Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/231

Այս էջը սրբագրված չէ

հանցակիցների (կատարողներ, կազմա– կերպիչներ, դրղիչներ կամ օժանդակող– ներ) պարտականությունների նախնական դերաբաշխման համաձայն: Հանցակիցնե– րի արարքը որակվում է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 17 և հանցավոր արարքը նա– խատեսող հոդվածներով: Պատիժ նշա– նակելիս հաշվի է առնվում հանցակից– ներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանն ու բնույթը: Մ.Ուզանյան

ՀԱՆՑԱՆՔ, տես Հանցագործություն:

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, հանցա– վոր արարք, որն արտահայտվում է տվյալ անձի կողմից հանրորեն անհրաժեշտ այն– պիսի գործողություններ, պարտականու– թյուններ չկատարելու մեջ, որ նա օրենքով կամ իր պրոֆեսիոնալ պարտականու– թյունների բերումով պարտավոր էր և կարող էր կատարել: Այդ պարտականու– թյունները կարող են բխել անձի՝ արտա– դրության պրոցեսում ունեցած վիճակից (օրինակկբժշկի կողմից հիվանդին օգնու– թյուն ցույց չտալը), ընտանիքի անդամ լի– նելու վիճակից (օրինակ, ծնողի կողմից ալիմենտի վճարումից չարամտորեն խու– սափելը), հասարակության անդամ լինելու վիճակից (օրինակ, նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին ակնհայտորեն տեղյակ լինելն ու չհայտնե– լը), անգործությանը նախորդած գործո– ղություններից (օրինակ, ավտովթարից տուժածին վարորդի օգնություն ցույց չտալը): Հ. ա. կարող է կատարվել դիտա– վորությամբ կամ անզգուշությամբ: Արար– քի որոշ տեսակներ համարվում են հան– ցագործություն, անկախ հետևանքից, որոշ տեսակներ՝ միայն որոշակի հետե– վանքի դեպքում, երբ առկա է պատճառա– կան կապը անգործության և հետևանքի միշև (օրինակ, պաշտոնեական անփութու– թյան դեպքում): Մ.Ուզունյան

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, դասակարգայնո– րեն պայմանավորված, պատմականորեն անցողիկ սոցիալական երևույթ, բնութա– գրվում է հասարակարգի զարգացման որոշակի ժամանակահատվածում կատար– ված բոլոր հանցագործությունների ամ– բողջությամբ: Հ–յան այն մասը, որն այս կամ այն պատճառով չի արտացոլվում դատական վիճակագրության մեջ և չի դառնում քրեական դատավարության առարկա, ընդունված է անվանել լատեն– տային (լատ. latentis– գաղտնի) Հ.: Նկատի ունենալով այդ՝ Հ. գործնակա– նորեն բնութագրվում է որոշակի տերի– տորիայի վրա (շրշան, քաղաք, մարզ, հանրապետություն ևն) ու ժամանակա– հատվածում տեղի ունեցած հանցագոր– ծությունների համակցությամբ, որոնք պաշտոնապես գրանցել են քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մար– մինները: Հ–յան հիմնական ցուցանիշ– ներն են մակարդակը, կառուցվածքը, դի– նամիկան: Հ–յան մակարդակը հան– ցագործությունների և հանցագործների քանակի հարաբերությունն է բնակչու– թյան թվի նկատմամբ (ամբողջ ազգա– բնակչության կամ, ավելի ստույգ, քրեա– կան պատասխանատվության տարիքի հասած բնակչության յուրաքանչյուր 1000, 10 հզ. և 100 հզ. մարդու հաշվով): Կառուցվածքը բնութագրվում է հանցագործությունների աոանձին խմբե– րի հարաբերակցությամբ (ծանր և նվազ ծանր, բռնի և շահադիտական, դիտավոր– յալ և անզգույշ, անչափահասների կող– մից կատարված հանցագործություններ ևն): Դինամիկան բնութագրվում է մակարդակի և կառուցվածքի մեջ ժամա– նակի ընթացքում տեղի ունեցող փոփո– խությունները: Հ. առաջացել է արտադրու– թյան գործիքների և միջոցների նկատ– մամբ մասնավոր սեփականության հաս– տատման, հասարակությունն անտագո– նիստական դասակարգերի բաժանման հետ միասին: Հ–յան դասակարգային բո– վանդակությունն արտահայտվում է նաև իշխող դասակարգի համար հանցագոր– ծությունը վտանգավոր արարք համար– վելու փաստով: Հասարակական–տնտեսա– կան ֆորմացիաների փոփոխությունների հետևանքով փոխվում է նաև հանցագոր– ծությունների բովանդակությունը: Հ. և նրա առաջացման պատճառներն ունեն սոցիալ–տնտեսական, սոցիալ–գաղափա– րական, սոցիալ–հոգեբանական, սոցիալ– կազմակերպական բնույթ: Մարքսիզմը գտնում է, որ հանցագործությունը սոցիա– լական կյանքի ծնունդ է, որ մարդը հան– ցագործ դառնում է և ոչ թե ծնվում: Միա– ժամանակ չեն անտեսվում անձի հոգեբա– նական առանձնահատկությունները, որով– հետև հանցագործի անձը բնութագրող այն գծերը, որոնք էական են նրա կողմից կատարած հանցագործության առումով, ձևավորվում և փոփոխվում են կյանքի պայմանների ու դաստիարակության ազ– դեցությամբ: Հ–յան արմատական պատ– ճառը մարդու կողմից մարդու շահագոր– ծումն է, որը եղել և մնում է շահագործո– ղական հասարակարգի անխուսափելի ուղեկիցը: ժամանակակից կապիտալիս– տական երկրներում բարձր է հատկապես ծանր ու ռեցեդիվային Հ–յան մակարդա– կը: ԱՄՆ–ում 1963–72-ին Հ. աճել է 2,1, անչափահասների շրջանում՝ 2,3 անգամ (9 անգամ գերազանցելով բնակչության աճը): ԴՖՀ–ում 1963-ի համեմատությամբ 1970-ին Հ. ավելացել է 23%-ով (4 ան– գամ ավելի, քան բնակչության աճը), ձապոնիայում, համապատասխանաբար, 20%-ով՝ բնակչության աճը գերազանցե– լով 15 անգամ ևն: Կապիտալիստական հասարակարգում Հ. ոչ միայն չի վերա– նում, այլև գնալով աճում և կազմակերպ– ված բնույթ է ընդունում: Պատահական չէ, որ բուրժ. գիտնականները Հ–յան պատ– ճառները փնտրում են մարդու մեջ և Փոր– ձում այն դիտել որպես «հավերժական» երևույթ: Սոցիալիստական հասարակարգի ստեղ– ծումով ոչնչանում է Հ–յան արմատական պատճառը, ստեղծվում են նրա վերացման հնարավորություններ: Այստեղ հանցա– գործությունները հասարակական կյան– քի զանազան ոլորտներում, մարդկանց գիտակցության, հոգեբանության մեջ U կենցաղում դեռևս գոյություն ունեցող անցյալի մնացուկներ են: Դրանք խորթ են սոցիալիստական հասարակարգի համար և աստիճանաբար վերացվում են: Սոցիա– լիստական հասարակարգում էապես բա– րեփոխվում է Հ–յան կառուցվածքը: Խիստ նվազել են առանձնապես վտանգավոր պետ. հանցագործությունները, նվազել են նաև բանդիտիզմը, դրամանենգությունը և այլ պետ. մյուս ծանր հանցագործություն– ները, գործնականորեն վերացել է պրոֆե– սիոնալ Հ., զգալի չաֆով կրճատվել է քա– ղաքացիների անձնական գույքի դեմ ուղղված շահադիտական, բռնի առավել ծանր հանցագործությունների քանակը ևն: Սոցիալիստական հասարակարգում Հ–յան դեմ մղվող պայքարում գլխավորը հանցա– գործությունների կանխումն է, որն իրակա– նացվում է սոցիալ–տնտեսական, կուլտուր– դաստիարակչական և իրավական բնույթի լայն միջոցառումներով: Գրկ. KyflpsBites B.H., ITpHquHHocTb b KpHMHHOJioriui, M.# 1968; Ky3HeijOBa H.O., IIpecTynjieHHe h npecTynHOCTb, M., 1969; Kapneii H.H., CoBpeMeHHbie npo6- jieMH yro;ioBHoro npaBa h kphmhhoյւօոա, M., 1976. Մ. Ուզունյան

ՀԱՆՑԱՓՈՐՁ, ըստ սովետական քրեա– կան իրավունքի դիտավորյալ գործողու– թյուն, որն անմիջապես ուղղվում է հան– ցագործության կատարմանը, սակայն մինչև վերջ չի հասցվում և հետևանք չի առաջացնում հանցավորից անկախ պատ– ճառներով: Հ–ի համար պատիժ է նշանակ– վում ավարտված հանցագործություն նա– խատեսող օրենքով՝ հաշվի առնելով կա– տարված գործողությունների բնույթը, վտանգավորության, անձի դիտավորու– թյան աստիճանը, ինչպես նաև հանցա– գործությունն անավարտ մնալու պատ– ճառները: Տարբերում են Հ–ի երեք տե– սակ՝ ավարտված, չավարտված և ըստ ընտրված միջոցների՝ անպետք: Հ. նա– խատեսվել է հռոմ. բյուգանդական քրեա– կան օրենքներում, հայ կանոնական իրավունքի նորմերում, Մխիթար Դոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագըր– քերում: Բուրժ. երկրների (հատկապես ԱՄՆ–ի և Անգլիայի) իրավունքը պետու– թյան պատժական գործունեությունը ըն– դարձակելու նպատակով Հ–ի հասկացու– թյունն ընդլայնել է: Ա. Թովւէասյւսն ՀԱՆ ՈՒՇ (Hanusz) Ցան (Իվան) Իոսիֆո– վիչ [1858, գ. Կոլոդեևկա (այժմ՝ Ուկր. ՍՍՀ–ում)–1887, Փարիզ], լեհական և ուկ– րաինական լեզվաբան, հայագետ: Երիտ– քերականական դպրոցի ներկայացուցիչ: Սովորել է Կրակովի, Լայպցիգի, Բեռլինի և Վիեննայի համալսարաններում, տիրա– պեւոել սանսկրիտին, հին պարսկերենին, անգլերենին, գոթերենին և այլ լեզունե– րի: 1884-ից Վիեննայի համալսարանում դասախոսել է համեմատական լեզվաբա– նություն և սանսկրիտ: Դրել է մոտ 150 աշխատություն՝ նվիրված սլավ, լեզունե– րին, ինչպես նաև հնդեվրոպական լեզ– վաբանությանը: 1885-ին ուսումնասիրել է Արևմտյան Ուկրաինայի Կուտի քաղաքի հայության լեզուն, այնուհետև գրել «Լե– հահայոց լեզվի մասին» (հ. 1, 1886, և «Հայ բարբառագիտության մասին» (հրտ. 1889) գործերը, որոնցում քննել է հայերենի հնչյունաբանությունը, համեմատել հընդ– եվրոպական այլ լեզուների հետ, սահ– մանել կանոններ: Հ. տվել է արևելահայ և արևմտահայ գրական լեզուների քերա– կանական էական տարբերությունները, ապա, մասնավորելով, վերլուծել լեհա– հայոց բարբառի հնչյունական կազմը և բառապաշարը: Հ. անդրադարձել է հայկ.