հանջից–նահանջ», իսկ 1461-ամյա պարբերաշրջանը՝ «Հայկական շրջան» (Հայկական ցիկլ) կամ «Հայկյա շրշան»: Հայկյա երկրորդ շրջանը վերջացել է մ. թ. 428-ին (երբ Նավասարդի 1-ը համընկել է օգոստ. 11-ի հետ), այսինքն՝ Հայկյա առաշին շրջանի սկիզբը կամ Բուն Հայոց թվականը հաշվվել է մ. թ. ա. 2492-ին: 352-ին տոմարագետ Անդրեաս Բյուզանդացին կազմել է եկեղեցական տոների 200-ամյա աղյուսակ: VI դ. Դվինի ժողովում որոշվում է այդ աղյուսակը վերջանալու պահից մտցնել տարեթվերի հաշվման նոր դարաշրջան՝ Հայոց Մեծ թվական: Հայոց Մեծ թվականից 532-ամյա պարբերաշրջանն անցնելուց հետո (1084-ին) Հովհաննես Սարկավագ Իմաստասերը կազմել է հաջորդ պարբերաշրջանի աղյուսակ: Միաժամանակ Հ. օ–ում կատարվել են որոշ փոփոխություններ: Տարեսկիզբը փետր. 29-ից տեղափոխվել է օգոստ. 11 (նմանեցնելով 428-ի տարեսկզբին). օրացույցը դարձվել է «անշարժ» (հայտնի է Հայոց անշարժ տոմար անվամբ)՝ 4 տարին մեկ համարվել է նահանջ (Ավելյաց ամիսը այդ տարի 5-ի փոխարեն պարունակել է 6 օր): 1084-ից մտցվել է նաև տարիների հաշվման նոր դարաշրջան՝ հայոց Փոքր թվական: 1616-ին հայոց Մեծ թվականի սկզբից երկրորդ 532-ամյա շրջանը լրանալուց հետո, մի շարք հեղինակներ առաջարկել են օրացույցի նոր նախագծեր: Ազարիա Զուղայեցու տոմարով, որը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործել են պարսկահայերն ու մասամբ էլ հնդկահայերը, տարեսկիզբը համարվում էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը, տարին բաղկացած էր 12 ամսից՝ յուրաքանչյուրը 30 օրով, և Ավելյաց ամսից՝ 5 օրով: Չորս տարին մեկ 12-րդ ամիսը 30-ի փոխարեն պարունակում էր 31 օր: Ամսանունները հիմնականում արաբական ծագում ունեին: Ազարիա Ջուղայեցին ավել է նաև տոմարական առնչություններ: Մասնավորապես վերադիրը գտնելու համար առաջարկում է 3, 14, 25, 6, 17, 28, 9, 20, 1, 13, 24, 5, 16, 27, 8, 19, 30, 11, 22 թվերից ընտրել այն, որի հերթական կարգը հավասար է թվականից հանած 10 տարբերությունը 19-ի վրա բաժանելիս ստացվող մնացորդին: 1707-ին Վարդան Կարթեցին կազմել է համանման կառուցվածքով օրացույց, միայն այն տարբերությամբ, որ պահպանվել էին հին Հ. օ–ի ամսանունները: 1759-ին Սիմեոն Երևան– ցու կազմած օրացույցով տարին սկսվում էր հունվ. 6-ին (Քրիստոսի ծննդյան օրը), և երկրորդ՝ Հոռի ամիսը նահանջ տարիներին 30-ի փոխարեն պարունակում էր 31 օր: 1807-ին Մինսա Կամսարականի կազմած օրացույցով ևս տարին սկսվում էր հունվ. 6-ին, ամիսներն ունեին անհավասար տևողություններ, այնպես էին կազմվել, որ հայկական ու հռոմեական ամսանուները իրարից շատ չտարբերվեն: 1870-ին Նահապետ Ռուսինյանը փորձ է արել փոխել ամսանունները, որոնք ֆրանս. հանրապետական օրացույցի համանման կապված լինեին տարվա եղանակների ու գյուղատնտեսական աշխատանքների հետ (սառներ, մրրիկեր, վարթին, ծաղկին, մարգին, հնձար, տոթար, մրգար, կթոն, թառմոն, միգոն, ձյուներ): Գրիգորյան տոմարին անցնելը: Ըստ Հովհաննես Սարկավագ Իմաստասերի մ. թ. 122-ին հայերը հարկադրաբար ժամանակավորապես ընդունել են գրիգորյան տոմարը: 1317-ին Ադանայի եկեղեցական ժողովը որոշում է հրաժարվել հայկական տոմարից, ընդունել հուլյան օրացույցը: Սակայն այդ որոշումը չիրագործվեց: 1584-ին Հռոմի պապի կարգադրությամբ հայերեն է թարգմանվում գրիգորյան տոմարը պարզաբանող աշխատություն: Բայց դա էլ արդյունք չտվեց: Նոր օրացույցին անցնելուն խանգարում էին գրիգորյանի նկատմամբ Հ. օ–ի առավելությունները (ամիսների հավասար տևողություններ, ամսանունների նպատակահարմարություն ևն), ինչպես նաև տարբեր երկրներում հայերի ցրվածությունը: Համեմատաբար ուշ դարերում որոշ մատենագիրներ օգտագործում էին ինչպես հայկ., այնպես