Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/232

Այս էջը սրբագրված չէ

ազգանունների ծագմանն ու քննությանը և բանասիրական այլ հարցերի: Յա. Դաշկնիչ ՀԱՆՔ, արտադրական մեկ կամ մի քանի միավորներից (հանքարան, բացահանք) բաղկացած, մակերևութային կառույցնե– րի միասնական համալիրով և ադմի– նիստրատիվ–տեխնիկական միասնական ղեկավարմամբ բնութագրվող հանքային ձեռնարկություն:

ՀԱՆՔԱԽՈՐՇ, օգտակար հանածոների շահագործման ժամանակ աշխատանքա– յին տեղ: 1. Ստորգետնյա շահա– գործման դեպքում Հ. հանքափոր– վածքը սահմանափակող մակերևույթն է և տեղաշարժվում է հանքային աշխա– տանքների հետևանքով: 2. Բ ա ց ա հ ա ն– ք և ր ու մ Հ. նեղանցքի տեղամաս է, որն անմիջականորեն մշակվում է էքսկավա– տորով: 3. Տորատանցքերի հո– րատման դեպքում Հ. հորանցքի ճա– կատամասն է, որի մակերևույթը, հորա– տանցման ընթացքում քայքայվում է հո– րատման գործիքով:

ՀԱՆՔԱԿՈՒՏԱԿ, օգտակար հանածոյի կուտակում երկրակեղևում, որը պարզո– րոշ սահմանազատված է շրջափակող ապարներից: Ըստ ձևի Հ–ները կարող են լինել շերտային, ոսպնյակաձև, շտոկաձև ևն: Այն Հ–ները, որոնց մեջ եղած օգտա– կար հանածոյի քանակը և որակը ապա– հովում են նրա մշակման տնտ. շահավե– տությունը, կոչվում են արդյունաբերա– կան:

ՀԱՆՔԱՀՈՐ, հանքային ձեռնարկության արտադրական միավոր, որը կատարում է ստորգետնյա օգտակար հանածոների ար– դյունահանում և այն ուղարկում սպառո– ղին կամ հարստացուցիչ ֆաբրիկա: Հ. ներառում է վերգետնյա կառույցները (վերհանքահորային շենքեր, պահեստ– ներ, վարչա–կենցաղային կոմբինատներ ևն) և ստորգետնյա հանքափորվածքները: Մեծ Հ–ի ծառայության ժամկետը կազմում է տասնյակ տարիներ, իսկ տարեկան ար– դյունահանվող օգտակար հանածոների քանակությունը՝ մի քանի մլն m: Հ–ի բո– լոր փորվածքները միմյանց և երկրի մա– կերևույթի հետ կապված են առնվազն եր– կու ելքով; Աշխարհի ամենախոր Հ–երը (4–4,5 կմ) գտնվում են Հնդկաստանում («Չեմպիոն–Ռիֆ») և Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում («Վիտվատերս– րանդ»): ՍՍՀՄ–ում ամենախորը (1,2 կմ) Դոնբասի ակադեմիկոս Ա. Ա. Սկոչինսկու անվ. Հ. է:

ՀԱՆՔԱՄԱՐՄԻՆ, արդյունաբերական նշանակություն ունեցող մետաղային կամ ոչ մետաղային օգտակար հանածոյի զանգված: Հ–ներն ըսա ձևի լինում են՝ հավասարաչափ, մեկ ուղղությամբ ձգված և հարթ: Հավասարաչափ ձև ունեցողնե– րից են շտոկները, շտոկվերկները և բնա– նման Հ–ները: Դրանք բնորոշ են ծծումբ– հրաքարային, պղինձ–մոլիբդենային, բազմամետաղային, հազվագյուտ, ազ– նիվ և այլ հանքանյութերի զանգված– ներին: Մեկ ուղղությամբ ձգված Հ–ներ են հանքասյուները, որոնք հատուկ են հիդ– րոթերմալ ծագման բոլոր մետաղային հանածոներին: Հարթ Հ–ներ են երակները, շերտերը, սալաձև ու ոսպնյակաձև կու– տակները: Երակները հատկանշական են հիդրոթերմալ, իսկ շերտերը և սա– լաձև կուտակները՝ նստվածքային ծագ– ման օգտակար հանածոների (քարա– ծուխ, մարմար, աղ, կավ) հանքավայ– րերին: Մի շարք մետաղային օգտա– կար հանածոներ (երկաթ, մանգան, պղինձ) նույնպես կարող են առաջացնել շերտեր և սալաձև կուտակներ:

ՀԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, փորվածք– ների անցկացման և երկրի ընդերքից օգ– տակար հանածոների արդյունահանման աշխատանքներ: Լինում են բաց և ստոր– գետնյա: Ըստ իրականացման եղանակի տարբերում են ձեռքի և մեքենայական Հ. ա.: Առաջին դեպքում աշխատանքային բոլոր գործողությունները կատարվում են ձեռքի գործիքներով (բահ, քլունգ ևն), իսկ երկրորդ դեպքում՝ մեքենաներով (տես Հանքային մեքենաներ): Կախված արտադրական նշանակությունից, Հ. ա. լինում են բացման, նախապատրաստման, կտրման, մաքրման: Տարբերում են հո– րատման, պայթեցման, բարձման, ամրա– կապման, տեղափոխման, պահեստավոր– ման, լցակույտի առաջացման և այլ աշ– խատանքներ: Առանձին խումբ են կազմում հանքավայրերի երկրաաեխնոլոգիական եղանակներով շահագործման աշխատանք– ները:

