ՀԱՆԴԻՍԱՊԱՐԵՐ, պարահանդեսային պարեր, սալոնային պարեր, պարահանդեսներում կատարվող պարեր (կրակովյակ, մազուրկա, մենուետ, պուկա, ոումբա, վայս, տանգո ևն): XVII դարից եվրոպական երկրներում հատուկ մշակվել և հարմարեցվել են պալատական հանդեսներին: XX դ. տարբեր երկրներում, նաև ՍՍՀՄ–ում, բեմադրվում են նոր Հ. և անցկացվում մրցույթներ:
ՀԱՆԵԼՈՒԿ, Ժողովրդական բանահյուսության ժանր, որ փոխանցվել է նաև գրականությանը: Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն: Հ. առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն (տես այլաբանություն), նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված ձևով: Կազմված է 2 բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից: Բանաձևերը 2 կամ ավելի անդամից բաղկացած արձակ կամ չափածո փոխաբերություններ են, որոնք վերարտադրում են լուծման առարկայի մեկ կամ մի քանի հատկանիշներ: Ունկնդրին առաջադրվում են բանաձևերը: Հ. լուծողը պետք է գուշակի դրանց տակ թաքնված առարկան: Հ–ի վաղնջական նմուշներ և կիրառման վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր այլ աղբյուրներում: Հ. անցյալում կիրառվել է զանազան մրցույթներում՝ իբրև մտավոր հասունության և խելոքության ստուգման միջոց: Հայ մատենագրության մեջ Հ. վկայված է VII դարից: XII դ. Ներսես Շնորհալին հորինել է մի քանի հարյուրի հասնող Հ–ներ, որոնցով Հ. իբրև ժանր մտել է հայ գրականության մեջ: Գրկ* Հարությունյան Ս.. ՝՝Հայ ժողովրդական հանելուկներ, Ե., 1960: Նույնի, Հայ ժողովրդական հանելուկներ (համահավաք ժողովածու), Ե., 1965: Ս. Հարությունյան
ՀԱՆԵՍՕՂԼՅԱՆ Գևորգ Սարիբեկի [ծն. 8(20).11.1891, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–1937], Հայաստանում հեղափոխական շարժումների մասնակից, կուսակցական և պետական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1917-ից: 1904–20-ին աշխատել է Հայաստանի տարբեր տպարաններում և մասնակցել քաղ. ցույցերի ու գործադուլների: 1920-ին գործուն մասնակցություն է ունեցել Մայիսյան ապստամբությանը, որի համար հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի: 1921-ին նշանակվել է Հայաստանի արհմիությունների կազմբյուրոյի պատասխանատու քարտուղար: Դաշնակցության 1921-ի փետրվարյան խռովության ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ճակատում: 1924–30-ին կուսակցական աշխատանք է տարել Երևանում ու Լենինականում, 1930–31-ին եղել է ՀխՍՀ ժողտնտխորհի, 1933–34-ին՝ Հայաստանի Արհմիությունների խորհրդի նախագահ: 1934–36-ին Հ. ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի Գ. Ս. Տանեսօղլյաէէ քարտուղարն էր, իսկ 1936-ի նոյեմբերից՝ ՀխՍՀ–ի Կենտգործկոմի նախագահ: Եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի,ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի անդամ: Ընտրվել է Անդրֆեդերացիայի և ՀՍՍՀ Կենտգործկոմների անդամ:
Վ. Ավագյան
ՀԱՆԶԱ (գերմ. Hanse – միություն, ընկերություն), հյուսիս–գերմանական քաղաքների առևտրական միություն (XIV–XVI դդ., ձևականորեն մինչև 1669)՝ Լյուբեկ քաղաքի գլխավորությամբ: Հ. (որի մեջ մտնում էին Լյուբեկ, Համբուրգ, Շտրալզունդ և այլ քաղաքներ) վերջնականորեն ձևավորվեց 1367–70-ին, Դանիայի դեմ հաղթական պատերազմից հետո, 1370-ի Շտրալզունդի պայմանագրով: Հ–ի բարգավաճման շրջանում նրա կազմի մեջ եղել է շուրջ 100 քաղաք: Հ. առևտրական գրասենյակներ ուներ Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Սկանդինավյան երկրներում, Ռուսիայում: Հ. ձգտում էր իր մենիշխանությունը հաստատել եվրոպական առևտրում: XV դ. վերջին և XVI դ. սկզբին արդյունաբերության ու առևտրի զարգացումը Հս. Եվրոպայի երկրներում և տեղական վաճառականության դիրքերի ամրապնդումը սրեցին Հ–ի հակասությունները այդ երկրների հետ, իսկ ծովային առևտրական ճանապարհների փոխադրումը Բալթիկ ու Հյուսիսային ծովերից Ատլանտյան օվկիանոս վերջնականապես անկման հասցրեց Հ.: XVI դ. կեսին Հ. զիջեց իր դիրքերը հոլանդական, անգլ. և ֆրանս. առևտրականներին:
