ք ի հատակ, իսկ կողքերից սահմա– նափակողները՝ փորվածքի կ ո– ղեր: Երկրի մակերեույթին կամ այլ փորվածքի ստորգետնյա Հ–ին հարող մասը կոչվում էփորվածքի բերան: Հ–ի լայնական հատվածքի ձևը կախված է ամ– րակապման տեսակից, որը որոշվում է փորվածքը շրջապատող ապարի կայու– նությամբ U ծառայության ժամկետով: Հ–ի լայնական հատվածքների չափերը ընտ– րում են նշանակմանը համապատասխա– նող տեխնոլոգիական պահանջներով: ■՝տիմևական հանքափորվածք– ներ. 1. հանքամարմիններ, 2. խրամ, 3. բաց հանքահոր, 4. առու, 5. հանք ափ ող, 6. կույր հանքափող, 7. թեք կույր հանքւտիող, 8. շուրֆ, 9. բովանցք, 10. քվերշլագ, //. շւորեկ, 12. ար– աամարմնային շւորեկ, 13. հանքաթեք, 14. բրեմսբերգ, 15. գեզենկ, 16. օրա, 77. վերըն– թաց, 18. զումփֆ, 19. հորատանցք Տարբերում են հետախուզական (օգտա– կար հանածոների հետախուզման համար) և շահագործման (հանքամշակման հա– մար) Հ.:Հետախուզական Հ. հա– մեմատաբար փոքր չափերի են և ունեն ծառայության փոքր ժամկետ: Շահա– գործման Հ. լինում են. կապիտալ (հանքափող, քվերշլագ, բովանցք են), նախապատրաստական (շտրեկ, օրտ, վեր– ընթաց), կտրման (օրտ, հանքիշանցք են), մաքրման (կտրման ճեղք, մաքրման խուց): Ըստ ղիրքի Հ. լինում են ուղղաձիգ, հո– րիզոնական և թեք: Գրկ.Bopo6bes B. M., Bypna kob A. C., OCHOBM TeXHOJIOrHH TOpHOrO IipOH3BOfl- CTBa, M., 1973. Գ. Խաչատրյան ՀԱՆ£ԱՓՐԿԱՐԱՐ ԳՈՐԾ, չեոնային գործի ծառայություն, որն ընդգրկում է վթարի դեպքում մարդկանց փրկելու, հանքա– հորերում և հանքարաններում վթարները կանխելու կամ վերացնելու աշխատանքնե– րը: Ամենավտանգավոր վթարներն են՝ հանքային գազի (մեթան), ածխային կամ կոլչեդանային փոշու պայթյունները, ստորգետնյա հրդեհները, հանքային գազի և ածխի հանկարծակի արտանետումները, ընդերքային (լեռնային) հարվածներն ու ստորգետնյա շրերի ճեղքումները դեպի փորվածքներ: Գազերից թունավորվելը կանխելու համար հանքագործներին տըր– վում են հակագազեր: Հանքահորում վթա– րի ենթարկված հանքագործներին փրկե– լու, վթարները կանխելու U վերացնելու համար ՍՍՀՄ–ում կազմակերպված է հան– քափրկարար ծառայություն: Հանքափըր– կարար աշխատանքները կատարում են հանքափրկարար զորամասի մարտիկնե– րը, որոնք օգտագործում են հանքային ռեսպիրատորներ, անձնական պաշտպա– նության միշոցներ, հանքային հրդեհները հանգցնելու տեխ. միշոցներ, հանքային օդի բաղադրությունը վերահսկող սարքեր, տեղաՓոխման ու կապի միշոցներ ևն (տես նաև Աշխատանքի պաշտպանու– թյան): Գ.Խաչաորյան
ՀԱՇԴԵՈՒ (Ha§deu) Բոգդան Պետրիչեյ– կու Ալեքսանդրուի (1836–1907), ռումի– նական և մոլդավական գրող, բանասեր, պատմաբան, լեզվաբան, հայագետ: Բու– խարեստի համալսարանի պրոֆեսոր (1874–1900): Ռուսաստանի, Ռումինիայի ԳԱ ակադեմիկոս, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի, Սերբիայի, Բուլղարիայի, Թուրքիայի ակադեմիական ընկերությունների անդամ: Սովորել է 1սարկովի համալսարանում (1855–56): Յաշում և Բուխարեստում հրա– տարակել է (1858–95) գրական և պատմա– բ տնասիրական թերթեր ու հանդեսներ: Գրել է (ռում.) գրական տարբեր ժանրի գործեր. «Երեք մոգեր Արևելքից» (1875) դրաման, լե զվա բանակ ան–բ տնասիրա– կան. «Սկզբունքներ արիական–եվրո– պական համեմատական բանասիրու– թյան» (1875), «Հատվածներ ռումին լեզ– վի պատմության մասին» (1876), «Խոսքեր ծերերից» (հ. 1–3, 1878–81), և պատմա– գիտական. «Ռումինիայի կրոնական հան– դուրժողության պատմություն» (1865), «Ռումինիայի պատմական արխիվը» (հ. 1–4, 1865–67), «Ռումինացիների քննա– կան պատմությունը» (հ. 1–2, 1873– 75) արժեքավոր երկերը: Հ–ի ստեղծագործու– թյունը համակված է դեմոկրատական, հակաբոյարական տրամադրությամբ: Ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացրել նաև Ռումինիայի և Տրանսիլ– վանիայի հայերի պատմությանը, երկրի տնտեսության ու մշակույթի