorpathiraecKoro o6mecTBa», 1899, kh. 21; Ն nt յ ն ի, Teo-norna ApMHHCKoro Ha- ropbfl. BocTOTOaa nacTb. Oporpathnqecicoe h reojiorHHecKoe onHcaime, նույն տեղում, 1902, kh. 23; Ty k a c o b A.,OcHOBHhie^epTbt cxpoerowi ApMHHCKoro HaroptH, նույն տեղոէմ, 1901, kh, 22, b. l;OcBani>fl Փբ. Փ e JI H X C, K KCTOpMH TeKioHH՝jecKoro pa3BH-» xhh ApMHHCKoro tiaropjbfl, X աքյյաշ; 1915; A c ji a h -hjh A. T., PenioHaJibHafl reoyionw*, ApMeHHH, E., 1958; 3apy6ea£Ha* A3hh, qecKajr reorpacfuwi, M., 1956; JI h h *r X. Փ. B , ApMeHHtf: onepKHir snoflbi, t. 2, Thc^hc, 1910; B H a c o b a T.B., ji3H*iecKa5i reorpachna qacTeii cfceTa, M., 1961; Bar^acapiiH A.B., IXupKyjiflijHOHHKie cfraKTopw KJlHMaTa ApMHHCKoro Haropfifl, -«Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, գեոլոգ, և աշխարհագր., գիտ. սերիա», 1947, JSJs 1: Bajii>HH C.n., CipyKxypHaH reo- Moptfro-noreui ApMflHCKoro Haropbfl h oKaHMJiflio- mux odjiaGTea, E., 1969; 3orpa6^H JI. H., Oporpacfrna ApMflHCKoro naropbH, E., 1979. U. Ասչանյան, U. Բաղդասարյան, Լ. Զոհրաքյան, Ոսկանյան.

ՀԱՏԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ


ՏԱԿՆԵՐ, ստեղծվել են 1826–28-ի ռուսպարսկական պատերազմի ժամանակ, Թիֆլիսում, Ներսես Աշւուսրւսկեցու և Հարություն ԱչաԱդարյանի նախաձեռնությամբ՝՛ ռուս, բանակի Կովկասյան կոր պուսի ռազմ, գործողություններին աջակցելու նպատակով: Կոչվել են նաև կամավորական գնդեր: Մշակվել է 34 հոդվածից բաղկացած հատուկ < Առաջադրություն», որը հաստատել է ռուս, բանակի գլխավոր շտաբը: Ըստ այդ «Առաջադրության», Հ. կ. գ. կարոդ էին ընդունվել կամավոր հիմունքներով՝ 18–30 տարեկան տղամարդիկ: Գումարտակը պետք է ունենար 1 շտաբսսպա, 2 կապիտան, 2 շտաբսկապիտան, 4 պորուչիկ, 4 ւիոխպորուչիկ, 80 ենթասպա, 800 շարքային ևն: Հ. կ. գ–ի հրամանատարը պետք է լիներ ազգությամբ հայ և ունենար շտաբսսպայի կամ կապիտանի աստիճան: Հայ կամավորի համազգեստը կանաչ գույնի մահուդե չեքմետ Էր՝ ծալվող թևերով, մուգ գույնի արխալուղ, գդակ և յափնջի: Յուրաքանչյուր գումարտակ ունենալու էր ազգային զինադրոշ, հրամանները տրվելու Էին հայերեն: Ծառայության ամբողջ ժամանակաշրջանում հայ կամավորների ընտա