Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/188

Այս էջը սրբագրված չէ

Մանկավարժության կաբինետ ը Գիտաշխ ատողների ընթերցասրահը Տեխնիկական միջոցների լաբորատորիան թեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանա– քիմիական, մանկավարժության, նախա– դպրոցական մանկավարժության և հոգե– բանության, կուլտուրայի, երաժշտա– մանկավարժական, նկարչա–գծագրական), 59 ամբիոն, հոգեբանության պրոբլե– մային լաբորատորիա, գրադարան (մոտ կես մլն գիրք), հրատարակչություն և տպարան (1967-ից): Հրատարակում է բազմատիրաժ թերթ՝ <Մանկավարժ» (1965-ից), <Գիտական աշխատություն– ների ժողովածու» տարբեր սերիաներով (1940-ից), «Դիտական աշխատությունների ժողովածուների միշբուհական ժողովա– ծու» (1974-ից), «Ասպիրանտական գիտա– կան աշխատությունների ժողովածու» (1965-ից) և «Ուսանողական գիտական աշխատություններ» (1964-ից): 1936– 1979-ին ասպիրանտուրան ավարտել է շուրջ 85 մարդ: 1978–79 ուս. տարում ինստ–ը տվել է 1240 շրջանավարտ, ուներ շուրջ 5700 ուսանող (ցերեկային բաժնում՝ մոտ 5000, հեռակա՝ 700), 736 դասախոս (4-ը՝ ՀՍՍՀ ԴԱ անդամ և թղթակից անդամ, 36-ը՝ գիտությունների դոկտոր և պրոֆե– սոր, 234-ը՝ գիտությունների թեկնածու և դոցենտ): Ինստ–ում դասախոսել են Ա. Տեր– տեր յանը, Դ. Տեր–Սիմոնյանը, Հ. Ազատ յա– նը, Գ. Չուբարը, Տ. Թաշմաճյանը, Հ. Մա– նանդյանը, Հ. Աճաոյանը, Մ. Աբեղյանը, Գ. Ղավաւնցյանը, Ա. Ղարիբյանը, Ս. Ներ– սիսյանը, Մ. Մազմանյանը, Զ. Գրիգորյա– նը, Ա. Շավարշյանը, Մ. Աանթրոսյանը, Գր. Միքայելյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Բաբայանը, Վ. Պարտիզանին և ուրիշ– ներ: Մեծ դեր է կատարում ուսուցչական կադրերի պատրաստման, գիտական մըտ– քի և ազգային մշակույթի զարգացման գործում: Հիմնադրման 50-ամյակի առ– թիվ (1972) պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշանով: Գրկ. Im. Աբովյանի անվան հայկական պե– տական մանկավարժական ինստիտուտի 50 տարին (1922–1972), Ե., 1972: Հ. Մհչիքյէսն

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐ&, վարչական միավոր ցարական Ռուսաստանում: Ստեղծվել է Նիկոլայ I-ի 1828-ի մարտի 21-ի հրամա– նագրով, Թուրքմենչայի պայմանագրի (10.2.1828) վավերացումից անմիջապես հետո: Հ. մ–ի մեջ մտնում էին 1826–28-ի ոուս–պարսկական պատերազմի հետևան– քով Ռուսաստանին միացված Երևանի և Նախիջևանի խանություններն ու Օրդու– բադի գավառը: Հ. մ. բաժանվում էր Երևանի, Նախիջե– վանի գավառների և Օրդուբադի օկրուգի: 1833-ին հաստատվեց վարչական նոր բաժանումը: Երևանի գավառը բաժանվեց չորս օկրուգի՝ Երևանի, Շարուրի, Սուր– մալուի և Սարդարապատի: Նախիջևանի գավառը և Օրդուբադի օկրուգը պահպան– վում էին: 1833-ին ստեղծվել էր «Անդր– կովկասի բարեկարգման հատուկ կոմի– տե»՝ երկրամասում ռեֆորմներ անցկաց– նելու նպատակով: 1837-ին Անդրկովկաս ուղարկվեց հատուկ հանձնաժողով՝ երկ– րամասում տիրող իրավիճակը ուսումնա– սիրելու և համապատասխան օրինագիծ կազմելու նպատակով: 1840-ին Անդրկով– կասում անցկացվեց վարչական նոր բա– ժանում: Ստեղծվեցին Վրացա–Իմերեթա– կան նահանգը և Կասպիական մարզը: Տասներկուամյա գոյությունից հետո վե– րացվեց Հ. մ.: Գրկ. և ր ի ց յ ա ն Ա., Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 2, յԹ., 1895: Լ ն ո, Հայոց պատ– մություն, նորագույն շրշան, մաս 2, Ե., 1927: Ռ շ տ ու ն ի Վ., Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության, մաս 1, Ե., 1960: <Co6paHHe aKTOB oTHOcjnuHxca k օճօ– 3peHHio hctophh apMjiHCKoro Hapoaa*, դ, 1–3, M., 1833–1838; HIoneH H., HcTopHnecKHS naMHTHHK COCTOflHHfl ApMflHCKOH O&iaCTH B snoxy npHcoeflHHeHHH ee k PocchSckoS hm- nepHH, CnB, 1852; HBaBepo B.H., Tpaac/iaHCKoe ynpaBjremie 3aKaBKa3i>eM…, TuctuiHc, 1901; 3 c a a յ e C., HcTopHnecKaa 3anncKa o6 ynpaBJierom KaBica30M, t. 1–2, Th^mihc, 1902.

