Կենտկոմների, մարզկոմների և երկրկոմների երաշխավորությամբ: Դասավանդվում են ՍՄԿԿ պատմություն, մարքս–լենինյան փիլիսոփայություն, քաղաքատնտեսություն, գիտական կոմունիզմ, կուսակցական շինարարություն, սովետական պետական շինարարություն և իրավունք, միջազգային կոմունիստական և ագգային–ազատագրական շարժում և այլն առարկաներ: Ղեկավարում են համապատասխանորեն ՍՄԿԿ կամ հանրապետությունների կոմկուսների Կենտկոմները, ինչպես նաև մարզկոմները և երկրկոմները:
Կուսակցական կադրեր պատրաստող առաջին ուսումնական հաստատությունը ստեղծել է Լենինը 1911 թ.-ին՝ Լոնժյումոյում (Ֆրանսիա): 1917 թ.-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծվեցին սովետական և կուսակցական աշխատանքի դասընթացներ ու դպրոցներ: Յա. Մ. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը 1920-ական թթ. դարձավ ուսակցական դպրոցների և կոմունիստական համալսարանների համակարգի գլխավոր օղակը: Կուսակցության Կենտկոմի 1946 թ.-ի օգոստոսի 2-ի որոշմամբ ՍՄԿԿ Կենտկոմին կից ստեղծվեց Հասարակական գիտությունների ակադեմիա և կուսակցության Կենտկոմի բարձրագույն կուսակցության դպրոց, որը 1978 թ.-ին մտավ աոաջինի կազմի մեջ: Հիշյալ որոշմամբ միութենական հանրապետությունների կուսակցության Կենտկոմներին, մարզկոմներին և երկրկոմներին կից ստեղծվեցին երկամյա բարձրագույն կուսակցական դպրոցներ: ՍՄԿԿ Կենտկոմի 1956 թ.-ի հունիսի 26-ի որոշմամբ բարձրագույն կուսակցական դպրոցների թիվը կրճատվեց: Ստեղծվեցին հեռակա բարձրագույն կուսակցական դպրոցներ: 1974 թ.-ին ՍՍՀՄ–ում գործել են 14 բարձրագույն կուսակցական դպրոց:
1923 թ.-ին Հայաստանում գործել է 3 կուսակցական դպրոց՝ 242 ունկնդիրներով: ՀԿԿ–ին կից երկամյա (1946-1952 թթ.), ապա՝ եռամյա (1953–1959 թթ.) կուսակցական դպրոցներ ավարտել են 1198 կուսակցական, սովետական ղեկավար աշխատողներ:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍՄԿԿ գաղափարական աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչ մասը կազմող մարքս–լենինյան կրթության համակարգ: Կուսակցական լուսավորությունը կոմունիստներին զինում է մարքս–լենինյան գաղափարներով, ուղղություն տալիս նրանց ճիշտ գնահատելու հասարակական կյանքի երևույթները, հմտորեն լուսաբանելու կուսակցության քաղաքականությունը: Արդի գործող կուսակցական լուսավորության համակարգը կազմված է երեք օղակներից ըստ ուսումնասիրվող նյութի բարդության և դասավանդման մեթոդիկայի: Նախնական օղակը (նախնական քաղաքական դպրոց) նախատեսված է նրանց համար, ովքեր չունեն քաղաքական գրականությունը ինքնուրույն մշակելու փորձ և քաղաքական որոշակի նախնական գիտելիքներ: Միջին օղակը մարքսիզմ–լենինիզմի հիմունքների դպրոցն է, որտեղ ուսումնասիրում են ՍՄԿԿ պատմություն, քաղտնտեսություն, փիլիսոփայություն, գիտական կոմունիզմ, կուսակցական շինարարություն են: Ունկնդիրները սովորում են ինքնուրույն ուսումնասիրել մարքսիզմ–լենինիզմի կլասիկներին, կուսակցական փաստաթղթերը և մասսաների մեջ քաղաքական աշխատանք տանել: Կուսակցական լուսավորության բարձրագույն օղակը ունկնդիրներին տալիս է խոր, համակարգված գիտելիքներ՝ մարքս–լենինյան տեսության, ՍՄԿԿ արտաքին ու ներքին քաղաքականության և համաշխարհային հեղափոխական շարժման ընթացքի վերաբերյալ: Կուսակցական լուսավորության բարձրագույն օղակում ընդգրկված ղեկավար կադրերի, մտավորականության և ժողովրդական տնտեսության բնագավառի մասնագետների ուսուցումը, ելնելով նրանց աշխատանքային և հասարակական գործունեության բնույթից, տարվում է տարբերակված կարգով՝ քաղաքական և տնտեսական: Կուսակցական լուսավորության այս օղակը ներառնում է միութենական հանրապետությունների կոմկուսների Կենտկոմներին, երկրկոմներին և մարզկոմներին կից մշտական գործող սեմինարներ, քաղկոմներին ու շրջկոմներին կից մարքսիզմ–լենինիզմի համալսարաններ, կուսակցական ակտիվի համար նախատեսված դպրոցներ ու սեմինարներ: Կուսակցական լուսավորության այդ հիմնական ձևերից բացի տարվում է նաև դասախոսական պրոպագանդա: Կուսացական լուսավորության համակարգի համար հրատարակվում են ուսումնական պլաններ, ծրագրեր և ձեռնարկներ: Միութենական 35 ամսագրերում [«Կոմունիստ»- («Коммунист»), «Պոլիտիչեսկոյե սամոօբրազովանիե» («Политическое самообразование»), «Պարտիյնայա ժիզն» («Партийная жизнь»), ևն] և հանրապետական (Հայկական ՍՍՀ–ում, «Լենինյան ուղիով») պարբերաբար տպագրվում են նյութեր՝ պարապմունքների