Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/196

Այս էջը սրբագրված է

փայատիրական ֆոնդով 455 հզ. փայատեր: «Հ.»-ի առևտրական ցանցը ընդգրկում է մոտ 200 մեծածախ բազա ու պահեստ, 3155 մանրածախ և հասարակական սննդի 1817 ձեռնարկություն:

Գրկ.Պիճիկյան Գ., Պատմություն Հայաստանի սպառողական կոոպերացիայի, Ե., 1927: Կարագյան Կ.Պ., Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում, Ե., 1957:

Կ. Կարագյան

ՀԱՅԿՈՒՆԻ Արմենակ, ճիզմեճյան Համբարձում Հարությունի (5.9.1835, Կ. Պոլիս–29.10.1866, Կ. Պոլիս), հայ գրող, հասարակական, մշակութային գործիչ: Սովորել է ծննդավայրի Ս. Հովհաննես վարժարանում և Գում-Գափուի «Մայր վարժարանում», ապա՝ Սայրս Համլինի աստվածաբանական կոլեջում (1846–53): 1857–58-ին հրատարակել է «Մուսայք Մասյաց» թատերական պարբերականը, 1858-ին հիմնադրել «Հայկազյան ընկերությունը», որը գոյություն է ունեցել մինչև 1861-ը: Այնուհետև Գ. Չիլինկիրյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը (մինչև 1862-ը): «Մուսայք Մասյաց»-ում տպագրել է թատերագիտական հոդվածներ և ժամանակին բեմադրված «Արա Գեղեցիկ», «Օլիմպիադա», «Երնջակ» պատմական ողբերգությունները, երկեր, որոնք գալիս էին հակադրվելու հայկ. կլասիցիստական ողբերգությանը և հաստատելու նոր՝ ռոմանտիկական դրամատուրգիայի առկայությունը: 1861-ին լույս է տեսել Հ–ի «էլիզիա»-ն, որը ռոմանտիկական երկրորդ վեպն է արևմտահայ գրականության մեջ (Մ. Հիսարյանի «խոսրով և Մաքրուհի» վեպից հետո): 1863-ին Հ. հանդես է եկել 4 գրքույկով («Գարնան ծաղիկներ…», «Գաղտնիք բնության…», «Գերեզմանք երիտասարդաց…», «Աշնան տերևներ…»), որոնցում քննել է առողջապահական հարցեր: Գրել է շուրջ 30 բանաստեղծություն, հիմնականում՝ հայրենասիրական բնույթի: Երկ. Պղատոն. ի Վոսբոր, ԿՊ, 1860: Համառոտ պատմություն և աշխարհագրություն հայոց, ԿՊ, 1864:

Գրկ. Գրական դեմքեր, Ե., 1976: Ստեփանյան Գ. Խ., Արմենակ Հայկունի, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1955, № 11:

Ս. Շտիկյան

ՀԱՅԿՈՒՆԻ Գուրգեն Սարգսի [31.8.1889, Բերդ (Ալաշկերտի շրջանի Թոփրակ կալե)–12.4.1966, Երևան], հեղափոխական, կուսակցական գործիչ, հրապարակախոս, գրող, թարգմանիչ: ՍՄԿԿ անդամ 1905-ից: 1898– 1906-ին սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղից հեռացվել է հեղափոխական գործունեության համար: 1906–09-ին պրոպագանդիստական աշխատանք է տարել Կաղզվանում, Թիֆլիսում և Բաթումում: 1912– 14-ին սովորել է Մոսկվայի առևտրական ինստիտուտում, ակտիվորեն մասնակցել ուսանողության շրջանում տարվող հեղափոխական աշխատանքներին: 1915–17-ին բոլշևիկյան ընդհատակյա գործունեություն է տարել Սարիղամիշում: 1917-ի ամռանը մասնակցել է ՌՄԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության օրգան «Նոր կյանք» թերթի հիմնադրմանը: 1917-ի նոյեմբերին մի խումբ հայ կոմունիստների (Հ. Հովսեփյան, Գ. Վարդանյան, Վ. Երեմյան, Գ. Կարագուլյան և ուրիշներ) հետ Թիֆլիսում ձեռնամուխ է եղել «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության ստեղծմանը: Այդ նպատակով նա եղել է Պետրոգրադում ու հանդիպումներ ունեցել Վ. Ի. Լենինի, Յա. Մ. Մվերդլովի և կուսակցության այլ ղեկավար գործիչների հետ, որից հետո 1918-ի սկզբին, ՌԿ(բ)Կ Կենտկոմի համաձայնուֆհֆւզըտօդֆհտըթյամբ, հիմնվել է «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»: Եղել է այդ կազմակերպության «Կարմիր օրեր», ավելի ուշ՝ «Կարմիր դրոշակ» թերթերի խմբագիրներից: Հ. մասնակցել է Կոմինտերնի հիմնադիր կոնգրեսին (1919) և ստորագրել նրա ընդունած փաստաթղթերը՝ որպես «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ներկայացուցիչ: 1918–19-ին մասնակցել է քաղաքացիական կռիվներին Հյուսիսային Կովկասում: Մոսկվայում ղեկավար մասնակցություն է ունեցել Հայկական գործերի կոմիսարիատի աշխատանքներին: 1920–34-ին գրական–հրատարակչական ղեկավար աշխատանքի է եղել Մոսկվայում: 1956-ից միութենական կարգի անհատական թոշակառու Էր: Նրա գրական–գեղարվեստական գործերը լույս են տեսել առանձին գրքույկներով և ժողովածուներով («Հինգ պոեմ», 1922, «Վուլկանները ժայթքում են», 1924, «Բանաստեղծություններ», 1923, «Մասդհըտօըհֆսաների երթը», 1959, «Երթ մաքառման», 1965 և այլն): Թարգհռըտեալմանել է Մ. Գորկու «Երգ Բազեի մասին» (1915) արձակ բանաստեղծությունը, Մ. Լերմոնտովի «Փախստական» պոեմը (1919) և այլն:Հ․ Պետրոսյան

ՀԱՅԿՈՒՆԻ Մարգիս (իսկական ազգանունը՝ Ղազարյան, 1832, գ. Զեֆանոս, Տրապիզոն –1908, Վաղարշապատ), հայ բանահավաք, ազգագրագետ: Եղել Է ուսուցիչ Տրապիզոնում, Վանում, Արդվինում, Ալաշկերտում: Աշխատակցել է «Հայրենիք», «Մասիս», «Երկրագունդ» պարբերականներին: 1893-ից ապրել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Հ. շրջագայել, ուսումնասիրել է հայ և այլազգի բնակչության կենցաղն ու սովորությունները: Գրառումները 1895–96-ին լույս են տեսել «Արարատ» հանդեսում («Կորած, մոռացված հայեր», 1895, «Դերսիմ», 1896, «Պարսկահայք», 1896 և այլն) և առանձին գրքերով («Բագրևանդ, Զրաբաշխ գավառ», 1894, «Հուսեփցի ազգատոհմ և տարօրինակ ավազակ Աբրիեոմ Տրապիզոնի հայ գյուղերու մեջ 1795–1840 թթ.», 1905): Բանահյուսական նյութերում անդրադարձել է դրանց ծագման ու տարածման հարցերին: Հայտնաբերել է «Սասնա ծռեր»-ի Արարատյան, Մոկաց, Շատախի, Խլաթի պատումները, ինչպես նաև«Մոքոս» (1896) վիպերգը: Համակարգել և «էմինյան ազգագրական ժողովածու»-ի Բ, Դ, Ե, Զ հատորներում (1901–06) հրատարակել է իր գրառած (շուրջ 50 բարբառներով) վիպական ու քնարական բնույթի բանահյուսական գործերը («ժողովրդական վեպ և հեքիաթ», 1901, «ժողովրդական հեքիաթ», 1902, «Հայ–քրդական վեպ», 1904, «ժողովրդական առակներ, գիրք 1. Կենդանական վեպ», 1907 և այլն), քրդական վիպերգերը՝ Կոմիտասի ձայնագրությամբ: Գրառած ժող. առակների մի մասը տպագրել է առանձին գրքով («Կենդանական վեպ», հ. 1, 1907): Զբաղվել է նաև ժողովրդական իրավագիտության հարցերով: «ժամանակակից հայերի սովորության իրավունքը» արժանացել է Լազարյան ճեմարանի մրցանակի: Այս աշխատությունը, «Ազգագրական բառարան»-ը և այլ ուսումնասիրություններ անտիպ են:

Գրկ. Սվազլյան Վ., Սարգիս Հայկունի (կյանքն ու գործունեությունը), Ե., 1973:

Վ. Սվազլյան

«ՀԱՅՀԱՄԵՐԳ», համերգային–հյուրախաղային միավորում: Կազմակերպվել է 1976-ին, Երևանում, ՀՍՄՀ կուլտուրայի մինիստրության համակարգում: Նպտակն է՝ միավորել հանրապետության պրոֆեսիոնալ երաժշտական կոլեկտիվները, համերգներին տալ ծրագրված, մասշտաբային բնույթ: «Հ.» գործունեությունը ծավալում է ոչ միայն համերգների ձևով, այլև կազմակերպում համերգ–ներկայացումներ, թատերականացված տոնահանդեսներ, ուր հանդես են գալիս սովետական կինոյի, թատրոնի և էստրադայի նշանավոր մենակատարներ ու խմբեր: Գյուղի աշխատավորության կուլտուրական սպասարկման համար «Հ.»-ի նախաձեռնությամբ հանրապետության կոլտնտեսություններում և սովխոզներում բացվել են միավորման մասնաճյուղեր, պարբերաբար ելույթներ են ունենում նաև արտասահմանյան պրոֆեսիոնալ երաժշտական խմբեր ու մենակատարներ: Միավորումն ընդգրկում է 22 կոլեկտիվ (1979), այդ թվում՝ Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան կվարտետը, Հայաստանի կամերային անսամբլը, Հայկական ժող. գործիքների նվագախումբը, վոկալ–գործիքային անսամբլներ: «Հ.»-ի գլխավոր դիրեկտորը և գլխավոր ռեժիսորն է Գ. Ասատրյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Ա. Հարությունյանը: '

'Կ. Մկրտչյան

ՀԱՅՀԱՍՏՈՑ, գիտաարտադրական հաստոցագործիքաշինական միավորում:Ստեղծվել է 1978-ին, Երևանում: «Հ.»-ի կազմի մեջ են մտնում Մետաղահատ հաստոցների փորձարարական ինստիտուտի անդրկովկասյան մասնաճյուղը (միավորման գլխամասային կազմակերպություն), Երևանի Փորձնական հաստոցաշինական գործարանը և «Հայմեքշինգիտինստուտը»: ՀԱՅ–ՀՈՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ 450, ռազմական դաշինք, կնքվել է հայերի և հոների