Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/183

Այս էջը սրբագրված չէ

նիքներն ազատվելու էին պետ. հարկե– րից ու պարհակներից: Գումարտակը բա– ժանվում էր հարյուրակների, իսկ վերջին– ներս՝ տասնյակների: Վիրավոր և հի– վանդ զինվորները բուժվելու էին ռուս, բանակի զինվորական հիվանդանոցնե– րում: «Առաջադրությունում» մանրամաս– նորեն նշված էին նաև զորայինների սպառազինության մասին, ծառայության կարգի և զինվորական կարգապահության կանոնները: Զինվորներին զենք, պարեն և հագուստ տրվում էր պետության հաշ– վին: Հ. կ. գ–ի կազմակերպման գործը գլխավորում էր Վրաստանի զինվորական նահանգապետ գեն. Սիպյազինը: Հ. կ. գ–ի կազմակերպման լուրը հա– յերն ընդունեցին խանդավառությամբ: 1827-ի մարտի 30-ի զորահանդեսին զին– վորագրվել էր 214 կամավոր: Ղարաբա– դում կազմվել էր նաև առանձին հեծյալ ջոկատ: 1827-ի մայիսի 15-ին Թիֆլիսի Ս. Գեորգ վանքի զավթում առաջին գու– մարտակին հանձնվեց հատուկ զինադրոշ: Կամավորների երդման արարողությու– նից հետո Հ. Ալամդարյանը նրանց դիմեց հայրենասիրական ճառով՝ կոչ անելով մինչե արյան վերջին կաթիլը սատար լինել հայրենիքի ազատագրմանը: 1827-ի մայիսի 17-ին հայ կամավորների 1-ին գումարտակը (117 մարդ), շտաբս–կա– պիտան Ամբատյանի (Աումբատով) հրա– մանատարությամբ մեկնեց էջմիածին, հունիսի 2-ին մեկնեց 2-րդ գումարտակը (100 մարդ), օգոստ. 21-ին՝ 3-րդը (67 մարդ): Թիֆլիսից Երևան մեկնելու ճա– նապարհին Հ. կ. գ. համալրվում էին հայ երիտասարդներով: Առաջին գումարտակը մինչե Երեան հասնելը դարձավ 1000 մարդ: 1827-ին Հ. կ. գ. մասնակցեցին Օշականի ճակատամարտին, Սարդարա– պատի, Երևանի բերդերի գրավմանը, Ատրպատականի մարտերին: Հ. կ. գ–ի մարտունակության մասին դրական է ար– տահայտվել գեն. Ն. Մուրավյովը: Հայ կամավորներից շատերը արժանացան ռուս, շքանշանների և պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավման համար» մե– դալով: Իրենց սխրագործություններով աչքի ընկան Ռուստամ Լաչինովը, Գրի– գոր Քալանթարյանը, Գևորգ Նազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և ուրիշներ: Այ– նուհետև Հ. կ. գ. մասնակցեցին 1828– 1829-ի ռուս–թուրքական պատերազմին: Միայն Հայկական մարզից թուրք, ռազմա– ճակատ մեկնեց մոտ 3 հզ. հետևակ ու հեծյալ զինվոր: Ռուս–պարսկական և ռուս– թուրքական պատերազմներն ավարտվե– լուց հետո հայ կամավորների մի մասը շարունակեց ծառայել ռուս, բանակում: Գրկ. և ր ի ց յ ա ն Ա., Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ.» 1894: Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե., 1974:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊՈՒՅՏ, հայկական լա զ ու ր, Հայաստանում գործածված կապույտ ներկերի հավաքական անվա– նումը: Հաճախ նույնացվել է թանկարժեք կապույտ ներկ լաջվարդին, որի հիմքը կազմել է կիսաթանկագին քարից՝ լաջվարդից (լազվարթ, պարսկերեն՝ laz- vard–գոճազմ քար, ուշ լատ. lazulum – լազուլիտ) Հայաստանում ստացվող փո– շենման լեղակը: Կիրառվել է գեղանկար– չության, հատկապես՝ մանրանկարչու– թյան և գործվածքներ ներկելու համար; Պլինիոսը լաջվարդն անվանել է հայկ, քար (armenium): Լավագույն է համարվել նուրբ սպիտակավուն, «ալեխառն» երանգ ունեցող լաջվարդը: Գերադասվել է նաև սպիտակավուն երանգով մեկ այլ կապույտ ներկ՝ խրիսոկոլան (հուն. Xptiadg – ոսկի և ոծճճճ – սոսինձ)՝ պղնձե օխրան, որը փոշի վիճակում ոսկե– գույն էր և կապույտ բաղադրամասերի զուգակցությամբ տալիս էր կանաչ ներկ, իսկ մշակող նյութերի, մասնավորապես քացախի օգնությամբ դառնում էր կա– պույտ: Հիմնականում գործածվում էր գործվածքներ ներկելու համար և, սխալ– մամբ, երբեմն նույնացվում էր հայկ. լաջ– վարդին, քանի որ արդյունահանվում էր Ուրմիա լճի մոտ և որպես թանկարժեք նյութ արտահանվում Իրաք, Սիրիա, Եգիպտոս: Բացի հանքային ներկանյու– թերից Հայաստանում հայտնի էին բու– սական լեղակները: Հռչակված էր ին– դիգոն, որի տեղափոխումը Հնդկաստա– նից Հայաստան և Եվրոպա կատարվել է Քաբուլի վրայով և կոչվել քաբուլյան ինդիգո: Ներկանյութը բերվել է սև փո– շու ձևով, որն, ըստ Պլինիոսի, հեղուկ վի– ճակում «բոսորագույնի և կապույտի խառ– նուրդ էր»: Ներկատներում օգտագործվում էր նույնիսկ ինդիգոյի փրփուրը, ներկում էին գործվածքներ, որոնք ստանում էին բաց, սակայն գեղեցիկ կապտականաչ գույն՝ «ծովը փոթորկից առաջ»: Այդ գործ– վածքները կոչվում էին «թերաներկված» և համեմատաբար էժան էին: Ինդիգոյի թանկ լինելը, ինչպես և տեխ. այլ պատճառներ ստիպել են հայ վարպետներին այն Փո– խարինել բուսական ծագում ունեցող տե– ղական ներկանյութերով: XIX դ. Շամա– խիի մոտ կային լեղակաբույսի հայկ. տնկադաշտեր: Բացի դրանից կապույտ ներկեր էին ստանում սանդալենուց (ճան– գան), լրջաբույսերից, գխտորից, հապա– լասից (կովկասյան) և այլ բույսերից: Ներկանյութի ամրապնդման համար օգ– տագործում էին շիբ: Գխտորի կիրառման մասին տեղեկություններ կան Մովսես Ի»որենացու մոտ: Գրկ. Աոաքելյան P., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1, Ե., 1958, էջ 287: Մովսես Խորե– ն ա ց ի, Մատենագրութիւնք, Վնտ., 1843, էշ 607: Զ՚Թաոայան

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈԼԵՋ (Կալկաթա), տես Հայոց մարդասիրական ճեմարան:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐ 1895-96, հա– յերի զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում: Կազմակերպել և իրագործել է թուրք, կառավարությունը՝ արևմտահա– յերի ազատագրական շարժումը (տես Սասանի ապաոամբաթյաններ 1894, 1904) ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով: Հանդիպելով պաշար– ված Աասունի հերոսական դիմադրությա– նը՝ համալրված թուրք, կանոնավոր զոր– քերն ու «համիդիե» գնդերը 1894-ի ամռա– նը անցան նոր հարձակման: Մասունցի– ները որքան էլ կռվում էին անձնազոհ ու քաջաբար, ուժերն