Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/219

Այս էջը սրբագրված է

«Լեֆ» («Леф») (երկուսն էլ 1923–25), «Կրասնայա նով» («Kpacная новь») Հ–ների շուրջը: 30-ական թվականներին Հ–ների լայն ցանց ստեղծվեց միութենական և ինքնավար հանրապետություններում: 1937-ին ՍՍՀՄ Ժողովուրդների լեզուներով (բացի ռուսերենից) լույս էին տեսնում կուսակ ցական, հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական, գիտաճյուղային են շուրջ 400 Հ–ներ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին լայն տարածում ստացան «Կրասնոարմեեց» («Kpacнoap меец»), «Կրասնոֆլոտեց» («Kpacнофлотец»), «Ֆրոնտովայա իլլյուստրացիա» («фротовая иллюцтрация») և այլ զինվորական Հ–ներ: Ետպատերազմյան տարիներին առաջացան նոր Հ–ներ. «Ագիտատոր» («агитатор», 1956-ից), 1957-ից՝ «Պոլիտիչեսկոյե սամոօբրազովանիե» («Поличецкое самообразование»), «Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ» («Вопроси истории КПСЦ»), «Սովետսկիե պրոֆսոյուզի» (Советские профсоюзы)են: Առանձնապես արագ է աճում գիտական և արտադրական Հ–ների թիվը: Հանդեսն արտասահման ու մ. ներկայումս արտասահմանում լույս են տեսնում բագմաթիվ ու բազմազան Հ–ներ: Սոցիալիստական երկրներում Հ–ները ծառայում են նոր հասարակարգի կառուցմանը և կարևոր միջոց են աշխատավորության քաղ. և կուլտուրական դաստիարակության գործում: Միջազգային կոմունիստական մամուլի համակարգում առաջատար տեղ են գրավում «Նովո վրեմե» («Hoвo Bpeмe») (Բուլղարիա), «Այնհայթ» («Einheit») (ԳԴՀ), «Նովե դրոգի» («Nowe drogi») (Լեհաստան), «Կուբա սոսիալիստա» («Cuba Տօ cialista») (Կուբա), «Կիննոջա» (ԿԺԴՀ), «Սոցիյալիզամ» (Հարավսլավիա), «Տարշադամլի սեմլե» («таршадальми семле») (Հունգարիա), «Նամն ամդրալ» (Մոնղոլիա), «Նովա միսլ» («Nova Mysl») (Չեխոսլովակիա), «Լուպտա դե կլասէ» («Lupta de clasa») (Ռումինիա) տեսական հանդեսները: Սոցիալիստական երկըրներոսք հրատարակվում են նաև բազմաթիվ հասարակական-քաղաքական, գրական–գեղարվեստական, կանանց, երիտասարդական, մանկական, մատենագիտական, մարզական, գիտատեխնիկական ևն Հ–ներ: Կապիտալիստական երկրներում Հ–ները տնտ. և քաղ. կախման մեջ են խոշորագույն մոնոպոլիաներից: Հ–ների հրատարակության գործը առավել զարգացած է ԱՄՆ–ում, որտեղ, ինչպես և այլ կապիտալիստական երկրներում, գերակշռում են պատկերազարդ «ընդհանուր հետաքրքրության» («general interest») Հ–ները՝ թեմատիկայի բազմակողմանիությամբ, ընթերցողական ամենալայն շրջանակի ընդգրկվածությամբ և տարբերակված մոտեցմամբ (կանայք, երեխաներ, սպորտասերներ են): Այս տիպի Հ–ներում զգալի տեղ են գրավում ֆոտոթղթակցություններն ու ֆոտոփաստաթղթերը, զվարճալի և կիրառական բնույթի նյութերը: Կապիտալիստական երկրների կոմունիստական և բանվորական կուսակցությունների Հ–ները պրոպագանդում են գիտական սոցիալիզմի գաղափարները: Արտասահմանյան կոմունիստական կուսակցությունների առաջատար Հ–ներից են «Ռինաշիտա»-ն («Rinascita») (Իտալիա), «Կայե դյու կոմյունիսմ»-ը («Cahiers du communisme») (Ֆրանսիա), «Փոլիթիքլ ըֆֆեարս»-ը («Political Affairs») (ԱՄՆ) են: Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում հան դեսատիպ հրատարակությունների ստեղծումը հանդիպում է նեոգաղութարարների, պրոիմպերիալիստական տարրերի դիմադրությանը: Այդուհանդերձ, անկախության և զարգացման ոչ կապիտալիստական ուղի ընտրած երկրներում ուժեղանում է Հ–ների, որպես ժողովրդական զանգվածների լուսավորման ու դաստիարակման գործիքի, դերը: Մարքսիստա– կան–լենինյան գաղափարները պրոպագանդում են. «Փարթի լայֆ» («Party Life») (Հնդկաստան), «Նուէվա էպոկա» («La Nueva Epoca») (Մեքսիկա), «Պրինսիպիոս» («Principios») (Վենեսուելա) ևն Հ–ներ: Կոմունիստական և բանվորական կուսակցությունների՝ 1958-ից լույս տեսնող (24 լեզվով) «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» («пробелми мира и социализма») Հ. լուսաբանում է միջազգային կոմունիստական շարժման պատմության, տեսության և գործնական հարցեր: խաղաղության և առաջադիմության համար պայքարում նշանակալի դեր են կատարում նաև միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների հրատարակած Հ–ները. «Վսեմիրնոյե պրոֆսոյուզնոյե դվիժենիե» («Bсемирное профцоюзное движение»), «Կուրյեր ՅՈՒՆԵՍԿՕ» («Kурьер ЮНЕСКО»), «Դեմոկրատիչեսկի ժուռնալիստ» («Демократичкие журналист») , «ժենշչինի միրա» («Женщины мира») ևն: Հայկական հանդեսը. հայ պարբերական մամուլի պատմությունն սկսվում է հանդեսների հրատարակությամբ: Քաղ. ու պատմական աննպաստ պայմանների բերումով հայկ. Հ–ները լույս են տեսել Հայաստանի սահմաններից դուրս՝ Հնդկաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Իրանում, Լիբանանում և այլուր: Տարբեր բովանդակության ու պարբերականության այս Հ–ները անգնահատելի դեր կատարեցին ազգային վերածնության, լուսավորության, ազատագրական պայքարի, հայկ. պետականության ստեղծման ճանապարհին: Հայ իրականության մեջ դժվար է գերագնահատել Մադրասում (Հնդկաս տան) հրատարակված <Ազդարար»-ւ (1794–96) դերը, որով և սկզբնավորվում է հայ մամուլը: Հայ մշակույթի պատմության կերտման, հայագիտական մտքի զարգացման, հայոց աշխարհաբար լեզվի ու հայ նոր գրականության կազմավորման, նոր սերնդի դաստիարակման ասպարեզներում կարևոր ավանդ ունեն «Բազ մավեպ»^ (1843-ից, Վենետիկ), «Մեղու»-ն (1856–74-ին, ԿՊ), «Հյուսիսափայլ»-ը (1858– 64-ին, Մոսկվա), «Արարատ»-ը (1868– 1919-ին, վաղպատ), «Սիոն»-ը (1866-ից, Երուսաղեմ), «Մասիս»-ը (1884– 1908-ին, ԿՊ), «Հանդես ամսօրյա»-ն (1887-ից, Վիեննա), «Անահիտ»-ը (1898– 1949, ընդհատումներով, Փարիզ), «Գե– ղարվեստ»-ը (1908–21-ին, Թիֆլիս) են: Հայկ. ՍՍՀ–ի ստեղծումով հայ մշակույթի կենտրոնը դարձավ Երևանը, որտեղ և սկսեցին լույս տեսնել տարբեր բնույթի տասնյակ Հ–ներ: Իրենց գիտական ու գրական բարձր մակարդակով, գաղափարական–քաղ. հագեցվածությամբ Հայաստանի և սփյուռքի հարյուր հազարավոր հայ ընթերցողների մոտ մեծ համարում ունեն «Լենինյան ուղիով» (1922-ից), «Սովետական գրականություն» (1934-ից), «Պատմա բանասիրական հանդես» (1958-ից), «Սովետական արվեստ» (1926-ից), «Գարուն» (1967-ից), «Պիոներ» (1923-ից), «Գրական Ադրբեջան» (1957-ից, Բաքու) Հ–ները: Սփյուռքում, հակառակ նյութական հոլ բարոյական դժվարություններին, հայ մամուլի հարյուրավոր օրգանների շարքում Հ–ները կատարում են հայապահպանման, սփյուռքահայությունը Սովետական Հայաստանի շուրջը համախմբելու, նոր սերնդին հայեցի դաստիարակություն տալու իրենց դժվարին դերն ու պարտականությունը: Դրանցից հարկ է նշել«Մենք»-ը (1931–32, Փարիզ), «Անի»-ն (1946-56-ին, Բեյրութ), «Նոր գիր»-ը (1936–54-ին, Ֆրեզնո), «Շիրակ»-ը (1956-ից, Բեյրութ), «Մխիթարյան ընտանիք»-ը (1947-ից, Վե– նետիկ), «Հայկազյան հայագիտական հանդես»-ը (1970-ից, Բեյրութ) ևն:

ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐՅԱ», հայագիտական հանդես (մինչև 1911 թ. ունեցել է «Բարոյական, ուսումնական, արվեստագիտական», ապա՝ «Հայագիտական ուսումնաթերթ» ենթավերնագրերը): Վիեննայի Մխի թարյան միաբանության պաշտոնական հրատարակություն: Լույս էtտեսնում 1887-ից, վիեննայում: Հաջորդում է «Ծանոթությունք վաճառագիտության» (1819) «Հանդես ամսօրյա» պարբերականի շապիկը և «Եվրոպա» (1847–63) պարբերականներին: Մինչև 1914-ը ամենամսյա, 1915-ից լույս է տեսնում անկանոն պարբերականությամբ (երկամսյա, եռամսյա, վեցամսյա, ամենամյա ևն): Հիմնադիրներն ու առաջին աշխատակիցներն են եղել միաբանության անդամներ Ա. Այտընյանը, Ղ. Հովհնանյանը, Գ. Գալեմքյարյանը, Գ. Մենևիշյանը, Հ. Տաշյանը: Մինչև 1894-ը ունեցել է կրթա–դաաոիարակչական, հանրագիտական բնույթ, 1895-ից՝ զուտ հայագիտական: «Հ. ա.»-ում հրատարակվում են հոդվածներ և մենագրություններ: