Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/189

Այս էջը սրբագրված չէ

տեկւփվ): Նպատակն էր գոտկատեղից վեր հասցվող տարբեր բնույթի հարված– ներով հակառակորդին զրկել մենամար– տելու կարողությունից: Այս մարզաձևում հայ առաշին օլիմպիական դափնեկիրը եղել է Վարազղաա Արշակունին, (384): Գնդակախաղ (հետիոտն կամ հեծյալ): Ունեցել է մի քանի տարբերակ: Ուղիղ գծի վրա շարված ընկույզներին կամ վեգերին հարվածել են գնդակով, ուղղա– հայաց ձողի ծայրին դրված գնդակին խփել են նետով: Անց են կացվել խաղսա– պարեզներում, օգտագործվել է սուլիչ: Գնդակը պատրաստվել է փայտից կամ թաղիքից: Ըմբշամարտ: Ունեցել է տարբեր անվանումներ (գուռաշ, գոտեմարտ, բըռ– նամարտ, կշտի, բազկամարտ, ըմբշակռիվ, մերկակռիվ, կոխ ևն): Ամենատարածվածը կոխն էր: Տարբերակները կոչվել են տե– ղանուններով՝ Շիրակի կամ Լոռվա: ժա– մանակակիցը Լոռվա կոխի տարատե– սակն է: Մականախաղ: ժամանակակից խոտի հոկեյի նախատիպը: Մրցել են հեծ– յալ կամ հետիոտն (տես Մականախաղ): Մենամարտ: Հայտնի են բազմա– թիվ տարատեսակներ, որոնք կոչվել են օգտագործվող զենքերի անուններով (գուր– զամարտ, մահակամարտ, պարանամարտ, դաշունամարտ, կացնամարտ, սակրա– մարտ, մուրճամարտ, տապարամարտ, վա– հանամարտ, նիզակամարտ ևն): Այս մար– զաձևը ունեցել է պաշտպանական և հար– ձակողական նշանակություն: Սուսերամարտ: Անց է կացվել զենքի տարբեր տեսակներով թուր (թրամարտ), սուր (սրամարտ), սուսեր (սուսերամարտ): Զենքեր պատրաստվել են Վանում, Արշամաշատում, Արտաշատում, Տիգրանակերտում, Դվինում, Անիում, Կա– բինում ևն: Տարածված էին նաև հոլախաղը, ձիա– խաղը, պարսատիկախաղը, թեթևաթլետի– կական բնույթի խաղ–մրցումներ, շրախա– ղեր, ձմեռային խաղեր, արհեստախա– ղեր, մտավոր խաղեր ևն: Մեծ նշանակու– թյուն է տրվել մանկապատանեկան խաղե– րին՝ աչքակապ, աքլորակռիվ, բ առա հա– նուկ, գլորիցիկ, թախլա, կուկուզ պառավ, հեծնոցիկ, ձյունախաղ, ճոպանախաղ, սառցապար ևն: Հ. մ–ից են նաև ծանրու– թյուններ տեղաշարժելու և բարձրացնե– լու խադ–մրցույթները: Ծանրաբարձրու– թյան տեսակներից են քարեր գլորելը (տեղահան անելը), մեշքին կամ գրկած տեղաՓոխելը, բեռնավորված վերձգում– ները ևն: Գրկ. Չ ի թ ո ւ ն ի, Արևելյան խաղաշխարհ, տոհմիկ խաղեր և ժամանցներ, հ. 1–2, ԿՊ, 1919: Հաց ունի Վ., Դաստիարակություն հին հայոց քով, Վնտ., 1923: Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, հ. [1–2], Ե., 1963–80: Ա թ ո յ ա ն Կ., Ռազմա–սպորտային մենամարտերը Հայաստանում, Ե., 1965: Մ. Իսպիբյան, Ս. Հակոբյան,

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԸՊ– ՐՈՑ Ա.Մյասնիկյանի անվան, հիմնվել է 1921-ի հուլիսին, Երևանում, ռազմահեղափոխական խորհրդի հրամա– նով, որպես հրամանատարական դաս– ընթացներ: Ուներ հետևակի, հեծելազորի, հրետանու, ինժեներական, ուս,-տնտ. բա– ժիններ: Դրա հիման վրա ստեղծվել է Հայկական հրամանատարական դպրոց: 1924-ի հուլիսին վերանվանվել է Բանվորա– գյուղացիական կարմիր բանակի հայկա– կան միացյալ դպրոց, հոկտեմբերին՝ Հ. մ. ռ. դ., որը 1925-ի ապրիլից կոչվել է Ա. Մյասնիկյանի անվ.: Դպրոցի առաշին պետն էր Գ. Տեր–Օհանյանը, ռազմ, կոմի– սարը՝ Ա. Շահնազարյանը, ապա՝ Ա. Գրի– գորյանը: Ռազմ, առարկաներից բացի սահմանված էր հանրակրթական առարկա– ների սիստեմատիկ ուսուցում: Դասա– վանդել են խ. Կանայանը, խ. Սարկիսյա– նը, Բ. խոշանեթյանը, Լ. Վարդունին, Գ. Թումանյանը, ռազմ, առարկաները՝ Տ. Առաքելյանը, Ա. Մկրտչյանը, Ս. Սար– կիսյանը, Պ. Աթայանը, գեն. Ք. Արարա– տովը, Լ. Սահակյանը, Բ. Առուշանյանը և ուրիշներ: Առաշին շրշանավարտները դպրոցը տվել է 1923-ին: Սովորողների թիվը հասել է 500-ի: Շրշանավարտներից են՝ մարշալ Հ. Բաբաշանյանը, Սովետա– կան Միության հերոսներ, գեն. Ա. Կարա– պետյանը, Ա. Ղազարյանը, Հ. Գևորգյա– նը, Գ. Տեր–Գասպարյանը, Սովետական Միության հերոսներ, գնդապետներ Լ. Դարբինյանը, Գ. Միքայելյանը, Սովե– տական Միության հերոս, փոխգնդապետ Թ. Եղիազարյանը, գնդապետներ Հ. Մեհ– րաբյանը, Ս. Զաքյանը և ուրիշներ: 1927-ին ազգային հանրապետություններում գոր– ծող հրամանատարական բոլոր դպրոց– ները մտան համամիութենական հրամա– նատարական քաղ. դպրոցների ընդհա– նուր համակարգի մեշ: K- Հարությունյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆ, տես Հայկական օրացույց:

ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՓ», XIX դ. հայկական պոեզիայում կիրառված տաղաչափական ձևերից: «Հ. չ.»-ի մեջ տողն ունենում է 13–16 վանկ, բայց միշտ բաղկացած է չորս անդամից: Վանկերի քանակն ան– դամների մեջ (բացի երրորդից) կարող է կրճատվել՝ հատուցվելով երկար արտա– սանությամբ: Օրինակ, Շողան շանթք /նաւացն ի կայմս/զաչս արանց/շլացուցին, ՄրրկատարաՓ /կուռ կարկուտ/ կովւէր կոծեալ/ի կառաՓունս: (Ա. Բագրատունի) «Հ. չ.>-ով են գրված Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն», Մ. Խրիմյանի «Հրաւի– րակ Արարատեան», «Հրաւիրակ երկրին Աւետեաց» և այլ գրաբար երկեր: Կիրառե– լով «Հ. չ.»՝ Ա. Բագրատունին և նրա հե– տևորդներն ուզում էին ընդօրինակել հին հուն, և հռոմ. չափական ոտանավորը: Բայց, քանի որ հայերենը չունի երկար և կարճ վանկեր, XIX դ. վերշից տաղաչա– փական այդ ձևը դուրս եկավ գործածու– թյունից: Է*Ջրբաշյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱ1 Աղրի դաղ, լեռ– նաշղթա Հայկական հրաբխային բարձ– րավանդակի Կենտրոնական մասում: Ըս– կըսվում է Բյուրակնից (Բինգյոլ), տարած– վում մինչև Արարատյան խումբը: Աղեղ– նաձև է՝ կենտրոնական ուռուցիկ մասով ուղղված դեպի հս.: Ջրբաժան է Սև և Կաս– պից ծովերը հոսող գետերի (ճորոխ, Արաքս) և Պարսից ծոցի ավազանի (Արև– մըտյան Եփրատ, Ար ածանի) միշև: Եր– կարությունը մոտ 250 կմ է, բարձրությու– նը՝ մինչև 3445 մ (Սուկավետ): Կազմ– ված է վերին կավճի և պալեոգենի ծալքա– վորված նստվածքային ապարներից, բար– դացած գերհիմքային ներժայթուկներով և առանձին տեղերում ծածկված պլիոցեն– անթրոպոգենի անդեզիտային ու բազալ– տային լավաներով, որոնք կապված են լեռնաշղթան ձևավորող երկայնակի բեկ– վածքների հետ: Լանշերը զառիթաՓ են, կիրճերով կտրտված: Առավել ցածրանում է Արարատի հետ միացման վայրում (Իոս– րաբաբազարի լեռնանցք՝ 1670 մ): Դեպի արմ. լեռնանցքները (Իոսչի, Աղբուլաղի, Առուճի, Սինակի ևն) ավելի բարձրանում և երբեմն անմատչելի են դառնում՝ հա– մարյա չտարբերվելով գագաթների բարձ– րությունից: Լեռնաշղթայի հս. լանշերը ամենամեծ լայնությունն ունեն Կենտրո– նական մասում (մինչև 30–35 կմ), արմ–ում և արլ–ում՝ մինչև 15 կմ: Հ. պ. բաժանվում է երեք մասի. Արևմտյան՝ հրաբխա– յին ապարներից կազմված բարձրադիր շրշան, որին բնորոշ են նաև մնացորդային լեռնագագաթներն ու բլրաշարերը, Կենտրոնական՝ համեմատաբար ցածր, խիստ մասնատված, աղեղնաձև ծալքաբեկորային զանգված, կազմված է վերին կավճի նստվածքային և մասամբ հրաբխային դիսլոկացված ապարներից ու օձաքարային ներժայթուկներից, և Արևելյան՝ միշին մասնատվածու– թյամբ բարձր լեռնային էքստրուզիվ կո– ներով հրաբխային շրշան, որի հվ. ճյու– դավորությունների միշև գտնվում է բարձր լեռնային Գայլատու (Բալըխգյոլ) լիճը՝ նրանից բխող Առուն (Չուխուր) գետով: Օգտակար հանածոներից կան հրաբխա– յին շինանյութեր, քարաղ: Հ. պ–ում լավ է արտահայտված ուղղաձիգ գոտիակա– նությունը: Նախալեռնային չոր տափաս– տանային շրշաններում կլիման չաՓավոր մեղմ է՝ հունվարյան՝ մոտ –12°C, և հու– լիսյան՝ 16°C միշին շերմաստիճաններով, 350–500 մմ տարեկան մթնոլորտային տե– ղումներով, չոր տաՓաստանային գորշ հողերով և տափաստանային բուսակա– Հայկական պարը Սինակի սարահարթից