Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/193

Այս էջը սրբագրված չէ

է Երևանի առաջին պարբերականը՝ «Պսակ» լրագիրը: Մինչև հաջորդ դարի սկզբները Երևանում գործել են նաև այլ ապարաններ՝ «Կուլտուրա», «Ուրարտիա»,են (տես Երևանի տպագրություն): 1801-1920-ին Հ. տ. շարունակվում է Հայաստանից դուրս: Ռուսաստանում մինչև 1837-ը շարունակել է գործել Աստրախանի տպարանը: Կարևոր եղավ Թիֆլիսում Ներսիսյան տպարանի ստեղծումը, որ գործեց 1823-ից մինչև 1860-ական թթ., բազմաթիվ գրքերից բացի, տպագրելով «Կովկաս», «Մեղու Հայաստանի» լրագրերը, առաջին անգամ լույս ընծայեց Ի». Աբովյանի «Վերք Հայաստանի» (1858) վեպը: Թիֆլիսում մինչև 1920-ը հայերեն գըրքեր տպագրվել են նաև մի քանի տաս նյակ այլ տպարաններում (տես Թիֆփսի հայկական տպագրություն): Նույն ժամանակամիջոցում Հ. տ. է եղել ռուսական պետության ուրիշ մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Պետերբուրգում, Թեոդոսիայում, Շամախիում, Օդեսայում, Նոր Նախիջևանում, Ախալցխայում, Սուխումում, Անապայում, Արմավիրում, Եկատերինոդարում, Պյատի գորսկում, Սարատովում, Աշխաբադում ևն: 1870-ին Հ. տ. սկսվեց Բաքվում, որն Անդրկովկասում դարձավ հայ գրքի երկ րորդ կենտրոնը Թիֆլիսից հետո (տես Բաքվի հայկական տպագրություն): Կ. Պոլիսն իր հարյուրից ավելի հայկ. տպարաններով XIX դ. և XX դ. սկզբում հայերեն հրատարակությունների քանա կով պահպանում էր առաջատար տեղե րից մեկը: Թուրքիայում Հ. տյան կարևոր կենտրոն դարձավ Զմյուռնիան, որտեղ շուրջ 50 հայերեն պարբերականներից բացի, տպագրվեցին հարյուրավոր անուն հայերեն գրքեր: Հ. տ. թափանցեց Թուր քիայի մի շարք այլ քաղաքներ (չհաշված Արևմտյան Հայաստանը)՝ Պարտիզակ, Նիկոմեդիա, Բրուսա, Ռոդոստո, Աամ սուն, Ադաբազար, Կոնիա ևն: 1801 1920-ին Վենետիկի Մխիթարյան հրատարակչությունն ու տպարանը լույս ընծայեցին հայ մատենագիրների երկեր, հայագիտական աշխատություններ, այդ թվում՝ «Նոր բառգիրք հայկազեան լե զուի» երկհատոր կոթողային բառարանը (183637), 9*. Ավետիքյանի, Մ. Ավգեր յանի, Ա. Բագրատունու, Ղ. Ալիշանի, Գ. Զարբհանալյանի և այլոց աշխատու թյուններն ու գեղարվեստական երկերը, անտիկ հեղինակների, արևմտաեվրոպա կան դասականների թարգմանական գոր ծեր, գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գրքեր, մի շարք պարբերա կան հրատարակություններ: Մոտ 200 տարի այդ տպարանը գործում է անընդմեջ և ամենաերկարակյացն է Հ. տ. պատ մության մեջ: 1811-ին Տրիեստից Վիեննա տեղափոխված Մխիթարյանների երկրորդ միաբանությունը շարունակեց իր տպա գրական գործունեությունը՝ լույս ընծա յելով հարյուրավոր հայերեն գրքեր և մի քանի պարբերական, այդ թվում՝ «Հանդես ամսօրյա» հայագիտական ամսագիրը (1887-ից, տես Վիեննայի հայկական տպա րան): 1833-ից Հ. տ. կա Երուսաղեմում (տես Երուսաղեմի