կյանքում նը– րանց խաղացած դերին: Նրանց է նվիրված «Հայերը» (1852, ռուս.) բանաստեղծու– թյունը, «8ոան իշխան Ահարկու» (հայտնի է նաև «Հայը» անունով, ռում., 1865) մենագրությունը, «Հայերը Մոլդովայում 1669 թ.» [«Տրայան» («Traian»), 1869, N» 1], «Արճեշի վանքը» [«Ռևիստա նոուը» («Revista Noua»), 1888], «Հայերը Ռու– մինիայում», նույն տեղում (1890) հոդ– վածները: Գրկ. լս ի ր ու ն ի Հ. ճ..], Բոգդան Հաշ– դեու, «Արագ» տարեգիրք, Բուխարեստ, 1933: CeMHHHCKHH C. B . , CTHXOTBOpeHHe E.II. Xanifley «ApM*rae», «ԲԵՀ», 1969, JSfs 2: Ս. Քոչանջյան
ՀԱՇԵԿ (Hasek) Ցարոսլավ (30.4.1883, Պրագա –3.1.1923, Լիպնիցե), չեխ գրող: 1915-ին զորակոչվել է ավստրո–հունգա– րական բանակ, շուտով գերի հանձնվել ռուսներին: 1916-ին մտել է Ռուսաստա– նում ստեղծված չեխոսլովակյան զորա– մասը: 1918-ին ընդունվել է ՌԿ(բ)Կ մեջ և զինվորագրվել կարմիր բանակին: 1920-ին վերադարձել է հայրենիք: Հ–ի ստեղծա– գործության գլուխգործոցը «Քաշ զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պա– տերազմի ժամանակ» (1921–23, անա– վարտ, հայ. հրտ. 1936) վեպն է, որը ժող. կենցաղի ռեալիստական պատկերները զուգակցում է երգիծական սուր գրոտեսկի հետ: Շվեյկը պատերազմի դեմ ժող. տա– րերային բողոքի արտահայտիչն է: Վեպը բազմիցս բեմականացվել է և էկրանաց– վել: Երկ. Քաշ զինվոր Շվեյկի արկածները, Ե., 1978: Co6p. COH., T. 1–5, M., 1966. Ցա. Հաշեկ Գրկ. HI MejibKOBa H. A., H. Tamex. EHo6H6jiHorpaH>iecKii& yKa3aTean>, M., 1959.
ՀԱՇԻՇ (արաբ.), թմրադեղ, ստացվում է հնդկական կանեվւի (Cannabis indica) իգական ծաղիկներից: Խեժանման նյութ է, ունի գորշ կանաչ գույն, ծանր, թմրեց– նող հոտ: Օրգանիզմում առաշացնում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարում, որն ուղեկցվում է զգայախաբությամբ և հոգեկան գործու– նեության այլ Փոփոխություններով: ՍՍՀՄ–ում հնդկ. կանեփի աճեցումը և Հ–ի օգտագործումը խիստ արգելված է (տես նաև Նարկոտիկ բույսեր, Նարկոտիկ դե– ղանյութեր):
ՀԱՇԻՇԱՄՈԼՈՒԹՅՈԻՆ, թմրամոլության ձև, երբ մարդու օրգանիզմն ընտելանում է հաշիշին: Վերշինս օգտագործվում է առանձին կամ սննդի և ըմպելիքների հետ: Ամենատարածվածը ծխախոտի հետ ծխելն է, երբ հաշիշի ազդեցությունն զգացվում է անմիջապես, նկատվում է բերանի չորություն, ծարավի ու քաղցի զգացում, հազ, կոկորդում՝ այրոց: Դեմքը և աչքերը կարմրում են, բիբերը՝ լայնա– նում, զարկերակային ճնշումը բարձրա– նում է, պուլսն ու շնչառությունը՝ արա– գանում: Հաշիշային սուր հարբածության վիճակը կարող է սկսվել վախի ու տագնա– պի երևույթներով ու շուտով փոխարին– վել տրամադրության բարձրացմամբ ու անհոգությամբ, հաճախ՝ ուղեկցվել չպատ– ճառաբանված ու անզուսպ ծիծաղով, մըտ– քերի արագ հոսքով ու հոգեշարժական գրգռվածությամբ՝ երբեմն հասնելով ագրեսիվ վարքի: Մուր հարբածությունն ավելի խորանալիս առաշ են գալիս գու– նեղ, ֆանտաստիկ երազանքներով ու ցնորապատրանքային զգայախաբություն– ներով ուղեկցվող անուրշային վիճակ– ներ, ինչպես նաև անձի ու շրշապատի, ժամանակի ու տարածության ընկալման խանգարումներ, որոնք կարող են տևել 1–3 ժամ, ապա հաշորդում է անտարբե– րության շրշան: Վերշինս հաճախ ուղեկց– վում է մելամաղձոտության ու քնկոտու– թյան երևույթներով և ավարտվում ան– հանգիստ, երկարատև քնով: Երբեմն, հա– շիշի նույնիսկ միանվագ գործածման դեպ– քում առաշանում են նյարդա–հոգեկան սուր խանգարումներ, որոնք կարող են տևել մի քանի ժամից մինչև օրեր ու շա– բաթներ: Նման ազդեցությունը պայմանա– վորված է ոչ միայն հաշիշային թունավոր– ման աստիճանով, այլև օրգանիզմի ու նյարդային համակարգի անհատական առանձնահատկություններով: Հաշիշի նկատմամբ հակումը շատ արագ է զարգա– նում և, ի տարբերություն թմրամոլության մյուս ձևերի, Հ. առաշացնում է միայն հոգեկան կախվածություն (հոգեկան բա–