Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/207

Այս էջը սրբագրված չէ

ծական միևնույն չաւիով կամ Փուիոխված, առկա են ուշ շրջանի ժող. երգերում: XIII ղ. ի վեր, կյանքի և գրականության աշխարհականացման հետ, սկսվում է հա– սարակական հետաքրքրություն առաջա– նալ սիրո երգերի նկատմամբ: Միջնա– դարյան գրիչները սկզբում հատուկենտ Հ–ներ, հետագայում՝ XV–XYIII դդ., Հ–ների ամբողջական տաղաշարքեր են գրառում և մտցնում տաղարանները: Մյուս կողմից Հ–ները շարունակում են ապրել ու հարատևել ժող. կենդանի ավան– դության մեջ՝ հասնելով մինչև XIX– XX դդ., երբ բանահավաքներն սկսում են համատարած գրառել ժող. բանահյուսու– թյան նյութերը: Ակնում, Ի*արբ երդում, Վանում և այլուր գրառվում են նաև Հ–նե– րի հնավանդ նմուշներ, որոնք դեռևս XVII դ. մի տաղարանում, հետագայում նաև ժողովրդի մեջ, կոչվում են անտունի: Երաժշտական առումով Հ–ները կազմել են միջնադարյան հայ գուսանական քնա– րական երգերի հիմնական տեսակը, որ կառուցվածքային հատկանիշներով մի– ջին տեղ է գրավում տաղերի (տես Տաղ) և բուն ժող. ծորուն երգերի միջև՝ ավելի մոտիկ լինելով վերջիններին: Մեղեդիներ՛ը ծորերգային են, այդ պատճառով էլ կոչ– վել են նաև քաշ հարեն (հավանա– բար՝ ի տարբերություն գուսանական այլ տիպի, օրինակ, պարերգային մեղեդինե– րի): Հ–ները հատկանշվում են համեմա– տաբար պարզ ու թեթև կառուցվածքով, զուսպ (սակավ) զարդարանքով, արտա– հայտման սեղմությամբ, հուզական խո– րությամբ և անմիջականությամբ, երգվե– լիս ընդմիջվել են ասերգային բնույթի արտահայտիչ կրկնակներով: Հ–ները կը– րում են ավանդականության և յուրատե– սակ վեհության կնիք, բանաստեղծական և երաժշտական ձևով ու բովանդակու– թյամբ բնիկ ազգային երգեր են, հավա– նաբար ժամանակին ունեցել են նաև հո– րինողների ստեղծագործական անհատա– կանության գծեր: Դարերի ընթացքում Հ–ներից ճյուղավորվել են հոգևոր տաղե– րին մոտիկ, ավելի զարդարուն ու «քաղց– րանվագ» անտունիները, մասամբ էլ, ժո– ղովրդականանալով, խառնվել են աշխար– հիկ տաղերին կամ լուծվել ժող. քնարա– կան ծորուն երգերում և ներկայումս դըժ– վար գտանելի են: Հ–ները հին տաղարան– ներում հաճախ կոչվում են «տաղ»; Երբեմն հանդիպում ենք նաև եղանակի խազերով գրառման: Նոտագրված սակավաթիվ եղանակներ կան Կոմիտասի գրառած Ակնա երգերում (Ազգագրական ժողովա– ծու, 1, 1931, էջ 76) և Մ. Թումաճանի գրա– ռումներում («Աղբարս ի պախճան», «Յա– լեմ, յալեմ» երգերը՝ «Հայրենի երգ ու բան» ժողովածուում, հ. 1, 1972, էջ 71): Հայ բանասիրության մեջ Հ–ների՝ հե– ղինակ ունենալու և բնույթի մասին ար– տահայտվել են տարբեր, անգամ իրարա– մերժ կարծիքներ: Ա. ՏԱկանցը 1882-ին առաչինը հրատարակելով Հ–ների մի տա– ղաշարք («Հայերգ, մեղեդիք, տաղք և երգք>), այն, առանց որևէ փաստական հիմքի, վերագրել է XVI դ. ապրած խառա– կոնիսցի աշուղ Նահապետ Քուչակին: Հետագայում ուրիշները և, հատկապես, Ա. Չոպանյանը, հետևելով Տևկանցին, ձե– ռագրերից հայտնաբերված բազմաթիվ նոր Հ–ներ, գիտակցելով հանդերձ դը– րանց ժող. բնույթը, դարձյալ վերագրել են Նահապետ Քուչակին («Նահապետ Քուչակի դիվանը», 1902): Չոպանյանը շատ Հ–ներ նույնիսկ թարգմանել է ֆրանս. և հրատարակել Նահապետ Քուչակի անու– նով: Մ. Աբեղյանը, բանասիրական ման– րակրկիտ քննության ենթարկելով Հ–ները («Հին գուսանական ժողովրդական եր– գեր», 1931), հերքում է դրանց՝ Նահապետ Քուչակին պատկանելու վարկածը, գի– տականորեն ապացուցում, որ դրանք հին գուսանական երգեր են և ունեն բանահյու– սական–ժող. բնույթ: Չոպանյանը, տռար– կելով հանդերձ, հրաժարվում է Հ–ները Նահապետ Քուչակին վերագրելու իր նա– խորդ կարծիքից և 1940-ին հրատարակած նոր ժողովածուն վերանվանում «Հայրեն– ներու բուրաստան»: Բայց գրականագետ– ներից ոմանք մինչև այժմ էլ չեն հրաժար– վում այդ մերժված կարծիքից և շարունա– կում են Հ–ները հրատարակել Նահապետ Քուչակի անունով: Գրկ, Աբեղյան Մ., Գուսանական ժո– ղովրդական սաղեր, Ե., 1940: Աթայան Ռ., հայկական խազային նոտագրություն, Ե., 1959: Մնացականյան Ա., Միջնադար– յան սիրո երգերի նորահայտ անդրանիկ ժո– ղովածուն և հայրենների հարցը, էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության, Ե., 1971: Տես նաև Անտունի հոդվածի գրա– կանությունը: Ռ. Աթայան, Ս. Հարությունյան

