առաջադրել են առաջադիմական դասակարգերի ներկայացուցիչները: Կուսակցականության համընկնումն օբյեկտիվության հետ ապահովվում է իրականության դիալեկտիկական, հակասության հետազոտմամբ, ճշմարտաթյան որոնմամբ, ոչ միայն սկզբունքների ճիշտ կիրառմամբ, այլև ճիշտ սկզբունքների կիրառմամբ: Հետևողական օբյեկտիվ կուսակցականություն է ամեն տեսակ սուբյեկտիվիզմի, դոգմատիզմի հակադրվող մարքսիստական, կոմունիստական կոիսակցականությունը: Մարքսիստական կուսակցականությունը պայքարում է գիտական որոնումների ու լուծումների բազմազանության համար, որը չի հակասում սոցիալիստական գաղափարախոսության հաստատմանը: Մարքսիստական կուսակցականությունը պաշտպանում է գիտական բանավեճերի ազատությունը և ենթադրում այն՝ պաշտպանելով ճշմարտության ստեղծագործական որոնումը: Այն կողմնորոշում է դեպի բուրժուական մշակույթի ամենաակտիվ քննադատությունը: Մարքսիստական փիլիսոփայությունը ներառում է կուսակցականությունը, այսինքն՝ բանվոր դասակարգի հետևողական պաշտպանությունը, որպես գիտականության անհրաժեշտ բաղադրամաս: «Նորագույն փիլիսոփայությունը,– նշում է Վ. Ի. Լենինը,– նույնպես կուսակցական է, ինչպես և երկու հազար տարի սրանից առաջ» (Երկ., հ. 14, էջ 480): Գրականության մեջ և արվեստում կուսակցականւթյունը դրսևորվում է ստեղծագործության գաղափարական ուղղվածության մեջ (տես Գաղափարականություն): Արվեստագետը չի կարող հեռանալ իր կերպարների սոցիալական դիրքորոշման որոշակի մեկնաբանությունից, քանի որ յուրաքանչյուրը անթիվ թելերով կապված է որոշակի դասակարգի շահերին և հոգեկան արժեքներին: Թեև գաղափարական ուղղվածությունը գրականությանն ու արվեստին հատուկ է եղել միշտ, սակայն գեղարվեստական ստեղծագործության կուսակցականության սկզբունքը առաջինը հստակ բնորոշել է Վ. Ի. Լենինը: «Կուսակցության կազմակերպություն և կուսակցական գրականություն» (1905 թ.) հոդվածում Լենինը մատնանշել է ստեղծագործության բացարձակ ազատության մասին դատողությունների երկերեսանիությունը, ցույց տվել, որ բուրժուական արվեստագետների ստեղծագործական ազատությունը իրականում քողարկում է դրամի հարկադրանքով իրականացվող նրանց գործունեությունը և այս իմաստով անհամատեղելի դառնում աշխատավորության իդեալները արտահայտող պրոլետարական սոցիալիստական իրոք ազատ գրականությանն ու արվեստին: Կոմունիստական կուսակցությունը մշտապես ընդգծում է կուսակցականության սկզբունքի զարգացման անհրաժեշտությունը, այն դիտում որպես սոցիալական երևույթների մեջ թափանցելու, մարդկային նոր բնավորությունների և նոր հարաբերությունների համոզիչ պատկերման պայման:
Սոցիալիզմի և կապիտալիզմի ուժերի պայքարում սոցիալական երևույթների վերլուծության ու գնահատման դասակարգային–կուսակցական մոտեցման անհրաժեշտությունը մեծանում է: ՍՄԿԿ 25-րդ համագումարում վերստին շեշտվեց, որ «երկու աշխարհայացքների պայքարում չի կարող տեղ լինել չեզոքության ու կոմպրոմիսների համար: Այստեղ հարկավոր է քաղաքացիական բարձր զգոնություն, ակտիվ, օպերատիվ և համոզիչ պրոպագանդիստական աշխատանք, հարկավոր է ժամանակին հակահարված հասցնել թշնամական գաղափարական դիվերսիաներին» (ՍՄԿԿ 25-րդ համագումարի նյութերը, 1976 թ., էջ lll):
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, հեղափոխական մարքսիստական կուսակցության արմատական սկզբունքներից, որի կենսագործման անհրաժեշտ պայմաններն են՝ հանուն կոմունիզմի պայքարի խնդիրների ընդհանրության վրա հիմնված կազմակերպվածությունը, համախմբվածությունն ու կարգապահությունը: Կուսակցության միասնության հիմքը կազմում են դասակարգային պայքարի, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման մասին մարքս–լենինյան ուսմունքը, գաղափարական միասնությունը, որն ամփոփում է հեղափոխական ստրատեգիայի ու տակտիկայի միասնությունը, դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով նախատեսված ներկուսակցական անսասան կարգապահությունը՝ փոքրամասնության անվերապահ ենթարկվելը մեծամասնությանը, կուսակցական վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադաս մարմինների համար (կազմակերպական միասնություն): Կուսակցության միասնության համար հատկապես անհրաժեշտ է «նրա շարքերի գաղափարական ու կազմակերպական միասնությունը, միաձուլությունը, բոլոր կոմունիստների գիտակցական բարձր կարգապահությունը (ՍՄԿԿ կանոնադրություն, 1977 թ., էջ 4–5): Կուսակցության միասնությանը խանգարում են օպորտունիզմի և ռևիզիոնիզմի դրսևորումները մարքսիստական կուսակցությունների գործունեության մեջ: ՍՄԿԿ–ի և ընդհանրապես կոմկուսակցությունների գոյության ընթացքում սուր պայքար է գնացել բուրժուական և մանրբուրժուական գաղափարների ներթափանցման, ներսից կոմկուսակցությունը կազմակերպչորեն պառակտելու դեմ: Առանձնահատուկ նշանակություն ունի, այդ առումով, կուսակցության կազմակերպական միասնության պահպանումը: Վ. Ի. Լենինը և բոլշևիկյան կուսակցությունը ՍՄԿԿ կազմակերպական և գաղափարական միասնության համար պայքար են տարել դեռևս ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903 թ.) և այն շարունակել են ՍՄԿԿ պատմության ողջ ընթացքում: ՍՄԿԿ օրինակով կուսակցական միասնության համար հետևողական պայքար է գնում նաև միջազգային կոմունիստական շարժման մեջ (իրադարձությունները Հունգարիայում, 1956 թ., Չեխոսլովակիայում, 1968 թ.): Կոմունիստական կուսակցությունները պարբերաբար մաքրում են իրենց շարքերն օպորտունիստներից: Ռևիզիոնիզմի դեմ պայքարի բաղկացուցիչ մասն է, օրինակ, Չինաստանի կոմկուսի մաոիստական ղեկավարության պառակտիչ գործունեության մերկացումը: Դեմոկրատական ցենտրալիզմն ու կոլեկտիվ կուսակցական ղեկավարությունը պայմաններ են ստեղծում կուսակցական միասնության ամրապնդման համար:
Գրականություն՝ Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Լենին Վ. Ի., Ի՞նչ անել, Երկ., հ. 5: Նույնի, Ինչի՞ց սկսել, նույն տեղում: Նույնի, Մի քայլ առաջ, երկու քայլ ետ, նույն տեղում, հ. 9: ՍՄԿԿ ծրագիր, Ե., 1974 թ.: ՍՄԿԿ կանոնադրություն, Ե., 1977:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ, հասարակության, դասակարգի կամ նրա խավի շահերն արտահայտող քաղաքական կազմակերպություն, որը հանուն որոշակի նպատակների և գաղափարների միավորում և ղեկավարում է նրանց առավել ակտիվ ներկայացուցիչների գործողությունները: Կուսակցությունը դասակարգային կազմակերպության բարձրագույն ձև է: Նրա երևան գալը կապված է հասարակությունը դասակարգերի բաժանվելու, դասակարգային պայքարի պատմության և, հատկապես, քաղաքական իշխանության հասնելու հետ: «Դասակարգերի բաժանման հետ հիմնված հասարակության մեջ թշնամական դասակարգերի կռիվն անխուսափելիորեն, նրա զարգացման որոշ աստիճանում, դառնում է քաղաքական կռիվ: Դասակարգերի քաղաքական կռվի ամենաամբողջական, լիակատար ու ձևակերպված արտահայտությունը կուսակցությունների կռիվն է» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 10, էջ 85–86): Ի տարբերություն դասակարգերի ձևավորման տարերային ընթացքի, կուսակցության ձևավորումը կարող է տեղի ունենալ միայն մի որևէ դասակարգի գաղափարախոսների կողմից իրենց ընդհանուր արմատական շահերի գիտակցման և դրանք որոշակի կոնցեպցիաների ու քաղաքական ծրագրի ձևով արտահայտելու ընթացքում: Կուսակցության վերջնական սահմանազատումը տեղի է ունենում միայն հասուն կապիտալիզմի պայմաններում: Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում գոյություն ունեին դասային քաղաքական խմբավորումներ, որոնք արտահայտում էին տիրապետող դասակարգերի տարբեր խավերի շահերը: Տնտեսական տարանջատվածության պայմաններում աշխատավոր խավերը պատմական այդ շրջանում ի վիճակի չէին ստեղծելու իրենց կուսակցությունը: Նրանց շահերը հայտնի չափով արտահայտում էին ունևոր դասակարգի առաջադիմական քաղաքական խմբավորումները, որոնք շահագրգռված էին հետադիմության դեմ մղվող պայքարում ժողովրդական զանգվածների աջակցության մեջ (օրինակ, յակոբինյանները՝ Ֆրանսիայում): Պրոլետարիատը և բուրժուազիան քաղաքական գերիշխանության համար մղվող պայքարը 19-րդ դ. կեսերից իրականացնում են իրենց կուսակցությունների միջոցով: Կուսակցական սիստեմը դառնում է բուրժուական պետական իշխանության մեխանիզմի բաղկացուցիչ մասը: Բազմակուսակցությունը բուրժուական պետության մեջ չի փոխում կացութաձևի քաղաքական իշխանության էությունը և չի շոշափում նրա տնտեսական հիմքերը: Բազմակուսակցությունը արտահայտում է ինչպես դասակարգերի միջև եղած հակասությունները, այնպես էլ մեկ դասակարգի ներսում եղած տարբեր շերտավորումների և խմբերի առկայությունը: Ժամանակակից մի շարք բուրժուական պետություններում (Մեծ Բրիտանիա, ԳՖՀ, Ավստրիա, Բելգիա, Սկանդինավյան երկրներ և այլն) քաղաքական լուրջ ուժ են հանդիսանում սոցիալ–դեմոկրատական կուսակցությունները, որոնք այդ