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎեՐ, հնագույն ժամանակներում տարերայնորեն, հետա– գայում արդեն նպատակամետ ստեղծվել և տարածվել են երիտասարդության շրջա– նում: Այդ վարժաձևերը, ինչպես նաև թա– տերական ու կրկեսային ելույթները, ծի– սակատարումներն ու մարմնակրթական բազմատեսակ վարժանքները կոչվել են խաղեր: Դրանցից շատերը անվանվել են մարզաձևեր, որոնք նպաստել են մարդու ֆիզիկական (ըմբշամարտ, բռնցքամարտ, մականախաղ ևն) և ռազմական (վահանա– խաղ, նետախաղ, նիզակախաղ ևն) պատ– րաստականության զարգացմանը: Ակըզբ– նաղբյուրները քիչ բան են պահպանել հնագույն ժամանակների Հ. մ–ի մասին: Հեռավոր անցյալում Հայաստանի բոլոր գավառներից տարվա մեջ երկու անգամ երզնկա են հավաքվել հարյուրավոր երի– տասարդներ և մասնակցել Անահիտ աստ– վածուհու պատվին կազմակերպվող մըր– ցություններին: Համահայկական հեթա– նոսական այդ մրցումների մասնակիցնե– րը հանդես են եկել երեսուն մարզաձևե– րից, որոնց անունները հետագայում մո– ռացության են տրվել: Երեսունը խորհըր– դանշել է այն գաղափարը, որ երիտասար– դը պարտավոր է մարզական լավ վիճա– կում գտնվել ամսվա բոլոր օրերի ընթաց– քում, որ նրա համար արձակուրդ չկա: Անահտական այդ մրցումները հետապըն– դել են նաև մի ուրիշ նպատակ՝ մարզա– կան ազգային ձևերը համընդհանուր դարձնել Հայաստանի բոլոր կողմերում ապրող երիտասարդների համար: Ուշա– գրավն այն է, որ մարզիկ երիտասարդնե– րը մրցումների դատավոր են համարել Անահիտ աստվածուհուն, որի պատգամա– խոս քրմուհիները հայտնել են հաղթողնե– րի անունները: Դա եղել է տղամարդկա– յին ուժի ցուցադրություն: Այդ մարզաձե– վերից մեկը, որ կոչվում է կոճղամարտ (մարտ կոճղի հետ), պահպանվել է երգըն– կացիների կենցաղում: Երիտասարդները հավաքվում են գյուղամիջում, մեջտեղ դնում դժվար կտրվող մի քանի կոճղեր և մի սուր կացին, այնուհետև փորձում իրենց ուժը: Հաղթող է ճանաչվում նա, ով կացնի երեք հարվածով ճեղքում է կոճղը: Հետաքրքրական է, որ այս դեպքում էլ հաղթողի անունը տալիս են կողքի շեն– քերի պատշգամբներից կամ տների կտուր– ներից նայող աղջիկները: Կոճղամարտը տարածված է եղել հատկապես անտառա– շատ շրջաններում: Մարզաձևերից շա– տերը մտել են միջնադարյան Հայաս– տանում անցկացվող տոնախմբություն– ների ծրագրերի մեջ և ստացել արդեն զուտ մարզական բնույթ: Այսպես, Բագ– րևանդ գավառում, Արածանիի ափին, անցկացվող նավասարդյան տոնախմբու– թյունների երրորդ օրը տեղի էր ունենում ձիարշավ, որտեղ հաղթողը ստանում էր ուռենու պսակ: Մրցել են անհատներ կամ առանձին նախարարությունների թիմեր: Առավել տարածված են եղել հարևան գյու– ղերի միջև մրցությունները: Որպես մար– զադաշտ օգտագործվել են գյուղերի սահ– մանագլխին մերձ տափարակները: Մար– զաձևերի մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը: Հ. մ–ից են. Ասպախաղ: Հիշեցնում է ժամանա– կակից ձիարշավը: Մրցումներն անց են կացվել որոշակի երկարություն ունեցող ասպարեզներում (տես Ասպարեզ): Հաղ– թող էր ճանաչվում տարածությունն արագ անցնող հեծյալը: Բռնցքամարտ: Անզեն մարտի այս ձևը կոչվել է նաև բռնցքակռիվ, կռփա– մարտ, բռնամարտ, ձեռնամարտ, բազկա– մարտ: Տարածված էր երկու ձև՝ մարտ զույգ մարզիկների միջև և խմբային (մուշ–