ՀԱՆՔԱՅԻՆ ԳԱՔ, այրվող գազ. անջատ–* վում է ածխահանքահորերում, սակավ՝ աղի, մետաղների և ծծմբի հանքարաննե– րում: Հ. գ. անգույն է, օդից թեթև, հիմնա– կանում կազմված է մեթանից: Պարունա– կում է նաև ազոտ, նեոն, արգոն, ջրածին, ածխաթթու գազ ևն: Առաջանում է օգտա– կար հանածոների հանքավայրերում միկ– րոօրգանիզմների, ջերմության, ճնշման, երբեմն ռադիոակտիվ ճառագայթման ազ– դեցությամբ օրգանական նյութերի քայ– քայման հետևանքով: Օդում Հ. գ–ի 5–16% (ըստ մեթանի) պարունակության դեպքում ստեղծվում է պայթուցիկ խառնուրդ, որը կարող է առաջացնել պայթյուններ ու հրդեհներ հանքարաններում և հանքա– հորերում (Հ. գփ թույլատրելի կոնցենտ– րացիան՝ 0,5% –2%): Հ. գ–ի քանակու– թյան նվազեցումը կատարվում է հանքա– րանային օդափոխության միջոցով: Հ. գ. իջեցնում է թթվածնի կոնցենտրացիան հանքարանային մթնոլորտում, որը կա– րող է դառնալ շնչահեղձության պատ– ճառ:

ՀԱՆՔԱՅԻՆ ԿԵՐ, տես Կերեր:

ՀԱՆՔԱՅԻՆ ԿՈՄԲԱՅՆ, տես Հանքային մեքենաներ:

ՀԱՆՔԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ապարի քայ– քայման, բարձման ու տեղափոխման, ամ– րակապի կառուցման և հանքային այլ պրոցեսների կատարման համար անհրա– ժեշտ մեքենաներ: Հ. մ. ստորաբաժան– վում են չորս հիմնական խմբերի՝ հա– նույթային, բարձող–տեղափոխող, ամրա– կապի տեղադրման և լցանյութի լցա– վորման: Հ. մ. լինում են՝ հորատման, ներհատման, հարվածապոկման և ջրա– շիթային: Ամուր ապարը զանգվածից պո– կում և քայքայում են հորատապայթեց– ման աշխատանքներով՝ օգտագործելով հորատման բազմազան մեքենաներ, իսկ Ռոտորային էքսկավատոր համեմատաբար թույլ ապարը՝ ներհատ– ման, հարվածապոկման, ջրաշիթային մե– քենաներով: Քայքայված ապարը վագոն– ների և մեքենաների թափքերին կամ կոն– վեյերներին բարձում են ընդհատ կամ ան– ընդհատ գործողության մեքենաներով: Ընդհատ գործողության բարձիչ մեքենա– ներն ունեն 0,2 t/3–ից (ստորգետնյա պայ– մաններում աշխատող) մինչև 125 մ3 (բա– ցահանքերում աշխատող) տարողության շերեՓներ: Բացահանքերում կիրառում են ռոտորային և շղթայական բազմաշերեփ Էքսկավատորներ, համալիրներ ևն: Հզոր ռոտորային Էքսկավատորի (նկ. ) շե– րեփման բարձրությունը 55 մ Է, խորու– թյունը՝ 25 մէ ռոտորի տրամագիծը՝ 18 մ, արտադրողականությունը՝ մինչև 100000 մ3յօր, զանգվածը՝ 5600 ա, շարժիչների ընդհանուր հզորությունը՝ 14500 կվւո: Նույն կարգի բնութագրեր ունի նաև շըղ– թայական բազմաշերեփ Էքսկավատո– րը: Համեմատաբար ոչ կարծր օգտակար հանածոն կամ դատարկ ապարը զանգվա– ծից անջատելու և դրանք տեղափոխման միջոցներին բարձելու գործողությունները միաժամանակ կատարում են հանքա– յին կոմբայնները: Դրանք դա– սակարգվում են մաքրման (մաքրման փոր– վածքներում զանգվածից պոկում և տե– ղաՓոխում են օգտակար հանածոները), անցումային (Փորվածքներ անցկացնող) և կտրման (մաքրման հանքախորշը նախա– պատրաստող) կոմբայնների: Ամրակապի տեղադրման մեքենաները լայնորեն օգ– տագործվում են ածխի հանքահորերում՝ մեքենայացված շարժական ամրակապի տեսքով, ինչպես նաև լայնական մեծ մա– կերեսով թունելներ անցկացնելիս չու– գունե կամ երկաթբետոնե տյուբինգները (ամրակապի սեգմենտաձև մասեր) տե– ղադրելու համար: Լցավորման մեքենա– ների միջոցով արտադրության թափոն– ներով կամ այլ նյութերով լցնում են օգտա– կար հանածոների արդյունահանման հե– տևանքով առաջացած ստորգետնյա այն դատարկ տարածությունները, որոնք կա– րող են առաջ բերել Փլուզումներ: Գրկ* IIOfl9PBH P. IO.f IopHHe ManiHHhl h KOMnaeKcw rjisl oncpHTHx pa6oT, M., 1971; M.C., KoHCTpyKUHH TOpHblX ManmH h KOMnJieKCOB rjix nofl3eMHux ropHwx patfoT, M., 1972. 9–. Խաչատրյան, է. Փափազյան