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիական–իրավական պայմանագիր, որով մեկ կողմը (փոխանորդը) պարտավորվում է որոշակի իրավաբանական գործողություններ կատարել (գույք ձեռք բերել, վաճառել, վճարումներ կատարել ևն) մյուս կողմի (փոխանորդյալի) անունից և նրա հաշվին: ՍՍՀՄ–ում Հ. այն հիմքերից մեկն է, որով քաղաքացիներն ու կազմակերպությունները երրորդ անձանց միջոցով դառնում են քաղաքացիական շրջանառության մասնակիցներ: Փոխանորդը, որին իրավասություններ են տրվում Լիազորագրով, պարտավորվում է Հ. կատարել անձամբ՝ փոխանորդյալի ցուցումներին համապատասխան: Շեղումներ թույլատրվում են, եթե ելնում են փոխանորդյալի շահերից: Օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում փոխանորդյալը պարտավոր է վարձատրել Հ. կատարողին: (Տես նաև Ներկայացուցչություն) Տ, Բարսեղյան
ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ, մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակությունների բարձրագույն աստիճան: «Հ.ա.»-ի տերմինը կիրառվում է մարդու գործունեության արդյունքը գնահատելու ժամանակ: Հանճարին բնորոշ է բացառիկ նորությունն ու ինքնատիպությունը, հասարակության զարգացման համար ունեցած պատմական հատուկ նշանակությունը: Հոգեբանությունն ուսումնասիրում է հանճարեղ անձի ընդունակությունները, բնավորության և խառնվածքի առանձնահատկությունները, նրա ստեղծագործական պրոցեսի վրա զանազան գործոնների ազդեցությունը: Հանճարեղ անձի ընդհանուր տիպ առանձնացնելու համար բավարար տվյալներ առայժմ չկան: Հանճարներն ունեն օժտվածություն, բնավորության, ընդհանուր կուլտուրայի, հետաքրքրությունների, հմտությունների ևն անհատական տարբերություններ: Նրանց միտքը մակածական է, համադրական և ինտուիտիվ, որը և անձին դարձնում է առանձնահատուկ: Հանճարի ստեղծագործական պրոցեսը դրսեվորվում է մեծ ինտենսիվությամբ, գիտակցության ինտուիտիվ «փայլատակումների» և դրանց շնորհիվ դրսևորված մտահղացումների ու վարկածների առատությամբ, հուզական մեծ լիցքով: Հին աշխարհում հանճարի հիմնական գիծը համարվել է ոգեշնչումը կամ «աստվածային ներշնչանքը» (Պլատոն, նեոպլատոնիզմ): Միջին դարերում այն նույնացվել է ստեղծագործական անհատականության հետ (Լեոնարդո դա Վինչի, Ջ. Վազարի): Ի. Կանտը ընդգծել է հանճարի ստեղծագործության ինքնատիպությունը և բնական լինելը: Հանճարի գործունեությունն ընթանում է որոշակի հասարակական–պատմական պայմաններում; Հեգելը, Թ. Կառլայլը և ուրիշ մտածողներ հանճարը համարել են պատմության միակ շարժիչ ուժը, իսկ Օ. Կոնտը, Ի. Թենը և ուրիշներ նրանց համարել են միջավայրի հետաքրքրությունների ու ձգտումների արտահայտիչը: Ֆ. Շիլլերը ընդգծել է հանճարի բնական «միամտությունը»: XIX դ. իտալացի մարդաբան և քրեագետ Չ. Լոմբրոզոյի կարծիքով Հ. հանդես է գալիս հոգեֆիզիոլոգիական որոշ հիվանդությունների հետ կապված: Այս տեսակետը ավելի մեղմ զարգացրել է Է. Կրեչմերը: Ստեղծագործական ընդունակություն ունեցող շատ անձանց մոտ հոգեբուժական հետազոտությունը հայտնաբերում է հոգեկան խախտումներ, կամքի, զգացմունքների, հակումների շեղումներ ու մոլուցքներ: Մինչդեռ հանճարները ծայրահեղ եսասիրություն, մելամաղձոտություն և այլ հիվանդագին հատկություններ ու հակումներ հազվադեպ են դրսևորում: Ժամանակակից գենետիկան ուսումնասիրում է բարձրագույն հոգեկան ընդունակությունների ժառանգականության պրոբլեմը, ձևավորվում է հոգեբանական գենետիկա (պսիխոգենետիկա) գիտությունը: Ա. Նաչչաշյան
ՀԱՆՆԻԲԱԼ, Հաննիբալ Բարկա (Hannibal Barka) (մ. թ. ա. 247 կամ 246, Կարթագեն–մ. թ. ա. 183, Բութանիա), Կարթագենի ռազմական և պետական գործիչ: Զորավար Համիլկար Բարկայի որտանիբալ: