Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/203

Այս էջը սրբագրված է

Կաթողիկոս Գրիգոր է Անավարզեցին Տեր–Իսրայելի Հ. հարմարեցրել է լատինական տոնակարգին, տեղաշարժելով հատկապես ծննդյան տոնի հետ կապված օրերը (հունվարի 6-ից՝ դեկտեմբերի 25-ը, համապատասխանաբար նաև այլ տոներ), ավելացրել նորերը: Հ–ի վերջին, ամենածավալուն խմբագրությունը XV դ. ճանաչված գործիչ Գրիգոր Խլաթեցունն է (Ծերենց), որը, չբավարարվելով Կիրակոս Արևելցու ընթերցվածների խիստ համառոտ բնույթով, ընդլայնել է ոչ միայն դրանց ծավալը, այլն, նորանոր բանահյուսական նյութեր օգտագործելով, ժողովածուն հարստացրել է բազմաթիվ նոր գործիչների, հատկապես իր շրջանի նահատակների, ժողովրդական հերոսների վկայաբանական պատմություններով:

Մ. Ավդալքեգյան

ՀԱՅՎԱԹԼԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում: 1914-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Մինաս): Հ–ի հայերից շատերը զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՍԿԱԴՐՈՆ (ռուս, աղբյուրներում՝ <Кизлярский шквадрон», <грузинский шквадрон»), ռուսական բանակում վրաստանաբնակ հայերից ու վրացիներից կազմված ստորաբաժանում (1723–64): Ստեղծվել է Թիֆլիսում, Վրաստանի (Քարթլիի) Վախթանգ VI թագավորի աջակցությամբ և թիֆլիսաբնակ հայ Ղուզանենց–Ղուզանյանների տոհմի նախաձեռնությամբ ու միջոցներով: 1723-ի հոկտեմբերին Հ–վ. մ. է–ի 17 մարդուց կազմված ջոկատը ժամանեց Ռեշտ և մտավ գեն.-մայոր Վ. Ցա. Լևաշովի հրամանատարությամբ գործող զորախմբի շարքերը: 1724-ի սկզբին, Փարսադան բեկ, Ռաֆայել և Թաղա Ղուզանենց–Ղուզանյանների ղեկավարությամբ Ռեշտ ժամանեցին նաև Հ–վ. մ. է–ի մյուս ջոկատները: 1724-ի ապրիլին, ռուս, արքունիքի որոշմամբ և Զինվորական կոլեգիայի հրամանով, հայերից ու վրացիներից կազմված հեծյալ նոր ստորաբաժանումը (100 հոգի), որպես առանձին միավոր, ընդունվեց ռուս, ծառայության մեջ (Նիզովայա կորպուսի կազմում): Մինչև 1727-ը Հ-վ. մ. է–ի զինման, պարենի ծախսերը հոգում էր Ղուզանյանների առևտրական տունը: 1724-ից Հ–վ. մ. է. մասնակցել է Կասպից ծովի ավազանում ծավալված ռազմ, գործողություններին (մասնավորապես Լաշամադանի, Ֆումենի, Պասախանի, Ռուղսելի մարտերին): Առավել աչքի ընկածներն արժանացել են պարգևների, ղեկավար կազմին 1725-ին շնորհվել են զինվորական առաջին աստիճանները, համազգեստ, զենք: 1728-ից Հ–վ. մ. է–ի սպասարկումը ստանձնեց Նիզովայա կորպուսի ինտենդանտական ծառայությունը: Դրա շնորհիվ Հ–վ. մ. է–ի զորայինների թիվը 1734-ին կրկնապատկվել էր (200–300 հյւգի): Հ–վ. մ. է. ուներ 20 հոգուց կազմված իր սպայակազմը՝ փոխգնդապետ (հետագայում՝ գնդապետ) Ռաֆայել Ղուզանենցի գիսավորությամբ: Գանձակի ռուս–իրանական պայմանագրի կնքումից (1735) հետո, հայերից կազմված մյուս ստորաբաժանումների հետ, Հ–վ. մ. է. տեղափոխվեց Աստրախան–Ղզլար, և նրա հետագա ուղին սերտորեն կապված է Հայկական էսկադրոնի հետ: Աննա Իոանովնա կայսրուհու 1738-ի մարտի 25-ի հրամանագրով ռուս, բանակի կազմում ստեղծվեցին վրաց. հուսարական ստորաբաժանումներ, իսկ Սենատի 1741–ի մայիսի 1-ի կարգադրությամբ սահմանվեց, որ վրացիները և վրաստանաբնակ հայերը ընդգրկվեն միայն վերոհիշյալ հուսարական գնդերում: Այդ որոշումների հետևանքով Հ–վ. մ. է–ի աճը դադարեց: Հ–վ. մ. է. մասնակցեց ռուս–թուրքական (1735–39), ռուս–շվեդական (1741–43) և Յոթնամյա (1756–62) պատերազմներին, մարտիկներից շատերն արժանացան պարգևների, բայց ռազմադաշտում ընկածների փոխարեն նոր համալրում չէր ստացվում: 1764-ին Հ–վ. մ. է. բաղկացած էր ընդամենը 50 հոգուց: Եկատերինա II կայսրուհու 1764-ի մայիսի 10-ի հրամանագրով Հ–վ. մ. է. ցրվեց: Հ–վ. մ. է–ի հրամանատարն են եղել 1723–45-ինՏ Ռաֆայել, 1745-54-ին՝ Թաղա Ղուզանենց–Ղուզանյան եղբայրները:

Գրկ.Խաչատրյան Հ. Ն., Արխիվային նոր նյութեր XVIII դ. Հայկական էսկադրոնի մասին, «ՊԲՀ», 1964, JSe 1: Ն ու յ ն ի, -Армянское войска в XVIII веке, E., 1968.

Հ. Խաչատրյան

ՀԱՅՏԱԳԻՐ, տես Դիվանագիտական գրագրություն :

ՀԱՅՏԱԾԻՉ ՆՅՈՒԹԵՐ, քիմիական վերականգնիչներ, որոնք լուսակինոնյոլթերի լուսազգայուն շերտերի արծաթի հալոգենիդները վերականգնում են մինչև մետաղական արծաթ (տես Հայտածում Լուսանկարչական): Հ. ն. լուսանկարչական հայտածիչների (տես Հայտածիչներ Լուսանկարչական) հիմնական բաղադրիչներն են: Որպես Հ. ն. օգտագործվում են այն միացությունները, որոնք ընտրողաբար վերականգնում են լուսազգայուն շերտի լուսակայված մասերի արծաթի հալոգենիդները, այսինքն՝ ապահովում են լուսակայված մասերի վերականգնման մեծ արագություն՝ չլուսակայվածների համեմատ: Հակառակ դեպքում ստացված պատկերը կծածկվի համատարած լուսանկարչական փառով: Ըստ քիմ. բնույթի Հ. ն. լինում են օրգ. (օրինակ, հիդրոքինոն) և անօրգանական (վանադիումի, երկարժեք երկաթի կոմպլեքս միացություններ): Առավել նշանակություն ունեն օրգ. Հ. ն., որոնց մոլեկուլում մտնում է a1– (C= A)n– a2-ը խմբավորումը, որտեղ a1-ը և a2-ը – OH-, – NH2, –NHR, – NR2 խմբեր են (R-ը ալկիլ կամ այլ տեղակալիչ է), ո–ը զրո կամ փոքր ամբողջ թիվ է, C-ն՝ ածխածնի ատոմ, A-ն՝ ածխածնի կամ ազոտի ատոմ: Այս բանաձևից բացառություն է կազմում ֆ և ն ի դ ո ն ը: Արոմատիկ շարքի ածանցյալներից հայտածելու ունակություն ունեն միայն օրթոկամ պարադիրքերում երկու ակտիվ խումբ՝ – OH՜, – NH2 պարունակող միացությունները: Որոշ դեպքերում Հ. ն–ի խառնուրդները ապահովում են առանձին բաղադրիչներով հայտածման արագությունների գումարից մեծ արագություն: Այդ հատկությունը ընկած է խառը (մեթոլ–հիդրոքինոնային, ֆենիդոն–հիդրոքինոնային ևն) Հ. ն–ի պատրաստման հիմքում: Հ. ն–ից առանձին օգտագործվում են հիդրոքինոնը (կոնտրաստ), մեթոլը, ամիդոլը (մանրահատիկ) պարաֆենիլեն-դիամինը (մանրահատիկ), դիէթիլ–պարաֆենիլենդիամինը (գունավոր լուսանկարչություն), պարաամիդոֆենոլը (հայտածում է դանդաղ, բարձրորակ, առանց շղարշի) ևն:

ՀԱՅՏԱԾԻՉՆԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ, բաղադրություններ, որոնք օգտագործվում են լուսակինոնյոլթերի լուսազգայուն շերտերի վրա լույսի կամ այլ ճառագայթների ազդեցությամբ առաջացած լուսանկարչական քողարկված պատկերը տեսանելի դարձնելու համար: Արծաթի հալոգենիդներ պարունակող լուսազգայուն նյութերի սովորական («քիմիական») հայտածման (տես Հայտածում լուսանկարչական) հայտածիչները հետևյալ բաղադրությամբ ջրային լուծույթներ (երբեմն ջրա–սպիրտային լուծույթներ, մածուկներ ևն) են. հայտածիչ նյութ (մեթոլ, հիդրոքինոն ևն), արագացնող ն յ ու թ (լուծույթի հիմնային ռեակցիան ստեղծող՝ սոդա, բորաքս, հազվադեպ՝ կծու ալկալի ևն), կայունացնող նյութ (միայն նատրիումի սուլֆիտ), հակաշղարշող նյութ (կալիումի բրոմիդ, թենզոտրիազոլ): Հ. լ–ի հատկությունները որոշվում են գլխավորապես հայտածիչ նյութերի բնույթով: Կայունացնող նյութը պաշտպանում է լուսանկարչական հայտածիչը օդի թթվածնով արագ օքսիդանալուց, վերականգնում նրա ակտիվությունը: Հակաշղարշող նյութն արգելակում է լուսանկարչական փառի արագ աճը հայտածման պրոցեսում: Ընդհանուր նշանակության լուսանկարչական հայտածիչները պարունակում են նշված նյութերը հետևյալ քանակությամբ (մոլ/լ)՝

  • հայտածիչ նյութ 0,05
  • նատրիումի կամ կալիումի կարբոնատ 0,2–0,3
  • նատրիումի սուլֆիտ 0,2
  • կսդիումի բրոմիդ 0,004–0,04

Հ. լ–ի բաղադրության մեջ կարող են մտնել նաև այլ նյութեր, օրինակ, Na24 (բարձրաջերմաստիճանային հայտածման ժամանակ կանխում է Էմուլսիոն շերտի փավւկումը), պոլիէթիլենգլիկոլ (մեծացնում է հայտածման արագությունը), արծաթի հալոգենիդների լուծիչներ (օրինակ, կալիումի ռոդանիդ. պակասեցնում է հատիճավորությունը) ևն: Բացի ընդհանուր նշանակության Հ. լ–ից կան նաև հատուկ հայտածիչներ (մանրահատիկ և հավասարեցնող, արագ և գերարագ, դանդաղ ևն): Գունավոր բազմաշերտ նյութերի հայտածման համար օգտագործվող Հ. լ. ունեն սկզբունքորեն նույն բաղադրությունը, բայց որպես հայտածիչ նյութ պարունակում