էլ գրիգորյան տոմարները: Նույնիսկ հանդիպում են այնպիսի վկայություններ, ուր տարին տրված է հայոց Մեծ թվականով, իսկ ամիսն ու ամսաթիվը՝ գրիգորյանով: Հայաստանում գրիգորյան տոմարն ընդունվել է 1920-ից՝ սովետական կարգերի հաստատման պահից: Հայոց եկեղեցին պաշտոնապես այն ընդունել է 1923-ից, սակայն այսօր էլ եկեղեցական ու սփյուռքահայ որոշ հրատարակություններում գրիգորյանին զուգահեռ տրվում է նաև հայոց Մեծ թվականը: Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Թումանյան Բ. Ե., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1–2, Ե., 1964–68: Նույնի, Տոմարի պատմություն, Ե., 1972:
ՀԱՅԿԱՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 20 կմ հարաարևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Հայկաձոր Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում պահպանվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (980-985):
ՀԱՅԿԱՁՈՐ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսի ս– արևելք: Սովետական տնտեսությունն ըզ– բաղվում է հացահատիկային կուլտուրա– ների և արևածաղկի մշակությամբ, խա– ղողագործությամբ , այգեգործությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կապի բաժանմունք, բուժ– կայան, մանկապարտեզ: Հիմնադրել են Տրապիզոնից եկած հայերը, 1869-ին:
ՀԱՅԿԱՆՈհՇՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնա– դրվել է 1878-ին, Այնթապում (Կիլիկիա): Սկզբում եղել է ծաղկոց, ապա՝ 6-ամյա նախակրթարան (մոտ 500 աշակերտուհի): Ուսուցումը տարվել է Կ. Պոլսի ուս. խոր– հըրդի ծրագրով: Դասավանդվել են հա– յերեն, հայոց պատմություն, թվաբանու– թյուն, աշխարհագրություն, պատմություն, բնագիտություն, կրոն, թուրք., անգլ., գծագրություն, գեղագրություն, ձեռա– գործ: Հ. վ. պահպանվել է ազգային պան– դոկի եկամուտներով և աշակերտուհինե– րի կրթաթոշակով: Ուսուցիչներ է պատ– րաստել Կիլիկիայի գավառների համար: Շրջանավարտները հիմնել են «Հռիփսիմ– յանց պարզասիրաց ընկերությունը», կազ– մակերպել կանանց հատուկ կիրակնօրյա լսարան: 1885-ից վարժարանը գտնվել է «Վարդանյան ուսումնասիրաց թանգարան ընկերության» վերահսկողության տակ; 1904-ից Հ. վ. մասնաճյուղեր է ունեցել Այնթապի տարբեր թաղամասերում: Փակ– վել է 1915-ին, վերաբացվել 1919-ին և գործել մինչև 1922-ը:
ՀԱՅԿԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ էջ– միածնի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք: Միշտնտեսային կաթ– նապրանքային համալիրին կից զբաղվում Հայկաշեն են նաև խաղողագործությամբ, բանջարա– բուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ; Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, կինո, մանկա– պարտեզ, բուժկայան:
ՀԱՅԿԱՇԵՆ», գրական, քաղաքական պատկերազարդ ամսաթերթ: Վերակազմ– յալ հնչակյան կուսակցության Կովկաս– յան կենտրոնական վարչության հրատա– րակություն: Լույս է տեսել 1917–18-ին, Թիֆլիսում: Անդրադարձել է հայ հասա– րակական–քաղ. կուսակցությունների ու հոսանքների գործունեությանը, փորձել փոխըմբռնման եզրեր գտնել նրանց միջև, ներկայացրել է ժամանակի քաղ. կյան– քին ու հայության ընդհանուր վիճակին նվիրված նյութեր, հրապարակել հայկ. ջարդերին վերաբերող Փաստաթղթեր, լու– սանկարներ, վավերագրեր ևն: Գրական– գեղարվեստական բաժնում տպագրել է գրաքննադատական հոդվածներ և ուսում– նասիրություններ, արձակ ու չափածո գործեր: Թղթակցել են Գ. Լևոնյանը, Վ. Թոթովենցը, Կարա–Դերվիշը, Լ. Թյու– թունճյանը, Ս. Մազմանյանը և ուրիշներ: Վ. Մաղաչյան
ՀԱՅԿԱՍԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ար– թիկի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ Հայկասար