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ն. գավառագի– տություն), երկրի առանձին մասերի (բնա– կավայրի, մարզի, երկրամասի, հանրա– պետության) համակողմանի ուսումնասի– րություն՝ գերազանցապես տեղական բնակչության և դպրոցականների ուժերով: Հ–յան զարգացման գործում կարևոր դեր են կատարում հայրենագիտական թան– գարանները, որոնք ունեն գիտա–մեթոդա– կան կենտրոնների ֆունկցիաներ և հա– վաքում, մշակում ու պահպանում են հայ– րենագիտական նյութերը: Հայկական ԱԱՀ–ում 1921-ին լուսավորության ժո– ղովրդական կոմիսարիատին առընթեր ստեղծվեց կենտրոնական գավառագիտա– կան բյուրո, հետագայում՝ նաև կամավոր ընկերություն: Զարգացավ դպրոցական Հ.: Հայրենագիտական աշխատանքները հան– րապետությունում կոորդինացնելու նպա– տակով Հայկական աշխարհագրական ըն– կերությանը կից ստեղծվել է հայրենագի– տական խորհուրդ (1958-ից): Հայրենագի– տական դասական ուսումնասիրություն– ներ են Ղ. Ալիշանի Հայաստանի պատ– մա աշխարհագրական մարզերին վերա– բերող աշխատությունները: Գրկ. Դ ա ր յ ա ն Վ., Խորհրդային գավա– ռագիտության խնդիրները, Ե., 1939: Ջtու– հ ա ր յ ա ն Թ. Գ., Հայրենագիտությունը դպրոցում, Ե., 1949: Ավագ յան Գ. Ե., Հայրենագիտական աշխատանքը դպրոցում, Ե., 1962: Վ. Դարյան

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ, 1. տարագիր– ների վերադարձը հայրենիք՝ նրանց քա– ղաքացիության վերականգնումով: Տարա– գիրների հայրենադարձություն է նախա– տեսված ԱԱՀՄ Գերագույն սովետի Նա– խագահության 1946-ի հոկտ. 19-ի հրամա– նագրով, որի համաձայն արտասահմա– նից Սովետական Հայաստան վերադար– ձող հայերը ճանաչվում են ՍՍՀՄ. քաղա– քացիներ: 2. Ռազմագերիների և ռազմ, գործողությունների հետևանքով իր երկ– րից հեռացած քաղաքացիական բնակչու– թյան վերադարձը հայրենիք: Համաձայն ժնևի 1949-ի կոնվենցիայի, ռազմ, գոր– ծողությունների դադարեցումից հետո պա– տերազմող պետությունները պարտավոր են կատարել ռազմագերիների անվերա– պահ Հ., բացառությամբ նրանց, ովքեր ենթակա չեն Հ–յան (օրինակ, ծանր հի– վանդները, քրեական հանցագործություն կատարած անձինք ևն): Տես նաև Հայրե– նադարձություն հայերի:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ, տարբեր ժամանակներում քաղաքական, սոցիալ–տնտեսական, ազգային ու կրո– նական պատճառներով հայրենիքից բռնի կամ կամավոր հեռացած հայերի ներգաղ– թը Սովետական Հայաստան: Դարեր շա– րունակ Հայաստանը ենթարկվել է ավե– րիչ արշավանքների, և հայ ժողովրդի մի որոշ մասը հարկադրված հեռացել կամ տեղահանվել է հարազատ երկրից (տես Գաղթ): Աստիճանաբար ստեղծվել են հայկ. գաղթավայրերը, որտեղ, ժամանա– կի ընթացքում, հայերը մասամբ ձուլվել են տեղացի ժողովուրդներին: Հայ ժողո– վըրդի մի զգալի հատվածը՝ արևմտահա– յությունը, թուրք, բռնակալության տակ հաճախ ենթարկվել է կոտորածների: Առա– ջին համաշխարհային պատերազմի տա– րիներին թուրք, կառավարությունն իրա– կանացրեց 1,5 մլն հայերի կոտորածը՝ մնացածներին քշելով արաբական անա– պատները, գրեթե ամբողջությամբ հայա– զրկելով Արևմտյան Հայաստանը (տես Մեծ եղեռն): Արևմտահայության բեկոր– ները ցրվեցին աշխարհով մեկ՝ ստեղծե– լով ընդարձակածավալ հայ սփյուռքը: Սփյուռքահայ տարագիրները հույս ունեին, որ առաջին համաշխարհային պատերազմն ավարտվելուց հետո մեծ տերությունները, որոնք ազատության ու անկախության բազում խոստումներ էին շռայլել հայերին, հաշվի կառնեն իրենց թափած արյունը և հնարավորություն կըս– տեղծեն վերադառնալու հայրենիք: Սա– կայն պատերազմից հետո հայ գաղթա– կանության վիճակը դարձյալ մնում էր անորոշ: Այդ պայմաններում սփյուռքա– հայության միակ հույսն ու ապավենը դարձավ 1920-ի նոյեմբ. 29-ին Արևելյան Հայաստանում հաղթանակած սովետա– կան իշխանությունը: Հայրենաբաղձ սփյուռքահայ աշխատավորները անվե– րապահորեն կանգնեցին Սովետական Հայաստանի պաշտպանության դիրքե– րում և ցանկություն հայտնեցին ներ– գաղթել իրենց նոր, ազատագրված հայ–