Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/213

Այս էջը սրբագրված չէ

«Հայրենիքի ձայն» թերթի գլխագիրը Նպաստում է հայրենիք–սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, սփյուռ– քահայ ընթերցողին հաղորդակից դարձ– նում Սովետական Հայաստանի տնտ., գիտ. և մշակութային նվաճումներին: Լու– սաբանում է սովետական պետության ներ– քին և արտաքին քաղաքականությունը, սովետական հանրապետությունների և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամությունն ու համագործակցու– թյունը: Նյութեր է տպագրում սփյուռքի հայկ. գաղթավայրերի մշակութային, կըր– թական կյանքի, հայրենասիրական, առա– ջադիմական կազմակերպությունների ու գործիչների, հայապահպանության նրանց ջանք երի, հայրենիք այցելող արվեստա– գետների ելույթների, ցուցահանդեսների մասին: «Հ. ձ.»-ի Էջերում հանդես են գա– լիս հանրապետության պետ., հասարա– կական գործիչներ, գիտնականներ, գրող– ներ, ինչպես նաև արտասահմանում ապ– րող հայ մտավորականներ (Վ. Սարո– յան, վահե–Վահյան, P. Նուրիկյան, վ. Հայկ, վ. Մավյան, Գ. Ադդարյան, Զահրատ և ուրիշներ): Տարածվում Է ՀՍՍՀ–ում և արտասահմանյան շուրջ 50 երկրներում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, իր երկրի շահերը պաշտպանելու, նրա հզո– րության ու հեղինակության բարձրացմա– նը նպաստելու քաղաքացու պարտակա– նություն: ՍՍՀՍ–ում Հ. պ. սահմանադրա– կան պարտականություն է (ՍՍՀՄ սահ– մանադրություն, հոդված 62), որի խախ– տումը սոցիալիստական պետության քայ– քայման կամ թուլացման նպատակով, դիտվում է որպես հայրենիքի դավաճա– նություն: Հ. պ–յան գաղափարը եղել Է դասակարգային բոլոր ֆորմացիաների պետություններում, այդ թվում՝ հին և միջնադարյան Հայաստանում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ», ազ– գային–ազատագրական խմբակ Հայաս– տանում: Հիմնվել է 1874-ի հունիսին, Սեծ Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական): Խմբակի հիմնադիրն էր Բարենպատակ ընկերության անդամ Համբարձում Բա– լա սանյանը: «Հ. ս. գ.» փաստորեն եղել է այդ ընկերության մասնաճյուղը: Նրա մեջ ընդգրկված էին հայրենասեր երիտա– սարդներ, որոնք խմբակի նիստերում քննարկում էին հայրենիքի անկախության և ազատության հարցերը: 1875-ի հունիսի 5-ին ոստիկանությունը հայտնաբերում Է խմբակը, ձերբակալում է որոշ անդամնե– րի, սակայն հիմնավոր փաստերի բացա– կայության պատճառով գործին դատական ընթացք չի տրվում: Խմբակի ղեկավար Հ. Բալասանյանը արտաքսվում է Կարսի մարզ և վերցվում ոստիկանական հսկողու– թյան տակ, իսկ խմբակը լուծարքի է են– թարկվում: Գ^.Պարսամյան Վ. Ա., Հայ ազա– տագրական շարժումների պատմությունից, Ե., 1958: Վ.Պարսամյան

ՀԱՅՐԵՆՅԱՑ, գյուղ Հայկական ՍՍՀ Ար– թիկի շրջանում, Երևան–Լենինական խճուղու մոտ, շրջկենտրոնից 9 կմ հյու– սիս–արևմուտք: Կոլտնտեսությունն ըզ– բաղվում է հացահատիկի, կերային կուլ– տուրաների մշակությամբ, անասնապա– հությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլ– տուրայի տուն, գրադարան, կինո, բուժ– կայան: Գյուղում և շրջակայքում պահ– պանվել են Կարմիր վանք (V–VI դդ.) և Հովհաննես Օձնեցի եկեղեցիները, գե– րեզմանոցներ (X–XIV դդ.), գյուղատեղի: Հայրենյաց

ՀԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, նախնադարյան հասարակական հարաբերությունների առավել տարածված ձև, որին բնորոշ Է տղամարդու առաջատար դերը տնտեսու– թյան, հասարակության մեջ և ընտանի– քում: Առաջացել է նախնադարյան հա– մայնական հասարակարգի անկման շըր– ջանում: Պայմանավորված էր արտադրո– ղական ուժերի զգալի զարգացմամբ և աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ՝ բոլոր տնտեսաձևերում (հողագործություն, անասնապահություն, որսորդություն և ձկնորսություն), որոնց հետևանքով աճում էր ապրանքափոխա– նակությունը, և առաջանում մասնավոր սեփականություն: Արտադրության գրեթե բոլոր բնագավառներում նսեմանում Էր կնոջ դերը՝ աստիճանաբար սահմանա– փակվելով տնային աշխատանքով, և բարձրանում տղամարդու դերը: Հ–յանը բնորոշ էին նաև սերունդը հոր գծով հաշ– վելը, տոհմի տնտ. միասնության քայ– քայումը, անցումը զուգամուսնությունից մենամուսնության, հայրատեղային ամուսնությունը և մեծ նահապետական ընտանիքների (գերդաստան) առաջացու– մը: Հետագայում, կապված գույքային անհավասարության խորացման, նահա– պետական ստրկության առաջացման և հասարակության՝ դասակարգերի բա– ժանման հետ, Հ. ավելի ամրապնդվեց: Հայկական լեռնաշխարհում Հ. ձևավորվել է Էնեոլիթի վերջում, վաղ բրոնզի դարի սկզբին (մ. թ. ա. IV հազարամյակի վերջ, III-ի սկիզբ): Հասարակության պատմու– թյան մեջ Հ–յան տեղի հարցը դարեր շա– րունակ բանավեճի առարկա է եղել: Շատ տարածված էր մարդկային հասարակու– թյան նախասկզբնական նահապետակա– նության վերաբերյալ տեսակետը, որին անտիկ ժամանակաշրջանում կողմնակից էին Պլատոնն ու Արիստոտելը: Հիշյալ տե– սակետը տիրապետող էր միջնադարում, XIX դ. պաշտպանում էր Գ.Մենը: 1860– 1870-ական թթ., սկզբում Ցո. Բախոֆենը, ապա՝ Լ. Մորգանը մերժեցին այն: Մոր– գանի հայացքները հիմնականում պաշտ– պանեց Ֆ. Էնգելսը, ընդունեցին ժամանա– կակից գիտնականների մեծ մասը, սա– կայն բուրժ. շատ ազգագրագետներ դեռևս պաշտպանում են նախկին տեսակետը: Գրկ. Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1965: MopraH JI. ., /JjpeBHee 06mecTB0, nep. c aHrji., JI., 1934; K o c b e h M.O., ITepexofl ot MaipnapxaTa k naTpHapxaiy, Tp. HH-Ta 3THorpaci)HH, t. 14, M., 1951. «ՀԱՅՐ ՍԵՐ», Տ և ր ու ն ա կ ա ն աղոթք, քրիստոնեական առաջին և ամենատարածված աղոթքներից: Քաղված է Նոր կտակարանի «Ավետարան ըաո Մատթեոսի» գրքից (գլուխ Զ): Իբր ար– տասանել է Հիսուս Քրիստոսը, ժողո– վըրդին և իր աշակերտներին ուսուցանե– լով, որ քրիստոնեական աղոթքը, ի տար– բերություն հեթանոսականի, պետք է լի– նի պարզ ու հակիրճ, աստծուն ուղղված աղերսանք, և ոչ թե նրա մերկ փառաբա– նում: Հայոց եկեղեցում «Հայր մեր»-ով են սկսվում և ավարտվում բոլոր ժամերգու– թյունները:

ՀԱՅՐՅԱՆ Արմեն Թևանի [25.9.1910, գ. Տող (ԼՂԻՄ Հադրութի շրջանում)–13.2. 1966, Տաշքենդ], ավիացիայի մայոր, Սո– վետական Միության հերոս (13.4.1944): ՍՄԿԿ անդամ 1932-ից: Սովորել է Էնգելս քաղաքի օդաչուական դպրոցում: Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Հարավ–Արևմտյան, Բրյանսկի, Ստալին– գրադյան, Հարավային, Մերձբալթյան I, II, III, Լենինգրադյան ռազմաճակատնե– րում, եղել է էսկադրիլիայի հրամանատար, 1944–45-ին՝ ավիագնդի հրամանատարի օգնական: Հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլի ազատագրման համար: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի և այլ շքանշաններով ու մեդալներով:

ՀԱՅՐՅԱՆ Արսեն Պետրոսի (ծն. 1.6. 1929, Բաքու), հայ սովետական բժիշկ, սոցիոլոգ–հիգիենիստ: Բժշկ. գիտ. դ–ր (1968): ՍՄԿԿ անդամ 1956-ից: 1953-ին ավարտել է Ն. Նարիմանովի անվ. ադրբե– ջանական բժշկական ինստ–ի բուժ–կան– խարգելիչ ֆակուլտետը: 1954-ից աշխա– տում է որպես ՀՍՍՀ Արարատի շրջանի Արմաշի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Հ–ի նախաձեռնությամբ 1959-ին Արմաշում կազմակերպվել է «Սա– նիտարական կուլտուրայի թանգարան»: Հ–ի գիտական աշխատանքները նվիրված են առողջապահության կազմակերպման տեսությանը, բժշկ. աշխարհագրությանը, հիգիենային, ժամանակակից գյուղի սո– ցիալական պրոբլեմներին և գյուղական առողջապահության բժշկա–էկոլոգիական հարցերին: Ն. Ա. Սեմաշկոյի անվ. մրցա– նակի դափնեկիր է (1970): Երկ, Aiviac cejibCKoro 3flpaBooxpaHemM Ap– MeHHH 1920–1965, E., 1967; ATjiac nepc- neKTHBHoro pa3BHTHH cejibCKoro 3flpaBooxpa- Heima ApMHHCKoii CCP, E., 1970.

ՀԱՅՐՅԱՆ Գևորգ Արմենակի (ծն. 18.9. 1913, գ. Ծավ, Դավանի 2Ր£ան), հայ սո– վետական գրող, գրականագետ, լրագրող: Բանասիրական գիտ. դ–ր (1969), պրոֆե– սոր (1969): ՍՄԿԿ անդամ 1939-ից: 1941- 1946-ին ծառայել է սովետական բանա– կում: 1949-ին ավարտել է Մոսկվայի կու– սակցական բարձրագույն դպրոցը: Մինչև 1954-ը եղել է «Պրավդա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, 1954–61-ին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագի– տացիայի բաժնի վարիչ, 1961–66-ին՝