անհավասար էին, և նրանք պարտվեցին: Թշնամին այրեց ու ոչնչացրեց բազմաթիվ հայկ. գյուղեր, թա– լանեց ու հափշտակեց բնակիչների ունեց– վածքը, գազանաբար սպանեց գերիներին, չխնայեց անգամ վիրավորներին, ծերերին ու մանուկներին (սրի քաշվեց մինչև 10 հզ. հայ): Համաշխարհային առաջադեմ հասարա– կությունը բողոքեց այդ գազանություննե– րի դեմ, որի ճնշման տակ սուլթանա– կան կառավարությունը թուրք, պաշտոն– յաներից ու եվրոպական հյուպատոսներից կազմված հանձնաժողով ուղարկեց Աա– սուն: Որքան էլ այդ հանձնաժողովը ձըգ– տում էր սքողել կատարվածը, այնուամե– նայնիվ չկարողացավ թաքցնել թուրք, իշ– խանությունների ոճրագործությունները: Եվրոպական տերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը մշակե– ցին և 1895-ի մայիսի 11-ին սուլթանին հանձնեցին հայկ. բարենորոգումների ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգամ– ներ> 1895), որը նրանց պետք էր ոչ թե արևմտահայերի դրությունը բարելավե– լու, այլ Թուրքիայի վրա իրենց ազդեցու– թյունն ուժեղացնելու համար: Հասկանա– լով տերությունների նպատակներն ու օգտվելով նրանց միջև եղած հակասու– թյուններից՝ Աբդուլ Համիդը շարունակեց իր հայաջինջ քաղաքականությունը: 1895-ի սեպտ. 18-ին հնչակյանները Կ. Պոլսի Պապ–Ալիի հրապարակում կազ– մակերպեցին խաղաղ ցույց՝ ստիպելու թուրք, կառավարությանը կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»: Ցուցա– րարների վրա հարձակվեցին թուրք ոստի– կանությունն ու զորքը, ինչպես նաև մա– հակներով զինված խուժանը: Միայն այդ օրը մայրաքաղաքում սպանվեց շուրջ 2000 հայ: Մուլթանական կառավարության թե– լադրանքով հայկ. զանգվածային ջարդեր տեղի ունեցան նաև կայսրության այլ շրջաններում. 1895-ի սեպտ. 26-ին՝ Տրա– պիզոնում, սեպտ. 30-ին՝ Բաբ երդում, հոկտ. 7-ին՝ Դերջանում, հոկտ. 9-ին՝ Երզնկայում, հոկտ. 10-ին՝ Չարսան– ճագում և Քղիում, հոկտ. 13-ին՝ Բաղեշում ու Գյումուշխանեում, հոկտ. 16-ին՝ Եդե– սիայում և Շապին–Գարահիսարում, հոկտ. 18-ին՝ էրզրումում, հոկտ. 23-ին՝ Մալաթիայում, հոկտ. 26-ին՝ Խարբերդում, հոկտ. 27-ին՝ Ակնում, նոյեմբ. 1-ին՝ Դիար– բեքիրում, նոյեմբ. 3-ին՝ Մարզվանում, նոյեմբ. 12-ին՝ Մեբաստիայում, նոյեմբ. 28-ին՝ Զիլեում, դեկտ. 28–29-ին՝ Ուրֆա– յում ևն: Մի շարք տեղերում ջարդերը կրկնվեցին ավելի վայրագ ձևերով: Թուրք, իշխանությունները հայերին կոտորում էին կանոնավոր զորամասերի, «համի– դիե» գնդերի, ոստիկանության ու այլ ավազակախմբերի միջոցով, ամենադա– ժան ու անմարդկային եղանակներով: Երկրի որոշ շրջաններում հայերը, հնա– րավոր բոլոր միջոցներով, դիմեցին ինք– նապաշտպանության: 1895-ի հոկտեմբե– րին ապստամբեց Զեյթունը (տես Զեյթանի ապսաամբաթյոմւներ 1862, 1877–78, 1895): Ինքնապաշտպանական կռիվներ մղեցին նաև Վասպուրական նահանգի, հատկապես Վանի հայերը: 1896-ի հունի– սի 3-ին, երբ կառավարության կանոնա– վոր զորամասերը, քրդական «համիդիե»