համար: Կոմունիստական լուսավորությանը նպաստում են նաև ռադիոն և հեռուստատեսությունը: Ուսումնական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից և ավարտվում հունիսի սկզբներին:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՄԲԵՐ ՍՄԿԿ, բրիգադային և արտադրական այլ օղակներում կուսակցության անդամներից կազմված կազմակերպություններ: Ստեղծվում են ձեռնարկությունների, կոլտնտեսությունների և հիմնարկների 50-ից ավելի կուսակցության անդամներ և թեկնածուներ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունների կազմում գտնվող տեղամասային, արտադրամասային ևն կուսակցական կազմակերպությունների ներսում, ինչպես նաև 50-ից պակաս կուսակցության անդամներ և թեկնածուներ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունների ներսում: Կուսակցական խմբերի ստեղծումը թույլ է տալիս բարձրացնել կոմունիստների ավանգարդային դերը, մշտապես ներգործել ատադրության բարելավման, աշխատավորների դաստիարակության վրա: Կուսակցական խմբերի ակտիվ աշխատանքը բարձրացնում է սկզբնական կուսակցական կազմակերպությունների մարտունակությունը, օգնում է նրանց հաջողությամբ կատարել իրենց խնդիրները:
«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ», Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի հանդես: Լույս է տեսնում 1980-ի հունվարից: Նախկինում հրատարակվել է «Ագիտատոր և պրոպագանդիստ» անունով:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, մարքս–լենինյան կուսակցության մարտունակության և կազմակերպվածության անհրաժեշտ պայման, կոմունիստների և կուսակցական կազմակերպությունների կողմից ՍՄԿԿ ծրագրի և կանոնադրության, կուսակցական մարմինների որոշումների և կուսակցական բարոյականության պահանջների կատարման վճռական պայման: Կուսակցական կարգապահությունը սերտորեն կապված Լ կուսակցության ղեկավար կազմակերպական սկզբունքի՝ դեմոկրատական ցենտրալիզմի հետ: ՍՄԿԿ–ում Կուսակցական կազմակերպությունը կրում է գիտակցական բնույթ: Այն մշակվում է նրա անդամների կողմից կուսակցության քաղաքականության և պրակտիկայի քննարկման, մտքերի ազատ փոխանակման, քննադատության և ինքնաքննադատության պայմաններում: Կուսակցական կազմակերպությունը բացառում է կուսակցության ներսում ֆրակցիաների և խմբավորումների գոյությունը: «Ձեռնհաս օրգանների վճռից հետո,--ընդգծում էր Լենինը,-- մենք բոլորս, կուսակցության անդամներս, գործում ենք որպես մի մարդ» (Երկեր, հ. 11, էջ 398): ՍՄԿԿ կանոնադրությունը նշում է, որ ներկուսակցական դեմոկրատիան ընդունող յուրաքանչյուր կոմունիստ պարտավոր է ընդունել նաև կուսակցական կարգապահությունը:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, Սովետական Միության կոմունիստական կուսակցության ղեկավարման բարձրագույն սկզբունք, որը պայմանավորված է կոմունիստների ներկուսակցական և սոցիալիստական դեմոկրատիայի մարքս–լենինյան նորմաներով: Կուսակցական կոլեկտիվ ղեկավարության էությունը կուսակցական ժողովների, կոնֆերանսների և համագումարների պարբերական անցկացման և նրանցում ընդունված որոշումների կատարումը բոլոր կուսակցականների և նրանց կազմակերպությունների համար պարտադիր լինելու մեջ է: Կոլեկտիվ ղեկավարումը կուսակցության մեջ ապահովում են կազմակերպությունների բյուրոները: Սրանք ղեկավարման կոլեգիալ օրգաններ են, որոնք բացառում են կազմակերպության միանձնյա ղեկավարումը և վերահսկվում ու հաշվետու են իրենց ընտրող կազմակերպություններին կամ մարմիններին: Կուսակցական կոմիտեների կողմից պլենար նիստերի պարբերական հրավիրումը նպաստում է կուսակցական կազմակերպությունների ու կոմիտեների, որպես կոլեգիալ մարմինների, դերի բարձրացմանը և կոլեկտիվ ղեկավարումը կյանքում իրագործելուն: Քաղ. և տնտ. խնդիրների հաջող լուծումը, սխալ գործողությունների կանխումը, թերությունները ժամանակին շտկելը և ընդհանրապես կուսակցության նորմալ գործունեությունը հնարավոր է միայն կուսակցության ղեկավարման մեջ կոլեկտիվության սկզբունքի խիստ պահպանման պայմաններում: Տես նաև Դեմոկրատական ցենտրալիզմ:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ ՍՄԿԿ, ժողովների, կոնֆերանսների և համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքները ղեկավարող գործադիր մարմիններ (տես նաև Կուսակցական բյուրո)՝ կուսակցական կոմիտեներն առաջնորդվում են ՍՄԿԿ ծրագրով և կանոնադրությամբ, իրականացնում կուսակցության