հայկական տպարան): 15121920-ի տպագրված հայերեն գըր քերի մոտավոր քանակն է 15 հզ. անուն, պարբերական հրատարակություններինը՝ մոտ 1800 անուն: Հայաստանի խորհրդայնացումից հե տո, 1921-ից սկսած, աստիճանաբար Հ. տյան գլխավոր կենտրոն է դառնում Երևանը: 1921-ին այստեղ կազմակերպ վեց Պետական հրատարակչություն (Պետ հրատ), որն ստանձնելով տարբեր բովանդակության գրքերի խմբագրման, հրատարակման գործը՝ լույս է ընծաթյունն իրականացրեց հայ, ռուս, ՍՍՀՄ և այլ ժողովուրդների, արևմտաեվրոպակայել քաղ., գեղարվեստական, մանկական, գիտական հազարավոր գրքեր: Հրատարակչուն, ամերիկյան դասական և ժամանակակից շատ գրողների երկերի հրատարակու թյունը: Պետհրատից առանձնացած Հայ պետուսմանկհրատը (այժմ՝ «Լույս») մաս նագիտացավ գլխավորապես ուսումնական գրականության հրատարակման ասպարեզում: 1964-ին Հայպետհրատը վերանվանվեց «Հայաստան»: 1976-ին նրնից առանձնացավ «Սովետական գրող» հրատարակչությունը, որ լույս է ընծյում գեղարվեստական և գրականագիտական գրականություն: ՀՍՍՀ ԴԱ հրատարակչությունը լույս է ընծայում ակադեմիյի ինստների ներկայացրած աշխատոթյունները, հայ դասական գրողների գի՝ տական հրատարակությունները, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի պա րաստած բնագրերը ևն: Երևանի համալսարանի հրատարակչությունը 1922-ից հրատարակում է ուս. ձեռնարկներ, դասագրքեր, գիտական մենագրություններ ևն: 1960-ից գործում է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրո նական կոմիտեի հրատարակչությունը: Վեց տասնամյակի ընթացքում գրքեր են հրատարակել նաև ՀՍՍՀ գյուղատնտե սության մինիստրությունը, խ* Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ինստը, «Դիտելիք» ընկերությունը, ՀՍՍՀ Ա. Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարանը, թատերական ընկերությու նը ևն: Այժմ ՀՍՍՀ րոլոր քաղաքներում և շրջկենտրոններում գործում են տպարաններ, միայն Երևանում՝ 20 տպարան: 19201977-ին Հայաստանում տպագրվել է շուրջ 42 հզ. անուն գիրք և գրքույկ՝ 285.629 հզ. տպաքանակով: Այժմ Հայաստանում ամեն տարի լույս է տեսնում շուրջ 1100 անուն գիրք և գըր քույկ, որից հայերեն՝ շուրջ 750 անուն, պարբերական հրատարակություններ՝ 170 անուն, հայերեն՝ շուրջ 120: 19201977-ին ՍՍՀՄում հայերեն գըր քեր կամ պարբերականներ տպագրվել են նաև Մոսկվայում, Խարկովում, Թբի լիսիում, Բաքվում, Սիմֆերոպոլում, Նոր Նախիջևանում, Դոնի Ռոստովում, Արմա վիրում, Պյատիգոր սկում, Տուապսեում, Սուխումում, Ախալքալաքում, Բաթումում և այլ քաղաքներում: 192080-ին սփյուռքում Հ. տյան գըլ խավոր կենտրոններ են եղել Կ. Պոլիսը, Կահիրեն, Բեյրութը: Վերջինն այժմ մնա ցել է իբրև միակ գլխավոր կենտրոն: Նույն ժամանակամիջոցում հայերեն գըրքեր են տպագրվել նաև Եվրոպայի, Ասիա յի և Ամերիկայի այլ քաղաքներում: Հայերեն տպագրված բոլոր գրքերի և գրքույկների մոտավոր քանակը կազմում է (1979) 80 հզ. անուն, պարբերականներինը՝ շուրջ 3500 անուն (տես նաև Հրատարակչական գործ): Գրկ. Զարբհանալյան Դ., Պատմություն հայկական տպագրության… (1513 1895), Վնտ., 1895: Լ և ո, Հայկական տպագրություն, հ, 12, Թ., 190102: Թ և Ո դ ի կ, Տիպ nt տառ, ԿՊ, 1912: Լեոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977: Ռ. Իշխանյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ, Հայաստանում մինչև հռոմեական տոմարին անցնելն ընդունված օրացույց: Հայկական լեռնաշխարհի բնակիչները, մինչև Հ. օին անցնելը, օգտագործել են լուսնային, այնուհետև լուսնաարեգակնային օրացույցներ: Մ. թ. ա. առաջին հազարամյակի կեսերից հայերն սկսել են օգտվել արեգակնային օրացույցից: Տարին կազմված էր 12 հիմնական (յուրաքանչյուրը 30 օր) և մեկ լրացուցիչ ամիսներից (5 օր): Ամիսներն Էին՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան (Մեհեկի), Արեգ, Ահեկան (Ահեկի), Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց: Նավպսարդ նշանակում Է նոր տարի, Ավելյաց անվանվել է լրցուցիչ ամիսը: Մնացած ամիսները կրում են աստվածների անուններ կամ էլ կապված են եղանակի և գյուղատնտեսական աշխատանքների հետ; Ամսօրերը հաշվել են ոչ թե ամսվա մեջ օրվա հերթական կարգով, այլ ունեցել են հատուկ անուններ (հիմնականում հեթանոսական աստվածների և սրբավայրերի). 1. Արեգ, 2.Հրանդ, 3. Արամ, 4. Մարգար, 5. Ահրանք, 6. Մազդեղ, 7. Աստղիկ, 8. Միհր, 9.Զոպաբեր, 10. Մուրց, 11.նրեգկան, 12. Անի, 13.Պարխար, 14. Վանատուր, 15.Արամազդ, 16. Մանի, 17. Ասակ, 18. Մասիս, 19. Անահիտ, 20. Արագած, 21. Գրգուո. (Գրգոո), 22. Կորդի (Կորդուիք), 23. Ծմակ, 24. Լուսնակ, 25. Ցրոն, 26. Նպատ, 27,Վահագն, 28. Աեին, 29.Վարագ, 30, Գիշերավար Ավելյաց ամսվա օրերի անուններն են՝ Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախույր, Ծկրավորի: Օրը 24 հավասար մասերի բաժանելը Հայաստանում օգտագործվել է 1Y դ. (տես ժամանուններ): Շաբաթվա օրերի անվանումների տեսակետից Հ. օ. նման է այն երկրների օրացույցներին, որոնք օրն անվանում են ըստ շաբաթվա մեջ դրա ունեցած կարգի: Շաբաթ նշանակում է հան գիստ. դրան հաջորդել են միշաբթին, երսուշաբթին, երեքշաբթին, չորեքշաբթիս, հինգշաբթին և վեցշաբթին: Հետագայում վեցշաբթին անվանվեԼ է ուրբաթ: IV ո. եկեղեցին որոշել է միշաբթին, ի պատիվ Քրիստոսի «հարության», անվանել կիրակի (հուն. xupiax6e տերունի, տիրոջ օր, հարություն) և հանգիստը շաբաթից տեղավւոխել այդ օրը: Հայկ. օրացուցային տարին պարունակում էր 365 օր, այսինքն՝ արևադարձային տարուց մոտ 1/4 օրով պակաս: Չորս տարին մեկ օրով տեղաւիոխվելով, արևդարձային 1460 տարի անց տարեսկիզբը վերականգնում էր իր դիրքը: Հայերն այդպիսի տարիներն անվանել են «նա